ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2013թ. |
N 220-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Ν 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի Ν 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Ν 301-Ն որոշման հավելվածի`
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ «Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:» նախադասությունով.
2) 11-րդ կետի և 12-րդ կետի 1-ին ենթակետի «Ստեղծագործական մրցույթ» բառերը փոխարինել «Ստեղծագործական աշխատանք» բառերով.
3) 22-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է սույն կանոնների համաձայն, և դիմում-հայտի ու փաստաթղթերի ընդունումն իրականացվում է Արցախի պետական համալսարանում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի այն մասնագիտությունների, որոնց համար նախատեսված են կենտրոնացված և ներբուհական քննություններ, և այդ դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու ընդունելությունն իրականացվում է համապատասխան բուհերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված երաշխավորագրերի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կարգի:».
4) 23-րդ կետում «հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ն» բառերը փոխարինել «մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն» բառերով.
5) 52-րդ կետում «25» թիվը փոխարինել «1» թվով.
6) 53-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը` ժամը 18:00-ն:».
7) 58-րդ կետում «26»թիվը փոխարինել «2» թվով.
8) 65-րդ կետում`
ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են` կենտրոնի ղեկավարը, նախարարի լիազորը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը (յուրաքանչյուր 60 դիմորդի համար գնահատման և թեստավորման կենտրոնի առնվազն մեկ ներկայացուցիչ), միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր) և պատասխանատու օպերատորը, միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), ովքեր իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն:»,
բ. 6-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը քննասենյակում կազմակերպում են գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները և կազմակերպիչները.».
9) 72-րդ և 83-րդ կետերում «28» թիվը փոխարինել «24» թվով.
10) 94-րդ կետը լրացնել «Առաջնահերթությունը տրվում է պետական ավարտական քննությունների գնահատականին:» նախադասությունով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |