ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
մարտի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի՝
1) 2-րդ կետի «կառավարման մոնիթորինգը (մշտադիտարկումը)» բառերը փոխարինել «վարման վերահսկողությունը» բառերով.
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.».
3) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «և ստուգում տվյալների հավաստիությունը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից» բառերը փոխարինել «համապատասխան վճարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար» բառերով:
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.».
2) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի պահանջով տրամադրել կենսաթոշակների նշանակմանը (վերահաշվարկմանը) և վճարմանը վերաբերող փաստաթղթերը (կենսաթոշակի գործերը).»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
6 ապրիլի 2005թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-181 |
|