ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
| N 09-Ա |
''10'' մայիսի 1999թ. |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ տարածքում շենքերի և շինությունների դասակարգման
Հրահանգը հաստատելու մասին
,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի և ԼՂՀ կառավարության 30 մարտի 1999թ-ի ,,Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին,, թիվ 63 որոշման համաձայն ԼՂՀ-ի տարածքում գտնվող շենքերի և շինությունների հաշվառման, կադաստրային գնահատման (հարկման բազան որոշելու համար) և պետական գրանցման նպատակով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ.
Հ ա ս տ ա տ ե լ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների դասակարգման մասին 7 մայիսի 1999 թվականի թիվ 7-01/07 ՀՐԱՀԱՆԳԸ:
|
,,ՀԱՍՏԱՏՎԱԾ Է,,
ԼՂՀ քաղաքաշինության
նախարարության
,,10,, մայիսի 1999թ.
թիվ 09-Ա հրամանով
Նախարար`
________ Է. Շահրամանյան |
,,ՀԱՍՏԱՏՎԱԾ Է,,
ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական
կադաստրի վարչության
,,10,, մայիսի 1999թ.
թիվ 3-01/01 հրամանով
Վարչության պետ`
________ Ա. Աբրահամյան |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
|
,,7,, մայիսի 1999թ. |
N 7-01/07 |
1. Սույնով սահմանվում է ԼՂՀ-ի տարածքում շենքերի և շինությունների ստորաբաժանումը, դասակարգումը ըստ նպատակային նշանակության և օգտագործման նպատակի ու գործառնական նշանակությունը:
2. Շենքերը և շինություններ ըստ նախասահմանման ստորաբաժանվում են.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ շենքերի և շինությունների.
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ շենքերի և շինությունների.
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ շենքերի և շինությունների.
3. Շենքերը և շինությունները կախված նպատակային նշանակությունից դասակարգվում են.
|
Հ.Հ. |
Ստորաբաժանումը |
Նպատակային նշանակությունը |
|
1.
2.
3. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ |
ԲՆԱԿԵԼԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ |
4. Շենքերը և շինությունները կախված նպատակային նշանակությունից և օգտագործման նպատակից դասակարգվում են.
|
Հ.Հ. |
Ստորաբաժանումը |
Նպատակային նշանակությունը |
Օգտագործման նպատակը |
|
1. |
2. |
3. |
4. |
|
1. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ |
ԲՆԱԿԵԼԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ |
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ
ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆ.
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ.
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ.
ԱՅԳԵՏՆԱԿ.
ԱՄԱՌԱՆՈՑԱՏՈՒՆ.
և դրանց կից`
ՏՆՏԵՍԱԿԱՆ
բակային կառույցներ.
ՕԺԱՆԴԱԿ
բակային կառույցներ.
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ. ԱՌԵՎՏՐԻ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ.
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ.
ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ.
ԳԻՏՈՒԹՅԱՆ.
ՎԱՐՉԱԿԱՆ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.
ԿԱՊԻ.
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ.
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ. ՄԱՐԶԱԿԱՆ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ.
ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ.
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ |
|
2. |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |
ՄԵՔԵՆԱՇԻՆԱԿԱՆ.
ՍԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ.
ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ.
ԱԾԽԻ ԵՎ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ.
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ.
ՔԻՄԻԱԿԱՆ.
ԳԱԶԻ ԵՎ ՆԱՎԹԻ.
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ.
ԷԼԵԿՏՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ.
ԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ.
ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ.
ՍՆՆԴԻ.
ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ.
ՀՈՒՄՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ.
ՖԵՐՄԱՆԵՐ.
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ.
ԿԵՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ. ԳՅՈՒՂԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ. ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ. ԳՅՈՒՂԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ. |
|
3. |
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ |
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ |
ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ. |
5. Շենքերի և շինությունների գործառնական նշանակության անվանացանկը.
|
Հ.Հ. |
Օգտագործման նպատակը |
Անվանումը |
|
1 |
2 |
3 |
|
1.1.
1.2.
1.3. 1.4. 1.5. 1.6.
1.7. |
I. ԲՆԱԿԵԼԻ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ
ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
ԱՅԳԵՏՆԱԿ
ԱՄԱՌԱՆՈՑԱՏՈՒՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՕԺԱՆԴԱԿ
բակային կառույցներ |
Բնակարան:
Բնակելի տուն:
Առանձնատուն:
Այգետնակ:
Ամառանոցատուն:
Անասնաշենք (գոմ), թռչնանոց, հացատուն, մառան, ամառային խոհանոց, թոնիր, խորդանոց, մարագ, ցախատուն և այլն:
Ավտոտնակ, լողարան, ջրհոր, լողավազան, ջրամբար, աղբահոր, շվաքարան, զուգարան, պարիսպ և այլն: |
|
2.1.
2.2.
2.3.
2.4.
2.5.
2.6.
2.7.
2.8.
2.9.
2.10.
2.11.
2.12.
2.13.
2.14.
2.15.
|
II ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ
ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՊԻ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ
ՄԱՐԶԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
|
Հանրակրթական դպրոցները, դպրոց-ինտերնատները, երաժշտական, նկարչական և խերեոգրաֆիկ դպրոցները, մանկամսուրները, մանկապարտեզները, մանկատները, կրթական ակադեմիաները, համալսարանները, բոլոր տիպի ինստիտուտները, կոնսերվատորիաները, բարձրագույն դպրոցները, տեխնիկումները, ուսումնարանները և այլն:
Առևտրի կենտրոնները, հանրախանութները, խանութները, կրպակները, առևտրի վրանները, տաղավարները, շուկաները, դեղատները և այլն:
Խոհանոց-ֆաբրիկաները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, թեյարանները, բուֆետները, նախաճաշարանները, բարերը և այլն:
Վարսավիրանոցները, լուսանկարչական տները, կենցաղային տները, ընդունման կետերը, կենցաղասպասարկման կոմբինատները, բենզալցման կայանները, ավտոտեխսպասարկման կայանները, ավտոկայանատեղերը, քիմ. մաքրման կետերը, կոշիկի և կարի պատվերների սրահները, լվացքատները և այլն:
Գրադարանները, ընթերցասրահները, թանգարանները, գազանանոցները, կենդանաբանական այգիները, ակումբները, զբոսայգիները, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները, ֆիլարմոնիայի և երաժշտական դահլիճները և այլն:
Ակադեմիաները (բացի կրթականից), գիտահետազոտական ինստիտուտները, հաշվիչ կենտրոնները, կոնստրուկտորական և նախագծային հիմնարկները, պետական արխիվները և այլն:
Պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինները, դատարանները, դատախազությունը, նոտարական հիմնարկները, իրավաբանական հաստատությունները, հասարակական կարգի պահպանման մարմիները և այլն:
Քաղաքական, հասարակական և արհմիութենական կազմակերպությունները, կամավոր միությունները և այլն:
Փոստերը, հեռագրատները, միջքաղաքային կապի կայանները, կապի բաժանմունքները, հեռուստակենտրոնները, ռադիոհաղորդման հանգույցները, ռադիոկայանները և այլն:
Նախագծային, նախագծա-հետազոտական, հետախուզման հիմնարկությունները, շինարարության գծով ճարտարապետական հիմնարկները և այլն:
Հիվանդանոցները, հոսպիտալները, դիսպանսերները, պոլիկլինիկաները, շտապ օգնության կայանները, ծննդատները, առողջարանները, պանսիոնատները, պրոֆիլակտորիաները, հանգստյան տները, տուրիստական բազաները և այլն:
Սպորտի շենքերը և շինությունները, մարզադաշտերը, սպորտդահլիճները, թենիսի կորտերը, լողավազանները, ավտոդրոմները, հրաձգարանները, սպորտային ակումբները, մարզական համալիրները և այլն:
Ծերանոցները, հաշմանդամների տուն-ինտերնատները և այլն:
Հյուրանոցները, հանրակացարանները, մոթելները, հրշեջ կայանները, ծիսակատարությունների տները, բաղնիքները և այլն:
Կայարանները, ավտոկայարանները, տրանսպորտի հիմնարկները, օդանավակայանը, աերոֆլոտի գործակալությունները, տոմսերի իրացման կետերը, ուղևորների սպասարկման գրասենյակները և այլն: |
| |
III. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ |
Արդյունաբերական արտադրության պահանջներին բավարարող և անհրաժեշտ պայմաններ ապահովող գործարանները, ֆաբրիկաները, կոմբինատները, լեռնային և լեռնամետալուրգիական ձեռնարկությունները, արտադրամասերը, ցեխերը և այլն: |
| |
IV. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |
Գյուղատնտեսության պահանջների բավարարման համար նախատեսված կառույցները (անասնաշենքեր, ջերմոցներ, սիլոսի հորեր, պահեստներ, մթերման և վերամշակման արտադրամասեր, գյուղատնտեսական կերերի, մթերքների արտադրության գործարաններ, կոմբինատներ, ձեռնարկություններ և այլն): |
| |
V. ԻՆԺԻՆԵՐԱԿԱՆ |
Բոլոր տիպի ինժիներական շինությունները, այդ թվում` կամուրջները, հեռուստա և ռադիո աշտարակները, էստակադաները, էլեկտրահաղորդման գծերը, պատվարները և այլն: |
6. Հիմնական հասկացություններ
6.1. ՇԵՆՔ – վերգետնյա փակ ծավալ կազմող շինարարական կառույց, որի մեջ զետեղված (տեղավորված, տեղաբաշխված) են տարբեր նշանակության տարածքներ, նախատեսված մարդկանց բազմակողմանի գործունեության (բնակվելու, ժամանակավոր գտնվելու, աշխատանքներ կատարելու) համար, կախված օգտագործման նպատակից:
6.2. ՇԻՆՈՒԹՅՈՒՆ – ստորերկրյա կամ վերերկրյա ծավալային, հարթածավալային կամ գծային շինարարական կառույց, նախատեսված տարբեր տեսակի աշխատանքային պրոցեսների կատարման, նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական, տեխնիկական և այլ նպատակների համար:
6.3. ԿԱՌՈՒՅՑ – կառուցվածք (կառուցվող) շենք կամ շինություն:
6.4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ շենք կամ շինություն - նախատեսված մարդկանց (բնակչության) բնակվելու, կենցաղային սպասարկման, սոցիալական, հասարակական, մշակույթային, տնտեսական և այլ պահանջմունքների բավարարման համար:
6.5. ԲՆԱԿԵԼԻ շենք կամ շինություն - նախատեսված մարդկանց (բնակչության) մշտական ապրելու համար, երկար ժամկետով:
6.6. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ – մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց:
6.7. ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ – նախատեսված բնակվելու համար, մեկ կամ մի քանի ընտանիքի պատկանող, բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, մեծամասամբ օժտված կոմունալ հարմարություններով և կից տնտեսական և օժանդակ բակային կառույցներով կառույց:
6.8. ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ - նախատեսված բնակվելու համար, մի ընտանիքի պատկանող առանձին տուն (առավելապես հողամասով):
6.9. ԱՅԳԵՏՆԱԿ (ԱՄԱՌԱՆՈՑԱՏՈՒՆ) – այգեգործական զանգվածում, հիմնական բնակության վայրից դուրս, առանձին հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց:
6.10. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ բակային կառույցներ – նախատեսված տնտեսությունը վարելու (տնտեսության հետ կապված) կամ տնտեսությանն օժանդակելու համար այն շենքերը և շինությունները, որոնք նույն հողամասի վրա գտնվող հիմնական կառույցների նկատմամբ ունեն երկրորդական նշանակություն:
6.11. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ շենք կամ շինություն – նախատեսված տարբեր տեսակի հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համար, նպատակաուղղված բնակչության սոցիալական, կենցաղային, կուլտուրայի և արվեստի, կոմունալ, կրթական և այլ պահանջմունքների բավարարման համար:
6.12. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ շենքեր և շինություններ – նախատեսված արդյունաբերական արտադրության ապրանքների նկատմամբ մարդկանց (բնակչության) պահանջմունքների բավարարման համար:
6.13. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ շենք կամ շինություն – նախատեսված գյուղատնտեսության պահանջների և գյուղատնտեսական արտադրության մթերքների նկատմամբ մարդկանց (բնակչության) պահանջմունքների բավարարման համար:
6.14. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ – այն կառույցը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների կամ շենքերի շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնավորության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով:
Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական կռույցներ:
6.15. ԿՑԱԿԱՌՈՒՅՑ – շինության արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս գտնվող այն մասը, որը շինության նկատմամբ օժանդակ է, ունի վերջինիս հետ մեկ կամ ավելի ընդհանուր հիմնապատ և հիմնականում հաղորդակցվում են հիմնական շենքի հետ:
Կցակառույց կարող են լինել խոհանոցները, բնակելի սենյակները, նախասենյակները, փակ և բաց պատշգամբները:
Ջեռուցվող կցակառույցների մակերեսը հաշվառվում է բնակարանի ընդհանուր տարածքում:
6.16. ԱՎՏՈՏՆԱԿ – ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված շինություն:
7. Բնակելի կառույցները հիմնականում իրենց մեջ ընդգրկում են հետևյալ տարածքները.
- ԲՆԱԿԱՐԱՆ – որևէ շենքում մի ընտանիքի բնակվելուն հատկացված մաս:
- ԲՆԱԿԵԼԻ ՍԵՆՅԱԿ – բնակարանի կամ կառույցի մեջ ամեն մի առանձին բաժանմունք, մյուսներից անջատված խուլ պատերով կամ միջնորումներով, դռնով և պատուհանով ու նախատեսված աշխատելու, բնակվելու, ճաշելու, քնելու, հանգստի համար:
- ԲՆԱԿԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿ ՄԱԿԵՐԵՍ – օժանդակ տարածքների (նախասենյակ, միջանցք, խոհանոց, լողարան, զուգարան, բաց պատշգամբ և այլն) մակերեսների գումարը:
- ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍ – բնակելի և օժանդակ մակերեսների գումարը:
- ՆԱԽԱՍԵՆՅԱԿ – բնակարանի առջևում գտնվող փոքր սենյակ, որտեղից մտնում են մյուս սենյակները, որն ունի անմիջական ելք դեպի աստիճանավանդակ կամ ընդհանուր օգտագործման միջանցք:
- ՄԻՋԱՆՑՔ – շենքի ներսում երկար տարածություն նույն հարկի բնակարանները իրար հետ կապելու համար կամ սենյակների միջև հաղորդակցության միջոց:
- ՆԿՈՒՂ – գետնի մեջ խորացող կառույց, որի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից, հարկի բարձրության կեսից ավելի չափով:
- ԿԻՍԱՆԿՈՒՂ – գետնի մեջ խորացող կառույց, որի հատակի նիշը ցածր է հողի հատակագծային նիշից, հարկի բարձրության կեսից ոչ աավելի չափով:
- ՎԵՐԳԵՏՆՅԱ – գետնից վերև գտնվող կառույց, որի հատակի նիշը բարձր կամ հավասար է հողի հատակագծային նիշից:
- ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԿ – նախատեսվում է սարքավորումների և ինժիներական հաղորդակցման ուղիների տեղադրման համար: Կարող է գտնվել շենքի ստորին (հիմնականում նկուղային կամ կիսանկուղային), վերին (տեխնիկական վերնահարկ) մասում կամ միջնամասում:
- ՎԵՐՆԱՀԱՐԿ – տան վերևի հարկը (վերնատուն), տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և նախավերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածությունը:
- ԿԻՍԱՎԵՐՆԱՀԱՐԿ – այն է, ինչ վերնահարկը, բայց մակերեսը փոքր է ստորին հարկի մակերեսից:
- ՁԵՂՆԱՀԱՐԿ – տան ամենավերին, տանիքի տակ եղած հարկը:
- ՄԱՆՍԱՐԴ – ձեղնահարկի տարածության մեջ տեղադրվող օգտագործելի տարածք, նախատեսված բնակության, ծառայողական, ստեղծագործական և այլ նպատակների համար:
- ԼՈՒՍԱՍԵՆՅԱԿ – ձեղնահարկի ուրվագծային չափերի մեջ ներկառուցված տարածություն, որը չի փոփոխում տանիքի շրջագիծը:
- ՍՐԱՀ – ընդարձակ սենյակ, դահլիճ:
- ՎԵՐՆԱՍՐԱՀ – տան վերնամասը գրավող մի հարթակ է, որը նախատեսված է նրա մակերեսի մեծացմանը:
- ՊԱՏՇԳԱՄԲ – տանը կցակառուցված (պատերի արտաքին կողմից կառուցված) կամ ներկառուցված բաց (որոշ դեպքերում վանդակապատ) կամ փակ (ապակեպատ) տարածություն (սրահակ):
- ՏԵՐԱՍԱ – բաց կամ ծածկված, հանգստի համար նախատեսված հարթակի տեսքով կցակառույց, որը տեղադրվում է գետնին կամ ստորին հարկի վրա և հաղորդակցվում է տան հետ դռան միջոցով:
- ՍՅՈՒՆԱՍՐԱՀ – կառույցի ծավալի մեջ մեկ կողմից բաց (արտաքին պատի փոխարեն սյունաշար, կամարաշար) պատշգամբ կամ նախամուտք:
- ԷՐԿԵՐ – շենքի ճակատի հարթությունից դուրս եկած (մասամբ կամ ամբողջությամբ ապակեպատ, կիսաբոլոր, եռանկյունի կամ բազմանիստ) ելուստ:
- ՆԱԽԱՍՐԱՀ – շինության մուտքին հարող տարածք:
- ՆԱԽԱՄՈՒՏՔ – դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շինության մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածությունը արտաքին սառն օդից և այլն:
8. Բնակելի ֆոնդում ներառվում են նաև բարաքները, որը բնակության համար նախատեսված շինություն է, մեկ կամ երկու հարկանի, ընդհանուր խոհանոցով, սանհանգույցով, որպես կանոն փայտաշեն և նախատեսված կարճատև (10-20 տարի) ծառայության համար:
9. Սույն հրահանգը կազմված է ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի և ԼՂՀ կառավարության 30 մարտի 1999թ-ի ,,Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին,, թիվ 63 որոշման համաձայն ԼՂՀ-ի տարածքում գտնվող շենքերի և շինությունների հաշվառման, կադաստրային գնահատման (հարկման բազան որոշելու համար) և պետական գրանցման նպատակով:
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության կողմից
20 մայիսի 1999թ. N 73
ԼՂՀ արդարադատության
պետվարչության պետ Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |