ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«24» սեպտեմբերի 2001թ. |
թիվ 18 Ղ |
«Ռեզիդենտների կողմից հարկային մարմիններ ներկայացվող փաստացի շահութահարկի հաշվարկի ձևը» հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2001թ. հունիսի 20-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69 հոդվածով
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից հարկային մարմիններ ներկայացվող փաստացի շահութահարկի հաշվարկի ձևը» (կցվում է):
| Հարկային պետական
վարչության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
|
|
Հաստատում եմ`
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ
__________________ Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
«24» սեպտեմբերի 2001թ.
թիվ 18 Ղ հրամանով |
|
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿ |
Փաստաթղթի համարը
_____________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկատուի անվանումը |
2. Հարկատուի հասցեն |
|
3. Հարկ վճարողի հաշվառման համար □□□□□□□□ |
4. Հարկային տարի
□□□□ |
|
5. Հեռախոսի համարը |
Ներկայացման ամսաթիվը |
|
Ցուցանիշները |
Կոդի համարը |
Հարկատուի տվյալներով |
|
1. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը ըստ հաշվապահական հաշվառման տվյալների
ա/ շահույթը
բ/ վնասը |
0100 |
|
|
0101 |
( ) |
|
2. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին (տող 0100 կամ 0101) շահութահարկի հաշվարկման նպատակով
ա վ ե լ ա ց ու մ ն ե ր ը
Ը ն դ ա մ ե ն ը
այդ թվում`
ա/ միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումների գումարը
բ/ սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում)
գ/ արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը
դ/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ԼՂՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները
ե/ ԼՂՀ տարածքից դուրս գովազդի համար ԼՂՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը
զ/ ԼՂՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ԼՂՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը |
|
|
|
0200 |
|
|
0201 |
|
|
0202 |
|
|
0203 |
|
|
0204 |
|
|
0205 |
|
|
0206 |
|
|
է/ Հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ԼՂՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսեր
ը/ ԼՂՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ԼՂՀ տարածքում օրապահիկի ծախսերի համար ԼՂՀ կառավարության չափը գերազանցող ծախսերը
թ/ ԼՂՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը
ժ/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ԼՂՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը)
ժա/ հաշվետու տարում կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
ժբ/ հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված ծախսերը
ժգ/ անհատույց տրամադրված ակտիվները, բացառությամբ «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 23 հոդվածում նշված դեպքի, ներած պարտավորությունները
ժե/ «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքում` համախառն եկամտի 0.25 տոկոսը գերազանցող հատկացումները
ժզ/ հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը (վնասը)
ժէ/ հաշվետու տարում պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող և համախառն եկամտից չնվազեցվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները
ժը) շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին այլ ավելացումները |
0207 |
|
|
0208 |
|
|
0209 |
|
|
0210 |
|
|
0211 |
|
|
0212 |
|
|
0213 |
|
|
0214 |
|
|
0215 |
|
|
0216 |
|
|
0217 |
|
|
3. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը (տող 0100 կամ 0101) շահութահարկի հաշվարկման նպատակով կատարված ավելացումներով (տող 0200) հանդերձ (տող 0100 կամ 0101 + տող 0200) |
0300 |
|
|
4. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը |
0400 |
|
|
5. Նախորդ տարիներին հարկատուի գործունեությունից առաջացած վնասները |
0500 |
|
|
6. Շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարից այլ նվազեցումները |
0600 |
|
|
7. Հարկվող շահույթը (հարկային վնասը) (տող 0300-տող 0400- տող 0500 –տող 0600 –տող 0601) |
0700 |
|
|
8. Շահութահարկի գումարը |
0800 |
|
|
9. Շահութահարկի գծով արտոնություններ (շահութահարկի վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատում) |
0900 |
|
|
10. Հաշվարկված շահութահարկ (հաշվետու տարվա շահութահարկի կանխավճարները և ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկ) |
1000 |
|
|
11. Հաշվետու տարվա ընթացքում վճարված շահութահարկի կանխավճարները |
1100 |
|
|
12. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների չվճարված մնացորդը (տող 100-տող 1100) |
1200 |
|
|
13. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի գումարը, այդ թվում` «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 50 հոդվածի համաձայն նախորդ տարվա շահութահարկի գումարից չհաշվանցված մասը |
1300 |
|
|
14. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ վճարման (տող 0800-տող 0900- տող 1000- տող 1300) դրական տարբերության դեպքում |
1400 |
|
|
15. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման կամ հետ վերադարձման (տող 0800-տող 0900- տող 1000- տող 1300) բացասական տարբերության դեպքում |
1500 |
|
|
16. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 հոդվածում նշված գործարքների (գործառնությունների), ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում) |
1600 |
|
Տնօրեն (ազգանուն, անուն, Հարկային տեսչության պետ
հայրանուն և ստորագրություն) Հարկատուի ________________________
________________________ կնիքը ________________________
________________________
Հաշվապահ (ազգանուն, անուն, Տեսուչ
հայրանուն և ստորագրություն)
_______________________ ________________________
_______________________ ________________________
Ց Ո Ւ Ց Ո Ւ Մ Ն Ե Ր
«Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին
(հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Տողի համարը Լրացման կարգը
0100 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային շահույթը:
0101 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային վնասը: (0101 տողը լրացված լինելու դեպքում 0100 տողը չի լրացվում): 0100 և 0101 տողերում չեն լրացվում
ա/ «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 35 հոդվածի 1-ին կետում նշված շահութահարկի վճարումից ազատված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը
բ/ շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների գծով ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը:
0200 Լրացվում է 0201-0218 տողերի հանրագումարը, որոնք շահութահարկի հաշվարկման նպատակով ավելացվում են հաշվետու տարվա հաշվեկշռային շահույթին կամ վնասին:
0201-0218 տողերը լրացվում են, եթե հաշվապահական հաշվառման մեջ դրանք ճանաչվել են որպես ծախս (ծախսում):
0300 Լրացվում է`
ա/ 0100 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային շահույթ
բ/ 0101 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային վնաս:
0400 Լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարի 150 %-ի չափով մեծությունը:
0500 Լրացվում է 1999թ. հունվարի 1-ից հետո հարկատուի մոտ առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) տարեկան վնասների հանրագումարը:
0600 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված բացասական տարբերությունը, որը հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվել է որպես եկամուտ:
0700 Լրացվում է տող 0300-ի և 0400, 0500, 0600, 0601 տողերի հանրագումարը (հանրագումարը բացասական լինելու դեպքում տող 0700-ը ցույց է տրվում փակագծերի մեջ , իսկ տող 0800-ը լրացվում):
0800 Լրացվում է 0700 տողը դրական լինելու դեպքում` հարկի գումարը (հաշվարկված «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 32 հոդվածով սահմանված դրույքաչափով):
0900 Լրացվում է հարկատուի կողմից հաշվարկված հաշվետու տարվա շահութահարկի գումարից (տող 0800) «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38 և 40 հոդվածների դրույթներին համապատասխան բյուջե վճարումից ազատված (արտոնված) մասը:
1000 Լրացվում է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 45.1 հոդվածի համաձայն հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների և ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկի հանրագումարը:
1100 Լրացվում է տող 1000-ում նշված (հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված) կանխավճարներից հաշվետու տարվա ընթացքում բյուջե վճարված գումարը:
1200 Լրացվում է տող 1000-ի և տող 1100-ի տարբերությունը:
1300 Լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համաձայն դրանց տարածքում վճարված շահութահարկի գումարները, այդ թվում` «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 50 հոդվածի համաձայն նախորդ տարվա շահութահարկի գումարից չհաշվանցված մասը: Ընդ որում, լրացվող գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 50 հոդվածի համաձայն վճարման ենթակա շահութահարկի գումարը (լրացվում է, եթե հարկատուի կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1400 Լրացվում է, եթե տող 0800-ը մեծ է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1500-ը չի լրացվում):
1500 Լրացվում է, եթե տող 0800-ը փոքր է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1400-ը չի լրացվում):
1600 Լրացվում է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 39 և 40 հոդվածների դրույթներին համաձայն վճարման հետաձգված ժամկետով հաշվետու տարվա շահութահարկի գումարը:
|
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
պետական վարչությունում «09» հոկտեմբերի 2001թ.
Պետական գրանցման թիվ 139
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ |
Ռ. Հայրապետյան |