ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հուլիսի 2013թ. |
N 467-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 29-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 477 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) 2-րդ կետում`
ա. «(այսուհետ` կազմակերպություններ) վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի վրա`
1) որոնք օրացուցային տարվա որևէ պահին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ներմուծել ապրանքներ, կամ`
2) որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն կամ ունեն լիցենզիա, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 50 000 ՀՀ դրամ կամ ավելի, կամ`
3) որոնց օրացուցային տարվա որևէ պահին ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների գումարը գերազանցում է 36000000 ՀՀ դրամը (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կետում նշված դեպքերում կարգի գործողությունը սկսվում է տարածվել անհատ ձեռնարկատերերի վրա նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը:».
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1. Անհատ ձեռնարկատերերի դեպքում սույն կարգով սահմանված գանձապահի պարտականությունները (այդ թվում` սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերն ստորագրելու պարտականությունը) դրվում են անհատ ձեռնարկատիրոջ վրա, եթե «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն տվյալ անհատ ձեռնակատիրոջ համար գանձապահ ունենալը պարտադիր չէ:».
3) 2-րդ գլխի վերնագիրը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.
4) 4-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հաշվապահական հաշվառումը վարող ստորաբաժանման կամ անձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահություն) կողմից: Անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահի կողմից: Կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները կատարվում են դրամարկղային մուտքի օրդերով (ձև N 1՝ Դր-1) (այսուհետ` մուտքի օրդեր): Մուտքի օրդերն ունի կտրվող մաս` անդորրագիր: Կազմակերպությունների դեպքում մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է գլխավոր հաշվապահի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահ), գանձապահի կամ նրա պարտականությունները կատարող անձի (այսուհետ` գանձապահ) և վճարողի կողմից, իսկ աջ մասում՝ անդորրագիրը ստորագրվում է հաշվապահի և գանձապահի կողմից: Անհատ ձեռնարկատերերի դեպքում` մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ, գանձապահի և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: Ստորագրված մուտքի օրդերը կնքվում է գանձապահի դրոշմակնիքով կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կնիքով (եթե անհատ ձեռնարկատերը կնիք ունի)՝ այնպես, որ միաժամանակ կնքված լինեն մուտքի օրդերի և՛ ձախ, և՛ աջ մասերը (անդորրագիրը), որից հետո այն տրվում է դրամը վճարողին:»,
բ. երկրորդ պարբերությունում «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերը» բառերը, «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության)» բառերը, իսկ «մուտքագրում են կազմակերպության» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերը,
գ. երրորդ պարբերությունում «Այն կազմակերպություններում, որտեղ» բառերը փոխարինել «Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ» բառերով, իսկ «մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ» բառերը` «մուտքագրում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ» բառերով.
5) 5-րդ կետը «Կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.
6) 6-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.
7) 7-րդ կետի առաջին նախադասությունում «Կազմակերպության» բառը փոխարինել «Անհատ ձեռնարկատերը, կազմակերպության» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «կազմակերպության» բառը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության» բառերով.
8) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գանձապահը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքի օրդերի կամ տեղեկագրի հիման վրա դրամ վճարելիս, ստացողից կարող է պահանջել ներկայացնելու անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներից` անձը հաստատող փաստաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Գանձապահը, կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ չաշխատող անձանց դրամ վճարելիս, ելքի օրդերի կամ տեղեկագրի այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում գրանցում է անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել, եթե այդ տվյալները բացակայում են վճարման համար հիմք հանդիսացող ելքի օրդերին կամ տեղեկագրին կցվող փաստաթղթերում: Ստացողը ելքի օրդերով դրամ ստանալու դեպքում, բացի ստորագրելուց, ելքի օրդերի վրա բառերով նշում է ստացված գումարի չափը և ամսաթիվը:».
9) 9-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.
10) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը կամ գանձապահը) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղից աշխատավարձ և այլ վճարներ վճարելու համար տեղեկագրի առաջին էջի վրա բառերով նշում է վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամկետները, իսկ կազմակերպության ղեկավարն ու գլխավոր հաշվապահը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը) ստորագրում են և կատարում թույլատրող մակագրություն: Գանձապահը, տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու դեպքում, իսկ, եթե ժամկետը չի ավարտվել` ամսվա վերջին, աշխատավարձը և այլ վճարներ չստացած անձանց ազգանվան դիմաց դրոշմով կամ ձեռագիր նշում է «Չի վճարված» բառերը, իսկ տեղեկագրի առաջին էջի վրա կատարում է փաստացի վճարված ու չվճարված աշխատավարձի և այլ վճարների մասին գրառում` ստորագրելով դրա մոտ:».
11) 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից, իրենց հայեցողությամբ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանի (ձև N 4՝ Դր-4), վարման դեպքում՝ հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը), նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք գրանցում է դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում:».
12) 13-րդ կետը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերերը)» բառերով.
13) 15-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերն)» բառերով.
14) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:».
15) 18-րդ կետի վերջին նախադասությունում «Գանձապահը» բառը փոխարինել «Կազմակերպության գանձապահը» բառերով.
16) 19-րդ կետը «կազմակերպության գլխավոր հաշվապահը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատերը» բառերով, իսկ «կազմակերպության ղեկավարի» բառերից հետո` «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.
17) 22-րդ կետում`
ա. «ա» ենթակետը «դրամարկղային գրքի վարման» բառերից առաջ լրացնել «կազմակերպությունների համար» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետ.
«ա. 1) անհատ ձեռնարկատերերի համար դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում սույն կարգի 16-րդ և 18-րդ կետերի պահանջների խախտումը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից չկնքված դրամարկղային գրքի վարումը.»,
գ. «բ» ենթակետը «դրամարկղային գործառնությունները» բառերից առաջ լրացնել «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերով.
18) ձևեր 1-ում, 2-ում, 4-ում, 5-ում «կազմակերպության անվանումը» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերը, իսկ «Կազմակերպության ղեկավար» և «Ղեկավար» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատեր)» բառերը.
19) ձևեր 3-ում և 6-ում «(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)» բառերը փոխարինել «(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |