Համարը 
ՀՕ-196
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

 ապրիլի 27-ին

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) ամբողջ տեքստում «արդարադատության պետական վարչության պետ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «արդարադատության նախարար» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «քրեական» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «չորս ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.».

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.»:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) արդարադատություն չիրականացնելը.

3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

4) դատավորների խորհրդակցության և քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը.

5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը.

7) դատարանում քննվողգործով կողմերին իրավական բնույթի խորհրդատվություն տալը.

8) անհարգելի պատճառով երեք և ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:»:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «հարցը» բառից առաջ լրացնել «պատասխանատվության» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

2 հունիսի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-196