Համարը 
ՀՕ-190
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

ապրիլի 27-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 861-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 861.

Վիճակախաղի հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 863-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 863.

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 40.0 հազար դրամ: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են՝ ելնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

24 մայիսի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-190