Համարը 
N 308-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.05.31/11(230)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.05.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2013թ.

N 308-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի և 24-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Շուշիի պատկերասրահ»  և «Շուշի քաղաքի թանգարանների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

1) «Շուշի քաղաքի թանգարաններ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Շուշի քաղաքի թանգարաններ»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան.

2) «Շուշի քաղաքի թանգարաններ»  պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն ու առարկան թանգարանային արժեքների, ցուցանմուշների, կերպարվեստի գործերի հավաքագրումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը և ցուցադրումն է.

3) «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

ա. հուշանվերների պատրաստում և իրացում,

բ. պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց` թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների վերաբերյալ փաստավավերագրական նյութերի տրամադրում,

գ. հրատարակչական գործ:

3. «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» , «դ» , «ե» , «է»  ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Շուշիի պատկերասրահ» և «Շուշի քաղաքի թանգարանների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով փոխանցման ակտերի հաստատումը, անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը և կազմակերպության կանոնադրության հաստատումը.

2) Հաստատել «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքն ու սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ