ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"16" նոյեմբերի 2004թ. |
N 398 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 1-ին, 10-րդ և 12-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը.
2. Ջրային համակարգերի կառավարման և օգտագործման թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև ջրային հարաբերություններում սակագնային քաղաքականություն սահմանող լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը:
3. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարը միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է:
4. Ոռոգման ջրամատակարարման կառավարման լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: