Համարը 
N 196-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.26/07(226)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
 N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» ապրիլի 2013թ.

N 196-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1)  որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ ենթակետով.

«24)  2013 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը` համաձայն թիվ 24 հավելվածի,».

2) որոշման 21 -րդ, 3-րդ, թիվ 1 հավելվածի 7-րդ, 81-րդ, 10-րդ և 19-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

3) որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողը»  բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձը»  բառերով.

4) որոշումը լրացնել նոր` թիվ 24   հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

 1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը.

 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին»  N 133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի ապրիլի 19-ի N 196-Ն որոշման

 

 

 

«Հավելված 24

ԼՂՀ կառավարության

«6» մարտի 2009 թվականի N 133-Ն որոշման

 

Չ Ա Փ Ե Ր

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

 

1. 2013 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

 

1)

հաշմանդամ զինծառայողներին`______________________________________

10000 դրամ,

2)

զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին`_____________________

16000 դրամ,

3)

ՀՄՊ (1941-1945թթ) մարտական գործողությունների մասնակիցներին՝_________

50000 դրամ,

4)

ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց`_________________________

25000 դրամ,

5)

ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց`___________________________

25000 դրամ,

6)

ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին`_________________________

50000 դրամ,

 

7)

այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին`__________________________

 

11000 դրամ,

8)

ԽՍՀՄ մեդալակիրներին`__________________________________________

11000 դրամ:

 

2. Սույն հավելվածի 1-ին կետի, 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ` միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները` եռապատիկի չափով:»

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ