Համարը 
N 766-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.11.11/21(240)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.11.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«8» նոյեմբերի 2013թ.

N 766-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25.1-ին հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.  Հաստատել արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը` համաձայն հավելվածի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի նոյեմբերի 8-ի N 766-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՊԱԿԱՍՈՐԴ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների և N 3 հավելվածով սահմանված կարգով իրականացվող չափագրումների ընթացքում արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանք) մնացորդի պակասորդ հայտնաբերելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ապրանքների մատակարարման կամ պահպանման վայր են համարվում`

1) առաքման վայրը` հարկ վճարողին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող` հասցե ունեցող կամ չհասցեավորված անշարժ գույքի միավոր, առևտրի օբյեկտ, առևտրի իրականացման վայրի վաճառատեղ, անշարժ գույքի միավորներից որպես միասնություն կազմված անշարժ գույքի օբյեկտ, ընդերքի տեղամաս, ներբնակավայրային և բնակավայրերի սահմանագծերից դուրս աշխարհագրական օբյեկտ կամ ընդհանրական տարածք (նույն հասցեում գտնվող կամ չգտնվող, սակայն հարկ վճարողին տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող մեկ ընդհանրական` այլ անձանց տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքով պատկանող տարածքներով չսահմանազատված տարածք), որտեղից առաքվում, տեղափոխվում կամ որտեղ վաճառվում է ապրանքը.

2) առաքման կետը` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է նախապես անհայտ գնորդներին հարկ վճարողի կողմից իր ապրանքներն առաքելու համար:

Սույն կարգի իմաստով ապրանք են համարվում նաև այն ապրանքանյութական արժեքները, որոնք հարկ վճարողի կողմից իրացվում են:

3. Ապրանքների մնացորդի պակասորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

1) գույքագրման փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրում.

2) գույքագրման փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշում.

3) պակասորդի մեծության որոշում, որն իրենից ներկայացնում է գույքագրման փաստաթղթային և փաստացի մնացորդների դրական տարբերությունը:

4. Հարկային մարմնի պաշտոնատար անձը բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը (այսուհետ` ստուգում) կամ ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով սահմանված չափագրումը (այսուհետ` չափագրում) փաստացի սկսելու օրը հարկ վճարողից պահանջում է ապրանքի մատակարարման և պահպանման բոլոր վայրերում ստուգում (չափագրում) իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ իրականացնել ապրանքների փաստացի մնացորդների գույքագրումներ` արձանագրելով գույքագրման փաստացի մնացորդները` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, նյութական պատասխանատուների` արտացոլված վաճառքի չափման միավորներով` համաձայն ձևի:

Գույքագրման փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են ստուգումը կամ չափագրումը փաստացի սկսելու օրվա դրությամբ` երկու օրինակից, որոնք ստորագրվում են հարկ վճարողի պաշտոնատար անձի (անձանց), նյութական պատասխանատուների և գույքագրմանը մասնակցած ստուգում (չափագրում) իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Սույն պարբերությունում նշված օրվան հաջորդող ժամանակահատվածում մինչև գույքագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը, ապրանքային մնացորդների փոփոխությունները հաշվառվում են առանձին և չեն մասնակցում սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքային մնացորդի պակասորդի հաշվարկմանը:

5. Գույքագրման փաստաթղթային մնացորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

1) սկզբնական մնացորդի որոշում: Սկզբնական մնացորդի որոշման համար հիմք է ընդունվում.

ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով սահմանված չափագրմամբ հարկային մարմնի կողմից արձանագրված գույքագրման մնացորդները, եթե ապրանքների պակասորդի հայտնաբերմանն ուղղված սույն կարգի 4-րդ կետով սահմանված ստուգումներ (չափագրումներ) չեն իրականացվել,

բ. հարկ վճարողի մոտ նախորդ ստուգման (չափագրման) ընթացքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գույքագրման փաստացի մնացորդների արձանագրությունները` ապրանքների պակասորդի հայտնաբերման ստուգումներ (չափագրումներ) իրականացված լինելու դեպքում.

2) ապրանքների ձեռքբերման կամ արտադրության քանակային և (կամ) գումարային մեծությունների որոշում: Հարկ վճարողի ձեռքբերված կամ արտադրված ապրանքների քանակային և (կամ) գումարային մեծությունների որոշման նպատակով հիմք են հանդիսանում մատակարարների կամ այլ անձանց կողմից դուրս գրված առաքման (տեղափոխման) փաստաթղթերը, իր կողմից դուրս գրված տեղափոխման փաստաթղթերը, մասնավորապես, հարկային հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, բեռնառաքման փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները, միակողմանի գնման ակտերը, երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերը և այլ ներքին հաշվառման տվյալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման գրքերի տվյալները, ինչպես նաև ձեռքբերված կամ արտադրված, սակայն չփաստաթղթավորված ապրանքների քանակային և (կամ) գումարային մեծությունները.

3) առաքված կամ տեղափոխված ապրանքների քանակային և (կամ) գումարային մեծությունների որոշում: Հարկ վճարողի կողմից առաքված կամ տեղափոխված ապրանքների քանակների և (կամ) գումարների որոշման նպատակով հիմք են հանդիսանում հարկ վճարողի առաքման կամ տեղափոխման փաստաթղթերը, մասնավորապես, հարկային հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, բեռնագրերը, բեռնառաքման փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, հսկիչ-դրամարկղային մեքենաներով արձանագրված ֆիսկալային հասույթները (այդ թվում` դրանցում արտացոլված քանակային ցուցանիշները), առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի տվյալները.

4) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կորուստների չափերի որոշում, այդ թվում` նյութածախսի կորուստների որոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 245 և 2013 թվականի սեպտեմբերի 12-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» N 613-Ն որոշումներով սահմանված կարգով, մասնավորապես.

ա. հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով տեղի ունեցած, գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման չափերի որոշում (պատահական կորուստներ),

բ. բնական կամ փաստացի այլ կորուստների (այդ թվում` գողության, ավազակային հարձակման, այլ անձի կողմից վնաս պատճառելու և այլ դեպքերում) որոշում,

գ. նյութածախսի կորուստների որոշում.

5) գույքագրման փաստաթղթային մնացորդը որոշվում է սկզբնական մնացորդին գումարելով սկզբնական մնացորդի արձանագրության կազմման օրվանից մինչև սույն կարգի 4-րդ կետին համապատասխան գույքագրման փաստացի մնացորդների արձանագրման օրը ապրանքների ձեռքբերման և արտադրության քանակային և (կամ) գումարային մեծությունները, հանելով այդ ժամանակաշրջանում առաքված (տեղափոխված) ապրանքների քանակային և (կամ) գումարային մեծությունները և փաստաթղթերով հիմնավորված կորուստների քանակային և (կամ) գումարային մեծությունները:

Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում գույքագրման փաստաթղթային մնացորդը կարող է որոշվել նաև հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից տրամադրված հաշվապահական հաշվառման տվյալները:

7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կարգով որոշված պակասորդի մեծության (քանակային) կազմում ներառված ապրանքի գնի (ներառյալ` անուղղակի հարկերը) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում պակասորդը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ (ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

______________________________________________

 արձանագրության կազմման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

_______թ. _________________-ի դրությամբ ___________________________________________________

                                                                                                  (հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ)

                        

___________________________________________________________________________________

 (ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրը (տրանսպորտային միջոցի դեպքում` մակնիշը, պետական համարանիշը)

 

Հ/Հ

Ապրանքի,

 արտադրանքի անվանումը,

տեսակը և մոդելը

Չափման միավորը

Ապրանքի,

արտա-

դրանքի քանակը

Միավորի վաճառքի

 գինը

Ընդամենը գումարը

Այլ նշումներ

             
             
             
             
             

 

  ______________________________________________  __________________
  (նյութական պատասխանատու անձի պաշտոնը, անունը, ազգանունը)         (ստորագրությունը)
  ______________________________________________  _________________
 (ստուգում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)         (ստորագրությունը)