ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 8».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչի տեղակալ-ընդունարանի պետի պաշտոնի անձնագիր N 12».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 21».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 32».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 39».
2) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 181»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
|
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015 թ. օգոստոսի 26
Ստեփանակերտ
ՆԿ-8-Ն |
|