ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հուլիսի 2013թ. |
N 461-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման մեջ և որոշմամբ հաստատված հավելվածում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
2) որոշման հավելվածի 3-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության մասին եզրակացություն» բառերով.
3) որոշման հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-ին կետ` հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 283 որոշումն ուժի մեջ մտնելը, անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի վերաբերյալ վերականգնողական անհատական ծրագրի կազմման բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հաշմանդամի անձնագրի պատճենը և առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու հավաստիանալով համապատասխան փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` հաշմանդամին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Փորձաքննության ընթացքում, հանձնաժողովը զննում է հաշմանդամին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը և տալիս վերականգնողական փորձաքննական եզրակացություն:».
4) որոշման հավելվածի 17-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործը քննելու համար, կենտրոնի տնօրենը հանձնարարում է բաժնին, սույն կարգի 10-13-րդ կետերին համապատասխան իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն:».
5) որոշման հավելվածի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Բացառություն են կազմում այն բնածին հիվանդությունները կամ ախտաբանական վիճակները, որոնք կյանքի ընթացքում զարգացման հակում չունեն: Տվյալ դեպքում հաշմանդամություն առաջացնող պատճառը սահմանվում է մանկուց հիվանդությամբ:».
6) որոշման հավելվածի 24-րդ կետում «ժամկետը երկարաձգելու թույլտվություն» բառերը փոխարինել «մասին եզրակացություն» բառերով.
7) 27-րդ կետի «ե» ենթակետի երկրորդ պարբերության «վարույթի ժամկետը կասեցնելու կամ» բառերը փոխարինել «վարույթը» բառով.
8) որոշման հավելվածի 29-րդ կետի երկրորդ նախադասությունը «վատթարանալու» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման» բառերով.
9) որոշման հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ.
«31. Անձը կարող է հանձնաժողովի կայացրած փորձաքննական որոշումը վեցամսյա ժամկետում բողոքարկել կենտրոնի տնօրենին, վերջինիս հանձնարարությամբ, անձը վերափորձաքննվում է բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում բաժինը ընդունում է որոշում: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |