Համարը 
ՀՕ-8
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.05.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հիմնադրել «Երախտագիտություն» մեդալ:

 

Հոդված 2. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են մուծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:

 

Հոդված 3. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության կամ ԼՂՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացմամբ:

 

Հոդված 4. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, կազմակերպություններն ու կոլեկտիվները, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիները, կազմակերպություններն ու կոլեկտիվները:

 

Հոդված 5. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում և ամրացվում է ԼՂՀ շքանշանների և մեդալների ստատուտի համաձայն:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

17 մայիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-8