Համարը 
ՀՕ-179
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

մարտի 23-ին

 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածի ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով՝ սկսած 14 տարեկանից:

Բռնադատված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները հաշվառվում են որպես ապահովագրական ստաժ՝ անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

6 ապրիլի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-179