Համարը 
թիվ 01/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
07.01.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ, հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
07.01.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.05.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» 01 2002թ.

թիվ 01/Ղ

 

Իրավաբանական անձանց շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին

 

Իրավաբանական անձանց շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

 

1. Հաստատել

«Իրավաբանական անձանց շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը (կցվում է):

 

 

Հարկային պետական

վարչության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հաստատված է `

ԼՂՀ հարկային պետական վարչության պետի

«07» հունվարի 2002թ.

թիվ 01/Ղ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

Իրավաբանական անձանց շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25–րդ հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մի քանի հարցեր:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. 2001 թվականի համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների):

2. Օտարեկրյա իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգչական նամակով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

3. Գույքահարկի հաշվարկման նպատակով շինությունների մնացորդային արժեքը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ որոշվում է որպես սկզբնական (ձեռքբերման) արժեքի և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան հաշվարկած մաշվածքի տարբերություն: Ընդ որում, եթե մնացորդային արժեքը փոքր է սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20 %-ից, ապա գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20 %-ը:

 

II. Շինությունների գույքահարկի դրույքաչափերը

 

1. Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետով սահմանված դրույքաչափը (0.6 %):

2. Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված բնակելի շինության գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետով սահմանված դրույքաչափերը:

 

III. Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկների ներկայացնելու կարգը և ժամկետները

 

1. Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինությունների գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) հարկային մարմիններ: Նույն հարկային մարմնի սպասարկման վայրի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ:

2. Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար հաշվարկները ներկայացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի հարկային մարմին:

3. Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացվում է այդ ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ, կատարելով նշում «ճշտված հաշվարկ»:

Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները չեն արտացոլվում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:

4. Իրավաբանական անձինք 2001 թվականի շինությունների գույքահարկի համար ներկայացնում են միայն տարեկան հաշվարկ` մինչև 2002 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:

 

IV. Իրավաբանական անձանց շինությունների 2002-2003 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգը

 

Իրավաբանական անձինք շինությունների 2002-2003 թվականների գույքահարկը հաշվարկում են և վճարում են ընդհանուր սահմանված կարգով և ժամկետներում:

 

V. Իրավաբանական անձանց շինությունների 2001 թվականի գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի առանձնահատկությունները

 

1.Հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը.

Իրավաբանական անձանց նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Հգ= Գմ x 0.6/100-Ա որտեղ`

Հգ- նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թվականի գույքահարկի գումարն է,

Գմ- նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2001 թվականի հունվարի 1-ի և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2001 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Ա- հասարակական և արտադրական նշանակության համապատասխան շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2001 թվականի գումարն է:

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 1-ում:

 

2. Բնակելի շինությունների 2001 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը

Բնակելի շինությունների համար իրավաբանական անձինք գույքահարկը հաշվակում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «գ»-«է» ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինությունների համար առանձին:

Բնակելի շինությունների 2001 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Հգ= Գմ x Դ-Ա որտեղ`

Հգ- համապատասխան բնակելի շինության 2001 թ. գույքահարկի գումարն է.

Գմ- համապատասխան բնակելի շինության 2001 թվականի միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2001 թվականի հունվարի 1-ի և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2001 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Դ- համապատասխան բնակելի շինության համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է.

Ա- համապատասխան բնակելի շինության գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2001 թվականի գումարն է:

Իրավաբանական անձինք 2001 թվականի շինության 2001 թվականի գույքահարկի տարեկան հաշվակի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 2-ում:

 

VI. Իրավաբանական անձանց շինությունների 2001 թվականի գույքահարկի վճարման ժամկետները

 

Իրավաբանական անձինք 2001 թվականի շինությունների գույքահարկը պետք է վճարեն գույքահարկի հաշվարկի ներկայացման համար սույն հրահանգչական նամակի III բաժնի 4-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող 5 օրյա ժամկետում:

 

 

 

Հավելված-1

«Իրավաբանական անձանց շինությունների

2001 թվականի գույքահարկի հաշվարկման և

վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակի

 

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

N............................

 (լրացվում է հարկային մարմինների կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[1]

             

Իրավաբանական անձի անվանումը

[2]

Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը

Շինության (շինությունների) գտնվելու վայրի համայնքը

Շինությունների (շինությունների) գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը

 

[3]

 

[4]

 

[5]

 

ա)

 

բ)

 

գ)

Շինության (շինությունների) գտնվելու վայրը սպասարկող ՀՏ-ն

[6]

(հազար դրամ)

Հարկվող

Չհարկվող

Շինության (շինությունների)

մնացորդային արժեքներն առ 01.01.01 թ.

[7]

[20]

01.02.01 թ.

[8]

[21]

01.03.01 թ.

[9]

[22]

01.04.01 թ.

[10]

[23]

01.05.01 թ.

[11]

[24]

01.06.01 թ.

[12]

[25]

01.07.01 թ.

[13]

[26]

01.08.01 թ.

[14]

[27]

01.09.01թ.

[15]

[28]

01.10.01 թ.

[16]

[29]

01.11.01 թ.

[17]

[30]

01.12.01 թ.

[18]

[31]

01.01.02 թ.

[19]

[32]

Շինության (շինությունների) 2001 թ. միջին

մնացորդային արժեքը

[33]

[34]

Գույքահարկի դրույքաչափը

[35] 0.6

X

Հաշվարկված գույքահարկի գումարը

[36]

X

Գույքահարկի գծով արտոնությունները

[37]

X

2001 թ. համար բյուջե վճարման ենթակա

գույքահարկի գումարը

[38]

X

տնօրեն__________________________________________

հաշվապահ___________200—թ._____________________

              

 Կ.Տ.

 

 

 

Հավելված-2

«Իրավաբանական անձանց շինությունների

2001 թվականի գույքահարկի հաշվարկման և

վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակի

 

Իրավաբանական անձանց բնակելի շինության 2001 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

N.................................

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[1]

              

Իրավաբանական անձի անվանումը

[2]

Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը

[3]

  

Շինության (շինությունների) գտնվելու վայրի համայնքը

[4]

Շինության գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը

[5]

Շինության գտնվելու վայրը սպասարկող ՀՏ-ն

[6]

(հազար դրամ)

Հարկվող

Բնակելի շինության մնացորդային արժեքն առ 01.01.01 թ.

[7]

01.02.01 թ.

[8]

01.03.01 թ.

[9]

01.04.01 թ.

[10]

01.05.01 թ.

[11]

01.06.01 թ.

[12]

01.07.01 թ.

[13]

01.08.01 թ.

[14]

01.09.01 թ.

[15]

01.10.01 թ.

[16]

01.11.01 թ.

[17]

01.12.01 թ.

[18]

01.01.02 թ.

[19]

Շինության 2001 թ. միջին մնացորդային արժեքը

[20]

Գույքահարկի դրույքաչափը

[21]

Հաշվարկված գույքահարկի գումարը

[22]

Գույքահարկի գծով արտոնությունները

[23]

2001 թ. համար բյուջե վճարման ենթակա հարկի գումարը

[24]

տնօրեն___________________________________________

հաշվապահ___________200—թ._____________________

               Կ.Տ.

 

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2001 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի մասին

 

Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՀՏ-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շինությունների համար առանձին:

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմինների կողմից:

[1] - Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3] - Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և հեռախոսը:

[4] - Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների գտնվելու համայնքը: Այն դեպքում, երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[5] - «ա», «բ» և «գ» ենթակետերում լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՀՏ-ի կողմից սպասարկող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հասցեները, հեռախոսները:

[6] – Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՀՏ-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՀՏ-ն:

[7]-[19]-րդ վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռք բերման) արժեքի 20 %-ը:

[20]-[32]-րդ վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չհարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռք բերման) արժեքի 20 %-ը:

[33] - Հաշվարկվում է հարկվող շինությունների 2001 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]:2+[8]+[9]+[10]+[11]+[12]+ [13]+[14]+[15]+[16]+[17]+[18]+[19]/2)/12:

[34] - Հաշվարկվում է չհարկվող շինությունների 2001 թվականի միջին մնացորդային արժեքը ([20]/2+[21]+[22]+[23]+[24]+[25]+[26]+[27]+[28]+[29]+[30]+ [31]+[32/2/12:

[36] – Լրացվում է 2001 թվականի գույքահարկի հաշվարկած գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների ([33] x [35] /100):

[37] - Լրացվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ԼՂՀ օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2002թ., 01.01.2003թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ ՀՏ է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[38] - Լրացվում է [36] և [37] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([36]=[38]):

 

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Իրավաբանական անձանց բնակելի շինության 2001 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 2) լրացման կարգի մասին

 

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:

Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:

[1] - Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3] - Նշվում է բնակելի շինության գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և հեռախոսը:

[4] - Նշվում է բնակելի շինության գտնվելու համայնքը: Այն դեպքում, երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինության համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[5] – Լրացվում է բնակելի շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսը:

[6] Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինության գտնվելու վայրը սպասարկվող ՀՏ-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՀՏ-ն:

[7]-[19]-րդ վանդակներում արտացոլվում են բնակելի շինության մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20 %-ը:

[20] - Հաշվարկվում է բնակելի շինության 2001 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]:2+[8]+[9]+[10]+[11]+[12]+ [13]+[14]+[15]+[16]+[17]+[18]+[19]/2)/12:

[21] – Նշվում է գույքահարկի տարեկան դրույքաչափը:

[22] – Լրացվում է 2001 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների:

[23] - Լրացվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ԼՂՀ օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2002թ., 01.01.2003թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ ՀՏ է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[24] - Լրացվում է [22] և [23] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([22]=[24]):

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

պետական վարչությունում

«15» հունվարի 2002թ.

Պետական գրանցման թիվ 142

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության պետ

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ