Համարը 
N 383-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.06.25/13(232)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.06.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի
N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» հունիսի 2013թ.

N 383-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը հաստատելու մասին» N 183 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով.

2) որոշման տեքստում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.

3) որոշման հավելվածի 1-ին կետում «անձանց երդում» բառերը փոխարինել «անձանց կողմից երդում (այսուհետ` երդում)» բառերով.

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, ծառայության կամ ուսման վերականգնվելիս, կրկին ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):».

5) որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երդում տալիս են`

1) ոստիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն ուսումնառության ուղարկված սովորողները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազոր մարմնից ոստիկանություն տեղափոխված զինծառայողները` ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ