ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''30'' հունիսի 2005թ. |
N 308 |
ք.Ստեփանակերտ
Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«30» հունիսի 2005թ.
թիվ 308 որոշման |
Կ Ա Ր Գ
Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
4. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայում (այսուհետ՝ լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
II. Լիցենզիա ստանալու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը
10. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա՝
ա) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար,
բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար:
11. Լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է՝
ա) հայտ (N 1 ձևը կցվում է)՝ նշելով՝
իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
գ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում ).
դ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
ե) «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
12. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
III. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժումը, գործողության կասեցումը և դադարեցումը
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ԼՂՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
IV. Հսկողության իրականացումը և հաշվետվությունը
16. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
17. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Ձև N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր ԼՂՀ Ոստիկանություն
պրն _____________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը և
_________________________________________
կազմակերպական-իրավական ձևը)
_________________________________________
(գտնվելու վայրը, հասցեն)
___________________
( հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
Լիցենզիա ստանալու մասին
Խնդրում եմ տալ լիցենզիա___________________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1.________________________________________________________________________
2. _______________________________________________________________________
3.________________________________________________________________________
4.________________________________________________________________________
5.________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հայտատու___________________ ___________________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
_____ ______________ 200__թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին
|
Հ/Հ |
Պահեստի անվանումը և տեսակը |
Պահեստի տարողությունը |
Պահեստի
գործողության ժամկետը |
Պահեստի
գտնվելո վայրը |
Ծանոթա- գրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
Հայտատու___________________ ___________________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին
|
Հ/Հ |
Փոխադրամիջոցի անվանումը և տեսակը |
Փոխադրամիջոցի
տարողությունը |
Ծանոթագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
Հայտատու___________________ ___________________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» հունիսի 2005թ.
թիվ 308 որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊՆՊՍ N
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը______________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն)________________________________________
____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը___________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
Ոստիկանության պետ____________________ ____________________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Տրված է _____ __________________200__թ.
Կ. Տ.
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |