ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» ապրիլի 2013թ. |
N 194-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ֆինանսավորումն իրականացվում է ըստ բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ-օրերի դիմաց, հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում», Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու շրջանային բուժմիավորում» և «Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունների գյուղական տեղամասային հիվանդանոցների ֆինանսավորումը` փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |