Համարը 
N 541
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''30'' դեկտեմբերի 2004թ.

N 541

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա/ որոշման 2-րդ կետի ա) ենթակետով հաստատված հավելված 1-ի`

-10-րդ կետի ա), բ) և գ), 11-րդ կետի ե) և ժգ) ենթակետերում, 12-րդ կետում, 13-րդ կետի գ), ե) և 15-րդ կետի ը) ենթակետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» բառերը.

-10-րդ կետի ա), 11-րդ կետի ե), ժգ) ենթակետերում «հարկային հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառը» բառերը.

-10-րդ կետի բ) ենթակետում «հարկային հանցագործությունների» բառերը փոխարինել «ծառայության իրավասության շրջանակներում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների» բառերով, իսկ գ) ենթակետից հանել «պետական և համայնքների» բառերը.

-11-րդ կետի ա) ենթակետում «հարկ վճարողների» բառերից հետո լրացնել «կամ ապահովադիրների (այսուհետ՝ հարկ վճարողներ)» բառերը իսկ «հարկային» և «հարկերի» բառերից հետո` «և պարտադիր վճարների» բառերը.

-11-րդ կետի ժա), 15-րդ կետի ժ) և 18-րդ կետի է) ենթակետերում «հարկային իրավախախտումների» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր վճարների գծով իրավախախտումների» բառերով.

-13-րդ կետի ը) և 15-րդ կետի ե) ենթակետերում «հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «կամ ապահովադրի» բառերը.

-15-րդ կետի ա) ենթակետում «հարկային հարաբերություններին» բառերից հետո լրացնել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բնագավառին» բառերը, զ) ենթակետում «հարկային պարտավորությունները ճշտելու և հարկերի» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունները ճշտելու և դրանց» բառերով, ժգ) ենթակետում «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր վճարների» բառերը, իսկ «հարկ վճարողին» բառերից հետո լրացնել «կամ ապահովադրին» բառերը.

-15-րդ կետի ժ) ենթակետում և 19-րդ կետում «հարկային հանցագործության» բառերը փոխարինել «ծառայության իրավասության շրջանակներում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների» բառերով.

- 18-րդ կետի ա) ենթակետում «հարկային, ինչպես նաև դրան» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց» բառերով.

- 19-րդ կետում «հարկային իրավախախտման» բառերը փոխարինել «հարկային և պարտադիր վճարների գծով իրավախախտումների» բառերով.

բ/ որոշման 2-րդ կետի բ) ենթակետով հաստատված հավելված 2-ը խմբագրել՝ համաձայն հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. դեկտեմբերի 30-ի

թիվ 541 որոշման

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I.Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

 

Վարչարարության կատարելագործման և համակարգման վարչություն

Եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

 

2. Բաժիններ

 

Վերահսկողության բաժին

Խոշոր հարկ վճարողների, ապահովադիրների սպասարկման ու գանձումների բաժին

Հսկիչ կետերի գործունեության համակարգման և ապրանքանյութական արժեքների հաշվառման բաժին

Շահումյանի շրջանի հարկ վճարողների և ապահովադիրների սպասարկման բաժին

Ֆինանսահաշվային բաժին

Անձնակազմի սպասարկման, գնումների և գործավարության բաժին

 

3. Շրջանների (քաղաքի) տեսչություններ

 

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

Մարտունու շրջանի հարկային տեսչություն

Հադրութի շրջանի հարկային տեսչություն

Շուշիի շրջանի հարկային տեսչություն

Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

II. Առանձնացված ստորաբաժանումներ