Համարը 
N 314-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.05.31/11(230)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.05.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2013թ.

N 314-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի մայիսի 30-ի N 314-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության) գործունեությանն (այսուհետ՝ ոստիկանության գործունեություն) օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը:

2. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից պետական պարգևատրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի խրախուսմանն են ներկայացվում այն անձինք, ովքեր իրենց օրինակելի վարքով ու նվիրվածությամբ կամ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը՝ որոշակի ավանդ են ներդրել քաղաքացիների անձը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը, պետական և հասարակական կարգը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար:

3. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար խրախուսման կարող են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

4. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը խրախուսում են շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ։

5. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման ներկայացնելու առաջարկությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին միջնորդագրեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով նախատեսված ստորաբաժանումների պետերը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, ելնելով միջնորդագրերի քննարկման արդյունքներից, ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) միջնորդագիրը թողնել անհետևանք.

2) միջնորդագիրը վերադարձնել լրացուցիչ քննության.

3) վերանայել խրախուսման ձևը.

4) արձակել հրաման անձին խրախուսելու մասին.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել խրախուսելու կամ պարգև տալու մասին միջնորդագիր։

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խրախուսմանը ներկայացվող՝ ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին միջնորդագրերը 20-օրյա ժամկետում քննարկվում և ամփոփվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ եզրակացության համար։

8. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսվելու մասին միջնորդագրերի, հանձնաժողովի դրական եզրակացության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համապատասխան որոշման հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին են ներկայացվում խրախուսման ներկայացվող անձանց՝

1) կենսագրական տվյալները կամ ինքնակենսագրությունը.

2) բնութագիրը՝ դրանում ներառելով ոստիկանության գործունեությանն օժանդակելու, հանցագործությունները կանխելու ու բացահայտելու գործում նրանց ունեցած վաստակն ու ցուցաբերած անձնվիրությունը, խիզախությունը, մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խրախուսմանը ներկայացված՝ ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց մասին կարող են պահանջվել նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի միջնորդագիրը կարող է վերադարձվել լրացուցիչ քննարկման:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելիս շնորհակալագիրը, հուշանվերը կամ դրամական պարգևատրումը հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը։

11. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք պետական պարգևների են ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու համար նախատեսվող ծախսերի գումարը հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ