Համարը 
N 767-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.11.11/21(240)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.11.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի
N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«8» նոյեմբերի 2013թ.

N 767-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 432 որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ո» տառը պարունակող հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցներին (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տրանսպորտային միջոցների) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առաջին հաշվառման գործողության ժամանակ հատկացվող հաշվառման համարանիշերում «Ո» տառի փոխարեն օգտագործվում է «N» տառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի նոյեմբերի 8-ի N 767-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2008 թվականի

հունիսի 10-ի N 432 որոշման 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Պայմանական նշանները

Նշանակությունը

(թվանշաններ)

Ծանոթագրություն

0

0 (զրո)

 

X

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Y

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Պայմանական նշանները

Նշանակությունը

 (տառեր)

 

+

տառ` A կամ C կամ D կամ F կամ L կամ M կամ N կամ Օ կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ Ս կամ V կամ Z

միևնույն հաշվառման համարանիշում

«+» պայմանական նշանի կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը

-

տառ` A կամ C կամ D կամ F կամ L կամ M կամ N կամ Օ կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ Ս կամ V կամ Z

 

 

 

 

 

 

 

 

 

 

»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ