Համարը 
թիվ 32/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
05.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ, հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.01.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 24 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 39 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«5» հոկտեմբերի 2000թ.

 թիվ 32/Ղ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածի և «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածի վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածը, «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածը և ղեկավարվելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 45 հոդվածով ու «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 69 հոդվածով`       

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածի և «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածի վերաբերյալ» հրահանգը: 

2. Սույն հրահանգի կատարման վերահսկողությունը դնել հարկային պետական վարչության կազմվերահսկողական, հարկերի հաշվառման և գանձումների վարչության պետի վրա:

 

 

ԼՂՀ հարկային պետական

վարչության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ հարկային պետական վարչության պետի

«5» հոկտեմբերի 2000թ.

թիվ 32/Ղ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածի և «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածի վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածի և «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածի`

Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների, կեղտաջրերի հեռացման և մաքրման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների, լարային ռադիոհաղորդումների ծառայությունների, երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով ԱԱՀ-ի պարտավորության ծագման (բյուջեի օգտին ԱԱՀ հաշվարկման) պահը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման պահով` անկախ իրացման հասույթի որոշման մեթոդներից:

Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների իրացման դիմաց մասնակի վճարումների դեպքում վճարման հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի, շահութահարկի վճարումը կատարվում է ստացված գումարներին համամասնորեն:

 

II. «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 24 հոդվածի վերաբերյալ

 

I կետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով ԱԱՀ-ի գծով հաշվապահական հաշվառումը տարվում է 66 «հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի համապատասխան ենթահաշվով: Այդ հաշվի «բյուջե վճարման ենթակա հետաձգված ԱԱՀ» ենթահաշվի կրեդիտում ընդհանրացվում են իրացված ապրանքների և մատուցված ծառայությունների համար հաշվարկված բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները: Դրանց ստացմանը զուգընթաց` դեբետագրվում է 66 հաշվի համապատասխան ենթահաշիվը, թղթակցելով 68 «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի «հաշվարկներ ԱԱՀ-ի գծով» ենթահաշվի կրեդիտի հետ:

Արտադրական և առևտրային նպատակով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցների), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվառումը վարում են ընդհանուր սահմանված կարգով` 66 հաշվով: Մատակարարների հարկային հաշիվների վճարմանը զուգընթաց կրեդիտագրվում է 66 հաշիվը` թղթակցելով 68 հաշվի դեբետի հետ: Բյուջե վճարման ենթակա է 68 հաշվի կրեդիտային մնացորդը:

Օրինակ (պայմանական) «Էլեկտրացանց» ձեռնարկությունը հաշվետու եռամսյակում առաքել է էլեկտրաէներգիա` 100 մլն դրամ գումարով, որի նկատմամբ հաշվարկվել է ԱԱՀ` 20 մլն դրամ: Իրացված (առաքված) էլեկտրաէներգիայի դիմաց փաստացի ստացվել է 108 մլն դրամ` այդ թվում ԱԱՀ 18 մլն դրամ: Հաշվետու եռամսյակում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 17 մլն դրամ, որից փաստացի վճարվել է 12.4 մլն դրամ բյուջե վճարման ենթակա է 5.6 մլն դրամ (18.0-12.4):

Ձեռնարկությունը հաշվետու եռամսյակում ԱԱՀ-ի գծով կատարում է հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

1. Դտ  46       Կտ 66                            20 մլն դրամ

2. Դտ  66       Կտ 68                           18 մլն դրամ

 

3. Դտ  66       Կտ 60 (76 և այլն)         17.0 մլն դրամ

4. Դտ  68       Կտ 66                           12.4 մլն դրամ:

 

III. «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածի վերաբերյալ

 

I կետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով` մինչև դրանց դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը հետաձգված հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի մասով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ  81                           - «Շահույթի օգտագործում»

Կտ  66/3                        - «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի` «Բյուջե վճարման ենթակա հետաձգված շահութահարկ» ենթահաշիվ

Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով` իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանում (իրացման դիմաց ստացված գումարներին համամասնական մասով) տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

Դտ 66/3                        - «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով. հաշվի «Բյուջե վճարման ենթակա հետաձգված շահութահարկ» ենթահաշիվը

Կտ  68                          - «Հաշվարկներ բյուջեի հետ»

Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հաշվարկված շահութահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`

Դտ  68                           - «Հաշվարկներ բյուջեի հետ»

Կտ  51 (50, 52 և այլն)   - «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Արտարժույթային հաշիվ» և այլն)

 

IV. 1999թ. հունվարի 1-ից մինչև 2000թ. հուլիսի 1-ը նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հաշվարկված տույժերի գծով վերահաշվարկները

 

1999թ. հունվարի 1-ից վերը նշված գործարքներ, գործառնություններ և ծառայություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ազատվում են ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հաշվարկված, բայց մինչև 2000թ. հուլիսի 1-ը չվճարված տույժերից:

Հարկային մարմնում տույժերից ազատման համար հիմք է ընդունվում ԼՂՀ կառավարության 2000թ. հուլիսի 11-ի թիվ 139 որոշմամբ սահմանված կարգով ներկայացված տեղեկանքը:

Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների իրացման դիմաց մասնակի վճարումների դեպքում տույժերից ազատվում է միայն չստացված գումարներին համապատասխանող մասի համար:

Հարկային մարմնում ձեռնարկությունների անձնական հաշվի վարման քարտերում կատարվում են համապատասխան ճշգրտումներ` չստացված գումարներին համամասնորեն պակասեցնելով հաշվարկված, բայց մինչև 2000 թ. հուլիսի 1-ը չվճարված տույժերի չափով:

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

պետական վարչությունում «11» հոկտեմբերի 2000թ.

Պետական գրանցման թիվ 111

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության պետ

 

 

 

 

Ռ. Հայրապետյան