ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» ապրիլի 2013թ. |
N 202-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «գ» ենթակետը,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 10 ձև)»,
գ. 4-րդ կետում «առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
ա. N 4 ձևն ուժը կորցրած ճանաչել.
բ. N 10 ձևում «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |