ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"28" սեպտեմբերի 2004թ. |
N 331 |
ք.Ստեփանակերտ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
բ) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. սեպտեմբերի 28-ի
թիվ 331 որոշման |
Կ Ա Ր Գ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի:
2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեություն իրականացնելու նպատակով չափման միջոցների արտադրությունը և նորոգումը:
3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:
6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:
7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:
9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա, պետք է ունենա`
ա) տվյալ չափման միջոցի արտադրության և նորոգման համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական ու նորոգման կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.
բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտների համաձայն.
գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության և նորոգման պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.
դ) մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմ չափման միջոցների արտադրություն իրականացնելու և դրանք նորոգելու համար:
13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից և նորոգումից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:
14. Հայտատուն չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (№ 1 ձևը կցվում է) նշելով`
իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (№ 2 ձևը կցվում է).
դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (№ 3 ձևը կցվում է).
ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (№ 4 ձևը կցվում է).
զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:
15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:
II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Մինչև «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների
զարգացման և քաղաքաշինության
նախարար |
|
պրն _____________________________
________________________________
(հայտատուի անվանումը (անունը) և
________________________________
կազմակերպական- իրավական ձևը)
________________________________
(գտնվելու վայրը)
Հեռախոսահամարը ________________ |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Խնդրում եմ տրամադրել ___________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
_______________________________________________________ լիցենզիա
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. _____________________________________________________________
2. _____________________________________________________________
3. _____________________________________________________________
4. _____________________________________________________________
5. _____________________________________________________________
Հայտատու __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ________________ 200 թ. |
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/Հ |
Տեղեկություններ արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների մասին |
Տեղեկություններ արտադրության և նորոգման
համար անհրաժեշտ չափման միջոցների ու
սարքավորումների մասին |
| |
չափման միջոցների անվանումները, տեսակները
|
չափման տիրույթը, ճշտության դասը
|
չափման միջոցների ու սարքավորումների անվանումները և տեսակները
|
չափման տիրույթը, ճշտության դասը
|
ստուգաչափման, չափագիտական, վկայագրման վկայականների գործողության ժամկետը |
նորմատիվ փաստաթղթերի, ստուգաչափման մեթոդիկայի, արտադրությանը և նորոգմանը վերաբերող փաստաթղթերի անվանումները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
|
Հայտատու __________________ ____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ
|
Անունը, ազգանունը
|
Կրթությունը, մասնագիտությունը
|
Անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթը |
Զբաղվածության ոլորտը
|
Ծանոթ.
|
|
վկայագրման վկայականը
|
տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
|
Հայտատու __________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ
|
Տարածքի անվա-նումը
|
Մա
կերեսը (քառ.մ) |
Ջերմաստի-ճանը և խոնավու-թյունը |
Աշխա- տատեղի լուսա- վորվա-ծությունը
|
Աղմուկի մակար-դակը
|
Գազերով աղտոտ-
վածության մակարդակը |
Ռադիո-խանգա- րումների մակարդակը |
Օդափո-խությունը, ջերմաստիճանը կարգավորող սարքավորում-ների առկայությունը |
Արտադրվող կամ նորոգվող չափման միջոցների ընդունման և պահպանման պայմանները |
Եզրա- կացություն անհրաժեշտ պայմաններով ապահովվա-ծության մասին |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու _________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
|
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. սեպտեմբերի 28-ի
թիվ 331 որոշման |
Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա №
|
|
Տրված է ___ ____________ 200 թ.
Գործողության ժամկետը անժամկետ |
|
Տրվում է _______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անհատ
ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
_______________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը ___________________________________________
Գործունեության տեսակը __________________________________________________
_______________________________________________________________________
Լիցենզիա տալու թվագրությունը ____________________________________________
Արտադրության և նորոգման ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) _____ __________________:
(նշել էջերի թիվը)
ԼՂՀ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ_____________ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«_____» _______________________200 թ.
Կ.Տ. |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՆՈՐՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հ/Հ
|
Արտադրությունը և նորոգումը թույլատրված չափման
միջոցների անվանումները |
|
անվանումը, տեսակը,
ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ) |
չափագիտական բնութագրերը |
|
1 |
2 |
3 |
| |
ա) արտադրություն |
|
| |
բ) նորոգում |
|
|
ԼՂՀ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ_____________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
|