ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"28" փետրվարի 2005թ. |
N 89 |
ք. Ստեփանակերտ
Հանրակրթության պետական կրթակարգը և միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրակրթության պետական կրթակարգը և միջնակարգ կրթության պետական չափորոշիչը (կցվում են` հավելվածներ թիվ 1,2):
2. ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2006 թվականից մինչև 2008 թվականն աստիճանաբար ապահովել հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանների, հանրակրթական առարկաների չափորոշիչների և ծրագրերի համապատասխանեցումը միջնակարգ կրթության պետական չափորոշիչին:
3. 2006թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2001թ. մարտի 6-ի «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 55 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 89 որոշման |
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳ
ՆԱԽԱԲԱՆ
Հանրակրթության պետական կրթակարգում (այսուհետ կրթակարգ) ներառված են կրթական քաղաքականության հիմնական դրույթները, դաստիարակության, ուսուցման, ուսումնառության և գնահատման ընդհանուր սկզբունքները:
Հանրակրթության պետական կրթակարգի ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի իրացման ու պաշտպանության, կրթության համակարգի գործառության և զարգացման համար իրավական երաշխիքների ու մեխանիզմների ապահովման անհրաժեշտությամբ:
Կրթակարգի գլխավոր նպատակը որակյալ կրթության ապահովումն է, կրթության հանդեպ հայ ժողովրդի ավանդական վերաբերմունքի պահպանումն ու ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
Կրթակարգն անհրաժեշտ է կրթական գործընթացը կազմակերպող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրակրթական դպրոցներին և կրթություն իրականացնող մյուս հաստատություններին` տեղական պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան ծրագրեր կազմելու, կրթական միասնական քաղաքականություն ապահովելու և սահմանված ընդհանուր նպատակներին հասնելու համար:
Կրթակարգը պետության և հասարակության համար կրթության կազմակերպման գործընթացն ու արդյունքները վերահսկելու և գնահատելու միջոց է:
1. ԿՐԹԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Կրթակարգը ամրագրում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, միջնակարգ կրթության նախադպրոցական և հատուկ կրթության պետական չափորոշիչների և հանրակրթական առարկաների չափորոշիչների մշակման սկզբունքները, սովորողներին և ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջները:
Կրթակարգի գործառույթներն են`
1. կրթության բնագավառում քաղաքականության միասնականության ապահովումը.
2. կրթության որակի բարելավման ապահովումը.
3. հանրակրթության իրականացման գործընթացում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակության և անհատի հարաբերությունների կանոնակարգումը.
4. կրթության համապատասխանեցումը պետության և հասարակության առաջադրած խնդիրներին, անհատի պահանջմունքներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի հաջորդականության ապահովումը.
6. Մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և իրականացման հիմքերի ստեղծումը:
2. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Համաշխարհային արդի զարգացումներն իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա` առաջադրելով տարատեսակ խնդիրներ:
Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության, բարձր տեխնոլոգիաների հարածուն ներդրման և կիրառման հետևանքով ազգային և համաշխարհային տնտեսություններն անընդհատ վերակառուցվում են: Արդյունաբերական տնտեսությունը վերաճում է գիտելիքների տնտեսության, իսկ հասարակությունը դառնում է տեղեկատվական: Անընդհատ փոփոխվում է աշխատանքային միջավայրը, նորովի են կազմավորվում և վերաբաշխվում աշխատատեղերը: Որակյալ մասնագետների պահանջարկն առաջնահերթ է դարձնում աշխատանքային շուկայի պահանջներին արագորեն հարմարվելու, տեղաշարժվելու կարողությունը:
Կրթության դերն աճում է. միաժամանակ կրթությունը վերաճում է մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորմանը` զարգացնելով համակեցության, հանդուրժողականության, համագործակցության և արժեքային որակներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվում է ժողովրդավարության և ազատական տնտեսության վրա հենվող քաղաքացիական հասարակություն: Կյանքի բոլոր ոլորտներում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն ազգային առանձնահատկություններով, այլև համաշխարհային զարգացումներին բնորոշ աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մշակութային, սոցիալական գործոններով:
Հանրակրթության էական բարեփոխումը և առաջանցիկ զարգացումը դառնում են անհրաժեշտ ու անխուսափելի: Պետության և ազգի անվտանգության ապահովման ու հզորացման գործում գերակա խնդիր է դառնում պետական մտածելակերպ ունեցող և ապագայի մարտահրավերներին դիմակայելու պատրաստ մարդու ձևավորումը:
Կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը պահանջում է ուսուցման ավանդական մոտեցումների վերանայում և հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերաբերմունքի ճշգրտում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրակրթության բովանդակության և ուսումնական գործընթացի կազմակերպման բարեփոխումը պայմանավորված է նաև հետևյալ հիմնախնդիրների առկայությամբ`
1. գործող չափորոշիչները, առարկայական ծրագրերն ու դասագրքերը, գնահատման համակարգը ժամանակակից կրթական պահանջներին մասամբ են համապատասխանում.
2. թերի է կրթության մասին օրենսդրությանը. հստակորեն կանոնակարգված չեն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակության և անհատի միջև հարաբերությունները.
3. չափից դուրս կարևորվում է սովորողին տեղեկատվության հաղորդումը և նրա կողմից փաստերի մտապահումը, բավարար ուշադրություն չի դարձվում նրա կարողությունների և հմտությունների զարգացմանը.
4. կրթության բովանդակությունը ներկայացված է մեծ թվով առարկաներով, ուսումնական նյութը պարունակում է անհիմն կրկնություններ, անբավարար է իրականացվում բովանդակության ինտեգրումը.
5. ուսումնական ծրագրերը հրահանգչական բնույթ են կրում և խրախուսում են ուսուցչի և դասագրքի` որպես գիտելիքի միակ աղբյուրի դերը.
6. կրթության բովանդակային պահանջները բարդ են և ուղղված են բարձր առաջադիմության ունեցողներին.
7. բավարար չափով չեն օգտագործվում ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներ և ուսուցման մեթոդներ.
8. թույլ է ուսումնական գործընթացների դաստիարակչական ուղղվածությունը.
9. սովորողների ուսումնական բեռնվածությունը չափազանց մեծ է, իսկ հենքային ուսումնական պլանը դպրոցներին նորարարական ծրագրեր իրականացնելու բավարար ազատություն չի տալիս.
10. կրթության համակարգը հաշվի չի առնում գյուղի առանձնահատկությունները.
11. առաջին դասարան ընդունվող երեխաների համար ապահովված չեն դպրոցին նախապատրաստվելու հավասար պայմաններ.
12. հանրակրթությունը չի ապահովում շրջանավարտի սահուն անցումը դպրոցից մասնագիտական ուսւոմնական հաստատություն:
Առկա հիմնախդիրները լուծելու համար հրատապ է դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրակրթության քաղաքականությունն ու բովանդակությունը նորովի սահմանելու և դրանք ամոբղջական փաստաթղթով` կրթակարգով, համակարգված ներկայացնելու անհրաժեշտությունը:
3. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության միասնական գործընթաց է, որը նպատակաուղղված է հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն և սերունդներին փոխանցելուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթությունը երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոն ու երաշխիք է:
Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը:
Սույն կրթակարգի համաձայն առաջարկվում է.
1. Լեռնային Ղարաբաղում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով`
ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ).
բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ).
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
2. Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:
3. Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:
4. Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:
5. Հանրակրթության որակը բարելավելու և ազգային արժեքներ կրող, ժողովրդավարական հասարակության քաղաքացի ձևավորելու համար անհրաժեշտ է.
ա) ապահովել նախադպրոցական կրթության չափորոշչի մշակումն ու ներդրումը, ինչը պետք է նպաստի մանկապարտեզ ընդգրկված երեխաների դաստիարակության և ուսուցման բովանդակության, ուսումնական բեռնվածության ծավալի սահմանմանը և նրանց խնամքն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
բ) ապահովել միջնակարգ դպրոցի սովորողների տարիքին (6-18 տարեկան) համապատասխան միջնակարգ կրթության նոր չափորոշիչների մշակումն ու ներդրումը.
գ) ձևավորել հանրակրթության երաշխավորված և առաջանցիկ ֆինանսավորումն ապահովող համակարգ.
դ) վերանայել հանրակրթության ոլորտի կառավարման սկզբունքները` հավասարակշռելով պետական կառավարումը, դպրոցական ինքնավարությունը և հասարակական վերահսկողությունը.
ե) ներդնել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման և ատեստավորման մշտապես գործող համակարգ.
զ) դպրոցներն ապահովել բավարար շենքային պայմաններով, կահավորել անհրաժեշտ գույքով, ուսումնական պարագաներով, դիդակտիկ նյութերով, լաբորատոր սարքավորումներով, մարզադահլիճներով, մարզահրապարակներով, մարզագույքով.
ը) ուսումնական գործընթացում ապահովել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարաճուն ներդրումը.
թ) մշակել և ներդնել հատուկ կրթության պետական չափորոշիչը` ապահովելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթություն ստանալու իրավունքն ու հնարավորությունը.
ժ) մշակել և ներդնել հանրակրթական դպրոցի գործունեության ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունքների գնահատման նոր համակարգ:
Սույն կրթակարգի ապահովման նպատակով պետությունը պետք է խրախուսի ոչ պետական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասնակցությունը հանրակրթության կազմակերպմանը և իրականացմանը:
4. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունվում են հանրակրթության կազմակերպման հետևյալ սկզբունքները`
1. հանրակրթությունն իրականացվում է ազգայինի հենքի վրա` համամարդկային արժեքների ներդաշնակ զուգորդմամբ.
2. հանրակրթությունը բխում է մարդու և քաղաքացու շահերից, ծառայում է անհատին ու ժողովրդին.
3. հանրակրթությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով, նպատակաուղղված է հայոց լեզվի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, ազգային ինքնության և միասնության ապահովմանը.
4. հանրակրթական դպրոցը ապահովում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը, մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացումը, հոգ է տանում նրա առողջության պահպանման համար.
5. հանրակրթությունն իրականացվում է ուսուցման և դաստիարակության միասնականության սկզբունքով, պահպանում է իր աշխարհիկ բնույթը, զերծ է խտրականությունից ու սահմանափակումներից և հավասարապես մատչելի է յուրաքանչյուրին` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
6. հիմնական կրթությունը պարտադիր է հասանելի յուրաքանչյուր անձի` անկախ նրա հետաքրքրություններից, նախնական մասնագիտական կողմնորոշումից, մտավոր և ֆիզիկական կարողություններից.
7. հանրակրթությունն իրականացվում է սովորողների տարիքային առանձնահատկություններին և զարգացման մակարդակին համապատասխան.
8. հանրակրթության միջոցով իրացվում է ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքը.
9. պարտադիր կրթության բովանդակությունը միասնական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դպրոցի ինքնուրույնությունը դրսևորվում է պետական չափորոշիչով սահմանված ընդհանրական պահանջների շրջանակներում.
10. կրթության գործընթացը հենվում է մանկավարժական և հոգեբանական գիտությունների, ուսուցման ժամանակակից մեթոդների, առաջավոր փորձի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետ նաև` ՏՀՏ) արդյունավետ կիրառման վրա:
Հանրակրթության նպատակներն ու խնդիրները փոխկապակցված և միասնացված (ինտեգրված) են, դրանց իրականացումն ապահովվում է բարձրորակ մանկավարժների և կրթության ոլորտի բոլոր կառույցների համակարգված գործունեությամբ:
5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հանրակրթական դպրոցի շրջանավարտի ստորև ներկայացվող ամբողջական նկարագիրը դիտվում է որպես կատարելատիպ: Հանրակրթության հետևողական և նպատակասլաց իրականացման արդյունքում ակնկալվում է, որ շրջանավարտը պետք է`
ա) ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, լիարժեք տիրապետի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզվին` հայերենին.
բ) իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.
գ) գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքականության մեջ, ունենա ազգային մտածողության և ինքնագիտակցության, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային և պետական խնդիրների լուծմամբ.
դ) ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն.
ե) ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն.
զ) դրսևորի փոխըմբռնում և կարողանա համագործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.
է) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի.
ը) իմանա բնապահպանական հիմնախնդիրները, լինի բնության և շրջակա միջավայրի պաշտպան.
թ) ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, հարգի համամարդկային արժեքները.
ժ) կարողանա հաղորադկցվել առնվազն երկու օտար լեզուներով, օգտվել հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներից.
ժա) իմանա առողջ ապրելակերպի, անվտանգ կենսագործունեության կանոնները և դրանք կիրառի կյանքում.
ժբ) գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի ընտանեկան կյանքին.
ժգ) կարողանա ճիշտ գնահատել իր հնարավորությունները, ունենա վստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնակրթությամբ զբաղվելու կամք, ունակ լինի սովորելու ողջ կյանքի ընթացքում.
ժդ) ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասնագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու:
6. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`
ա) նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը.
բ) միջնակարգ կրթության պետական չափորոշիչը.
գ) հատուկ կրթության պետական չափորոշիչը.
դ) հանրակրթական առարկաների /այսուհետ` առարկայական/ չափորոշիչները:
Դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է առանձին նորմատիվ փաստաթուղթ և հիմք է հանդիսանում տվյալ բնագավառի ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպման համար:
Սույն կրթակարգում ներկայացվում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, միջնակարգ կրթության պետական չափորոշչի, հատուկ կրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ձևավորման սկզբունքները:
7. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Միջնակարգ կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`
1. հանրակրթության համապատասխանեցումը հասարակական ու պետական կրթական պատվերին, երկրի զարգացման հեռանկարային ծրագրերին.
2. հանրակրթության զարգացման արդի միտումները հաշվի առնելը.
3. կրթության բովանդակության համակարգվածության, հաջորդայնության, շարունակականության և ամբողջականության ապահովումը.
4. սովորողների տարիքային, հոգեբանական, կազմաբնախոսական առանձնահատկությունները հաշվի առնելը.
5. հանրակրթության գործընթացի և արդյունքների գնահատելիության ապահովումը:
8. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Առարկայական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`
1. ուսումնական բնագավառի ընդհանրական բովանդակության որոշակիացումը և տեղակայումը` ըստ դպրոցի աստիճանների և բովանդակային բաղադրիչների.
2. ուսումնական նյութի յուրացման կարողությունների և հմտությունների գնահատելիության ապահովումը.
3. առարկայի բովանդակության, ուսումնական նյութի և կիրառման հմտությունների զարգացման շարունակականության ապահովումը` ըստ դասարանների հաջորդականության.
4. առաջադրված պահանջների հստակությունը և նորամուծությունների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը.
5. առարկայի յուրացման ընթացքում սովորողի ինքնուրույն աշխատանքի ընդունելի ծավալի պահպանումը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործումը.
6. մյուս առարկաների յուրացմանը նպաստող գործոնները հաշվի առնելը.
7. ներառարկայական և միջառարկայական միասնացման (ինտեգրման) ապահովումը.
8. ուսումնական նյութի թեմատիկ շարադրանքում բովանդակային համապատասխան բաղադրիչների տեղակայումը և դրանց համակողմանի ներկայացման ապահովումը.
9. սովորողների ուսումնական գործունեության պլանավորումը:
Առարկայական չափորոշիչը ներառում է`
ա) բացատրագիր.
բ) ուսումնական առարկայի (դասընթացի) հայեցակարգ.
գ) առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները.
դ) առարկայի բովանդակային պարտադիր միջուկը.
ե) ուսումնական գործունեության տեսակները.
զ) սովորողին ներկայացվող նվազագույն պատադիր պահանջները.
է) ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման կարգը.
ը) առաջարկվող գրականության ցանկը:
Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:
Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են նախարարության կողմից:
Առարկայական ծրագրերը գործածության են երաշխավորվում առնվազն մեկ ուսումնական տարի փորձաշրջան անցնելուց հետո:
9. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Նախադպորցական կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`
1. վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը.
2. երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.
3. ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը.
4. երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը.
5. ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.
6. բարեկիրթ վարքի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդհանուր հմտությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը.
7. ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը.
8. երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:
10. ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հատուկ կրթության պետական չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`
1. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներգրավման, հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ կրթական միջավայրի ու պայմանների ստեղծման ապահովումը.
2. համապատասխանությունը սովորողների կարիքներին և ուսումնական գործունեություն իրականացնելու նրանց հնարավորություններին.
3. կիրառելիությունը ինչպես առկա (հանրակրթական և հատուկ դպրոցներում), այնպես էլ ընտանեկան, հեռակրթության կազմակերպման ժամանակ.
4. կիրառական ուղղվածությունը` սովորողների զարգացման շեղումներին և մակարդակին համապատասխան տարրական աշխատանքային հմտություններն ապահովելու տեսանկյունից.
5. հատուկ ուսումնական պլանով և անհրաժեշտ միջավայրում ու պայմաններում ուսուցում կազմակերպելու հնարավորությունը.
6. գնահատման այլընտրանքային համակարգի կիրառումը:
11. ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կիրառվում են տարբեր անհատական մոտեցումներ /խրախուսում, ոգևորում/ երեխաների գիտելիքները, կարողությունները և հմտությունները այլ կերպ չեն գնահատվում:
Միջնակարգ հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում կիրառվում է գնահատում, որը հանդիսանում է ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց:
Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը:
Գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների ստուգումը և դրա հիման վրա` ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի վերահսկումն է:
Գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը:
Գնահատման գործող համակարգի վերափոխումը պայմանավորված է որոշակի հիմնախնդիրների առկայությամբ: Դրանք են`
ա) գնահատումը հիմնականում բացահայտում է սովորողի ստացած տեղեկությունների ու փաստերի մտապահման աստիճանը և չի նպաստում նրա ճանաչողական-կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը.
բ) գնահատման գործընթացը թափանցիկ չէ և ամբողջովին չի բացահայտում ուսուցման արդյունքները, չի արտացոլում յուրաքանչյուր սովորողի և դպրոցի առաջընթացի իրական պատկերը.
գ) դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը գնահատելիս հաշվի չեն առնվում տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու հնարավորությունները, սահմանված չեն դպրոցների գնահատման միջինացված միասնական չափանիշներ.
դ) հինգմիավորանոց համակարգը չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման համակարգերին համադրելիս:
Սովորողների գնահատման նոր համակարգի մշակումը և կիրառությունը պետք է կատարվի առարկայական չափորոշիչների և ծրագրերի ներդրմանը զուգահեռ:
Գնահատման ներդրվող համակարգը պիտի հիմնվի արտադրության, հուսալիության, անկողմանակալության, հավաստիության, հմնավորվածության, մատչելիության, թափանցիկության սկզբունքների վրա և ապահովի համադրելիությունը միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշներին:
Գնահատման հիմնական գործառույթներն են`
1. Սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը.
2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը.
3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը.
4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը.
5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը.
6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը.
7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը.
8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը.
10. դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:
Գնահատումը բացահայտում է նաև ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, որոշակի առարկայի յուրացման մակարդակը առանձին ուսումնական հաստատությունում, մարզում, ինչպես նաև` հանրապետության ողջ տարածքում:
12. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնական գործընթացում ուսուցիչն ու դպրոցը կարող են ընտրվել առարկայական չափորոշիչներով սահմանված կրթական մակարդակ ապահովող ցանկացած մանկավարժական տեխնոլոգիա և մեթոդ: Սույն կրթակարգի պահանջների կատարման համար յուրաքանչյուր դպրոց և ուսուցիչ պետք է ձգտի ապահովել.
1. ուսուցման արդյունավետությանը նպաստող մթնոլորտ և ֆիզիկական միջավայր.
2. գիտելիքների յուրացմանը, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված ուսուցման և դաստիարակության միասնականացում.
3. սովորողի կարողություններին համապատասխան առավելագույն կրթական մակարդակ ապահովող անհատական մոտեցում.
4. ուսումնական գործընթացում յուրաքանչյուր սովորողի հարճուն մասնակցություն.
5. սովորողների կարողություններին աճին համապատասխան կրթական նոր պահանջների առաջադրում, զարգացնող ուսուցման կազմակերպում.
6. ուսուցման և դաստիարակության գործընթացում սովորողի անձնական կենսափորձը հաշվի առնելը.
7. միջառարկայական կապերի ստեղծմանն ուղղված տարբեր հնարների ու միջոցների կիրառում.
8. սովորողների և ուսումնական գործընթացի շարունակական ու տարաբնույթ գնահատում:
Ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ ելակետային հիմնադրույթները`
ա) յուրաքանչյուր սովորող ի վիճակի է յուրացնել մանկավարժորեն և հոգեբանորեն ճիշտ ընտրված և ներկայացված ցանկացած ուսումնական նյութ.
բ) երեխաները միմյանցից զանազանվում են ոչ թե ուսումնական ծրագրերի յուրացման կարողությունների սկզբունքային տարբերություններով, այլ իրենց մտածելակերպով, հոգեբանական առանձնահատկություններով, լեզվամտածողության և ընկալման յուրահատկություններով.
գ) ուսուցման նկատմամբ սովորողի դրական վերաբերմունքը պայմանավորված է ինչպես ուսումնական նյութի բովանդակությամբ, այնպես էլ այդ նյութի յուրացման հաջող ընթացքով:
13. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթական քաղաքականության իրականացման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Նոր տեխնոլոգիաների և ինտերնետի օգտագործումը զգալիորեն ընդլայնում է ուսումնական նյութի որոնման, հաղորդման և յուրացման հնարավորությունները` որակական նոր բնույթ հաղորդելով ուսուցման կազմակերպմանը և ապահովելով ինքնակրթության ու շարունակական կրթության լայն հնարավորություն:
Համակարգիչը դպրոցում դիտարկվում է որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկը, իսկ ինֆորմատիկան (տեղեկագիտությունը)` ուսումնական նյութի արդյունավետ յուրացմանը նպաստող համապիտանի առարկա:
Կրթական նոր պահանջները բավարարելու համար դպրոցական լաբորատորիաները պետք է հարստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումներով:
ՏՀՏ-ի օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը. ուսուցիչը դառնում սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր: Համակարգիչը դառնում է նաև դպրոցի կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասին տվյալների կուտակման, ծնողների հետ տարվող աշխատանքի և արտադասարանային գործունեության իրականացման գործիք:
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները սերտորեն առնչվելու են բոլոր առարկաների դասավանդմանը: Անհրաժեշտ է դառնում դպրոցներում ստեղծել էլեկտրոնային գրադարաններ:
Տարրական դպրոցում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործվում են ուսումնական նյութն առավել գրավիչ և դյուրըմբռնելի ներկայացնելու համար:
Միջին դպրոցի ցածր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման ընթացքում շեշտը դրվում է համակարգչով աշխատելու հիմնական հմտություններ մշակելու, ստեղծագործությունը խրախուսելու վրա: Առարկայի դասավանդումը նպաստում է նաև ժամանակակից համակարգչային ուսուցողական ծրագրերով այլ առարկաներից որոշակի նյութ հաղորդելուն, սովորողների կողմից դրա յուրացմանը:
Միջին դպրոցի բարձր դասարաններում ինֆորմատիկայի դասավանդման հիմնական նպատակը առարկայի վերաբերյալ հիմնարար գիտելիքների յուրացումը, ժամանակակից գիտական և հասարակական կյանքում ինֆորմատիկայի դերի ընկալումը, համակարգչային հմտությունների զարգացումը, հանրահայտ կիրառական ծրագրերով աշխատելու կարողության ձևավորումն է: Ձեռք բերված հմտությունները կկիրառվեն նաև մյուս առարկաների ուսումնական նյութի հայթայթման, մշակման, յուրացման, տնային առաջադրանքների կատարման, ազատ ժամանցի կազմակերպման նպատակով:
Ավագ դպրոցի համապատասխան տարբերակված հոսքում իրականացվում է ինֆորմատիկայի խորացված ուսուցում:
Ավագ դպրոցի մյուս հոսքերում ինֆորմատիկայի ուսուցումը զարգացնում է տարածված ոչ բարդ կիրառական ծրագրերի ուսումնասիրության, կյանքի պահանջների և ապագա աշխատանքային գործունեության համար համակարգչային անհրաժեշտ հմտություններ:
14. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Կրթակարգի ներդրման հաջողությունն ապահովող հիմնական գործոնը ուսուցիչների պատրաստման և մասնագիտական կատարելագործման արդյունավետ իրականացումն է: Կրթակարգով կարևորվում է սովորողի ոչ միայն գիտելիքների, այլև կարողությունների, հմտությունների և որոշակի արժեքային համակարգի ձևավորումը, ուստի ուսուցիչը պետք է, գիտակցի բարեփոխումների անհրաժեշտությունը և դրանցում իր մասնակցության կարևորությունը, ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական որակներ, կարևորի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդները, մշտապես կատարելագործի մասնագիական կարողությունները, պարբերաբար մասնակցի վերապատրաստման դասընթացների, զբաղվի ինքնակրթությամբ:
Մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը պետք է նպաստեն, որ ուսումնառության արդյունքում մանկավարժը տիրապետի.
1. Իր աշխատանքը ծրագրելու կարողությանը, այդ թվում`
ա) ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու. առանձին դասընթացների, թեմատիկ միավորների և դասերի պլաններ մշակելու.
բ) ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու:
2. Ուսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու կարողությանը, այդ թվում`
ա) անհատականացված ուսուցում իրականացնելու.
բ) սովորողի տարիքային, հոգեբանական և կազմաբնախոսական առանձնահատկությունները, անհատական և խմբային գործունեության շարժառիթներն ու վարքագիծը հաշվի առնելու.
գ) կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսոցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու.
դ) ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու:
3. Գնահատման կարողությանը` դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական ապահովող միջոց:
4. Անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարելու կարողությանը, որպես ուսուցման և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու միջոց:
5. Մասնագիտական զարգացման հմտություններին, այդ թվում`
ա) ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարելու, ամփոփելու և եզրակացություններ ներկայացնելու.
բ) սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու:
Մանկավարժների մասնագիտական կատարելագործումն ապահովելու համար պետությունը ստեղծում է նպաստավոր պայմաններ` ցուցաբերելով կայուն և հարաճուն ֆինանսական աջակցություն, ապահովում է դպրոցի կարիքներին համապատասխան մասնագետների առաջանցիկ պատրաստում և վերապատրաստում, ներդնում է ատեստավորման կայուն գործող համակարգ:
Պետությունը միջոցներ է տրամադրում դպրոցներում սոցիալական և հոգեբանական ծառայություններ ստեղծելու համար, որոնք կապահովեն մասնագիտական խորհրդատվություն և կնպաստեն դպրոցում բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:
Պետությունն աջակցում է նաև մանկավարժների ներդպրոցական, միջդպրոցական, մարզային և հանրապետական միավորումների ստեղծմանը և գործունեությանը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 89 որոշման |
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
1. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը սահմանում է կրթության բովանդակության կառուցվածքը, սովորողների բեռնվածության առավելագույն չափը, սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, գնահատման ձևերն ու սանդղակը:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան`
1. ստեղծվում են ուսումնական առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր, օրինակելի ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ փաստաթղթեր.
2. իրականացվում է հանրակրթական հաստատությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը.
3. կազմակերպվում են ուսուցիչների և մանկավարժական ղեկավար կադրերի պատրաստումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը.
4. գնահատվում են հանրակրթության արդյունքները.
5. վերանայվում են ծրագրերը, դասագրքերը և այլ ուսումնական նյութեր.
6. միջնակարգ կրթության պետական չափորոշիչը տեղայնացվում է դպրոցական բաղադրիչով` ելնելով դպրոցի առանձնահատկություններից:
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված սկզբունքների համաձայն:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից:
2. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը ներառում է`
1. Հանրակրթության ուսումնական բնագավառները և բովանդակային բաղադրիչները.
2. սովորողին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները` ըստ ուսումնական բնագավառների և դպրոցի աստիճանների,
3. հենքային ուսումնական պլանը /իր աղյուսակներով և պարզաբանումներով/, ուսումնական առարկաների ցանկի ձևավորման հիմնական սկզբունքները, օրինակելի ուսւոմնական պլանի մշակմանն ու հաստատմանը ներկայացվող պահանջները.
4. գնահատման ձևերը, սանդղակը և գնահատականների գրանցման ու հաշվառման կարգը:
3. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Միջնակարգ կրթության չափորոշչի գործառույթներն են`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կրթության իրավունքի և հանրակրթության միասնական քաղաքականության ապահովումը.
2. կրթության բովանդակության սահմանումը.
3. սովորողի ուսումնական բեռնվածության սահմանումը.
4. կրթության համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
5. հանրակրթության որակի բարելավումը.
6. սովորողների ընդունակություններին և նախասիրություններին կրթության համապատասխանեցումը.
7. սովորողների ուսումնական գործընթացի և ուսուցման արդյունքների գնահատումը.
8. ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի որոշումը և նրանց ատեստավորումը.
9. ուսուցիչներին, սովորողներին և նրանց ծնողներին, հասարակությանը կրթության բովանդակության և դպրոցից ակնկալվող արդյունքների մասին իրազեկումը.
10. զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի (համացանցի) մանկավարժական ներգործության ապահովումը.
11. հանրակրթության իրականացման վերահսկումն ու գնահատումը.
12. առարկայական չափորոշիչների, ծրագրերի և միջնակարգ կրթության պետական չափորոշչի դպրոցական բաղադրիչի մշակման ապահովումը.
13. դպրոցական շենքերին, ուսուցման գործընթացին ներկայացվող պայմանների ապահովումը:
4. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Հանրակրթական առարկաների չափորոշիչները (այսուհետ` առարկայական չափորոշիչ) մշակվում են միջնակարգ կրթության չափորոշչին համապատասխան և հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
Առարկայական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված հիմնական սկզբունքների համաձայն:
Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:
Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են նախարարության կողմից:
5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Միջնակարգ կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված և սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտական գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական և գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները:
Միջնակարգ կրթության բովանդակությունը ներկայացվում է ուսումնական բնագավառներում և բաղադրիչներով:
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները.
հայոց լեզու, գրականություն,
օտար լեզուներ,
մաթեմատիկա,
ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
բնական գիտություններ
հասարակական գիտություններ
արվեստ
տեխնոլոգիա (տեխնիկական գիտելիքներ և աշխատանքային հմտություններ)
ֆիզիկական կրթություն, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեություն:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է պարտադիր և ընտրովի առարկաներով և թեմատիկ դասընթացներով:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով.
գիտելիքների համակարգ,
կարողություններ և հմտություններ`
ճանաչողական, տրամաբանական,
հաղորդակցական,
համագործակցային,
ստեղծագործական,
ինքնուրույն գործունեության,
արժեքային համակարգ:
Միջնակարգ կրթության բովանդակային բաղադրիչները որոշակիացվում են ըստ ուսումնական բնագավառների և հանրակրթական դպրոցի աստիճանների` հաշվի առնելով սովորողների զարգացման ֆիզիոլոգիական, հոգեբանական և ազգային առանձնահատկությունները:
1. Գիտելիքների համակարգ
Ելնելով դպրոցի տարբեր աստիճանների նպատակներից` այս բաղադրիչով սահմանվում են սովորողների յուրացման համար նախատեսված գիտելիքները: Դրանք են`
ա) գիտելիքներ հայոց լեզվից, գրականությունից և այլ լեզուներից.
բ) գիտելիքներ մարդու` որպես կենսաբանական ու սոցիալական էակի մասին.
գ) գիտելիքներ մաթեմատիկայից.
դ) գիտելիքներ բնության, բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ.
ե) գիտելիքներ հասարակության, նրա կառուցվածքի, հաստատությունների, սոցիալական խմբերի, զարգացման օրինաչափությունների մասին.
զ) գիտելիքներ հայոց և համաշխարհային պատմությունից.
է) գիտելիքներ փիլիսոփայությունից, տրամաբանությունից, բարոյագիտությունից, հոգեբանությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից և իրավագիտությունից.
ը) գիտելիքներ ինֆորմատիկայից և ՏՀՏ-ից.
թ) գիտելիքներ ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մասին.
ժ) գիտելիքներ արվեստի և տեխնոլոգիայի բնագավառների մասին.
ժա) գիտելիքներ ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային, սոցիալական, քաղաքական և տնտեսական արժեքների մասին:
2. Կարողություններ և հմտություններ
Այս բաղադրիչով տրված կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռնում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, նպաստում է նրա սոցիալականացմանը:
Չափորոշիչներում առանձնակի կարևորվում են ճանաչողության հետևյալ մեթոդները` վերլուծում, մասնավորում, համադրում, վերացարկում, անդրադարձնում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), ընդհանրացում, կանխատեսում:
1) Ճանաչողական, տրամաբանական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ, այդ թվում`
ա) գիտելիքներ ձեռք բերել` զգայության, ընկալման և մտապատկերման միջոցով.
բ) վերլուծել` քննարկման, մեկնաբանման, տարանջատման, համեմատության, խմբավորման միջոցով.
գ) մտահանգումներ անել` ամբողջացման, հակադրման, բնութագրման, հիմնավորման, ամփոփման, կշռադատման միջոցով.
դ) ընդհանրացնել և համադրել` վերացարկման, գնահատման, արժևորման, փաստարկման, ապացուցման, կանխատեսման, ծրագրման միջոցով.
ե) հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման հնարավոր եղանակները և գտնել լուծումներ.
զ) երևույթների նկատմամբ դրսևորել առողջ հետաքրքրություն և քննադատական մոտեցում.
է) վերծուծել իրավիճակը և կատարել եզրակացություններ.
ը) ինքնուրույն որոշումներ կայացնել և հիմնավորել.
թ) նպատակներ դնել, մշակել դրանց հասնելու ուղիներ և ծրագրել սեփական գործը:
2) Հաղորդակցական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) լսել, ընկալել և համարժեք վերաբերմունք դրսևորել.
բ) բանավիճել, բանավոր և գրավոր տրամաբանված խոսք կառուցել.
գ) ըստ նշանակության և տեղին օգտագործել սովորած տերմինները (եզրերը), հասկացությունները և արտահայտությունները.
դ) հասկանալ և ճիշտ օգտագործել հաղորդակցման ոչ խոսքային միջոցները.
ե) օգտվել ժամանակակից հաղորդակցման տեխնիկական միջոցներից և այլն:
3) Համագործակցային կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար պատասխանատվություն կրել.
բ) սովորել և սովորեցնել.
գ) դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն.
դ) սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը.
ե) բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել.
զ) ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել բարեկիրթ, հարգել գործընկերոջ իրավունքները.
է) զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարներից, կանխակալ մոտեցումներից.
ը) իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից և այլն:
4) Ստեղծագործական կարողություններ ենթաբաղադրիչը նպատակ ունի զարգացնել սովորողի ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները.
բ) դրսևորել ստեղծագործական երևակայություն.
գ) երևակայել, խորհել և ենթադրություններ անել ապագայի մասին.
դ) ընկալել և ընդունել նյութական և հոգևոր նոր արժեքները:
5) Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
ա) անաչառ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները և ըստ այդմ ծավալել ուսումնական, աշխատանքային գործունեություն.
բ) գիտակցել սեփական գործի կարևորությունը, դրա նկատմամբ պատասխանատվություն և պարտաճանաչություն դրսևորել.
գ) ճիշտ տնօրինել ժամանակը, մշակել և պահպանել աշխատանքի և հանգստի ժամակարգ (ռեժիմ), վերահսկել սեփական վարքը.
դ) խնամել սեփական մարմինը, դրսևորել այն մարզելու կամք.
ե) զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթությամբ.
զ) կոմնորոշվել տարբեր իրավիճակներում, գանահել սեփական քայլերը և դրանց հետևանքները:
3. Արժեքային համակարգ
Սույն բաղադրիչով նախատեսված համակարգը արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:
Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`
ա) գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը.
բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրենասեր, կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը.
գ) գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում.
դ) գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներն են գիտելիքները, աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը.
ե) կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ.
զ) կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը.
է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք.
ը) գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը.
թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ.
ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը.
ժա) դրսևորի աշխատասիրության, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը.
ժբ) մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը, հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների կիրառման գործում:
6. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ներկայացվող պահանջները սահմանում են այն մակարդակը, որը պետք է ապահովի միջնակարգ հանրակրթական դպրոցը` ըստ ուսումնական բնագավառների, բովանդակային բաղադրիչների և դպրոցի աստիճանների:
Ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որտեղ նշվում է նաև սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը: Ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերից յուրաքանչյուրի համար, այս պահանջների պահպանմամբ, մշակվում են առարկայական առանձին չափորոշիչներ:
1. Հայոց լեզու, գրականություն
Լեզուն մտածողության հիմնական միջոցն է: Մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ շփվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին բազմաբնույթ գիտելիքներ ստանալու, գրական-գեղարվեստական արժեքներին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելուբացառիկ հնարավորություններ է տալիս: Գրականության և քերականության ուսուցման գլխավոր նպատակը մայրենի լեզվի գերազանց իմացության ապահովումն է: Մայրենի լեզուն կրթության լեզուն է: Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է մայրենի լեզվի հիմքի վրա:
Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցում, իր նախնիների ստեղծման մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն:
ԼՂՀ պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա սահուն և գրագետ կարդալ` հասկանալով կարդացածի իմաստը և պահպանելով հայերեն խոսքի ճիշտ արտասանությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա կարդալ` պահպանելով ուղղախոսական կանոնները, ընկալելով կարդացածի լեզվաոճական և պատկերավորման առանձնահատկությունները
. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների հաղորդակցական գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը. |
|
2. ծանոթ լինի դասական և արդի մանկական գեղարվեստական գրականության նմուշներին և բանահյուսական նյութերի մշակումներին. |
2. գիտենա, ճանաչի հայ և արտասահմանյան ամենաանվանի գրողներին և նրանց ստեղծագործությունները, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության որոշ նմուշներ. |
2. գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության նյութեր. |
|
3. գիտենա բանավոր և գրավոր ճիշտ արտահայտվել` պահպանելով ուղղախոսական, ուղղագրական և քերականական տարրական կանոնները. |
3. գիտենա բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքները` պահպանելով քերականական հիմնական կանոններն ու օրինաչափությունները, ոճաբանական սկզբունքները. |
3. գիտենա բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգները` դրսևորելով հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվավոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների իմացություն. |
|
4. գիտենա կարդացած տեքստերում հանդիպած բառերի իմաստն ու նշանակությունը. |
4. իմանա գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բառերի նշանակությունը, գիտենա հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունները. |
4. տիրապետի գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարին, տիրապետի հայերենի բառաստեղծման սկզբունքներին. |
|
5. կարողանա տարբերակել արձակ և չափածո ստեղծագործությունները. |
5. ունենա գրականագիտական տարրական գիտելիքներ (գրական ժանրեր, պատկերավորման միջոցներ) |
5. ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
6. լսել խոսակցին, նրա ասածը հասկանալ ու ճիշտ վերարտադրել, հիմնավորված պատասխան տալ. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
6. հաղորդվող նյութի հիման վրա վերլուծել, վերացարկել, կշռադատել, հարցն ընկալել, մտքում պատասխանը կառուցել և բարձրաձայն արտահայտել. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
6. ուսումնասիրել լեզվական և գրական երևույթներ, արվեստի և գրականության նմուշներ, վերլուծել ու համեմատել դրանք. |
|
7. կարդալ գեղարվեստական ու գիտահանրամատչելի ոչ բարդ տեքստեր և բանավոր ու գրավոր վերարտադրել դրանց բովանդակությունը. |
7. համեմատել և վերլուծել ազգային և արտասահմանյան գրական-գեղարվեստական նմուշներ, ըմբռնել և մեկնաբանել գրական երկը. |
7. ճիշտ ընկալել գրական երկրի համապատասխան գեղագիտական և բովանդակային որակներով, ըմբռնել ենթատեքստը, կատարել համեմատական վերլուծություն. |
|
8. առաջադրված թեմային համապատասխան հարցեր կազմել և գրավոր շարադրել պատասխանները. |
8. գրավոր շարադրել սեփական մտքերը, զգացումները, կարծիքը, գրագետ խոսքը դարձնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման միջոց. |
8. գեղարվեստական և վերլուծական բնույթի գրավոր աշխատանքներ գրել, ելույթներ ունենալ գրականության և արվեստի մասին. |
|
9. օգտվել դպրոցական բառարաններից և մանկական հանրագիտարաններից. |
9. օգտվել ուղղագրական և բացատրական բառարաններից ու հանրագիտարաններից, գործածել նոր սովորած բառերն ու տերմինները. |
9. օգտվելով բառարաններից և տեղակատվական այլ աղբյուրներից հարստացնել սեփական բառապաշարը և կիրառել նոր բառերը բանավոր և գրավոր խոսքում. |
|
10. իրավիճակին համապատասխան խոսք կառուցել, իր մտքերը, կարծիքը հստակ, ճիշտ հայերենով ձևակերպել և հաղորդել ուրիշին. |
10. ուշադիր լսել, ըմբռնել և վերարտադրել միջին բարդության բանավոր խոսքը. |
10. երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել. |
|
11. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել իր զգացմունքները, եևրակայությամբ պատկերացրածը. |
11. հանդես գալ ընդարձակ և հակիրճ ելույթով, արտահայտիչ և պատկերավոր խոսքով գրավել զրուցակիցների ուշադրությունը. |
11. օգտվել տարբեր աղբյուրներից և ընտրել անհրաժեշտ տեղեկատվություն, տարբեր գլխավորը երկրորդականից, ուսումնասիրված նյութը հաղորդել լսարանին. |
|
12. իր իմացածը ճիշտ և հասկանալի հաղորդել ուրիշին. |
12. ուրիշին սովորեցնել իր սովորածն ու իմացածը. |
12. անհատական կամ համատեղ ուսումնասիրություններ կատարել, ամբողջացնել դրա արդյունքները և բանավոր կամ գրավոր ներկայացնել |
|
13. գրագետ հայերենով բանավոր և գրավոր արտահայտել իր կարծիքը կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ. |
13. ուրիշներին հաղորդել գրական երկրի սեփական ըմբռնումը, լսել նրանց կարծիքները և տեսակետները. |
13. նախաձեռնել տարբեր բնույթի միջոցառումներ (գրական երեկո, հանդիսավոր արարողություն, բեմադրություն) կամ մասնակցել դրանց. |
|
14. իր լեզվական կարողություններն օգտագործել այլ առարկաներ ուսումնասիրելու համար. |
14. այլ առարկաներ յուրացնելիս կիրառել իր լեզվական հմտությունները. |
14. իր լեզվաոճական գիտելիքներն ու հմտությունները օգտագործել նոր գիտելիքներ ստանալու, ներլեզվական և միջլեզվական համեմատական վերլուծություն կատարելու համար. |
|
15. փորձել հորինել փոքրիկ պատմություններ, հեքիաթներ, առարկաներ, ոտանավորներ. |
15. երևակայության ու պատկերավոր մտածողության օգնությամբ ստեղծագոծել, հորինել պատմություններ, հեքիաթներ. |
15. գեղարվեստական խոսքի միջոցներով արտահայտել իր հույզերը, ապրումներն ու մտորումները, անել ինքնուրույն ստեղծագործելու փորձեր. |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
16. գիտակցի մայրենի լեզվի և ազգային պատկանելիության սերտ կապը.
17. գիտակցի մայրենի լեզվի և գրականության արժեքների ձեռքբերման կարևորությունն ու անհրաժեշտությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
16. պահպանի մայրենի լեզվի անաղարտությանը և առաջնայնությանը.
17. ճանաչի և սիրի ազգային մշակույթը, ընդունի իր նախնիների ստեղծած հոգևոր արժեքները. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
16. գիտակցի լեզվի մշակութային արժեքը, լինի դրա կրողը, պահպանողն ու տարածողը.
17. գիտակցի հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերը. |
|
18. գեղարվեստական տեքստերի շնորհիվ տեսնի, ճանաչի և զգա գեղեցիկը. |
18. հարգանքով վերաբերվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների ազգային լեզուներին և գրական-մշակութային արժեքներին, կարևորի համաշխարհային գրականության դերը.
19. ունենա ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղում` գրական երկերից սովորածի, նշանավոր մարդկանց կյանքի օրինակով. |
18. գնահատի. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքները.
19. ունենա գեղագիտական ճաշակ, արվեստի գործերին, գրական ստեղծագործություններին ծանոթանալու և հաղորդակցվելու պահանջ. |
2. Օտար լեզուներ
Օտար լեզուն ոչ հայախոս անձանց հետ շփվելու հիմնական, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց է:
Օտար լեզուների իմացությունը նպաստում է անձի հաղորդակցելու ունակությունների զարգացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, այլ մշակույթների արժեքների ընկալմանն ու գնահատմանը:
Օտար լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները: Ուսումնական այս բնագավառը նպաստում է նաև բնության և ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, բարոյական, սոցիալական, համամարդկային և ազգային արժեքների գիտակցմանը, պահպանմանը և փոխանցմանը:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի հնչյուններն ու այբուբենը, արտասանության և ուղղագրության տարրական կանոնները. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի ուղղագրական և ուղղախոսական հիմնական կանոնները, բառակազմության հիմնական օրինաչափությունները. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի արտասանության և հնչերանգի ոճական տարբերակները` դրանց հաղորդակցական առանձնահատկությունները, բառաստեղծման սկզբունքները |
|
2. ունենա պարզագույն հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից. |
2. ունենա իր նախասիրությունների և կենսագործունեության վերաբերյալ նկարագրությունների և հաղորդակցման համար բավարար բառապաշար. |
2. ունենա բնության, հասարակության, մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու անհրաժեշտ բառապաշար. |
|
3. գիտենա պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոններ. |
3. տարբերակի օտար լեզվի հիմնական քերականական ձևերը, իմանա դրանց կազմությունը և իմաստները, գիտենա օտար լեզվի շարադասության հիմնական առանձնահատկությունները. |
3. գիտենա օտար լեզվի խոսքի մասերը, նախադասության անդամները, քերականական կանոններին կիրառության հիմնական օրինաչափությունները. |
|
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին (հեքիաթներ, երգեր, ոտանավորներ). |
4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի հիմնական տոների, սովորույթների, հանրահայտ մարդկանց, արվեստի և գրականության նմուշների մասին. |
4. իմանա լեզվակիր ժողովրդի պատմության ուրվագծերը և համամարդկային նշանակություն ունեցող նվաճումները. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները` |
|
5. պարզ նախադասություններով իր մասին բանավոր տեղեկություններ հայտնել. |
5. կազմել և որոշակի սահունությամբ արտասանել կարճ մենախոսություններ և երկխոսություններ իր կյանքի և նախասիրությունների մասին. |
5. կարծիք հայտնել բնության և հասարակության երևույթների, պետության, արվեստի, հաղորդակցության միջոցների մասին. |
|
6 համառոտ նկարագրել ծանոթ իրերն ու երևույթները. |
6. բանավոր խոսքով ներկայացնել հանձնարարված ծանոթ թեման. |
6. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել Արցախը և Հայաստանը, նրանց մշակութային արժեքները. |
|
7. գրել կարճ գրություններ և փոքրիկ թելադրություններ. |
7. լսած կամ կարդացած տեղեկության մասին պատրաստել գրավոր պարզ հաղորդագրություններ, գրել նամակներ և պարզ փոխադրություններ. |
7. գրել իր գիտելիքներն ու հետաքրքրություններն արտացոլող միջին ծավալի տեքստեր. |
|
8. կարդալ ծանոթ անուններ, պարզ բառեր և նախադասություններ, փոքր ծավալի տեքստեր (քարտեզներ, վերնագրեր և անվանումներ, կարճ գրություններ, տեղեկատուներ, ուղեցույցներ). |
8. տեղեկություններ քաղել տարբեր աղբյուրներից, կարդալ ծանոթ ոլորտների վերաբերյալ հիմնական բառապաշարով տեքստեր. |
8. կարդալ միջին ծավալի տեքստեր, ընկալել և առանձնացնել էականը. |
|
9. լսելով ճանաչել օտար լեզվի հստակորեն և դանդաղ արտաբերված ծանոթ բառերն ու պարզ արտահայտությունները. |
9. լսել և հասկանալ մաքուր արտաբերված առանձին նախադասություններ, ըմբռնել առօրյա թեմաներին վերաբերող խոսքի հիմնական իմաստը. |
9. լսել և հասկանալ ծանոթ թեմաներով որոշակի ծավալի տեքստեր, անծանոթ թեմայով, միջին բարդության, ռադիո և հեռուստահաղորդումների բովանդակությունը. |
|
10. պարզ իրավիճակներում համեմատել և խմբավորել, ըստ նպատակի ընտրել, հավանություն տալ կամ մերժել կարծիքներն ու առաջարկները. |
10. տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքել և օգտագործել իրեն անհրաժեշտ տեղեկություններ. |
10. ինքնուրույն օգտվել հանձնարարված օտարալեզու աղբյուրներից, բնութագրել, վերլուծել և ընդհանրացնել ստացված տեղեկությունը. |
|
11. հասկանալ զրուցակցի դանդաղ, հստակ և համառոտ արտահայտված խնդրանքը կամ հարցը, հստակ ձևակերպել պարզ պատասխան, տալ ծանոթ իրադրության հետ անմիջական կապ ունեցող պարզ հարցեր, ներկայացնել իրեն, ողջույնի կամ հրաժեշտի խոսք ասել. |
11. առօրյա հարցերի շուրջ անմիջականորեն հաղորդակցվել հստակ խոսող զրուցակցի հետ, ստանալ և տալ որոշակի տեղեկություն ծանոթ թեմայի վերաբերյալ, վերաբերմունքի պարզ արտահայտություններով պահպանել զրույցի ընթացքը. |
11. հանպատրաստի կողմնորոշվել օտար լեզվով հաղորդակցական իրադրություններում, տեղեկություններ հավաքել և գրավոր վերարտադրել, որոշակի սահունությամբ և խորությամբ զրույց վարել. |
|
12. ինքնուրույն ճանաչել գրավոր և բանավոր կապակցված պարզ խոսք. |
12. սեփական մտքերն ու վերաբերմունքն արտահայտելու համար կառուցել գրավոր և բանավոր խոսքի ոչ մեծ միավորներ, կատարել պարզ թարգմանություններ. |
12. օտար լեզվով հաղորդակցության միջավայրում դրսևորել ինքնուրույն մտածողություն.
13. թարգմանական գործընթացում կիրառել ոճական և գեղագիտական որոշ հնարներ. |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
13. գիտակցի օտար լեզվի` որպես տեղեկություն ստանալու գործոնի դերն ու նշանակությունը.
14. պատկերացում ունենա տվյալ լեզուն ներկայացնող ժողովրդի և երկրի մասին
: |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
13. հասկանա և կիրառի օտար լեզվի ճանաչողական և հաղորդակցական հնարավորությունները.
14. ծանոթ լինի և հարգանք դրսևորի տվյալ օտար լեզուն ներկայացնող ժողովրդի մշակույթի նկատմամբ: |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
14. գիտակցի օտար լեզուների կարևորությունն ու ձգտում ունենա հարստացնելու իր իմացությունը.
15. գնահատի տվյալ օտար լեզուն կրող ժողովրդի արժեքները և ավանդույթները: |
3. Մաթեմատիկա
Մաթեմատիկան աշխարհաճանաչման յուրատեսակ և համընդհանուր միջոց է: Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռնում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների` ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով:
Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. իմանա գրել, կարդալ և համեմատել բնական թվերը |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. իմանա իրական թվերով հաշվարկներ կատարել և բաղդատել դրանք. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. ծանոթ լինի ֆունկցիայի սահմանի և ածանցյալի գաղափարներին. |
|
2. տիրապետի թվաբանական չորս գործողություններին և հիմնական կանոններին. |
2. իմանա հանրահաշվական հիմնական հասկացությունները, հանրահաշվական արտահայտություններով գործողություններ կատարելու կանոնները.
3. գիտենա տարրական որոշ ֆունկցիաների պարզագույն հատկությունները. |
2. իմանա տարրական ֆունկցիաների հիմնական հատկությունները. |
|
3. հասկանա ամբողջի և նրա մասերի կապը, իմանա սովորական կոտորակի մասին. |
4. իմանա տոկոսի հասկացությունը և կարողանա ամբողջի մասն արտահայտել տոկոսով և հակառակը.
5. գիտենա թվերի բաժանելիության հիմնական հատկությունները. |
3. ծանոթ լինի միացությունների և հավանականությունների տեսության տարրերին. |
|
4. ճանաչի երկրաչափական պարզագույն պատկերները և մարմինները, իմանա պարզ չափումներ կատարել. |
6. համակարգված գիտելիքներ ունենա երկրաչափական պատկերների վերաբերյալ, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
4. ճանաչի տարածական մարմինները, իմանա դրանց տարրերը, հատկությունները. |
|
5. գաղափար ունենա երկարության, զանգվածի, մակերեսի, ժամանակի, արագության մասին, իմանա չափման որոշ միավորներ, ծանոթ լինի չափման պարզագույն գործիքների. |
7. գիտելիքներ ունենա պատկերների մակերես և որոշ տարածական մարմինների ծավալ հաշվելու մասին. |
5. գիտելիքներ ունենա մարմնի ծավալ և մակերևույթի մակրես հաշվելու մասին. |
|
6. ծանոթ լինի տրամաբանության տարրական հասկացություններին. |
8. իմանա բազմազանությունների
հետ տարրական գործողություններ կատարելու կանոնները. |
6. իմանա տրամաբանության հիմնական հասկացությունները.
7. ծանոթ լինի բազմությունների տեսության տարրերին. |
| |
9. գիտելիքներ ունենա թվային առանցքի և կոորդինատական հարթության մասին, գաղափար ունենա վեկտորների մասին. |
8. իմանա կոորդինատների մեթոդը և վեկտորների գործածությունը տարածության մեջ. |
| |
10. իմանա գծային, քառակուսային, ռացիոնալ և դրանց բերվող հավասարումներ ու անհավասարումներ,համակարգեր ու համախմբեր լուծելու կանոնները. |
9. իմանա տարբեր հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու եղանակներ. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
7. շրջապատող իրերն արտահայտել թվերով, նկարագրել և մեկնաբանել.
8. վերլուծել և ներկայացնել թվերի, գծապատկերների ու պայմանական նշանների միջոցով. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
11. շրջապատի և առօրյա կյանքի տարբեր երևույթները նկարագրել մաթեմատիկական լեզվով.
12. խնդիրներ լուծելիս ստեղծել մաթեմատիկական պարզ մոդելներ, ալգորիթմներ. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
10. կառուցել մաթեմատիկական մոդելներ, մշակել ալգորիթմներ` դրանցում կիրառելով տրամաբանական զանազան մեթոդներ. |
|
9. հասկանալ «և», «կամ», «եթե, ապա» ծաղկապների տրամաբանական իմաստը և պարզագույն դատողություններ կատարել դրանց միջոցով. |
13. իմանալ «և», «կամ, կամ», «եթե, ապա» ծաղկապների, «առնվազն», «ցանկացած», «գոյություն ունի» «ամենաքիչը», «ամենաշատը» բառերի իմաստը և դատողություններ կատարել դրանց միջոցով. |
11. «և», «կամ», «կամ, կամ», «եթե», «ապա», շաղկապներով, «առնվազն», «ցանկացած», «գոյություն ունի», «ամենաքիչը», «ամենաշատը», «այն և միայն», «անհրաժեշտ է և բավարար», «համարժեք է» բառերով ստեղծել տրամաբանական կառույցներ. |
|
10. խնդիրներ լուծելիս` նկատել տարբեր լուծումների հնարավորությունը. |
14. տրամաբանական դատողությունների հիման վրա քննարկել խնդրի լուծման տարբեր դեպքեր. |
12. տարբեր իրավիճակներում տրամանաբանական դատողություններով սպառել հնարավոր բոլոր դեպքերը. |
|
11. տրամաբանական եզրահանգումներ տարրական կատարել. |
15. տրամաբանական հստակ դատողություններ կատարել և հիմնավորել ստացված արդյունքը. |
13. որոշել խնդրի ամբողջական և հստակ լինելը, նկատել ավելորդ կամ պակասող տվյալները. |
| |
16. կառուցել որոշ տարրական ֆունկցիաների գծապատկերներ. |
14. կառուցել տարրական ֆունկցիաների գծապատկերներ. |
|
12. տրված տվյալների միջև հարաբերություններ ստեղծել և համեմատությունների միջոցով եզրահանգումներ անել. |
17. բարդ խնդիրը տրոհել պարզ խնդիրների և նկատել միևնույն խնդրի տարբեր լուծումների առանձնահատկությունները. |
15. հասկանալ մաթեմատիկական զանազան գաղափարների փոխկապակցվածությունը.
16. տվյալների հիման վրա վերլուծություններ կատարել և պահանջներին համապատասխան եզրահանգումներ անել. |
|
13. համառոտ կերպով ներկայացնել խնդրի պայմաններն ու պահանջները.
14. մի քանի տվյալներով հարցադրումներ ձևակերպել. |
18. ընկալել արտահայտված միտքն ընկալել և տրոհել առանձին մասերի, ձևակերպել ինքնուրույն դատողությունները.
19. ունենալ տրամաբանական մտածողություն և օգտագործել փաստարկման պարզ մեթոդներ. |
17. ունենալ տրամաբանական մտածողություն, տիրապետել ապացուցման տարբեր մեթոդների.
18. հարցադրումը կամ պայմանը վերաձևակերպել դրա համարժեքով. |
|
15. պատկերների պարզագույն ձևափոխություններ կատարել. |
20. երկրաչափական դատողություններից անցում
կատարել հանրահաշվականի և հակառակը. |
19. տարածաչափական խնդիրները հանգեցնել հարթաչափական խնդիրների. |
|
16. խնդիրներ լուծելիս օգտվել ընկերների և ուսուցիչների դատողություններից. |
21. տարբեր խնդիրներ լուծելիս համագործակցել համադասարանցիների հետ.
22. հիմնավորել սեփական մտքերը, բավարար փաստարկների դեպքում ընդունել այլոց տեսակետները. |
20. անհրաժեշտության դեպքում բնավեճ-քննարկում նախաձեռնել, լսել զրուցակցի մտքերը, համադրել սեփական դատողությունների հետ և ճիշտ եզրահանգում կատարել. |
|
17. նկատել պարզ օրինաչափություններ և շարունակել դրանք.
18. պարզեցնել իրավիճակը, կրճատել քայլերի կամ հաշվարկների քանակը. |
23. նկատել և բացահայտել օրինաչափություններ, հայտնաբերված օրինաչափությունը կամ հատկությունը ձևակերպել բառերով ու մաթեմատիկական սիմվոլներով. |
21. ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվել և լուծումներ գտնել, ինքնուրույն մոտեցում, հնարամտություն և մտքի ճկունություն ցուցաբերել. |
|
19. զգալ ժամանակը, պատկերացնել ժամացույցը, օրացույցը և կարողանալ կազմակերպել օրվա ժամակարգը (ռեժիմը). |
24. տարբեր իրավիճակներում ընտրություն կատարել և լավագույն լուծումներ գտնել.
|
22. գործը նախագծել, նպատակներ դնել և ծրագրեր ստեղծել.
23. ընտրել և մշակել նպատակին հասնելու ուղիներ ու եղանակներ. |
| |
25. մաթեմատիկական գիտելիքները կապել այլ առարկաներից ստացած գիտելիքների հետ. |
24. մաթեմատիկական գիտելիքները կիրառել այլ բնագավառներում. |
|
3. Արժեքային համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
20. գիտակցի սեփական մտքերը ճիշտ ձևակերպելու, ուրիշի մտքերը հասկանալու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
|
Միջին դպրոցն ավարտողը պետք է` 26. ունենա ինքնուրույն կշռադատություններ կատարելու ձգտում.
27. կարևորի մտքի ճշգրտությունը, ճկունությունը, նրբագեղությունը, ստեղծագործական մոտեցումը: |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
25. հարցեր քննարկելիս
ունենա անաչառությունը, արդյունավետությունը, ստեղծագործական մոտեցումն առաջնային համարելու ձգտում. 26. ունենա սեփական կարողությունները գնահատելու, սեփական կարծիքն արտահայտելու վճռականություն: |
4. Ինֆորմատիկա և ՏՀՏ
«Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառն ապահովում է հանրակրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Տեղեկագիտությունը (ինֆորմատիկան) համապարփակ միասնացնող (ինտեգրող) առարկա է, որի դասավանդումը դպրոցում ունի առանձնահատուկ կարևորություն` նպաստելով միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը: Բնագավառի հիմնական նպատակն է զարգացնել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, համագործակցելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ և հմտություններ:
Այս բնագավառը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը և կրթության շարունակականության ապահովմանը:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է` |
Միջին դպրոն ավարտողը պետք է`
1. գիտելիքներ ունենա տեղեկատվության ստացման, մշակման, փոխանցման, պահպանման ու օգտագործման մասին. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. համակարգված գիտելիքներ ունենա տեղեկատվության և դրա ստացման, մշակման, փոխանցման, պահպանման ու օգտագործման մասին. |
|
1. տեղեկություն ունենա ինտերնետի օգնությամբ մատուցվող հիմնական ծառայությունների մասին |
2. որոշակի գիտելիքներ ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` թվային, տեքստային, գրաֆիկական ինֆորմացիայի մշակման, տվյալների որոնման, կուտակման, մշակման և պահպանման, ցանցային և մուլթիմեդիա տեխնոլոգիաների մասին. |
2. համակարգված գիտելիքներ ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, իմանա ցանցերի աշխատանքների և ցանցային տեխնոլոգիաների հիմունքները. |
|
2. ծանոթ լինի համակարգչի հիմնական հնարավորություններին. |
3. ծանոթ լինի ծրագրային ապահովման հիմնական տեսակներին, դրանց նշանակությանը և հիմնական գործառույթներին. |
3. գիտենա ծրագրային ապահովման հիմնական տեսակները (տարբեր օպերացիոն համակարգեր, կիրառական ծրագրեր, համացանցի զննիչներ, հակավիրուսային ծրագրեր, պրոտոկոլներ). |
| |
4. ծանոթ լինի ծրագրավորման հիմունքներին, գիտենա հիմնական ալգորիթմական կառուցվածքները. |
4. ընդհանուր պատկերացում ունենա ծրագրավորման լեզուների մասին. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
| |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
5. խնդիրներ լուծելիս ցուցաբերել ալգորիթմական մոտեցում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
5. մոդելավորել բնության և հասարակական կյանքի պարզ երևույթները և օրինաչափությունները. |
| |
6. տեսնել տարբեր երևույթների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերը, առաջադրված խնդիրները տրոհել առանձին մասերի և մշակել դրանց լուծման ալգորիթմները. |
6. երևույթները վերլուծելիս կիրառել հետազոտական տարբեր մեթոդներ, համադրել տարբեր առարկաներից ստացած գիտելիքները. |
| |
7. հաղորդակցական նպատակների համար օգտվել ինտերնետային ռեսուրսների ընձեռած հնարավորություններից (էլեկտրոնային փոստ, հեռաժողով, տեսաժողով, զննիչներ). |
7. ելույթներ, զեկուցումներ, դասեր պատրաստելիս ինքնուրույն օգտագործել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ. |
| |
8. մասնակցել խմբային աշխատանքի, հասկանալ աշխատանքի բաժանման անհրաժեշտությունը, ստանձնել պարտավորություններ և կրել պատասխանատվություն, համագործակցել հեռահաս (վիրտուալ) գործընկերների հետ
|
8. արդյունավետ մասնակցություն ունենալ խմբային աշխատանքին, աշխատանքի բաժանում կատարել և պատասխանատվությամբ վերաբերվել ստանձնած պարտավորություններին, աշխատանքի բաժանման ընթացքում օգտագործել հհեռահաս (վիրտուալ) գործընկերների հետ աշխատելու հնարավորությունները. |
| |
9. նախօրոք պլանավորել աշխատանքը` օգտագործելով նաև համակարգիչ. |
9. օգտվել աշխատանքի պլանավորման համար ստեղծված համակարգչային ծրագրերից. |
| |
10. համակարգչով աշխատելիս կիրառել անվտանգությա կանոնները և տեղեկատվության պաշտպանման ծրագրեր. |
10. ինքնուրույն ընտրել և կիրառել տվյալների պահպանման տարբեր ծրագրեր. |
| |
11. զբաղվել ինքնակրթությամբ` օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները. |
11. ինքնակրթության համար օգտվել հեռահար ուսուցման տեխնոլոգիաներից. |
| |
12. համակարգչի օգնությամբ արտահայտել իր ունակությունները, ստեղծագործաբար օգտագործել կիրառական տարբեր ծրագրերի հնարավորությունները. |
12. ստեղծագործել` օգտվելով համակարգչային հատուկ ծրագրերից, ինքնուրույն ձևակերպել տարբեր խնդիրներ, տրոհել առանձին մասերի և մշակել դրանց լուծման ալգորիթմները. |
| |
13. ինքնուրույն ուսումնասիրել և օգտագործել համակարգչային կիրառական նոր ծրագրեր: |
13. համակարգչում տեղակայել (ինստալյացիա) տարբեր ծրագրեր, ինքնուրույն ուսումնասիրել և օգտագործել դրանք: |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
3. գիտակցի ժամանակակից կյանքում համակարգչի դերն ու նշանակությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
14. գիտակցի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների դերը ժամանակակից արժեքների համակարգում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` 14. գիտակցի հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը. |
| |
15. կարևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իր իրավունքներն ու պատասխանատվությունը. |
15. գիտակցի և արժևորի «անվտանգ» տեղեկատվություն ստանալու և տարածելու հետ կապված իրավունքներն ու պատասխանատվությունը. |
|
4. ձգտում ունենա ուսումնասիրելու և կիրառելու համակարգչի ընձեռած հնարավորությունները: |
16. կիրառի ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնները: |
16. լինի ինտերնետում աշխատելու համընդհանուր ճանաչում ստացած վարվելակերպի կանոնների կրողն ու տարածողը: |
5. Բնական գիտություններ
«Բնական գիտություններ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումն է:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. նախնական պատկերացում ունենա կենդանի և անկենդան մարմինների առանձնահատկությունների, դրանց փոխազդեցությունների, ինչպես նաև մարդու օրգանիզմի մասին. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտելիքներ ունենա բնության մեջ առավել տարածված ֆիզիկական և քիմիական երևույթների, կենսաբանական համակարգերի մասին.
|
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. իմանա բնության մեջ դիտվող հիմնական օրինաչափությունները բացատրող տնտեսությունները. |
|
2. տարրական գաղափար ունենա շարժման, փոխազդեցության, ջերմության, լույսի, ձայնի մասին. |
2. իմանա նյութի կառուցվածքի, շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և դրանց փոխարկեպումների մասին. |
2. համակարգված գիտելիքներ ունենա ժամանակի և տարածության, նյութի կառուցվածքի և հատկությունների, շարժման և փոխազդեցության, էներգիայի տեսակների և փոխակերպումների մասին. |
|
3. գաղափար ունենա շրջապատում հանդիպող որոշ նյութերի օգտակար և վնասակար հատկությունների մասին.
|
3. իմանա նյութերի հիմնական հատկությունները և փոխակերպումները.
|
3. համակարգված գիտելիքներ ունենա նյութերի բազմազանության, կառուցվածքի, անօրգանական և օրգանական նյութերի փոխկապակցվածության մասին. |
|
4. ճանաչի իր շրջապատում տարածված կենդանիներ, բույսեր ու սնկեր. |
4. գիտելիքներ ունենա կենդանի օրգանիզմների հիմնական հատկանիշների, բազմազանության, մարդու օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության, ընդհանուր կենսաբանական օրինաչափությունների, առողջ ապրելակերպի անհրաժեշտության մասին. |
4. համակարգված գիտելիքներ ունենա բջջի կենսաբանության, օրգանիզմների բազմացման և զարգացման, ժառանգության, փոփոխականության, օրգանական աշխարհի զարգացման, կենսոլորտի, մարդու օրգանիզմի կենսաբանական կայունությունն ապահովող մեխանիզմների մասին. |
|
5. ճանաչի իր հայրենիքը, թվարկի նրա մեծ քաղաքները, լճերը, գետերը, լեռները, իմանա իր բնակավայրի աշխարհագրական առանձնահատկությունները.
6. տարրական գիտելիքներ ունենա մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցության և իր կյանքում բնության դերի մասին. |
5. իմանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնությունը, գիտելիքներ ունենա երկրագնդի աշխարհագրական թաղանթի հիմնական բաղադրիչների,
դրանց փոխպայմանավոր-
վածության, զարգացման և տարածքային կազմակերպման օրինաչափությունների մասին.
6. ճանաչի մարդ-բնություն փոխադարձ կապը, գիտելիքներ ունենա օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխազդեցության մասին. |
5. իմանա մարդու վրա միջավայրի տարբեր գործոնների ազդեցության մասին, բնապահպանության և բնօգտագործման, կենսատեխնոլոգիայի հիմունքները, ծանոթ լինի տարածաշրջանային և համընդհանուր էկոլոգիական հիմնախնդիրներին. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
7. դիտարկել և նկարագրել բնության մեջ կատարվող պարբերական փոփոխությունները (տարվա եղանակներ, գիշեր-ցերեկ). |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
7. բնության մեջ և լաբորատոր պայմաններում դիտարկել, նկարագրել, համեմատել, դասակարգել երևույթները և եզրակացություններ անել.
|
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
6. մոդելավորել, վարկածներ առաջադրել և փորձնական ճանապարհով ստուգել դրանք, ստացված արդյունքները ընդհարնացնել և եզրահանգումներ անել. |
|
8. օգտվել պարզագույն չափից սարքերից և կատարել չափումներ (ժամանակ, երկարություն, կշիռ, ջեմաստիճան). |
8. հավաքել ոչ բարդ փորձնական սարքավորումներ, կատարել չափումներ, արդյունքները գրանցել աղյուսակների, գրաֆիկների, քարտեզ-սխեմաների, դիագրամների տեսքով, տալ մեկնաբանություններ. |
7. ծրագրել և իրականացնել փորձեր, գրանցել դիտարկումները, չափումների արդյունքները, դրանք համակարգել և մեկնաբանել. |
|
9. շրջապատում պարզագույն օրինաչափություններ նկատել և դրանց հիման վրա եզրահանգումներ անել. |
9. եզրահանգումներ կատարել բնության տարբեր երևույթների մասին` հիմնվելով փաստերի, հասկացությունների, օրինաչափությունների և օրենքների վրա. |
8. տիրապետել ճանաչողության ընդհանուր մեթոդների, տեսնել շրջապատում եղած իրերի և երևույթների փոխադարձ կապը. 9. կիրառել բնագիտական օրենքների և տեսությունների իմացությունը բնության երևույթները բացատրելու համար. |
|
10. համագործակցել համադասարանցիների հետ, համատեղ մշակել և իրականացնել բնապահպանական պարզ միջոցառումներ. |
10. նախագծել, պլանավորել, մասնակցել, հարկ եղած դեպքում ղեկավարել տարբեր ուսումնական միջոցառումներ, փոքրիկ ծրագրեր. |
10. զեկուցում պատրաստել և իր մտքերը, տեսակետները, ծրագրերը լսարանի առաջ փաստարկված և տրամաբանված ներկայացնել. |
|
11. օգտվել բնական գիտությունների պարզագույն հասկացություններից. |
11. բնության առանձին երևույթների մասին կարծիք հայտնելու և այն փաստերով հիմնավորելու համար ճիշտ օգտագործել բնական գիտություններին հատուկ տերմինները, հասկացությունները. |
11. տարբերել գիտական փաստ, օրինաչափություն, օրենք, սկզբունք, տեսություն հասկացությունները, ստացած գիտելիքները համաարգել այդ հասկացությունների շրջանակներում.
12. փիլիսոփայական որոշ ընդհանրացումներ անել բնական երևույթների և շրջապատող աշխարհի մասին. |
|
12. հոգալ առողջության մասին, պահպանել օրվա ռեժիմը, անձնական և բնակարանի հիգիենայի հիմնական կանոնները.
|
12. տարբերել և գնահատել առողջության համար օգտակար և վնասակար սովորույթները, իմանալ և պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, հոգ տանել սեփական առողջության մասին. |
13. պատասխանատու վերաբերմունք դրսևորել սեփական առողջության նկատմամբ, պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, խուսափել հիվանդություններից, վնասակար սովորույթներից. |
|
13. օգտվել կենցաղային հեշտ և անվտանգ կառավարվող սարքերից, դպրոցում, տանը և բնության մեջ դրսևորել անվտանգ վարքագիծ. |
13. իմանալ և պահպանել անվտանգ կենագործունեու-
թյան նորմերը, խուսափել վտանգավոր իրավիճակներից. |
14. կարողանալ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել անսովոր, անծանոթ իրադրություններում, իրատեսորեն գնահատել վտանգի աստիճանը և խուսափել դրանից. |
|
14. խնամել ընտանի կենդանիներ և բույսեր.
|
14. տարբերակել բնապահպանական հիմնախնդիրները, տեսնել դրանց դրսևորումները Հայաստանում, լինել բնական միջավայրի պահպանողն ու բարելավողը. |
15. դրսևորել ընդհանուր էկոլոգիական գրագիտություն և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք. |
| |
15. ուսումնառության ընթացքում օգտվել ձեռնարկներից, շտեմարաններից, համակարգչային ուսուցողական բազմաբնույթ ծրագրերից. |
16. զբաղվել ինքնուրույն ուսումնական գործունեությամբ` այդ նպատակով օգտվելով տարաբնույթ աղբյուրներից, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից. |
|
3. Արժեքային համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
15. սիրի բնությունը, գնահատի բնության գեղեցկությունը. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
16. արժևորի բնագիտական գիտելիքների դերն ու նշանակությունն իր կյանքում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
17. կարևորի բնական գիտությունների դերը և նշանակությունը քաղաքակրթության զարգացման և անձի աշխարհայացքի ձևավորման գործում. |
|
16. հոգատար վերաբերմունք ունենա կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ:
|
17. գիտակցի բնական պաշարների սահմանափակությունը,
մերժի բնության նկատմամբ սպառողական հոգեբանությունը,
գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը բնական միջավայրի պահպանման գործում: |
18. պարտավորություն կրի բնության, հասարակության, սեփական անձի հանդեպ, ըմբռնի բնության հետ ներդաշնակ ապրելու անհրաժեշտությունը: |
6. Հասարակական գիտություններ
«Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառում ընդգրկում է մարդկության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, մարդու` որպես անձի և քաղաքացու, նկարագիրը և սոցիալականացման փորձը, հասարակության կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտները:
Ուսումնական բնագավառի հիմնական նպատակն է` սովորողին ամբողջական գիտելիքներ տալ մարդու և հասարակության մասին, ձևավորել ու զարգացնել նրա ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները, դաստիարակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները և ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ մասնակցությունը, ամրապնդել սովորողի հարգանքն ու հպարտությունը հայրենիքի, սեփական ժողովրդի պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ: Այն օգնում է սովորողին ճանաչել ինքն իրեն, ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում, ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարների վերաբերյալ:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. ճանաչի իր հայրենիքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, զինանշանը, իմանա պետական օրհներգը. |
Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. հիմնարար գիտելիքներ ունենա հայ ժողովրդի պատմության տարբեր փուլերի և նշանավոր իրադարձությունների, երևույթների ու փաստերի մասին. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. հիմնարար գիտելիքներ ունենա հայ ժողովրդի ազգային հիմնախնդիրների մասին.
|
|
2. ծանոթ լինի հայ ժողովրդի անցյալի ու ներկայի նշանակալի որոշ իրադարձություններին, գործիչներին, մշակութային արժեքներին և ազգային-պետական տոներին. |
2. գիտելիքներ ունենա հայ ժողովրդի հոգևոր և նյութական արժեքների, դրանց ստեղծման, պահպանման ու զարգացման գործում տնտեսական, քաղաքական, ազգային, հոգևոր կառույցների և անհատների դերի մասին. |
2. իմանա հայկական քաղաքակրթության յուրահատկություններն ու ստեղծված արժեքները. |
|
3. նախնական գիտելիքներ ունենա մարդու, հասարակության և բնական միջավայրի մասին. |
3. գիտելիքներ ունենա համամարդկային արժեքների, համաշխարհային պատմության հիմնական փուլերի, օրինաչափությունների ու առանց առանձնահատկությունների մասին. |
3. ամբողջական պատկերացում ունենա քաղաքակրթությունների զարգացման պատմական ընթացքի և արդի փուլի մասին. |
|
4. պատկերացում ունենա «հայրենիք», «տուն», «ընտանիք», «մարդ», «ազգ», «հասարակություն», «իրավունք», «սովորույթ», «պարտականություն», «աշխատանք», «տարեթիվ» հասկացությունների մասին. |
4. պատկերացում ունենա պատմական տարբեր ժամանակաշրջաններում և
արդի փուլում մարդկանց ու ժողովուրդների ապրելակերպի, աշխարհընկալման, նպատակադրումների և գործունեույան հիմնական տեսակների մասին. |
4. ունենա համակարգված գիտելիքներ պատմական տարբեր ժամանակաշրջանների և արդի դարաշրջանում մարդկանց ապրելակերպի, աշխարհընկալման, նպատակադրումների և գործունեության հիմնական տեսակների մասին. |
|
5. ունենա նախնական գիտելիքներ բնական և հասարակական երևույթները պարզունակ գծագրերի, սխեմաների և քարտեզների միջոցով ներկայացնելու մասին. |
5. ծանոթ լինի ճանաչողության գործընթացի հիմնական
փուլերին և մեթոդներին.
|
5. իմանա ճանաչողության գործընթացի փուլերը և մեթոդները, հասկանա մարդու` որպես ճանաչողության օբյեկտի և սուբյեկտի փոխադարձ կապը. |
|
6. պատկերոցում ունենա մարդկանց լեզվական, ազգային, կրոնական բազմազանության մասին. |
6. գաղափար ունենա հասարակական և բնական երևույթների փոխազդեցւթյան ու փոփոխվածության, աշխարհի միասնականության և բազմազավակության վերաբերյալ. |
6. իմանա աշխարհի միասնականության և բազմազավակության վերաբերյալ փիլիսոփայական դրույթը և դրա դրսևորումը արդի ժամանակաշրջանում. |
|
7. պատկերոցում ունենա իր բնակավայրի պատմության և մշակութային հուշարձանների մասին. |
7. ամբողջական գիտելիքներ ունենա համաշխարհային տնտեսության կառուցվածքի, զարգացման նախադրյալների, արդի հիմնախնդիրների, աշխարհի ժողովրդագրական պատկերի, քաղաքական բաժանման մասին. |
7. համակարգված գիտելիքներ ունենա ժամանակակից աշխարհի քաղաքական կառուցվածքի, Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակի մասին. |
|
8. իմանա Լեռնային Ղարաբաղի և նրա հարևան պետությունների տեղը քարտեզի վրա. |
8. իմանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդական ժամանակակից պատկերը, տնտեսության կառուցվածքը, տեղաբաշխվածությունը և հասարակության տարածքային կազմակերպման առանձնահատկությունները. |
8. պատկերացում ունենա արդի համամոլորակային հիմնախնդիրների, միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների և Լեռնային Ղարաբաղի համար համաշխարհայնացման (գլոբալացում) հնարավոր հետևանքների մասին. |
|
9. իմանա հասարակական վարքի կանոնները, իր իրավունքներն ու պարտականությունները. |
9. իմանա մարդու, քաղաքացու և ժողովուրդների իրավունքները, հասարակության կյանքը կարգավորող իրավական նորմերը, պատկերացում ունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, սոցիալական և հարկային քաղաքականության վերաբերյալ. |
9. յուրացնի իր ժողովրդի և պետության կյանքը կարգավորող իրավական և բարոյական հիմնական նորմերը, իմանա ազգային ավանդույթների նշանակությունը այդ գործում. |
|
10. պատկերացում ունենա մարդկանց միջև հավասարություն, արդարություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին. |
10. նախնական գիտելիքներ ունենա փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից, հոգեբանությունից, գեղագիտությունից և բարոյագիտությունից. |
10. համակարգված գիտելիքներ ունենա փիլիսոփայության, տնտեսագիտության, քաղաքագիտության, հոգեբանության, բարոյագիտության և գեղագիտության ոլորտներից. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
11. հասկանալ, որ մարդը բնության և հասարակության մասնիկն է. |
Միջին դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
11. վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող իրադարձություններ, երևույթներ և փաստեր. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
11. աշխարհայացքային գիտելիքները կիրառել հասարակության պատմությունը բացատրելու, ներկան հասկանալու և ապագան կանխատեսելու նպատակով. |
|
12. զանազանել մարդկանց միջև գոյություն ունեցող տարիքային, սեռային, ռասայական, ազգային, աշխատանքային տարբերությունները. |
12. գնահատել անձի և հասարակության վերաբերյալ տարբեր տեսակետներ և ճիշտ կողմնորոշվել դրանց հիմնավորվածության հարցում. |
12. վերլուծել և մեկնաբանել հասարակական իրադարձությունները, երևույթները, համակարգերը, բացահայտել դրանց պատճառահետևանքային կապերը. |
|
13. հաշվարկներ անել ժամանակագրական միավորներով, օգտվել քարտեզից. |
13. ազգային շահերի տեսանկյունից վերլուծել և գնահատել Լեռնային Ղարաբաղի ազգային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ուղղվածությունը. |
13. տարբերակել և գնահատել համաշխարհային ժամանակակից գործընթացները. |
|
14. զանազանել մարդու, հասարակության և շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության աղբյուրները և օգտվել դրանցից. |
14. տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել և եզրակացություններ անել. |
14. սկզբնաղբյուրները և սոցիալական տեղեկատվությունը գնահատել, վերլուծել, համեմատել և մտահանգումներ անել. |
|
15. հետևել հաղորդակցման տարրական կանոններին. |
15. կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակներում. |
15. իրավիճակին համապատասխան կիրառել հաղորդակցման տարբեր միջոցներ և ձևեր, այդ թվում` տեղկատվական տեխնոլոգիաներ. |
|
16. բանավոր և գրավոր խոսքում համարժեք օգտագործել մարդու և հասարակության մասին մատչելի հասկացություններ. |
16. կիրառել հոգեբանական գիտելիքներ և հնարներ առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում.
17. ինքնուրույն հաղորդակցել ազգային և համաշխարհային քաղաքակրթական արժեքներին. |
16. դրսևորել փոխըմբռնում միջանձնային փոխհարաբերություններում և հաշվի առնել ուրիշի կարծիքը. 17. հաղորդակցվել գիտական և մշակութային արժեքներին. |
|
17. առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում հարգել և աջակցել ընտանիքի անդամներին, տարիքով մեծերին. |
18. ձևավորել փոխադարձ հարգանքի և փոխօգնության հարաբերություններ մարդկանց հետ առօրյա շփումներում. |
18. դրսևորել համարժեք սոցիալական շփումների տարբեր իրավիճակներում. |
|
18. ուսումնական գործընթացում և խաղերի ժամանակ ստեղծել փոխօգնության և վստահության հարաբերություններ դասընկերների հետ. |
19. մասնակցել խմբային գործունեությանը տարբեր դերերով (առաջնորդ, մասնակից, դիտորդ).
20. դպրոցում, ընկերական շրջապատում, սպորտային խաղերի ժամանակ և այլ իրավիճակներում հետևել ազնիվ մրցակցության սկզբունքին.
21. ըմբռնել միջանձնային հարաբերություններում հոգեբանական առողջ մթնոլորտի կարևորությունը, նպաստել դրա ձևավորմանը ընտանիքում, դպրոցում, ընկերական շրջապատում.
22. օգտվել միջանձնային, ազգամիջյան և միջազգային համագործակցության տարբեր դրսևորումների փորձից. |
19. ունենալ գործուն մասնակցություն խմբային աշխատանքային, կարողանալ ծրագրել և ղեկավարել այն.
20. կանխարգել և կարգավորել բախումնային իրադրություններ. 21. պահպանել հոգեբանական առողջ մթնոլորտ ընտանիքում, դպրոցում, ընկերական շրջապատում և խմբային աշխատանքում.
22. գնահատել և օգտվել միջանձնային, ազգամիջյան և միջազգային համագործակցության պատմական փորձից.
|
|
19. կիրառել անձնական հիգիենայի կանոնները և ցուցաբերել ամենօրյա հոգածություն իր առողջության նկատմամբ. |
23. հասկանալ և գնահատել իր հասարակական դերը որպես որոշակի ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող գործունեության սուբյեկտ. |
23. հասնել ինքնաճանաչման, ինքնավերահսկման և ինքնագնահատման անձնական և հասարակական փորձի միջոցով. |
|
20. դրսևորել կամային հատկանիշներ ուսումնառության ընթացքում և առօրյայում. |
24. արտահայտել սեփական կարծիք և այն պաշտպանել հասարակագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում. |
24. պաշտպանվել և զերծ մնալ «զանգվածային մշակույթի» վնասակար ազդեցություններից. |
|
21. պլանավորել իր ժամանակը (օրվա ռեժիմ) և գործունեությունը. |
25. ձգտել հասնել անձնական, խմբային և հասարակական շահերի ներդաշնակության. |
25. ճիշտ գնահատել սեփական ունակություններն ու հնարավորությունները մասնագիտություն ընտրելիս. |
|
22. պաշտպանել սեփական իրավունքներն ու շահերը. |
26. ունենալ գործուն հասարակական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդագրական սկզբունքները. |
26. հանդես բերել նախաձեռնություն և քաղաքացիական պատասխանատվություն. |
|
23. ինքնուրույն օգտվել դպրոցական բառարանից և մանկական հանրագիտարաններից` մարդու և հասարակության վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալու նպատակով. |
27. ունենալ հետազոտական գործունեության տարրական կարողություններ. |
27. կատարել ստեղծագործական
բնույթի հետազոտական աշխատանքներ.
|
| |
28. բերել ինքնուրույն փաստարկներ, ապացույցներ և հիմնավորումներ սեփական տեսակետ արտահայտելու համար. |
28. կազմել քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական հիմնախնդիրների լուծման ինքնուրույն նախագծեր. |
|
24. հասկանալ իր առջև ծառացած դժվարությունները և փորձել ինքնուրույն հաղթահարել դրանք. |
29. փնտրել, գտնել և կիրառել ինքնուրույն լուծումներ սոցիալական և հոգեբանական տարբեր իրավիճակներում. |
29. կայացնել և իրագործել ինքնատիպ ու անկախ որոշումներ տարբեր իրավիճակներում. |
| |
30. դրսևորել տրամաբանական և ստեղծագործական ճկուն մտածելակերպ. |
30. դրսևորել տրամաբանական և ստեղծագործական մտածողություն. |
|
3. Արժեքային համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
25. գիտակցի հայրենիքի, պետության և ազգի դերն ու նշանակությունը իր կյանքում.
|
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
31. ունենա ազգային ինքնագիտակցություն, կարևորի պետության և ազգային-հոգևոր կառույցների դերը հայապահպանության և Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
31. կարևորի ազգային-պետական մտածողություն և գործելակերպ ունենալը և դրսևորի դրան հասնելու ձգտում ու կամք.
|
| |
32. գիտակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները կատարելու, ազգային և բարոյական արժեքներին հետևելու անհրաժեշտությունը. |
32. լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին. |
|
26. կարևորի ընկերական հարաբերությունների դերն իր կյանքում. |
33. կարևորի անձնական, հասարակական և ազգային շահերի միասնությունը. |
33. գիտակցի անձնական, խմբային, ազգային և պետական շահերի ներդաշանկեցման անհրաժեշտությունը. |
|
27. կարևորի սեփական և ուրիշների աշխատանքը. |
34. կարևորի իր ակտիվ մասնակցության նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում. |
34. գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը. |
|
28. կարողանա գնահատել իր և մյուսների հաջողությունները. |
35. գիտակցի մարդու` որպես սոցիալական բարձրագույն արժեքի դերը, հարգի մարդու և քաղաքացու իրավունքները, պայքարի դրանց պահպանման համար. |
35. գիտակցի ընտանիք կազմելու և ազգային ընտանեկան ավանդույթներին
ու ներմերին հետևելու անհրաժեշտությունը. |
|
29. ընդունի համակեցության կանոնները. |
36. ընդունի ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունները և հարգալից վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների մշակույթների հանդեպ. |
36. կարևորի ազգամիջյան և միջազգային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և բարիդրացիության անհրաժեշտությունը. |
| |
37. ունենա արդարության, լավատեսության և պատասխանատվության զգացում |
37. դրսևորի ինքնազարգացման կամք ու հետևողականություն. |
|
30. հասկանա ուսման դերն իր կյանքում: |
38. գիտակցի կրթվելու, ամբողջ կյանքի ընթացքում ինքնակրթությամբ զբաղվելու կարևորությունը: |
38. կարևորի «կրթություն ողջ կյանքի ընթացքում» ելակետային սկզբունքը և
հետևի դրան: |
7. Արվեստ
«Արվեստ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովումն է: Գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունը անձի մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանն ու զարգացմանը ուղղված շարունակական գործընթացն է, որն իրականացվում է արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու միջոցով: Արվեստի դասավանդումը նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. նախնական պատկերացում ունենա կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի, և երաժշտության մասին, հասկանա դրանց յուրահատուկ լեզուն և արտահայտչամիջոցները. |
Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. իմանա արվեստի տարբեր տեսակները` կերպարվեստ, երաժշտություն, գեղարվեստական գրականություն, ճարտարապետություն, պար, թատրոն, կինո, և դրանց ճանաչողական, հաղորդակցական, տեղեկատվական, դաստիարակչական գործառույթները. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. հասկանա գեղագիտության հիմնական հասկացությունների` գեղեցիկի ու տգետի, վեհի ու նսեմի, ողբերգականի ու կոմիկականի տարբերությունները, դրանց բացարձակ կամ հարաբերական լինելը. |
|
2. իմանա արվեստագիտական որոշ տերմիններ, ժանրերի բնութագրերն. |
2. իմանա և ճիշտ օգտագործողի հիմնական արվեստագիտական տերմիններն ու հասկացությունները. |
|
|
3. պատկերացում ունենա տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների և նրանց գործերի մասին. |
3. ճանաչի հայ և արտասահմանյան նշանավոր արվեստագետներին և նրանց հանրահայտ ստեղծագործությունները. |
2. իմանա հմաշխարհային և ազգային արվեստի պատմությունը, կարողանա ներկայացնլ ազգային արվեստը. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
4. տեսնել և ընկալել շրջապատող աշխարհի գեղեցկությունն ու բազմազանությունը, և այդ արտացոլումն արվեստի ստեղծագործություններում. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
4. տեսնել և հասկանալ շրջապատող աշխարհի, մարդու ներաշխարհի և կյանքի տարբեր երևույթների արտացոլումը արվեստի ստեղծագործություններում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
3. տեսնել և հասկանալ արվեստի ստեղծագործության գեղագիտական արժեքն ու խնդիրները. |
|
5. հասկանալ, նկարագրել և վերարտադրել արվեստի ստեղծագործության բովանդակությունը, զգալ տրամադրությունը, արտահայտել անձնական տպավորություններն ու զգացմունքները դրա վերաբերյալ.
6. զանազանել արվեստի ստեղծագործություններն ըստ ձևի, արտահայտչամիջոցների
և ժանրերի. |
5. ընկալել, ինքնուրույն վերլուծել և մեկնաբանել արվեստի ստեղծագործության բովանդակությունը, այլաբանական իմաստը և խորհրդանիշները. |
4. հասկանալ արվեստի ստեղծագործության հեղինակի կամ կատարողի մտահղացումները, գաղափարները, արտահայտչամիջոցները, ճանաչել նրանց յուրահատուկ ոճը, ձեռագիրը. |
|
7. զբաղվել անհատական կամ կոլեկտիվ գեղարվեստական գործունեությամբ` նկարել, ծեփակերտել, երգել, նվագել մանկական նվագարաններով, հանդես գալ բեմադրություններում. |
6. մասնակցել դպրոցի ձևավորման աշխատանքներին
և մշակույթի կյանքին.
|
5. մասնակցել գեղարվեստական նախագծերի մշակմանը, միջոցառումների կազմակերպմանը և քննարկմանը, կարծիքների նկատմամբ ցուցաբերել առողջ և գործնական մոտեցում. |
|
8. երևակայել, մտածել պատկերավոր, օգտագործել իր գեղարվեստական գիտելիքներն ու հմտություններն ուսումնական գործընթացի տարբեր բնագավառներում.
|
7. սեփական ստեղծագործություններում արտահայտել մտքեր և զգացմունքներ, ստեղծագործական աշխատանքի ժամանակ ինքնուրույն ընտրել համապատասխան արտահայտչամիջոցներ և տեխնոլոգիաներ. գրաֆիկական
և դեկորատիվ աշխատանքներ կատարելու համար օգտագործել համակարգչի հնարավորությունները. |
6. ինքնադրսևորել և ինքնահաստատվել գեղարվեստական գործունեության միջոցով.
|
|
9. ճիշտ կազմակերպել և ավարտին հասցնել սեփական աշխատանքը, պահպանել և ճիշտ օգտագործել նկարչական պիտույքները, երաժշտական գործիքները, մանկական նվագարանները. |
8. արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը գեղարվեստական գործունեությամբ զբաղվելու նպատակով.
9. համեմատել և գնահատել սեփական և ուրիշների կատարած աշխատանքը. |
զբաղվել ինքնակրթությամբ, արվեստի բնագավառում ուսումնասիրություններ կատարել, տեղեկություններ, նյութեր հայթայթելու համար օգտվել տարբեր աղբյուրներից` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով. |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
10. զգայուն լինի արվեստի ստեղծագործությունների, բնության և շրջապատող աշխարհի գեղեցկության և ներդաշնակության հանդեպ.
11. ունենա պատշաճ վարքագիծ հասարակական վայրերում, մշակութային միջոցառումների ժամանակ: |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
10. ունենա արվեստի միջոցով ինքնարտահայտվելու ցանկություն և կարողություն.
11. պարբերաբար այցելի իր քաղաքի, մարզի մշակութային օջախները.
12. դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ: |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
7. ունենա արվեստին հաղորդակցվելու մշտական պահանջմունք, կայուն հետաքրքրություններ արվեստի բնագավառում և դրանք բավարարելու համար անհրաժեշտ հետևողականություն.
8. պատկերացում ունենա գեղագիտական իդեալների մասին, ունենա գեղագիտական բարձր ճաշակ և բարոյական կողմնորոշում: |
8. Տեխնոլոգիա
Տեխնոլոգիան գիտություն է նյութի, էներգիայի և տեղեկատվության փոխակերպման և մարդու կողմից դրանց օգտագործման մասին:
«Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կենցաղում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև մասնագիտությունների նախնական ծանոթացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. նախնական տեղեկություն ունենա բնական և արհեստական որոշ նյութերի տեսակների և դրանց հատկությունների մասին (փայլ, գույն, թափանցիկություն, առաձգականություն). |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. ծանոթ լինի ժողովրդական արհեստների տեսակներին և դրանցում կիրառվող տեխնոլոգիաների հիմունքներին. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. պատկերացում ունենա տարբեր մասնագիտությունների, աշխատանքի շուկայում գոյություն ունեցող պահանջարկի և մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների մասին. |
|
2. իմանա ուսումնառության ընթացքում և տանն օգտագործվող գործիքների ու հարմարանքների շահագործման եղանակները, դրանց հայերեն անվանումները. |
2. իմանա կենցաղում և արտադրությունում օգտագործվող որոշ մեքենաների, սարքերի, գործիքների նշանակությունը, կառուցվածքը և շահագործման կանոնները. |
2. տեղյակ լինի տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման պատմությանը, ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին. |
|
3. իմանա ձեռքի գործիքներով կատարվող պարզագույն տեխնոլոգիական գործընթացներ.
|
3. պատկերացում ունենա տնային տնտեսության վարման, սննդի, հագուստի պատրաստման հիմունքների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, գծագրության և ձևավորման վերաբերյալ. |
3. ճանաչի տեխնոլոգիական գործունեության հիմնական տարատեսակները, համեմատի և գնահատի դրանք.
4. ծանոթ լինի աշխատանքային գործունեության իրավական հիմունքներին. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
4. ելնելով աշխատանքի բնույթից` ինքնուրույն կամ ուսուցչի օգնությամբ ընտրել համապատասխան նյութեր և գործիքներ. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հոտևյալ կարողություններն ու հմտությունները`
4. օգտագործել համակարգչի հնարավորությունները դիզայնի և գրաֆիկայի բնագավառում. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հոտևյալ կարողություններն ու հմտությունները`
|
|
5. զանազանել նյութերի տարբեր տեսակները, պահպանել, մշակել և օգտագործել դրանք. |
5. իմանալ և ճանաչել նյութերի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները. |
|
|
6. ստեղծել ոչ բարդ գծագրեր, սխեմաներ, ուրվանկարներ, տեխնիկական նկարներ. |
6. ընկալել գծագրության կարևորությունն ու օգտակարությունը գիտության և տեխնիկայի, ինչպես նաև դպրոցում ուսուցանվող այլ առարկաների յուրացման գործում.
7. հասկանա և ճիշտ օգտագործի հաղորդակցման ոչ խոսքային միջոցները (պայմանական նշաններ, սխեմաներ, քարտեզներ գծագրության տարրեր).
8. հասկանալ ժողովրդական զարդանախշերի առանձին խորհրդանիշերի նշանակությունը և բաղադրիչ տարրերի ձևաբանությունը, ճիշտ օգտագործել տեխնոլոգիական բնագավառին հատուկ որոշ տերմիններ. |
5. անհատական և խմբային գործնական աշխատանքներ կատարել տեխնոլոգիական, տնտեսագիտական, գեղարվեստակառուցաբանական (դիզայն) տարրերի օգտագործմամբ. |
|
7. ճիշտ կազմակրպել աշխատանքը, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և առողջապահական պահանջները. |
9. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, առողջապահական պահանջները և անհաժեշտության դեպքում ցույցաբերել առաջին բուժօգնություն. |
6. պահպանել աշխատանքային կարգապահությունը. |
|
8. օգտագործելով սեփական դիտարկումները, երևակայությունը, գունազգացողությունը` զբաղվել պարզ տեխնոլոգիական գործունեությամբ.
9. պատրաստել դեկորատիվ-կիրառական բնույթի իրեր և պարագաներ. |
10. ստեղծագործաբար և նորովի օգտագործել ժողովրդական արհեստներին հատուկ ավանդական մոտիվները և կատարման տեխնոլոգիաները. |
7. սեփական նախասիրություններից, նորաձևության միտումներից և իր արտաքինի առանձնահատկություններից
ելնելով` ընտրել հագուստի
ուրույն ոճ. |
|
10. խնամել ընտանի կենդանիներ և սենյակային բույսեր.
|
11. մասնակցել բնակարանի, դասասենյակի, դպրոցի ձևավորման աշխատանքներին. |
8. դպրոցի, տան վերանորոգման, բարեկարգման, ձևավորման, ինչպես նաև բակի, փողոցի կանաչապատման աշխատանքների ժամանակ ստեղծագործական մոտեցում դրսևորել. |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
11. դրսևորի հարգալից վերաբերմունք ցանկացած աշխատանքի և մասնագիտության նկատմամբ. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է`
12. հարգանք ունենա ազգային սովորույթների և արհեստների նկատմամբ.
|
Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
9. հարգալից վերաբեւմունք ունենա ազգային և համամարդկային, հասարակական, տնտեսական, մշակութային արժեքների նկատմամբ. |
|
12. ունենա խնայողական վերաբերմունք անձնական և դպրոցական գույքի հանդեպ. |
13. ուսման մեջ և աշխատանքում դրսևորի աշխատանքային նախաձեռնություն, կարգապահություն, պարտաճանաչություն և նպատակասլացություն. |
10. հասկանա մարդու տեխնոլոգիական գործունեության դրական, բարեփոխիչ բնույթը և հնարավոր բացասական հետևանքները. |
|
13. ընկալի և գնահատի կենցաղն ու շրջակա միջավայրը գեղեցիկ և հարմարավետ դարձնող իրերի օգտակարությունն ու գեղագիտական արժեքը: |
14. կարևորի սեփական հակումներին համապատասխան մասնագիտություն ընտրելը: |
11. գիտակցի կյանքում սեփական տեղ, դիրք ու կոչում ունենալու նշանակությունը.
12. ունենա միայն արդար ճանապարհով և համառ աշխատանքով բարեկեցության հասնելու կայուն սկզբունք: |
9. Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն
«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելն է:
|
Տարրական դպրոց |
Միջին դպրոց |
Ավագ դպրոց |
|
1. Գիտելիքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. պատկերացում ունենա ֆիզիկական վարժությունների, օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի մասին. |
Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. գիտելիքներ ունենա առողջության ամրապնդման և աշխատանքային գործունեության նախապատրաստման գործում ֆիզիկական կուլտուրայի դերի մասին. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է` 1. համակարգված գիտելիքներ ունենա աշխատանքային և զինավորական գործունեության նախապատրաստման, առողջ ապրելակերպի կազմակերպման գործում ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի նշանակության մասին. |
|
2. ըմբռնի ֆիզիկական դաստիարակության դերը առողջության պահպանման գործում. |
2. գիտելիքներ ունենա
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի
և ինքնավերահսկողության ձևերի վերաբերյալ. |
2. իմանա անհատական որակների և օրգանիզմի հիմնական համակարգերի վերարտադրողական գործառույթների վրա ֆիզիկական պարապմունքների ազդեցության մասին. |
|
3. իմանա որոշ շարժախաղերի անվանումներն ու կանոնները. |
3. իմանա մարմնամարզական և աթլետիկական վարժությունների անվանումները և սովորած մեկ մարզախաղի կանոնները. |
3. գիտելիքներ ունենա ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, ազգային և օլիմպիական խաղերի վերաբերյալ. |
|
4. պատկերացում ունենա տանը, դպրոցում, փողոցում և այլուր հնարավոր վտանգավոր իրավիճակների և դրանց հետևանքների մասին. |
4. ճանաչի և գնահատի վտանգավոր և արտակարգ իրադրությունները. |
4. իմանա արտակարգ իրավիճակներում գործելու և առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնները. |
| |
5. ծանոթ լինի հայոց բանակի պատմական ավանդույթներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված
ուժերի խնդիրներին, առանձնահատկություններին
և դերին. |
5. ընդհանուր պատկերացում ունենա հայրենիքի պաշտպանության հիմնահարցերի և զինվորական պատրաստականության պահանջների մասին.
6. ծանոթ լինի հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջաններին. |
|
2. Կարողություններ և հմտություններ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
5. պահպանել օրվա ռեժիմը և անձնական հիգիենայի կանոնները. |
Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
6. ճանաչել իր մարմինը, խնամել այն, հետևել իր առողջական վիճակին ու ֆիզիկական զարգացմանը, խուսափել վնասվածքներից. |
Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
1. պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը, առողջ ապրելակերպի կանոնները, կանխարգելել վնասվածքները և խուսափել վնասակար սովորություններից. |
|
6. վերարտադրել պարզագույն ֆիզիկական վարժությունները և շարժախաղերը. |
7. նկարագրել և վերարտադրել ֆիզիկական վարժությունները, մարզաձևերը, մարզախաղերը` օգտագործելով ճիշտ տերմիններ
և անվանումներ. |
2. նկարագրել և վերարտադրել տարբեր ֆիզիկական վարժությունները, մարզաձևերը, մարզախաղերը, տիրապետել որևէ մարզախաղի տեխնիկատակտիկական հնարքներին.
3. ներկայացնել հայ ժողովրդի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ավանդույթները, ազգային խաղերը և անվանի մարզիկներին. |
|
6. կողմնորոշվել տարբեր խաղային իրադրություններում, համագործակցել խաղընկերների հետ, հարգել և գնահատել իր
և ընկերների գործունեությունը. |
8. մարզախաղեր և ֆիզիկական վարժություններ կատարելիս համագործակցել խաղընկերների հետ, գնահատել իր տեղը և դերը խմբում և պատասխանատվություն կրել իր պարտականությունների կատարման համար. |
4. տարբեր իրադրություններում արագ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել.
5. դրսևորել ինքնավստահություն, ինքնագնահատում, ինքնատիրապետում, նպատակաուղղվածություն, տոկունություն.
6. խմբում համատեղ գործել, կազմակերպել ու անցկացնել ընդհանուր զարգացնող վարժությունների համալիրներ, մարզախաղեր. |
|
7. շարժախաղերի ժամանակ ցուցաբերել փոխօգնություն. |
9. դրսևորել հանդուրժողականություն թե' հաղթանակի, թե' պարտության դեպքում. |
7. տարբեր հանձնարարություններ և առաջադրանքներ կատարելու ժամանակ ցուցաբերել փոխօգնություն. |
|
8. ընկալել տարբեր իրավիճակներում օգտագործվող ազդանշանները և ընտրել համապատասխան պահվածք. |
10. վնասվածքների ժամանակ ընկերոջը ցույց տալ առաջին բուժօգնություն. |
8. ցուցաբերել առաջին բուժօգնություն պատահարների և աղետների հետևանքով անհետաձգելի օգնություն պահանջվող իրավիճակներում. |
|
9. առավոտյան ինքնուրույն կատարել մարմնամարզական վարժություններ. |
11. կազմակերպել ֆիզիկական վարժություններով ինքնուրույն պարապմունքներ և խաղային գործողություններ. |
9. անցկացնել անհատական պարապմունքներ, մասնակցել մրցումների. |
|
10. ճիշտ քայլել, վազել, ցատկել, կատարել կեցվածք ձևավորող վարժություններ. |
12. ճիշտ վազել, ցատկել, նստել, կատարել մարմնամարզական տարրերից կազմված վարժությունների համալիրներ. |
10. արագությամբ վազել, ցատկել, նստել, կատարել տարբեր վարժությունների հատկացումներ, ցուցադրել որևէ մարզախաղի տեխնիկական հիմնական գործողությունները. |
|
11. սովորած ֆիզիկական վարժությունները և շարժախաղերը այլ պայմաններում կատարելու կարողություն. |
13. անսովոր պայմաններում օգտագործել շարժողական հմտությունները. |
11. առողջ ապրելակերպի կազմակերպման համար ֆիզիկական վարժությունների համալիրների ինքնուրույն կազմելու և դրանք օգտագործելու կարողություն.
12. ֆիզիկական կուլտուրայից ստացած գիտելիքները և շարժողական փորձը տարբեր պայմաններում կիրառելու հմտություն.
13. ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականության պարապմունքներ, մարզախաղեր, տուրիստական և հետիոտն արշավներ կազմակերպելու կարողություն. |
| |
14. ձևակերպել հրամաններ և արձակել, հետամուտ լինել դրանց կատարմանը.
15. կատարել համազորային կանոնադրությունների պահանջները. |
14. ընդունել զինվորական կարգապահության պահանջները, չստեղծել բախումնային իրավիճակ. 15. օգտվել կողմնացույցից ու տեղագրական քարտեզից և կողմնորոշվել տեղանքում, ստացված հայրենագիտական գիտելիքները ծառայեցնել հայրենիքի պաշտպանությանը. |
|
12. արագ և ճիշտ կողմնորոշվել տանը, դպրոցում, բակում, տրանսպորտում, փողոցում ստեղծված վտանգավոր կամ արտակարգ իրավիճակներում. |
16. կարևորի արտակարգ կամ վտանգավոր իրավիճակներում փոխօգնություն ցուցաբերելը, վտանգի դեպքում խուճապի չմատնվելու անհրաժեշտությունը. |
16. ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, հանդես բերել նախաձեռնելու և կազմակերպելու ունակություն.
17. օգտագործել ռազմարվեստի և անտվանգ ապրելակերպի մասին գիտելիքներն ու կարողություններն ըստ նպատակի.
18. օգտվել անձնական անվտանգության միջոցներից. |
|
3. Արժեքների համակարգ |
|
Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
13. գիտակցի սեփական մարմնի խնամքին և առոջությանը հետևելու կարևորությունը. |
Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
17. գիտակցի ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտությունն առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման համար. |
Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
19. ունենա պատասխանատվություն
սեփական առողջության պահպանման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման նկատմամբ. |
|
14. գիտակցի պարբերաբար առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն կատարելու անհրաժեշտությունը. |
18. կարևորի սեփական առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը հետևելու պահանջը. |
20. ունենա ֆիզիկական կուլտուրայով և սպորտով
զաբղվլու մշտական պահանջ.
|
|
15. գիտակցի ֆիզիկական վարժություններով զբաղվելու կարևորությունը: |
19. ունենա բարոյակամային հատկանիշներ, լինի ընկերասեր, հայրենասեր և օգնության հասնելու պատրաստակամություն. |
21. ունենա բավարար
ֆիզիկական պատրաստականություն, բարոյակամային բարձր հատկանիշներ. փոխօգնության հասնելու պատրաստակամություն, համարձակություն, հայրենասիրություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն. |
| |
20. գիտակցի հայոց պետականության արժեքը և կրի քաղաքացիական պատասխանատվություն հայրենիքի ամրապնդման և պաշտպանության համար: |
22. գիտակցի ազգային բանակում ծառայելու և հայոց բանակի պատմական ավանդույթները շարունակելու իր պարտքը: |
7. ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Հենքային ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսւոմնական բնագավառներին հատկացվող շաբաթական և տարեկան ժամաքանակները և սովորողների շաբաթական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
1. Հենքային ուսումնական պլանի կառուցվածքը
Հենքային ուսումնական պլանը կազմված է երեք բաղադրիչներից` պետական, դպրոցական և նախասիրական:
Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները և դրանց համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները:
Դպրոցական բաղադրիչը ըստ դասարանների ներառում է այն ժամաքանակը, որը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով նախարարության կողմից երաշխավորված առարկաների ցանկով, հաշվի առնելով տեղական պայմանները և համայնքի կարիքները:
Նախասիրական բաղադրիչը հնարավորություն է ընեռնում վճարովի լրացուցիչ կրթություն, որն իրականացվում է սովորողի (նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի) կամավոր ընտրությամբ, դպրոցի կողմից հաստատված ծրագրերով, որոնք չեն կրկնում պետական ու դպրոցական պարտադիր առարկայական ծրագրերը:
Սովորողներին առարկայական օլիմպիադաներին նախապատրաստելու նպատակով թույլատրվում է 7-12-րդ դասարաններում ուսումնական պլաններով նախատեսված նախասիրական ժամաքանակներից 2-ական ժամ ֆինանսավորել պետական բյուջեից:
Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և ֆինանսավորվում են պետական բյուջեից:
2. Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները
Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`
1) հանրակրթական քաղաքականության միասնականության ապահովումը.
2) կրթության շարունակականության, հաջորդայնության և ամբողջականության ապահովումը.
3) դպրոցի ինքնուրույնությունը հաշվի առնելը.
4) հանրակրթության գործընթացում սովորողի, ծնողի և համայնքի մասնակցության ապահովումը.
5) կրթական ավանդույթների շարունակականության և հայոց պետության սոցիալ-տնտեսական, ռազմավարական զարգացումների ապահովումը:
6) չափորոշիչով նախատեսված բովանդակային պահանջների կատարման ապահովումը.
7) արդի աշխարհում Հայսատանի, Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի տեղի ու դերի իմացության, նրա պատմամշակութային առանձնահատկությունների, ազգային հոգեբանության, ձգտումների և մտածելակերպի արտացոլումը.
8) սովորողների ուսումնական բեռնվածության կարգավորումը և դասավանդվող առարկաների արդյունավետ քանակի ապահովումը.
9) ուսումնական նյութի ամբողջականության ապահովումը և անհարկի կրկնությունների բացառումը, ինտեգրման տարբեր մոտեցումների կիրառումը.
10) ուսումնական բնագավառների, դպրոցի տարբեր աստիճանների նպատակների, սովորողների տարիքային և աշխարհընկալման առանձնահատկությունների հաշվի առնումը.
11) գիտությունների դասակարգման ժամանակակից մոտեցումների, ուսումնական բնագավառների ու առարկաների ինտեգրման և առանձին դասընթացների ներմուծման արդյունավետ զուգորդումը.
12. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման կարևորումը:
Առարկայական ցանկը ձևավորելիս պետք է հաշվի առնել սովորողի զարգացման տարիքային փուլերով պայմանավորված հետևյալ առանձնահատկությունները:
Կրտսեր տարիքի սովորողին բնորոշ է շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների ամբողջական, չտարաբաժանված զգայական ընկալումը:
Ֆիզիկական աճի և մտածողության զարգացմանը զուգընթաց մեծանում է սովորողի կողմից համակարգված գիտելիքների տրամաբանական յուրացման հնարավորությունը: Այնուհետև աշխարհաճանաչողության շնորհիվ գերակա է դառնում տարրաբաժանված, խորացված գիտական ճանաչողությունը: Սովորողի հետագա աճին զուգընթաց` էմպիրիկ գործունեության, վերացական, տրամաբանական, քննադատական-վերլուծական, ստեղծագործական մտածողության արդյունքում նրա գիտակցության մեջ ձևավորում է աշխարհի ամբողջական գիտական պատկերը` աշխարհայացքը:
Այս ամենից ելնելով` կրթության բովանդակության առավել ինտեգրումը (միասնացումը) կատարվում է տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում:
Միջին դպրոցի բարձր դասարաններում և ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են առանձին առարկաների միջոցով:
Ավագ դպրոցի տարբերակված հոսքերում իրականացվում է պետական պարտադիր և խորացված ուսուցման առարկաների դասավանդում:
Հիմնական դպրոցի ուսումնական պլանի պետական բաղադրիչում նոր առարկա ավելացնելու դեպքում նախարարությունը վերանայում է տվյալ ուսումնական բնագավառի մյուս առարկաների առարկայական ծրագրերը և վերաբաշխում ժամաքանակները: Նոր առարկան պետք է ունենա հաստատված չափորոշիչ, ծրագիր, դասագիրք, ուսուցչի ձեռնարկ և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Այն պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա փորձագիտական դրական եզրակացություն:
Դպրոցական բաղադրիչով նախատեսված առարկաների ցանկը հաստատվում է նախարարության կողմից: Այդ ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենա առարկայական ծրագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկ կամ ուղեցույց և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Նոր առարկան պետք է նախարարության համաձայնությամբ առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա դրական եզրակացություն:
Երաշխավորված առարկայացանկում նոր առարկա ընդգրկվելու համար համապատասխան հայտ է ներկայացվում նախարարություն:
Ուսումնական բնագավառները ներկայացնող պարտադիր առարկայացանկի վերաբերյալ պարզաբանումները հիմնական դպրոցի համար ներկայացված են Աղյուսակներ 1-2-ին կից բացատրագրում, իսկ ավագ դպրոցի համար` Աղյուսակներ 3-4-ին և 5-6-ին կից բացատրագրերում:
3. Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները
Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանների միջոցով նախատեսվում է ապահովել`
1) յուրաքանչյուր սովորողի ընդհանուր հանրակրթական պատրաստվածությունը.
2) սովորողի` հետագա ուսումնառության և աշխատանքային` գործունեության համար հիմքերի ստեղծումը.
3) ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառների ներդաշնակ և ամբողջական ուսուցումը.
4) տարբերակված հոսքերում առարկաների արդյունավետ ընտրության և ժամաբաշխման հնարավորությունը:
Ավագ դպրոցի համար երաշխավորվում են ընդհանուր, հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական հոսքերը:
Յուրաքանչյուր ավագ դպրոց, ըստ իր հնարավորությունների և պայմանների, կարող է ընտրել երաշխավորված հոսքերից մեկը կամ մի քանիսը: Երաշխավորված ցանկից դուրս նոր հոսքի բացումը թույլատրվում է միայն նախարարության կողմից սահմանված կարգով:
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանը, ըստ շաբաթական (տարեկան) ժամաքանակների, տրված է Աղյուսակ 3-ում և Աղյուսակ 4-ում, իսկ տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանը` Աղյուսակ 5-ում և Աղյուսակ 6-ում:
4. Օրինակելի ուսումնական պլան
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա նախարարությունը հաստատում է օրինակելի ուսումնական պլան: Օրինակելի ուսումնական պլանով ամրագրվում են պետական պարտադիր առարկաները, դասընթացները և դրանց հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակները` պահպանելով հենքային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական և նախասիրական բաղադրիչների ժամաքանակները: Ավագ դպրոցի տարբերակված հոսքում պարտադիր բաղադրիչը տրոհվում է համընդհանուր և հոսքային մասերի:
Օրինակելի ուսումնական պլանում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն 4 ամիս առաջ:
Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական պլանը:
Ազգային փոքրամասնությունների դպրոցների (դասարանների) ուսումնական պլաններում դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:
Օրինակելի ուսումնական պլանին կից տրվում են պարզաբանումներ, որոնցում նախարարությունը սահմանում է առանձին առարկաների դասաժամերին դասարանները կիսելու, երրորդ օտար լեզվի ընտրության, հոսքային ուսուցում իրականացնելու, անհրաժեշտության դեպքում դասաժամի տևողությունը փոխելու, առանձին կարճատև` տարեկան մինչև 15 ժամ տևողությամբ, դասընթացներ, լրացուցիչ կամ նախասիրական պարապմունքներ անցկացնելու, կիսամյակներ կամ քառորդներ սահմանելու, սահմանվածից ավելի քիչ խտությամբ դասարան բացելու, գնահատման և քննություններ կազմակերպելու կարգն ու պայմանները:
5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները
Ուսումնական շաբաթվա տևողությունը` 5-օրյա կամ 6-օրյա, սահմանում է դպրոցը` համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ:
Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին:
Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` առաջին դասարանի համար` առնվազն 30, երկրորդ դասարանի համար` առնվազն 32, իսկ մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ուսումնական տարվա ավարտը և քննաշրջանի ժամկետը սահմանվում է նախարարության կողմից: Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:
Հնարակրթական միջնակարգ դպրոցում, ըստ դպրոցի աստիճանների, դասարանում աշակերտների առավելագույն թիվը և միջին խտությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներ, որոնց տևողությունը սահմանում է նախարարությունը: Ելնելով տեղական առանձնահատկություններից` դպրոցն իրավասու է ինքնուրույն սահմանելու արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
Հենքային և օրինակելի ուսումնական պլաններում որոշակի փոփոխություններ թույլատրվում է կատարել միայն նախարարության համաձայնությամբ`
ա) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար.
բ) երկհամակազմ (երկկոմպլեկտ) դասարանների առկայության դեպքում.
գ) թերբեռնված դասարաններում կամ այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում.
դ) մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար:
Անհրաժեշտության դեպքում դպրոցն իրավասու է նախարարության գիտությամբ վերաբաշխելու առարկաների ուսուցմանը օրինակելի ուսումնական պլանով հատկացված շաբաթական ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:
12-րդ դասրանի պետական և դպրոցական բաղադրիչներով սահմանված ամբողջ ժամաքանակը առաջին կիսամյակում տրամադրվում է պլանով նախատեսված առարկաների դասավանդմանը, իսկ երկրորդ կիսամյակում` պետական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվությունների կազմակերպմանը և քննությունների անցկացմանը:
8. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գնահատումն ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է:
Գնահատման հիմնական նպատակները, սկզբունքները և գործառույթները սահմանվում են հանրակրթության պետական կրթակարգում:
1. Գնահատման ձևերը
Հանրակրթության ոլորտում պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատում:
Ներքին գնահատումը կիրառվում է դասի ընթացքում` հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով, դասընկերների և ուսուցիչների հետ առօրյա շփումների, ուսումնական գործունեության ամփոփման ընթացքում: Այս ձևով գնահատվում են ոչ միայն յուրաքանչյուր սովորողի (դասարանի) ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, այլև նրա (դասարանի) զարգացման ընթացքը:
Արտաքին գնահատումը իրականացվում է դպրոցից դուրս համապատասխան կազմակերպությունների կողմից: Արտաքին ամփոփիչ գնահատման դրական արդյունքները հիմք են դառնում շրջանավարտին կրթական ավարտական փաստաթուղթ տալու, որակավորում շնորհելու, կամ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության մրցույթին մասնակցելու համար:
Արտաքին գնահատմամբ բացահայտվում են ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, ինչպես նաև` որոշակի առարկայի յուրացման մակարդակը առանձին դպրոցում, մարզում կամ հանրապետության ողջ տարածքում (ազգային գնահատում): Արտաքին գնահատման տեսակ է միջազգային գնահատումը, որն իրականացվում է միջազգային ստուգատեսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության դեպքերում:
Սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական որակները որոշելու համար գնահատվում են`
չափորոշիչով սահմանված գիտելիքների յուրացումը.
սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները.
մտավոր գործունեության մակարդակը:
Ձևավորված արժեքային համակարգը և վերաբերմունքը միավորային համակարգով չի գնահատվում:
Ըստ նպատակադրման կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը`
1) ընթացիկ գնահատում (ստուգվում է ուսումնական նյութի առանձին միավորի կամ դրա մի մասի յուրացման աստիճանը).
2) ամփոփիչ գնահատում (ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի, առարկայի յուրացման աստիճանը).
3) հայտորոշիչ գնահատում (ճշգրտվում է ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը).
4) ձևավորող գնահատում (ճշգրտում է դասավանդվող նյութի բովանդակությունը, ծավալը, խորությունը, ուսումնական նյութը յուրացնելու նվազագույն շեմը, դասավանդման մեթոդները).
5) հետազոտական գնահատում (հետազոտվում են ուսումնական գործընթացի կազմակերպումը և ուսուցման արդյունքները):
Հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտի ուսումնառության արդյունքները գնահատելու համար նախարարության կողմից սահմանվում է պարտադիր ամփոփիչ գնահատման կարգը:
Գնհատումն իրականացվում է գրավոր կամ բանավոր հարցման, առաջադրանքի և գործնական աշխատանքի կատարման ստուգման, հարցարանի լրացման, ստուգարքի, քննության և այլ միջոցներով:
Գնահատման անցկացման, արդյունքների ամփոփման և հանրությանը դրանց մասին իրազեկման կարգը մշակվում և հրապարակվում է գնահատումից առաջ` գնահատումն իրականացնող անձի (մարմնի) կողմից:
2. Գնահատման համակարգը. գնահատականների գրանցումը և հաշվառումը
Գնահատման արդյունքն արտահայտվում է պաշտոնապես ընդունված միավորների սանդղակով` գնահատականներով:
Գնահատումն իրականացվում է 10-միավորային սանդղակով`
|
Միավոր |
Անվանում |
|
10 |
«բացառիկ» |
|
9 |
«գերազանց» |
|
8 |
«շատ լավ» |
|
7 |
«լավ» |
|
6 |
«միջինից բարձր» |
|
5 |
«միջին» |
|
4 |
«բավարար» |
|
3 |
«անբավարար» |
|
2 |
«վատ» |
|
1 |
«շատ վատ» |
Դրական գնահատական են համարվում 4-10 միավորները:
Գնահատման 10-միավորային սանդղակը որոշակիացվում է առարկայական չափորոշիչներում` հաշվի առնելով տվյալ առարկայի, ուսումնական նյութի, գնահատման ձևի առանձնահատկությունները և ստուգման նպատակները:
Բացի 10-միավորային համակարգից` ուսումնական գործընթացում կիրառվում են նաև գնահատման որակական եղանակներ` բնութագրային և ստուգարք:
Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ նախարարության որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Միավորային տարբեր համակարգերի համարժեքությունը սահմանվում է նախարարության կողմից:
Առաջին դասարանում ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի աճի բնութագիր, որի ձևը լրացման և սովորողների ծնողներին տեղեկացման կարգը սահմանվում է նախարարության կողմից:
Միավորներով և ստուգարքային գնահատումը կիրառվում է սկսած երկրորդ դասարանից:
Տարրական դպրոցն ավարտողը ուսումնական տարվա վերջին լրացնում է հատուկ մշակված հարցարան, որը հնարավորություն է ընձեռնում պարզելու ուսումնական գործընթացի արդյունքում նրա ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև մտագործունեության մակարդակը: Այս ստուգումների արդյունքներն ունեն միայն տեղեկատվական բնույթ:
Մանկավարժական գիտափորձ իրականացնող դպրոցը կարող է մշակել և կիրառել ընթացիկ գնահատման այլընտրանքային համակարգ, որը պետք է համեմատելի լինի պաշտոնապես գործող համակարգի հետ:
Գնահատականների գրանցման կարգը, հաշվառման փաստաթղթերի ձևերը, դրանց ցանկը և վարման պահանջները սահմանվում են նախարարության կողմից:
Սույն կրթակարգի հիման վրա նախարարությունը սահմանում է դպրոցի գործունեության գնահատման չափանիշները:
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
| |
Տարրական դպր. |
Միջին դպրոց |
Ընդ. |
|
Ուս. բնագավառ /դասարան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I-IX |
|
Պետական բաղադրիչ |
|
Հայոց լեզու, գրականություն |
210 |
256 |
272 |
272 |
238 |
204 |
170 |
170 |
170 |
1962 |
|
Օտար լեզուներ |
- |
64 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1220 |
|
Մաթեմատիկա |
120 |
128 |
136 |
136 |
170 |
170 |
170 |
170 |
170 |
1370 |
|
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
34 |
34 |
34 |
34 |
136 |
|
Բնական գիտություններ |
- |
32 |
34 |
68 |
68 |
102 |
170 |
204 |
204 |
815 |
|
Հասարակակ. գիտություններ |
68 |
102 |
136 |
204 |
204 |
781 |
|
Արվեստ |
180 |
128 |
102 |
102 |
68 |
34 |
34 |
- |
- |
456 |
|
Տեխնոլոգիա |
34 |
34 |
68 |
- |
- |
328 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
90 |
64 |
68 |
68 |
68 |
68 |
68 |
68 |
102 |
664 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
- |
32 |
68 |
68 |
68 |
102 |
102 |
102 |
102 |
644 |
|
Ընդամենը |
600 |
704 |
816 |
884 |
952 |
1020 |
1122 |
1122 |
1156 |
8376 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիր. պարապմունքներ |
30 |
32 |
34 |
34 |
68 |
68 |
102 |
102 |
102 |
572 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ)
| |
Տարրական դպր. |
Միջին դպրոց |
Ընդ. |
|
Ուս. բնագավառ /դասրան |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
I-IX |
|
Պետական բաղադրիչ |
|
Հայոց լեզու, գրականություն |
7 |
8 |
8 |
8 |
7 |
6 |
5 |
5 |
5 |
59 |
|
Օտար լեզուներ |
- |
2 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
36 |
|
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
4 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
41 |
|
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
- |
- |
- |
- |
- |
1. |
1 |
1 |
1 |
4 |
|
Բնական գիտություններ |
- |
1 |
1 |
2 |
2 |
3 |
5 |
6 |
6 |
24 |
|
Հասարակակ. գիտություններ |
2 |
3 |
4 |
6 |
6 |
23 |
|
Արվեստ |
6 |
4 |
3 |
3 |
2 |
1 |
1 |
- |
- |
14 |
|
Տեխնոլոգիա |
1 |
1 |
2 |
- |
- |
10 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս. |
3 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
3 |
20 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
- |
1 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
3 |
19 |
|
Ընդամենը |
20 |
22 |
24 |
26 |
28 |
30 |
33 |
33 |
34 |
250 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիր. պարապմունքներ |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
17 |
Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Հիմնական դպրոցում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով.
1. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է ինտեգրված` «Մայրենի լեզու» առարկայով, 7-9-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաներով:
2. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու օտար լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է: Օտար լեզուներից մեկի դասավանդումը սկսվում է 2-րդ, մյուսինը` 3-րդ դասարանում:
3. «Մաթեմատիկա» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մաթեմատիկա» առարկայով, իսկ 7-9-րդ դասարաններում` «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներով:
4. «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն) և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն)» առարկայով:
5. «Բնական գիտություններ» բնագավառը տարրական դպրոցում ներկայացվում է «Հասարակական գիտություններ» բնագավառի հետ ինտեգրված` «Ես և շրջակա աշխարհը» (կամ «Կյանքի հմտություններ») առարկայով: Այս բնագավառը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է «Բնագիտություն» ինտեգրված առարկայով, որը ներառում է գիտելիքներ ֆիզիկական աշխարհագրությունից, աստղագիտությունից, էկոլոգիայից, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից: Բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզիկա», «քիմիա» և «Կենսաբանություն» առանձին առարկաներով: «Ֆիզիկա» առարկան իր մեջ ներառում է նաև գիտելիքներ աստղագիտությունից: «Կյանքի հմտություններ» դասընթացի բովանդակությունը 5-9-րդ դասարաններում ներկայացվում է «Բնական գիտություններ» ու «Հասարակական գիտություններ» բնագավառների առարկաների միջոցով:
6. «Հասարակական գիտություններ» բնագավառը մրջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով: 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Ընդհանուր աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով:: Վերջինիս ներառում է նախնական գիտելիքներ փլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից:
7. «Արվեստ» բնագավառը տարրական դպրոցում ներկայացվում է «Տեխնոլոգիա» բնագավառի հետ ինտեգրված, իսկ միջին դպրոցում` առանձին առարկաներով:
8. «Տեխնոլոգիա» բնագավառը միջին դպրոցում ներկայացվում է «Տեխնոլոգիա» առարկայով, որտեղ ինտեգրված են «Գծագրություն» և «Աշխատանք» առարկաները:
9. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում նաև «Ես և շրջակա աշխարհը» առարկաներով, 8-9-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացով, իսկ 9-րդ դասարանում` նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
|
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
|
Պետական բաղադրիչ |
|
Հայոց լեզու, գրականություն |
170 |
170 |
170 |
510 |
|
Օտար լեզուներ |
170 |
170 |
170 |
510 |
|
Մաթեմատիկա |
136 |
136 |
136 |
408 |
|
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
34 |
34 |
34 |
102 |
|
Բնական գիտություններ |
238 |
238 |
238 |
714 |
|
Հասարակական գիտություններ |
170 |
170 |
170 |
510 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
102 |
102 |
102 |
306 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
136 |
136 |
136 |
408 |
|
Ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիրական պարապմունքներ |
102 |
102 |
102 |
306 |
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
|
Ուս. բնագավառ /դասարան |
X |
XI |
XI |
Ընդ (X-XII) |
|
Պետական բաղադրիչ |
|
Հայոց լեզու, գրականություն |
5 |
5 |
5 |
15 |
|
Օտար լեզուներ |
5 |
5 |
5 |
15 |
|
Մաթեմատիկա |
4 |
4 |
4 |
12 |
|
Ինֆորմատիկա և ՏՀՏ |
1 |
1 |
1 |
3 |
|
Բնական գիտություններ |
7 |
7 |
7 |
21 |
|
Հասարակական գիտություններ |
5 |
5 |
5 |
15 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
3 |
3 |
3 |
9 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
4 |
4 |
4 |
12 |
|
Ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիրական պարապմունքներ |
3 |
3 |
3 |
9 |
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով.
1. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով:
2. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու օտար լեզվով:
3. «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով:
4. «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով:
5. «Բնական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներով և «Բնօգտագործում և բնապահպանություն» թեմատիկ դասընթացով:
6. «Հասարակական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով և «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով:: Վերջինիս ներառում է գիտելիքներ փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից, աշխարհագրությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, հոգեբանությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից:
7. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)
|
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
|
Պետական բաղադրիչ /համընդհանուր պարտադիր/ |
|
Հայոց լեզու, գրականություն |
136 |
136 |
136 |
408 |
|
Օտար լեզուներ |
136 |
136 |
136 |
408 |
|
Մաթեմատիկա |
102 |
102 |
102 |
306 |
|
Բնական գիտություններ |
102 |
102 |
102 |
306 |
|
Հասարակական գիտություններ |
136 |
136 |
136 |
408 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
102 |
102 |
102 |
306 |
|
Պետական բաղադրիչ /հոսքային պարտադիր/ |
|
Հոսքային առարկաներ |
374 |
374 |
374 |
1122 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
68 |
68 |
68 |
204 |
|
Ընդամենը |
1156 |
1156 |
1156 |
3468 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիրական պարապմունքներ |
102 |
102 |
102 |
306 |
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)
|
Ուս. բնագավառ / դասարան |
X |
XI |
XII |
X-XII |
|
Պետական բաղադրիչ /համընդհանուր պարտադիր/ |
|
Հայոց լեզու, գրականություն |
4 |
4 |
4 |
12 |
|
Օտար լեզուներ |
4 |
4 |
4 |
12 |
|
Մաթեմատիկա |
3 |
3 |
3 |
9 |
|
Բնական գիտություններ |
3 |
3 |
3 |
9 |
|
Հասարակական գիտություններ |
4 |
4 |
4 |
12 |
|
Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
3 |
3 |
3 |
9 |
|
Պետական բաղադրիչ /հոսքային պարտադիր/ |
|
Հոսքային առարկաներ |
11 |
11 |
11 |
33 |
|
Դպրոցական բաղադրիչ |
|
Ընտրովի առարկաներ |
2 |
2 |
2 |
6 |
|
Ընդամենը |
34 |
34 |
34 |
102 |
|
Նախասիրական բաղադրիչ |
|
Նախասիրական պարապմունքներ |
3 |
3 |
3 |
9 |
Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր
Ավագ դպրոցի տարբերակված հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով.
1. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով:
2. «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երկու օտար լեզվով:
3. «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով:
4. «Բնական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված «Բնագիտություն» առարկայով:
5. «Հասարակական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Տնտեսական աշխարհագրություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված առարկաների տեսքով:
6. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |