ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» փետրվարի 2013թ. |
N 81-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում և որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից հանել «իսկ» բառը.
3) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «մինչև 14 տարեկան անչափահաս» բառերը փոխարինել «18 տարին չլրացած (անչափահաս)» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու անձամբ:».
5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի՝
ա. նախաբանից հանել «մասին» բառը,
բ. 2-րդ ենթակետում «գրառումը» բառից հետո լրացնել «և ստորագրում» բառերով,
գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետ.
2.1) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան՝ ստեղծելով կենսաթոշակի՝ նաև էլեկտրոնային գործ.»,
դ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` իր մոտ պահելով այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն՝ պետք է պահպանվեն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, և նույն հավելվածով սահմանված՝ փաստաթղթերի պատճենները: Մնացած փաստաթղթերը վերադարձվում են դիմումը ներկայացնողին:».
6) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, 12-րդ կետի 3-րդ ենթակետը, 17-րդ, 33-րդ և 53-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետում՝
ա. նախաբանում «դրանք քննարկում» բառերը փոխարինել «, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը» բառերով,
բ. 1-ին ենթակետը «նշանակել,» բառից հետո լրացնել «կենսաթոշակը նշանակել և տեղեկացնել լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,» բառերով.
8) որոշման N 1 հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով.
«12.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև սույն կարգի 12-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:
12.2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:».
9) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «նշանակելը», «վերահաշվարկելը», «փոխելը» բառերը համապատասխանաբար փոխարինել «նշանակելու», «վերահաշվարկելու», «փոխելու» բառերով, իսկ «վերսկսելը» բառը՝ «վերսկսելու որոշումը» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «մերժելը» բառը փոխարինել «մերժելու» բառով, իսկ «դադարեցնելը» բառը՝ «դադարեցնելու որոշումը» բառերով։
10) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետը «տարվա» բառից հետո լրացնել «(իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 20 օրացուցային տարվա)» բառերով.
11) որոշման N 1 հավելվածի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) օդային երթևեկության կառավարման աշխատանքային 15 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 10 օրացուցային տարվա) ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:
23. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության ստաժում հաշվառվում են ինժեներատեխնիկական ծառայության պաշտոնում աշխատելու, օդային երթևեկության կառավարման աշխատանք կատարելու, ինչպես նաև օրացուցային հաշվարկով հաշվառված` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության 20 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:».
12) որոշման N 1 հավելվածը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-ին և 28.2-րդ կետերով.
«28.1. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրին կենսաթոշակ է նշանակվում`
1) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու է եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողին նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով.
2) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու չի եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսի գումարի չափով:
28.2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մահացած կերակրողի` 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակին:».
13) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունների (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի։».
14) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:».
15) որոշման N 1 հավելվածի 39-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «դրամական բավարարման» բառերից հետո լրացնել «կամ սննդի փոխհատուցման» բառերով.
16) որոշման N 1 հավելվածը 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.1-ին կետով.
«39.1. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի աշխատանքային մասի տոկոսաչափը հաշվարկվել է երկու անձի համար` 90 տոկոս, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակի աշխատանքային մասը հաշվարկվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 45 տոկոսի չափով:».
17) որոշման N 1 հավելվածի 40-րդ կետի՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «փոխվելուց հետո» բառերը փոխարինել «փոխվելու դեպքում» բառերով,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինվորական կենսաթոշակները՝ զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.»,
գ. 5-րդ ենթակետում «տարվա ընթացքում» բառերը փոխարինել «տասներկու ամիսը» բառերով.
18) որոշման N 1 հավելվածի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա, եթե`
1) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է այդ ժամանակահատվածում առնվազն 6 ամիս աշխատելու մասին փաստաթուղթ.
2) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ.
3) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ.
4) զինվորական կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո անձը ներկայացրել է մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժ.
5) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր:».
19) որոշման N 1 հավելվածը 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.1-ին և 42.2-րդ կետերով.
«42.1. Սույն կարգի 42-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է անձը՝ կենսաթոշակ նշանակելուց հետո: Այս դեպքում՝
1) համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գրավոր հարցման հիման վրա, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերն այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը.
2) գործը տնօրինող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում նշվում են կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամիսը և տարեթիվը.
3) գործն ստացող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ճշտում է կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու ժամկետները և վերահաշվարկում է զինվորական կենսաթոշակը` հիմք ընդունելով վերջին անգամ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը, ինչպես նաև մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը: Սույն ենթակետով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով, ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա:
42.2. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում է այդ գործատուի մոտ, իսկ աշխատանքից ազատված լինելու դեպքում` աշխատանքային գրքույկը: Նշված փաստաթղթերին կցվում է սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:».
20) որոշման N 1 հավելվածի 44-րդ կետում՝
ա. 8-րդ ենթակետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու կամ օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումն» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը» բառերով,
բ. 9-րդ ենթակետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած» բառերը փոխարինել «համաձայնագրի մասնակից» բառերով,
գ. 9-րդ ենթակետի վերջակետը փոխարինել կետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ ենթակետեր.
«10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը` համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.
11) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված` կենսաթոշակառուի հայտարարությունը:».
21) որոշման N 1 հավելվածի 45-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ.
5) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ:».
22) որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:».
23) որոշման N 1 հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:
24) որոշման N 1 հավելվածը 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.1-ին, 50.2-րդ, 50.3-րդ և 50.4-րդ կետերով.
«50.1. Սույն կարգի 50-րդ կետում նշված` չվճարված կենսաթոշակի գումարների մեջ չեն հաշվարկվում`
1) համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.
2) օտարերկրյա պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է.
3) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամիսն ընկած (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու) ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է:
50.2. Օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միայն այլ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:
50.3. Համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:
50.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է), եթե կենսաթոշակառուն հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:».
25) որոշման N 1 հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, նրա արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային կենսաթոշակի, և կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տարիքային աշխատանքային կենսաթոշակն արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չի փոխվում:».
26) որոշման N 1 հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51.1-ին, 51.2-րդ, 51.3-րդ և 51.4-րդ կետերով.
«51.1. Կենսաթոշակառուի՝ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
51.2. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Լիազոր մարմինը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին լիազոր մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) լիազոր մարմնում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:
51.3. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է լիազոր մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Լիազոր մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում լիազոր մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Լիազոր մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
51.4. Սույն կարգի 51.2-րդ և 51.3-րդ կետերում նշված դեպքերում ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:».
27) որոշման N 1 հավելվածի 55-րդ, 56-րդ և 60-րդ կետերում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով, իսկ 60-րդ կետում «լիազորագիրը և դրա լուսապատճենը» բառերը՝ «գրավոր դիմումը և լիազորագիրը» բառերով.
28) որոշման N 1 հավելվածի 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Նշված դեպքում լիազորագրի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում (կարվում է կենսաթոշակի գործին): Ընդ որում, եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:».
29) որոշման N 1 հավելվածի 62-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.
30) որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում «14 տարեկան դարձած» բառերը փոխարինել «14 տարին լրացած» բառերով, իսկ կետից հանել «Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում են օրենքով սահմանված 6 ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին:» բառերը.
31) որոշման N 1 հավելվածը 63-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 63.1-ին և 63.2-րդ կետերով.
«63.1. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
63.2. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:».
32) որոշման N 1 հավելվածի 65-րդ, 66-րդ, 67-րդ և 68-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
66. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:
67. Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը՝
1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.
3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է»գրառումը և ստորագրում.
4) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):
68. Թաղման նպաստ չի տրվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է (այդ թվում` աշխատանքի կամ ծառայության անցնելու պատճառով):».
33) որոշման N 1 հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«71. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին, իսկ եթե պարզվում է, որ կազմված չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածում է (սկանավորում է) կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան:».
34) որոշման N 1 հավելվածի 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է կենսաթոշակի գործ: Եթե կենսաթոշակի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և կենսաթոշակը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա կենսաթոշակ նշանակելու կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:».
35) որոշման N 1 հավելվածի 75-րդ և 76-րդ կետերում «փաստաթղթերի պատճենները» բառերը փոխարինել «փաստաթղթերը» բառով, իսկ 75-րդ կետում «պահվում» բառը՝ «5 տարի պահվում» բառերով.
36) որոշման N 1 հավելվածի 80-րդ կետի առաջին, երկրորդ և երրորդ նախադասություններում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով:».
37) որոշման N 1 հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` հաշվառման վայրը փոխվելու և դիմելու դեպքում` հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա ընտանիքի այդ անդամի համար կազմում է կենսաթոշակի գործ և ուղարկում, եթե նրա համար կենսաթոշակի գործ կազմված չէ:».
38) որոշման N 1 հավելվածի 85-րդ կետում «կենսաթոշակ վճարելը» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը» բառերով.
39) որոշման N 1 հավելվածի 86-րդ կետում «1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պետական ապահովագրության մասին» համաձայնագրի մասնակից պետություններ կամ կենսաթոշակային ապահովության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «Համաձայնագրի մասնակից» բառերով.
40) որոշման N 1 հավելվածը 90-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 90.1-ին կետով.
«90.1. Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:».
41) որոշման N 2 հավելվածում՝
ա. 10-րդ կետում «արխիվային տեղեկանքներ,» բառերը փոխարինել «արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ» բառերով,
բ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Ժամանակավոր անաշխատունակության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար վճարելու հանգամանքից:»,
գ. 15-րդ կետի «սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով,
դ. 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Արտոնագրային վճար վճարողի աշխատելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է հարկային մարմնի տված արտոնագրով և սոցիալական վճար կատարած լինելու մասին լիազոր մարմնի տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:»,
ե. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:»,
զ. հավելվածը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին և 22.2-րդ կետերով.
«22.1. Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե անձը սովորել է`
1) բժշկական ուսումնական հաստատությունում.
2) ԽՍՀՄ-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության համակարգերի ուսումնարաններում (բացառությամբ մանկավարժական ուսումնարանների), տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում.
3) Ադրբեջանական ԽՍՀ-ի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին):
22.2. Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:»,
է. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածում ներառվում է նաև մինչև 1980 թվականի հունվարի 1-ը դիսպանսեր հսկողության տակ գտնվող՝ 16 տարին չլրացած երեխային խնամելու ժամանակահատվածը, ինչը հաստատվում է համապատասխան բուժհիմնարկի տված տեղեկանքով:»,
ը. 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին կետով.
«27.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքով: Տեղեկանքում նշվում են մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):»,
թ. 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեղեկանքում նշվում են պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):»,
ժ. 34-րդ կետում «1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի» բառերը փոխարինել «Համաձայնագրի» բառով, և կետից հանել «, ուր ներառվում են նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածները» բառերը,
ժա. 39-րդ կետում «ժամանակահատվածները» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,
ժբ. 41-րդ կետում «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,
ժգ. 47-րդ կետը «տեղափոխվել» բառից հետո լրացնել «նույն գործատուի մոտ» բառերով, կետը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել «, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,» բառերով, իսկ կետում «չի աշխատել» բառերը փոխարինել «գտնվել է հարկադիր պարապուրդում» բառերով,
ժդ. 48-րդ կետում «մինչև երկու տարեկան» բառերը փոխարինել «աշխատանքային օրենսդրությամբ սահմանված`» բառերով, կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը,» բառերով, իսկ «ստաժում» բառից հետո՝ «` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի» բառերով.
42) որոշման N 3 հավելվածում՝
ա. 5-րդ կետում «ժամանակահատվածը» բառը փոխարինել «ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)» բառերով,
բ. հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.
«6. Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում զինծառայողի աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:
7. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելու (հաշվարկելու) դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` զինվորական ծառայություն չհամարվող աշխատանքային ստաժն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված աշխատանքային ստաժում չի հաշվառվում:».
43) որոշման N 6 հավելվածի՝
ա. 7-րդ կետի 3-րդ սյունակից հանել «, հրահանգիչ» բառը,
բ. 8-րդ կետի 2-րդ սյունակը «դպրոց» բառից հետո լրացնել «(մարզադպրոց)» բառով,
գ. 9-րդ կետի 3-րդ սյունակում «գլխավոր մատենագետներ» բառերը փոխարինել «ավագ, գլխավոր մատենագետներ» բառերով,
դ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
44) որոշման N 8 հավելվածի.
ա. 5-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,
բ. 18-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,
գ. 22-րդ կետում «բնակության» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
45) որոշման N 9 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով.
46) որոշման N 10 հավելվածում՝
ա. 2-րդ կետի «սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).
2) օտարերկրյա քաղաքացին`
ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին հայտարարություն (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,
գ. հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են հյուպատոսական վավերացմամբ՝ հայերեն թարգմանությամբ:
Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:
Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:
4.2. Կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:»,
դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), 5-րդ ենթակետով սահմանված` սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի և աշխատավարձի չափի մասին տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,
ե. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված` առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքի, ուսման դասընթացի առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքի և 4-րդ ենթակետով սահմանված` զինկոմիսարիատի տված տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:»,
զ. 7-րդ կետում «տվյալներ» բառը փոխարինել «տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,
է. 9-րդ կետը «պատճենը» բառից հետո լրացնել «(թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով.
ը. 12-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը «հայտարարությունը» բառից հետո լրացնել «(հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,
թ. 12-րդ կետի 8-րդ ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,
ժ. 13-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում)» բառերով,
ժա. 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ժբ. 18-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»,
ժգ. հավելվածը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.
«18.1. Սույն ցանկի 18-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքում ներառվում են՝
1) զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
2) զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), զինվորական ծառայության` արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)` ըստ անձնական գործի և աշխատանքային գրքույկի գրառումների.
3) զինվորական ծառայությունից ազատվելու օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը, դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափերը.
4) զորացրման հրամանի համաձայն զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու (անձնակազմի ցուցակներից հանելու) օրը, ամիսը, տարեթիվը:»,
ժդ. 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ժառանգության բացման վայրն սպասարկող նոտարի տված տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):»։
2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |