ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» փետրվարի 2013թ. |
N 83-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «սոցիալական ապահովության նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 5-րդ կետի առաջին պարբերությունը «բնակության վայրի մասին,» բառերից հետո լրացնել «գրավոր հայտարարություն կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10‑Ն որոշմամբ սահմանված այլ մարմինների կողմից ամենամսյա դրամական օգնություն նշանակված լինելու կամ չլինելու մասին,» բառերով։
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |