Համարը 
N 824-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.09/23(242)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.11.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի
N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» նոյեմբերի 2013թ.

N 824-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 19-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 198-Ն որոշման N 1 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, սրունքի օրթոպրոթեզները, օրթեզները, աչքի պրոթեզները, տրամադրվում են հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև կենսաթոշակային տարիքը լրացած, սակայն հաշմանդամություն չունեցող անձանց, իսկ ձայնաստեղծ սարքերը, սայլակները և քայլակները՝ միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

Կրծքագեղձի պրոթեզները տրամադրվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամություն չունեցող կանանց:».

2) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, սրունքի օրթոպրոթեզները, աչքի պրոթեզները, օրթեզները կենսաթոշակային տարիքը լրացած, սակայն հաշմանդամություն չունեցող անձանց տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի մասնագիտական եզրակացության հիման վրա:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ