Համարը 
թիվ 04
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.01.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» ապրիլի 1999թ.

թիվ 04

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համաձայն հարկի հաշվարկման և վճարման որոշ հարցերի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69 հոդվածի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համաձայն հարկի հաշվարկման և վճարման որոշ հարցերի վերաբերյալ հրահանգչական նամակը:

 

 

Հարկային պետական

վարչության պետ

Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ հարկային պետական վարչության

«19» ապրիլի 1999թ.

թիվ 04 հրամանով

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համաձայն հարկի հաշվարկման և վճարման որոշ հարցերի վերաբերյալ

 

Սույն հրահանգչական նամակը մշակված է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 69 հոդվածով և նպատակ ունի պարզաբանել ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգին վերաբերող որոշ հարցեր:

1. Շահութահարկ վճարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտներն (այսուհետ` հարկատուներ) իրենց հաշվառման վայրի շրջանային (քաղաքային) հարկային տեսչությանը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ:

Հաշվարկված շահութահարկի գումարների վճարումը պետական բյուջե հարկատուները կատարում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

2. Օրենսդրությամբ սահմանված ձևերով տարեկան հաշվապահական ֆինանսական հաշվետվությունները և հարկերի հաշվարկները հարկատուները իրենց հաշվառման վայրի շրջանային (քաղաքային) հարկային տեսչություններ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը: Հարկատուն տարվա որդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը պետական բյուջե է վճարում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

 

 

ԼՂՀ հարկային պետական

վարչության պետի տեղակալ

 Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

պետական վարչությունում «15» մայիսի 2000թ.

Պետական գրանցման թիվ 89