ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական իշխանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիազոր և պատասխանատու ներկայացուցիչն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում:
Պատգամավորները, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքին, լուծում են պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի հարցեր, ընդունում են օրենքներ, որոշումներ և իրավական ու քաղաքական բնույթի այլ փաստաթղթեր, վերահսկողություն են իրականացնում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ:
Իր գործունեության ընթացքում պատգամավորը ղեկավարվում է գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով, սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
|
Հոդված 2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները սկսվում են նոր ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահից՝ հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի կողմից ընտրված մանդատային հանձնաժողովը ստուգում է պատգամավորների լիազորությունները, ներկայացնում Ազգային ժողովի քննարկմանը, որը որոշում է ընդունում պատգամավորների լիազորությունները ճանաչելու, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի խախտումների դեպքում՝ առանձին պատգամավորների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Պատգամավորի լիազորություններն ավարտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր գումարման Ազգային ժողովի ընտրության օրը կամ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ենթակա չեն հանձնվելու ուրիշ անձի:
|
Հոդված 3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական վկայականը և կրծքանշանը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իր լիազորությունների ժամանակաշրջանում օգտվում է պատգամավորական վկայականից և կրծքանշանից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վկայականի և կրծքանշանի կանոնադրությունները, դրանց նմուշները և նկարագրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:
|
Հոդված 4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների վաղակետ դադարեցումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վաղակետ դադարեցվում են հետևյալ դեպքերում.
- պատգամավորական լիազորությունները ցած դնելու վերաբերյալ պատգամավորի անձնական դիմումի հիման վրա,
- երբ պատգամավորը նշանակվում կամ ընտրվում է այնպիսի պաշտոնում, որը զբաղեցնելն օրենքով անհամատեղելի է պատգամավորի լիազորությունների կատարման հետ,
- երբ պատգամավորը կորցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը,
- եթե օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը պատգամավոր հանդիսացող անձի նկատմամբ,
- պատգամավորի ընտրողների կողմից հետ կանչվելու դեպքում,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արձակման դեպքում,
- մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում,
- անգործունակ ճանաչվելու և մահվան դեպքում:
|
Հոդված 5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների իրականացումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը լիազորությունները իրականացնում է նստաշրջանների նիստերի, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաև անհատական գործունեության ընթացքում:
Պատգամավորը լիազորությունների իրականացման ողջ ընթացքում ազատվում է զինվորական ծառայությունից, զինվորական և ուսումնական հավաքներից:
|
Հոդված 6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի փոխհարաբերությունները ընտրողների հետ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը պատասխանատու է իր ընտրողների առջև և հաշվետու է նրանց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը կապեր է պահպանում իրեն պատգամավորության թեկնածու առաջադրած ընտրողների, կոլեկտիվների ու հասարակական կազմակերպությունների հետ, իր ընտրական տարածքում գտնվող մյուս ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվների, ինչպես նաև պետական ու հասարակական մարմինների հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, որպես պետական իշխանության բարձրագույն մարմիններում ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, իր կարգավիճակը օգտագործում է քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը ապահովելու, նրանց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:
Ընտրողները պատվիրաններ են տալիս իրենց պատգամավորին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը ձգտում է ընտրողների պատվիրանների կենսագործմանը:
Ընտրողների վստահությունը չարդարացրած պատգամավորը ցանկացած ժամանակ կարող է հետ կանչվել օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 7. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության ապահովումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները անարգել և արդյունավետ իրականացնելու պայմանները:
2. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
|
Հոդված 8. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատանքին |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերում պատգամավորները, գործող հիմնական օրենքին համապատասխան, քննարկում և լուծում են հանրապետության և ժողովրդի կենսական շահերի վերաբերյալ յուրաքանչյուր հարց:
Պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաև այն մարմինների աշխատանքներին, որոնց կազմում ընտրված է: Մասնակցելու անհնարինության դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը պետք է այդ մասին ծանուցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քարտուղարությանը կամ մշտական հանձնաժողովի նախագահին:
|
Հոդված 9. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստերում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը վճռական ձայնի իրավունքից օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում՝ բոլոր հարցերի քննարկման ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի.
- ընտրել և ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մարմինների կազմում,
- կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ստեղծվող մարմինների անհատական կազմի, ընտրվող, նշանակվող կամ հաստատվող պաշտոնատար անձանց թեկնածությունների վերաբերյալ,
- հարցեր առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկման համար, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ,
- առաջարկություններ ու դիտողություններ մտցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգի, աշխատակարգի, հարցերի քննարկման կարգի ու էության, ինչպես նաև քվեարկության տեսակի վերաբերյալ,
- առաջարկություններ անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստում՝ լսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովին հաշվետու մարմնի կամ պաշտոնատար անձի հաշվետվությունը կամ հաղորդումը և վերահսկելու դրանց գործունեությունը,
- հարց հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության կամ Ազգային ժողովի կողմից ընտրված, նշանակված կամ հաստատված պաշտոնատար անձանց նկատմամբ վստահության մասին,
- առաջարկություն մտցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում, նրա մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և հասարակական մարմինների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կատարման վերաբերյալ ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքի ցանկացած հարցի առթիվ պատգամավորական քննություններ անցկացնելու մասին,
- մասնակցել մտքերի փոխանակությանը, հարցեր տալ զեկուցողներին, ինչպես նաև նիստի նախագահողին, պահանջել պատասխաններ և տալ դրանց գնահատականը,
- հանդես գալ իր առաջարկությունների և քվեարկության շարժառիթների հիմնավորումով, տալ տեղեկանքներ,
- մտցնել օրենքների, որոշումների, օրենսդրական ակտերի նախագծեր և ներկայացնել դրանց վերաբերյալ ուղղումներ և լրացումներ,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջաններում հրապարակել քաղաքացիների հասարակական նշանակություն ունեցող ուղերձները,
- ներկայացնել պատգամավորական հարցապնդումներ, հարցումներ, հանդես գալ հայտարարություններով,
- մտքերի փոխանակության ժամանակ ելույթ չունեցած պատգամավորը իրավունք ունի քարտուղարությանը հանձնել իր ելույթի տեքստը, ինչպես նաև գրավոր շարադրված առաջարկություններ ու դիտողություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստում քննարկվող հարցի վերաբերյալ: Ելույթի տեքստը մտցվում է լիագումար նիստի սղագրական հաշվետվության մեջ,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների նիստերի սղագրություններում ու արձանագրություններում իր ելույթների տեքստերին ծանոթանալ մինչև հրապարակվելը, ինչպես նաև ստանալ հրապարակման ոչ ենթակա ելույթների տեքստերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանում պատգամավորների արած առաջարկություններն ու դիտողությունները քննարկվում և հաշվի են առնվում օրենքները, որոշումները վերջնամշակելիս և ընդունելիս: Դրանց մերժման դեպքում պատգամավորին հիմնավորված պատասխան է տրվում համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, եթե համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կամ նրա մարմինների ընդունած որոշմանը, գերադաս իրավունք ունի իր հատուկ կարծիքը շարադրելու նիստում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը պատասխանատվության չի ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կամ նրա մարմինների նիստերում քննարկվող հարցերի շուրջը ունեցած ելույթների և քվեարկության ժամանակ իր դիրքորոշման համար, եթե թույլ չի տվել օրենքով ուղղակի արգելված գործողություններ:
Սույն հոդվածում նշված իրավունքների իրականացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
|
Հոդված 10. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից արված առաջարկությունների և դիտողությունների քննարկումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկություններն ու դիտողությունները քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում, մշտական հանձնաժողովներում կամ էլ նրա կողմից ուղարկվում են համապատասխան պետական ու հասարակական մարմինների և պաշտոնատար անձանց քննարկմանը:
Պետական և հասարակական մարմինները, ինչպես նաև պաշտոնատար անձինք, որոնց ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստերում պատգամավորների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, պարտավոր են դրանք քննարկել Ազգային ժողովի կողմից որոշված ժամկետում և արդյունքների մասին հաղորդել անմիջապես պատգամավորին և քարտուղարությանը:
|
Հոդված 11. |
Պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի մարմինների աշխատանքին |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մարմիններում ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը պարտավոր է մասնակցել դրանց աշխատանքին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի տվյալ հանձնաժողովի կազմի մեջ չմտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը իրավունք ունի մասնակցել դրա նիստերին, առաջարկություններ անել, մասնակցել խնդրո առարկա հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Մշտական հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում պատգամավորը կարող է իր առաջարկությունն անել օրինագծի արմատական լրացման ձևով:
Մշտական և այլ հանձնաժողովների անդամների լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կարող են վաղաժամկետ դադարեցվել այդ մարմինների աշխատանքին պարբերաբար չմասնակցելու, իրենց իրավունքները չարաշահելու կամ պարտականություններում թերանալու համար, ինչպես նաև՝ այդ անձանց խնդրանքով:
|
Հոդված 12. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի, որն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի, ինչպես նաև օրենքների և որոշումների մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների ձևով:
|
Հոդված 13. |
Պատգամավորական խմբերում միավորվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների իրավունքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք ունեն միավորվելու մշտական և ժամանակավոր պատգամավորական խմբերում:
Պատգամավորական խմբերի գործունեության կարգը և նրանց իրավունքները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և օրենսդրական այլ ակտերով:
|
Հոդված 14. |
Պատգամավորական պարկեշտություն |
Պատգամավորական պարկեշտության խախտելու դեպքում պատգամավորի վարքագծի հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հանձնարարությամբ քննում է մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը:
|
Հոդված 15. |
Պատգամավորական հարցում |
Պատգամավորական հարցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, կուսակցական խմբակցությունների, պատգամավորական խմբերի իրավունքն է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնատար անձանց՝ հանրապետության պետական, տնտեսական, սոցիալական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար, միաժամանակ նշելով ժամկետը:
Պատգամավորական հարցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:
Պատգամավորը կամ պատգամավորական խումբը հարցում կարող են տալ գրավոր կամ բանավոր: Բանավոր արված հարցման տեքստը հեղինակը ներկայացնում է Ազգային ժողովի քարտուղարություն: Հարցման պատասխանը պետք է հասցեատիրոջը տրվի ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում: Եթե պատգամավորը կամ պատգամավորական խումբը պատասխան չեն ստանում կամ բավարարված չեն նրանով, կարող են պահանջել պատասխանը հրապարակել Ազգային ժողովի նստաշրջանում կամ մտցնել պատգամավորական հարցապնդում:
|
Հոդված 16. |
Պատգամավորական հարցապնդում |
Պատգամավորական հարցապնդումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, կուսակցական խմբակցությունների, պատգամավորական խմբերի այն հարցումն է, որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ տրվում է հարցապնդման կարգավիճակ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, կուսակցական խմբակցությունները, պատգամավորական խմբերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջաններում, իրենց իրավասության սահմաններում, իրավունք ունեն հարցապնդումով դիմելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, Ազգային ժողովի կողմից կազմվող կամ ընտրվող մարմինների ղեկավարներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ պաշտոնատար անձանց:
Պատգամավորական հարցապնդումը արվում է գրավոր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը կամ նրա խնդրանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանի նիստում նախագահողը հրապարակում է հարցապնդումը:
Հարցապնդումների գրանցումը, ըստ պատկանելիության հանձնումը և կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քարտուղարությունը:
Պետական մարմինը և պաշտոնատար անձը, որին ուղղված է հարցապնդումը, պարտավոր է պաշտոնական պատասխան տալ դրան: Հարցապնդման գրավոր պատասխանը ներկայացվում է այն ժամկետում, որը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից և պատգամավորի պահանջով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի գնահատական տալու հարցապնդմանը տված պաշտոնատար անձի պատասխանին: Հարցապնդման կապակցությամբ անցկացված քննարկման արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է ընդունում: Ազգային ժողովը կարող է պետական մարմիններին, կամ հասարակական կազմակերպությունների մարմիններին, կամ պաշտոնատար անձանց պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողովի որոշման կատարման մասին պատգամավորական հարցապնդման վերաբերյալ:
|
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ստեղծված ժամանակավոր վերստուգիչ հանձնաժողովների աշխատանքին |
Պատգամավորն իրավունք ունի Ազգային ժողովում հարց հարուցել հանրապետության պետական ու հասարակական կյանքի ցանկացած խնդրի վերաբերյալ պետական մարմինների, ինչպես նաև բոլոր տեսակի կազմակերպությունների աշխատանքի ստուգում անցկացնելու նպատակով ժամանակավոր վերստուգիչ հանձնաժողով ստեղծելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հանձնարարությամբ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը մասնակցում է նշված հանձնաժողովի աշխատանքին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը ստուգումների ընթացքում իր լիազորությունները ներկայացնում է հանձնաժողովին, ինչպես նաև համապատասխան պետական մարմիններին կամ մյուս կազմակերպություններին և, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ է անում բարելավելու աշխատանքները, վերացնելու բացահայտված թերությունները, չեղյալ հայտարարելու անօրինական որոշումները, պատասխանատվության ենթարկելու օրենքի խախտում թույլ տված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները չկատարած անձանց:
Հանձնաժողովի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում պատգամավորը հանձնաժողովի հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում կարող է հանդես գալ հատուկ կարծիքով:
|
Հոդված 18. |
Պատգամավորական քննությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվում է պատգամավորական քննություն:
3. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
|
Հոդված 19. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններն ընտրական տարածքում աշխատելիս |
Ընտրական տարածքում իր լիազորություններն իրականացնելիս Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի.
- մասնակցել պետական իշխանության, կառավարման և հասարակական կազմակերպությունների մարմիններում ընտրողների շահերը շոշափող բոլոր հարցերի քննարկմանը,
- մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի օրենքների ու որոշումների կատարման կազմակերպմանն ու վերահսկմանը,
- իրականացնել պետական և հասարակական մարմիններ, ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ ուղարկված իր առաջարկությունների, դիմումների և գանգատների վերահսկողությունը, անձամբ մասնակցել դրանց քննարկմանը: Պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են բացահայտված խախտումները վերացնելու համար պատգամավորին օգնություն ցույց տալ նրա վերահսկողական գործունեության ընթացքում,
- անցկացնել տարածքի ընտրողների ժողովներ կամ կոնֆերանսներ, ինչպես նաև հանդիպումներ աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների տեղական մարմինների հետ:
|
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի հաշվետվությունը ընտրողների առջև |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը պարտավոր է առնվազն տարեկան երկու անգամ ընտրողների, ինչպես նաև իրեն պատգամավորության թեկնածու առաջադրած կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների առջև հաշվետվությամբ հանդես գալ իր աշխատանքի, նախընտրական ծրագրի և պատվիրանների կատարման ընթացքի մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը հաշվետվություն կարող է տալ մի խումբ ընտրողների՝ թվով առնվազն 250 մարդու, կամ նրան պատգամավորության թեկնածու առաջադրած աշխատավորական կոլեկտիվի պահանջով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հաշվետվությունները լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից:
Ժողովը /կոնֆերանսը/, որտեղ լսվում է պատգամավորների հաշվետվությունը, կարող է որոշում ընդունել պատգամավորի գործունեության մասին: Որոշման մասին տեղյակ է պահվում ընտրողներին կամ նրան պատգամավորության թեկնածու առաջադրած կոլեկտիվներին ու հասարակական կազմակերպություններին:
|
Հոդված 21. |
Ընտրողների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից |
Պատգամավորը պարտավոր է պարբերաբար ընդունել ընտրողներին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի խնդրանքով նրա կողմից ընտրողների ընդունելության անցկացմանը պարտավոր են մասնակցել տեղական իշխանությունների, ընտրական տարածքում գտնվող հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը օրենսդրությամբ սահմանված կարգով քննության է առնում իր ստացած առաջարկությունները, դիմումներն ու գանգատները, միջոցներ ձեռնարկում դրանք արդարացի և ժամանակին լուծելու համար:
Պատգամավորի կողմից ուղարկված ընտրողների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները պետական և հասարակական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետք է անհապաղ քննության առնվեն և դրանց կատարման ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դեպքերում՝ մինչև մեկ ամսվա ժամկետում, արդյունքների մասին տեղյակ պահելով պատգամավորին:
Պատգամավորը վերահսկում է այդ առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման ընթացքը՝ ներգրավելով պետական հսկող և վերահսկող մարմիններին:
|
Հոդված 22. |
Հաշվետվություններ տալիս և ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին աջակցելը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի համար անհրաժեշտ պայմաններ են ապահովվում հաշվետվություններ տալու և ընտրական տարածքի ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները շենք են տրամադրում, քաղաքացիներին ծանուցում պատգամավորի հաշվետվության, ընտրողների հետ նրա հանդիպումների անցկացման ժամանակի ու տեղի մասին, պատգամավորի հրավերով հանդիպումներին մասնակցելու համար ուղարկում են իրենց ներկայացուցիչներին, ցույց տալիս այլ օգնություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի խնդրանքով պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները հաշվետվության և ելույթների համար նրան տրամադրում են անհրաժեշտ տեղեկատու նյութեր:
4. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
|
Հոդված 23. |
Օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրացման երաշխիքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում օրենսդրական նախաձեռնության կարգով արված առաջարկությունների պարտադիր քննարկմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից արված առաջարկությունները, ինչպես նաև օրենքի առթիվ ներկայացված բոլոր ուղղումները քննարկության են դրվում համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի:
|
Հոդված 24. |
Պաշտոնատար անձանցից պարզաբանումներ պահանջելու, նրանց կողմից անհապաղ ընդունվելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքը |
Պատգամավորն իրավունք ունի ցանկացած պաշտոնատար անձից պահանջել և անհապաղ ստանալ բանավոր կամ գրավոր բացատրություն՝ գործունեության կամ անգործունեության մասին:
Պատգամավորական գործունեության հարցերի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը օգտվում է ղեկավար և մյուս պաշտոնատար անձանց կողմից անհապաղ ընդունվելու իրավունքից, ինչպես նաև պատգամավորի վկայականը ներկայացնելով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պետական ու հասարակական բոլոր մարմիններ, ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ ու զորամասեր այցելելու անարգել իրավունքից:
Պատգամավորի կողմից այն կազմակերպությունները այցելելու կարգը, որոնց գործունեությունը կապված է պետական գաղտնիքի կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքների հետ, սահմանվում է օրենսդրությամբ:
|
Հոդված 25. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի դիմումները քննության առնելու պաշտոնատար անձանց պարտականությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի պատգամավորական գործունեության հետ կապված հարցերով դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ու հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, պաշտոնատար անձանց և մասնակցել իր կողմից առաջադրված հարցերի քննարկմանը: Համապատասխան պետական, ոչ պետական ու հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են անհապաղ ընդունել պատգամավորին, քննության առնել նրա առաջարկությունները և պատասխան տալ անմիջապես, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջվող դեպքում՝ մեկամսյա ժամկետում:
Քննարկման օրվա մասին պատգամավորը պետք է ծանուցվի վաղօրոք:
|
Հոդված 26. |
Օրինականության խախտումը վերացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքը |
Քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտումներ բացահայտելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, որպես պետական իշխանության ներկայացուցիչ, իրավունք ունի տեղում պահանջելու անհապաղ դադարեցնել այդ խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմելու համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ խախտումների կանխման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Խախտման փաստը կարող է գրանցվել արձանագրության մեջ, որը կազմում է պատգամավորը կամ նրա պահանջով՝ համապատասխան իրավապահպան կամ վերահսկողական մարմնի ներկայացուցիչը:
Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մարմինների պաշտոնատար անձինք, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարությունը, ինչպես նաև իրավապահպան կամ վերահսկիչ մարմինների աշխատողները, որոնց ուղղված է պատգամավորի պահանջը, պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղյակ պահելով պատգամավորին:
Պատգամավորի օրինական պահանջները չկատարող պաշտոնատար անձը ենթարկվում է պատասխանատվության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 27. |
Տեղեկատվություն ստանալու և տարածելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փաստաթղթերով, ինչպես նաև կառավարական և այլ պետական ու հասարակական մարմինների կողմից պաշտոնապես տարածվող տեղեկատու նյութերով:
Իշխանության տեղական ինքնակառավարման մարմինները, մյուս պետական մարմինները, ինչպես նաև պաշտոնատար անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի դիմելու դեպքում, պարտավոր են նրան ապահովել մասնագետներով՝ պատգամավորական գործունեության հետ կապված հարցերի լուծման առնչությամբ, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ:
Պատգամավորական գործունեությունն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի օգտվել ընտրական տարածքում գտնվող ձեռնարկությունների պատճենահանող-բազմացնող և հաշվողական տեխնիկայից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը գերադաս իրավունք ունի իր պատգամավորական գործունեության հարցերով հանդես գալու զանգվածային լրատվության միջոցներով: Թույլ չի տրվում պատգամավորի ներկայացրած նյութերը խմբագրել առանց նրա համաձայնության:
|
Հոդված 28. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունների, կազմակերպությունների, գիտական, իրավաբանական հիմնարկների, ուսումնական հաստատությունների ղեկավարությունը, իրավապահպան մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի դիմումով օգնություն են ցույց տալիս նրա պատգամավորական գործունեության ընթացքում առաջացող իրավական հարցերում:
|
Հոդված 29. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատվի, արժանապատվության և անձի պաշտպանությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին վիրավորելը, զրպարտությունը պատգամավորի նկատմամբ կամ նրա պատգամավորական գործունեության վերաբերյալ աղավաղված տեղեկությունների տարածումն ենթարկվում է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
Պատգամավորական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ կողմնակալ որոշման ընդունման հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի, նրա ընտանիքի անդամների վրա որևէ ձևով ազդելը պատժվում է օրենքով սահմանված կարգով:
|
Հոդված 30. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը չի կարող քրեական պատասխանատվության, նրա անձի ազատությունը սահմանափակող միջոցների ենթարկվել, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության, բացի այն դեպքերից, երբ պատգամավորը բռնվում է հանցանքի վայրում: Նման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազն այդ փաստի մասին անհապաղ հաղորդում է Ազգային ժողովին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության դեպքում պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու համար չի կարելի նրան ձերբակալել Ազգային ժողովի նիստերի ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը՝ Ազգային ժողովի համաձայնությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագրով դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը:
Չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին բերման ենթարկել, նրան որևէ այլ ձևով պահել, կամ սահմանափակել պատգամավորի ազատությունը, ինչպես նաև նրա անձնական իրերի, ուղեբեռների, անձնական և ծառայական օգտագործման փոխադրամիջոցների, բնակելի և ծառայողական շինությունների զննումը, խուզարկությունը, առգրավումը և դրանց վրա կալանք դնելը՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության:
Անձեռնմխելիությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից օգտագործվող գրագրությունների, կապի միջոցների, ինչպես նաև պատգամավորին պատկանող փաստաթղթերի վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորն իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո երկու ամիս ժամկետով օգտվում է անձեռնմխելիությունից, որից հետո կարող է պատգամավորական լիազորությունների կատարման ընթացքում թույլ տված օրենքի խախտման պատճառով ներկայացված մեղադրանքի համար պատասխանատվության ենթարկվել:
|
Հոդված 31. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն ստանալու կարգը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու, խուզարկելու, կալանավորելու կամ դատական կարգով նրա նկատմամբ վարչական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը պատգամավորին մեղադրանք ներկայացնելուց, կալանավորման սանկցիա տալուց կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը դատարան ուղարկելուց առաջ միջնորդագիր է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը միջնորդագիրը քննության է առնում ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազից կարող են պահանջվել լրացուցիչ նյութեր: Հարցերի քննարկմանը իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պատգամավորը, որի նկատմամբ միջնորդագիր է ներկայացված: Անհարգելի պատճառներով պատգամավորի Ազգային ժողով չներկայանալու դեպքում միջնորդագիրը ենթակա է քննարկման՝ առանց վերջինիս մասնակցության:
Հիմքերի առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը կարող է վերանայել իր որոշումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը գործի վարույթի ավարտման օրվանից եռօրյա ժամկետում պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովին հաղորդել գործի քննության կամ քննարկման արդյունքների մասին:
|
Հոդված 32. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքային իրավունքների երաշխիքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետր հաշվարկվում է աշխատանքի կամ ծառայության ինչպես ընդհանուր և անընդմեջ ստաժի, այնպես էլ նախկին մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:
Պատգամավորական լիազորություններն ավարտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, ըստ մասնագիտության և որակավորման աստիճանի, աշխատանքով ապահովվելու հարցում օգտվում է համապատասխան պետական մարմինների աջակցությունից: Նույն սկզբունքով որոշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում ընտրվելու կապակցությամբ բնակության վայրը փոխած պատգամավորի ընտանիքի անդամներին աշխատանքով ապահովելու հարցը:
|
Հոդված 33. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից իր լիազորությունների կատարման համար նյութաֆինանսական պայմանների ստեղծումը |
Պատգամավորական գործունեության հետ կապված բոլոր ծախսերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած կարգով ու չափերով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին պատգամավորական պարտականությունները կատարելու ժամանակաշրջանում աշխատավարձ է վճարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած չափով:
|
Հոդված 34. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի արձակուրդը |
Ազգային ժողովում աշխատող պատգամավորներին միաժամանակ տրվում է 36 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ, որից 12-ը՝ ձմռանը և 24-ը՝ ամռանը:
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, քարտուղարի և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը՝ խորհրդակցելով իր տեղակալի, քարտուղարի և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
|
Հոդված 35. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին ծառայողական բնակարան տրամադրելը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի անդամին, որը մշտական բնակության տեղ չունի, ժամանակավոր ծառայողական բնակարան է տրամադրվում մայրաքաղաքում, ընտանիքի անդամների հետ համատեղ ապրելու համար:
Բնակության մշտական տեղում պատգամավորի և նրա ընտանիքի անդամների զբաղեցրած բնակարանն այդ ժամանակամիջոցում ամրագրվում է նրանց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին ծառայողական բնակարանի հատկացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած կարգով:
|
Հոդված 36. |
Պատգամավորական լիազորությունների կատարման հետ կապված ծախսերի հատուցումը |
Սույն օրենքով նախատեսված ծախսերը, այդ թվում և նրանք, որոնք կատարվել են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունների կատարման առնչությամբ, հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բյուջեի հաշվին:
|
Հոդված 37. |
Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները չկատարելու դեպքում |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ազգային ժողովի պատգամավորին պայմաններ է երաշխավորում նրա լիազորությունների անարգել և արդյունավետ կատարման համար, պաշտպանում է նրա իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը:
Պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կատարում իրենց պարտականությունները պատգամավորների հանդեպ, խոչընդոտում են նրանց աշխատանքը, ակնհայտ կեղծ տեղեկություններ են տրամադրում նրանց, խախտում պատգամավորական գործունեության երաշխիքները, ենթակա են կարգապահական կամ քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
4 մայիսի 1996թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-5 |
|