ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Ստեփանակերտ
Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին
Հ Ր Ա Մ Ա 3 ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները (կցվում են):
| |
Հաստատված է
ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի
2002 թվականի փետրվարի 19-ի
թիվ 20 հրամանով
_______________ Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները մշակված են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հեռահաղորդակցության մասին» օրենքի և նպատակ ունեն կարգավորելու բաժանորդի (հաճախորդի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռախոսակապի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցության օպերատորի փոխհարաբերությունները, իրավունքները և պարտավորությունները:
Սույն Կանոնները սահմանում են` հանրային համակցված և այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերով հեռախոսակապի ծառայությունների մատուցման կարգը:
2. Սույն Կանոնների գործողությունը չի տարածվում պետական կառավարման, ազգային անվտանգության, այլ գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերի վրա:
3. Սույն Կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`
հեռախոսակապի ծառայությունների վճարման բաժանորդային համակարգ - ծառայությունների համակարգ, որտեղ բաժանորդի վճարումների գումարը սահմանված (հաշվարկային) ժամանակահատվածում (ամիս, տասնօրյակ և այլն) հաստատուն մեծություն է, անկախ փաստացի ստացված ծառայությունների ծավալից.
բաժանորդ - անձ, որին տրամադրելով բաժանորդային համար` կնքվել է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վճարում է հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար.
անձ - քաղաքացի կամ իրավաբանական անձ.
բաժանորդային համար - հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս բաժանորդին տրամադրվող հեռախոսահամար, որի միջոցով կատարվում է հեռախոսացանցին միացված բաժանորդային սարքավորման տարբերակումը այլ բաժանորդային սարքավորումների հետ կապվելիս.
բաժանորդային սարքավորում (վերջնային սարքավորում) – տեղեկությունների ընդունման կամ հաղորդման համար բաժանորդային գծերին միացվող էլեկտրակապի ազդանշանների կազմավորման տեխնիկական միջոց (հեռախոսի սարք, ֆաքս, ինքնապատասխանիչ, մոդեմ և այլն).
սպասարկման ավտոմատ համակարգ - առանց հեռախոսավարի միջամտության հեռախոսային միացման եղանակ: Կանչվող բաժանորդային սարքավորմանը միանալու համար, օգտվողը հավաքում է անհրաժեշտ համարը` ինքնուրույն.
խոսակցության սակագրման միավոր - հեռախոսային խոսակցության (միացման) տևողության վճարվող միավոր, որը կախված է հեռահաղորդակցության օպերատորի ընտրած սակագրման համակարգից (հաշվարկ էլեկտրակապի Միջազգային Միության կողմից առաջարկվող ժամանակի միավորներով կամ պարբերաբար կրկնվող իմպուլսներով).
միացման պատվեր (պատվեր) - օգտվողի պահանջով հեռախոսային միացման իրականացում.
պատվերով սպասարկման համակարգ - հեռախոսավարի օգնությամբ հեռախոսային միացման իրականացում.
հեռահաղորդակցության օպերատորի գործողության գոտի - տարածք, որտեղ հեռահաղորդակցության օպերատորը, համաձայն լիցենզիայի, լիազորված է մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ.
հեռախոսակայանի գործողության գոտի - տարածք, որտեղ տեղակայված են մայրուղային, բաշխիչ ցանցերի մալուխային (օդային) գծերը և ռադիոներթափանցման միջոցները, միացված տվյալ հեռախոսակայանին կամ ենթակայանին, և որը կարող է հեռախոսաֆիկացվել այդ սարքավորումների միջոցով,
հաճախորդ - քաղաքացի, որի հետ հեռահաղորդակցության օպերատորը կնքել է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր` խոսակցական կետում, կոլեկտիվ օգտագործման կետերում, տաքսաֆոնների (քարտֆոնների) միջոցով.
խոշոր վթար - 100 և ավելի գծերի ունակության հեռախոսային մալուխի կամ կայանային սարքավորման վնասվածք.
միջքաղաքային հեռախոսակապ - օգտվողների միջև հեռախոսային միացում, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում (բացառությամբ` տեղական զանգերի տարածքում).
տեղական զանգերի տարածք - մի խումբ հանգույցների կամ հեռախոսակայանների կողմից սպասարկվող որոշակի տարածք (ըստ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի գործող կառուցվածքի).
միջազգային հեռախոսակապ - հեռախոսային միացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում (տարածքում) գտնվող օգտվողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվողի միջև.
տեղական հեռախոսակապ - տեղական զանգերի տարածքում օգտվողների միջև հեռախոսային միացում.
հեռահաղորդակցության օպերատոր - իրավաբանական անձ անկախ սեփականության ձևից, որն ունի հեռահաղորդակցության բնագավառում պետական լիազորված մարմնի (այսուհետև` լիազորված մարմին) կողմից տրված հեռախոսակապի ծառայություններ մատուցելու լիցենզիա և մատուցում է այդ ծառայությունները, հիմք ընդունելով հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը, սույն Կանոնները և լիազորված մարմնի կողմից հաստատված այլ նորմատիվ փաստաթղթերը.
հեռախոսակապի ծառայությունների ժամանակավճարի համակարգ - վճարի համակարգ, որտեղ բաժանորդի (հաճախորդի) վճարման գումարը` որոշակի սահմանված (հաշվարկային) ժամանակահատվածի համար կախված է այն ժամանակից, որի ընթացքում օգտագործվել են հեռախոսացանցի սարքավորումները և գծերը` հեռախոսային խոսակցության, տվյալների փոխանցման և հեռախոսակապի այլ ծառայությունների ստացման համար.
օգտվող - անձ, որը պատվիրում է կամ էլ արդեն օգտագործում է հեռախոսակապի ծառայություններ.
զուգտակ սխեմայով բաժանորդային սարքավորումների միացում - միասնական բաժանորդային գծին երկու բաժանորդային սարքավորումների միացման եղանակ, որոնց միաժամանակ միացումը հնարավոր չէ.
ռադիոներթափանցման կայանային միջոցներ - հեռահաղորդակցության միջոցներ, որոնք թույլ են տալիս բաժանորդի միացումը հեռախոսակայանին` ռադիոկապի միջոցով.
հեռախոսակապ - էլեկտրակապի տեսակ, որը նախատեսված է հեռախոսային սարքավորումների օգտագործմամբ` առավելապես խոսելով, տեղեկությունների փոխանակման համար.
հեռախոսացանց - տեխնիկական շինությունների և սարքավորումների ամբողջություն, որոնք նախատեսված են հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար.
հեռախոսային միացում - առնվազն երկու բաժանորդային սարքավորումների միջև կապի հաստատում, որը ապահովում է տեղեկությունների փոխանակման հնարավորությունը.
հեռախոսակայան - հեռախոսացանցի մաս, բաղկացած սարքավորումներից, կառավարման միջոցներից և ազդանշանային համակարգից, որոնց շնորհիվ ապահովվում է հեռախոսային միացումը.
հեռախոսաֆիկացված տարածք - տարածք, որտեղ տեղադրված է միացված բաժանորդային սարքավորում, հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն.
հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու տեխնիկական հնարավորություն - հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից սահմանված տեխնոլոգիական նորմերը` հեռախոսակայանում ազատ համարների ու բաժանորդային գծերի, ռադիոներթափանցման համակարգերի ունակության առկայություն.
հեռախոսի տեղադրում - հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու տեխնիկական հնարավորության առկայության դեպքում`
● օդային ներանցման դեպքում հեռախոսագծի (գծերի) տեղադրում մալուխային արկղից մինչև հեռաիտսաֆիկացվող տարածք.
● մալուխային ներանցման դեպքում հեռախոսագծի (գծերի) տեղադրում բաշխիչ տուփից մինչև հեռախոսաֆիկացվող տարածք.
էլեկտրակապ - լարային, ռադիո, օպտիկական և այլ էլեկտրամագնիսական համակարգերով նշանների, ազդանշանների, գրավոր տեքստի, պատկերների հաղորդում և ընդունում.
4. Հեռախոսակապի ծառայությունները մատուցվում են հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, որը կնքվում է հեռահաղորդակցության օպերատորի և բաժանորդի (հաճախորդի) միջև:
Պայմանագրի համաձայն, կողմերի իրավունքները և պարտականությունները կարող են փոխանցվել այլ անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոններով սահմանված կարգով:
5. Հեռախոսակապի ծառայությունները մատուցվում են ապահովելով բոլոր օգտվողների սպասարկման և վճարման հավասար պայմանները, հաշվի առնելով արտոնություններն ու առավելությունները, որոնք նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ ենթաօրենսդրական ակտերով:
Բացարձակ առավելություն է տրվում այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են մարդու կյանքի անվտանգությանը` ծովում, ցամաքում, օդում և տիեզերքում, պաշտպանության բնագավառում անհետաձգելի միջոցառումների անցկացմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավակարգի անվտանգությանն ու պահպանմանը, ինչպես նաև բոլոր վթարների, աղետների, համաճարակների, կենդանիների համաճարակների և տարերային աղետների մասին հաղորդումներին:
6. Տարերային աղետների, կարանտինների և այլ արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերից և տեխնիկական միջոցներից օգտվելու, դրանց գործունեությունը կասեցնելու, ինչպես նաև բաժանորդային համարների և սարքավորումների ժամանակավոր անջատման իրավունքը վերապահվում է լիազորված մարմնին:
Արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասը հատուցվում է պետբյուջեից:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության օպերատորի և օգտվողի փոխհարաբերությունները հեռախոսակապի ծառայություններ մատուցելիս, իրականացվում են հայերենով:
Օգտվողների խոսակցությունները կարող են իրականացվել ցանկացած լեզվով:
8. Հեռահաղորդակցության օպերատորը պետք է թույլատրի հեռահաղորդակցությունների լսումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և հեռահաղորդակցության լսումների հետ կապված այլ օրենսդրական ակտերի համաձայն: Նշված հեռահաղորդակցության լսումները կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից այն սարքավորումներով և միջոցներով, որոնք կտրամադրի հեռահաղորդակցության օպերատորը և որոնց վերաբերյալ կողմերը ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնություն ձեռք կբերեն: Նշված սարքավորումները և միջոցները սեփականության իրավունքով կպատկանեն հեռահաղորդակցության օպերատորին, կվերահսկվեն նրա կողմից, և դրանց օգտագործումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համար կլինի անվճար:
9. Օգտվողն իրավունք ունի նորմատիվ ակտերով թույլատրված տեխնիկական միջոցներով փոխանցել տեղեկություններ, օգտագործելով իրեն հատկացված հեռախոսային միացումները:
Հեռախոսակապից օգտվելու, տեղեկատվության և այլ ծառայություն ստանալու համար, հեռախոսացանցին են միացվում հետևյալ բաժանորդային սարքավորումները` հեռախոսային սարքավորումներ, տվյալների փոխանցման և տելեմատիկ ծառայությունների վերջնային բաժանորդային սարքավորումներ (հեռաֆաքս, հեռատեքս, տեսատեքս և այլն), հեռահաղորդակցության ռադիոհեռախոսային միջոցներ, ավտոմատ պատասխանիչներ, ազդանշանային սարքավորումներ:
Չի թույլատրվում հեռախոսացանցին միացնել այնպիսի բաժանորդային սարքավորումներ, որոնք ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չունեն համապատասխանության սերտիֆիկատ:
10. Սույն կանոնների և լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, հաշվի առնելով քաղաքացիական իրավունքի նորմերը, հեռահաղորդակցության օպերատորները պարտավոր են ապահովել հեռախոսակապի ծառայություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, օրինական շահերը և պահանջները` ելնելով հեռախոսացանցերի և կապի միջոցների տեխնիկական հնարավորություններից, ինչպես նաև տաքսաֆոններ (քարտֆոններ) տեղադրել փողոցներում, հրապարակներում, օդանավակայաններում, հիվանդանոցներում և հասարակական այլ վայրերում:
Տաքսաֆոններ (քարտֆոններ) կարող են նախատեսվել ինչպես տեղական, այնպես էլ միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումների համար:
11. Հեռահաղորդակցության օպերատորի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ռեժիմը սահմանվում է օպերատորի կողմից, հաշվի առնելով օգտվողների կարծիքը և պահանջմունքների առավելագույնս բավարարումը:
II. ՕԳՏՎՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Հեռախոսակապի հիմնական ծառայություններն են`
1) հեռախոսացանցին միանալու մուտքի տրամադրումը.
2) տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումը ավտոմատ կապով կամ հեռախոսավարի օգնությամբ:
13. Պայմանագրով (համաձայնագրով) կարող են մատուցվել վճարովի և անվճար հեռախոսակապի լրացուցիչ ծառայություններ:
14. Առանձին վճարով մատուցվող հեռախոսակապի լրացուցիչ ծառայություններն են`
1) հեռախոսային և այլ բաժանորդային սարքերի տեղափոխությունը, վերամիացումը (միացման սխեմայի փոփոխում).
2) զուգահեռ հեռախոսային սարքերի տեղադրումը.
3) լրացուցիչ վարդակների տեղադրումը.
4) բաժանորդի խնդրանքով բաժանորդային սարքերի ժամանակավոր անջատումը (բաժանորդային համարի և գծի պահպանմամբ) ու դրանց հետագա միացումը.
5) հեռահաղորդակցության միջոցների և տեղական ու միջքաղաքային հեռախոսացանցի ֆիզիկական շղթայագծերի վարձակալությամբ տրամադրումը.
6) հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի վերաձևակերպումը.
7) տեղեկատու-տեղեկատվական ծառայությունները.
8) բաժանորդային համարին փոքր տիպի ԱՀԿ միացումը` նրանով մի քանի օգտվողների միաժամանակ օգտագործման նպատակով.
9) տվյալներ փոխանցող և տելեմատիկ (էլեկտրոնային փոստի ծառայություն, ֆաքսիմիլային տեղեկությունների հաղորդման ծառայություն, ինֆորմացիոն ռեսուրսների մուտքի ծառայություն և այլն) ծառայություններից օգտվելու հնարավորությունը.
10) հեռախոսով հեռագրի հաղորդումը.
11) տեղական հեռախոսացանցի կանչող բաժանորդի համարի որոշումը, կանչվող բաժանորդի մոտ համարը ավտոմատ որոշելու ֆունկցիայով հեռախոսային սարքի առկայության դեպքում.
12) բաժանորդի խնդրանքով` բաժանորդային համարի փոխարինումը մեկ ուրիշով.
13) բաժանորդի խնդրանքով տեղեկատվական ծառայության տվյալների բազայից բաժանորդային համարի հանումը.
14) կանչվող անձի ծանուցումով միջքաղաքային հեռախոսային խոսակցություն.
15) օգտվողի նշած ժամին միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը.
16) ժամանակի նախազգուշացումը` պատվիրվող բաժանորդային համարով սպասվելիք միջքաղաքային հեռախոսային խոսակցության մասին.
17) միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը` պատվերում նշված մի որևէ բաժանորդային համարով (մինչև 5 համար).
18) որոշակի անձի կանչը հեռախոսի մոտ.
19) այլ քաղաքում (բնակավայրում) բաժանորդային համարի վերաբերյալ տեղեկանքը.
20) հեռախոսավարի օգնությամբ տրամադրված միջքաղաքային հեռախոսային խոսակցությունը, որը վճարվելու է կանչվող անձի կողմից.
21) միջքաղաքային կոնֆերենց-կապի տրամադրումը, այսինքն միաժամանակյա միջքաղաքային հեռախոսային միացումը երեք և ավելի բաժանորդային սարքերի միջև.
22) հեռախոսակապի ծառայությունների վարձերի չվճարման պատճառով հանված հեռախոսահամարի (հեռախոսագծի) վերականգնումը` նախքան պայմանագրի խզումը:»:
Միջազգային հեռախոսակապի լրացուցիչ ծառայությունները նախատեսված են սույն Կանոնների V բաժնում:
15. Հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է շուրջօրյա ապահովել օպերատիվ, արտակարգ և վթարային ծառայություններին օգտվողի անվճար կանչի հնարավորությունը, ներառյալ հրշեջ ծառայություն, ոստիկանություն, շտապ բժշկական օգնության, գազի վթարային և փրկարար ծառայություններ:
16. Հեռախոսակապի անվճար լրացուցիչ ծառայություններն են`
1) հեռախոսացանցի նորոգման գրասենյակի կանչը.
2) պատվիրվող երկրի և պատվիրվող բնակավայրի միջքաղաքային ու միջազգային պայմանանշանի մասին տեղեկանքը.
3) տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների մատուցման սակագների վերաբերյալ տեղեկանքը.
4) պատվիրվող բնակավայրի հետ ժամերի միջև տարբերության վերաբերյալ տեղեկանքը.
5) ավտոմատ հեռախոսակապից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկանքը.
6) պատվերով ծառայությունների ինդեքսի վերաբերյալ միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացման պատվերի համար տեղեկանքը:
17. Սույն Կանոնների 14, 16 և 44 կետերում նշված լրացուցիչ ծառայությունների ցանկը կարող է փոխվել հեռահաղորդակցության օպերատորի կողմից, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, հաշվի առնելով սույն Կանոնների 11 կետը:
Սույն Կանոնների 16-րդ կետում նշված անվճար ծառայությունների ցանկը չի կարող նվազեցվել:
III. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով անձը հեռահաղորդակցության օպերատորին ներկայացնում է սույն Կանոնների N 1 հավելվածի ձևի գրավոր դիմում: Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի մերժել դիմումի ընդունումը:
Հեռահաղորդակցության օպերատորը դիմումի վերաբերյալ որոշումն ընդունում է մեկ ամսյա ժամկետում, որի մասին գրավոր իրազեկում է դիմողին: Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում դիմողը իր հայեցողությամբ իրավասու է դիմելու լիազորված մարմնին կամ դատարան` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Լիազորված մարմնի պահանջով հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է 10 օրվա ընթացքում լիազորված մարմնին ներկայացնել դիմումի մերժումը հիմնավորող բոլոր նյութերը:
Դիմողի կողմից բողոքի ներկայացման պահից 20 օրվա ընթացքում լիազորված մարմինը պարտավոր է ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն Կանոնների դրույթներից կայացնել որոշում դիմումի մերժման հիմնավորվածության մասին և 10 օրվա ընթացքում դիմողին և հեռահաղորդակցության օպերատորին հայտնել իր կողմից ընդունված որոշման մասին, որի կատարումը պարտադիր է հեռահաղորդակցության օպերատորի համար, լիազորված մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում:
Հեռահաղորդակցության օպերատորը տեղեկություններ է ներկայացնում լիազորված մարմնին հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ ստացված դիմումների հետ տարվող աշխատանքների և պայմանագրերի կնքման մասին` համաձայն լիազորված մարմնի կողմից մշակված և հեռահաղորդակցության օպերատորի հետ համաձայնեցված հաշվետվությունների ձևերի և ժամկետների:
19. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման համար անձի դիմումը օպերատորի կողմից գրանցվում, վերցվում է հաշվառման և բավարարվում տեխնիկական հնարավորությունների և դիմողի անձն ու հեռախոսաֆիկացվող տարածքի նկատմամբ դիմողի իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
20. Միևնույն հեռահաղորդակցության օպերատորի գործողության գոտում դիմողի բնակության վայրի փոփոխման դեպքում հաշվի է առնվում իր նոր հասցեում հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման հերթականությունը հեռահաղորդակցության օպերատորի կողմից սկզբնական դիմումի գրանցման օրվանից, եթե նախորդ հասցեում դա չի բավարարվել:
21. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը կնքվում է ըստ դիմումների տրման հերթականության, հեռախոսակայանի գործողության գոտում տեխնիկական հնարավորության առկայության դեպքում (անհրաժեշտ դեպքում հաշվի առնելով ռադիոհասանելիության համակարգի գործողության գոտին) և հաշվի առնելով սույն Կանոնների 27-րդ կետը:
Պայմանագիրը ձևակերպվում և կնքվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ (տիպային) պայմանագրի ձևի լրացմամբ, համաձայն սույն Կանոնների N 2 հավելվածի` 2 օրինակից, կողմերի ստորագրությամբ:
Պայմանագրի մեկ օրինակը մնում է հեռահաղորդակցության օպերատորի մոտ, իսկ մյուսը` անձի:
Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կողմ հանդիսացող անձը ձեռք է բերում բաժանորդի կարգավիճակ:
22. Բաժանորդի և օպերատորի միջև եղած հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը համարվում է անժամկետ, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
23. Հեռահաղորդակցության օպերատորի կողմից հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման մերժումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը կապացուցի տեխնիկական հնարավորությունների բացակայության և անձի նախկինում կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման պատճառներով հեռախոսակապի ծառայությունների մատուցման անհնարինությունը, պահպանելով սույն Կանոններով սահմանված առաջնայնության և հերթագրման սկզբունքները:
24. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքման համար տեխնիկական հնարավորությունների բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում ավելի ուշ դիմում ներկայացրած այլ քաղաքացիների հետ պայմանագիր կնքելուն, ընդ որում նույն շենքի ուրիշ մուտքում կամ այլ շենքերում ապրող, որտեղ կա տեխնիկական հնարավորություն նշված պայմանագրի կնքման համար:
25. Այն դեպքում, երբ հեռախոսակապի մալուխներում ազատ բաժանորդային գծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի կնքմանը, ապա հեռահաղորդակցության լրացուցիչ գծերի տեղադրման աշխատանքները կարող են կատարվել դիմողի հաշվին: Այդ աշխատանքների կատարման համար կնքվում է համապատասխան պայմանագիր:
26. Բաժանորդի հաշվին պայմանագրով կառուցված հեռահաղորդակցության միջոցներն ու կառույցները այդ բաժանորդի կողմից կարող են փոխանցվել հեռահաղորդակցության օպերատորին տեխնիկական սպասարկման կամ սեփականության իրավունքի զիջման սկզբունքով: Հեռահաղորդակցության օպերատորը տեխնիկական սպասարկման կամ ծառայությունների մատուցման արժեքը որոշելիս փոխհատուցում է բաժանորդի կատարած ծախսերը կամ հեռահաղորդակցության միջոցների, կառույցների արժեքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Պետական մարմինների առանձին խմբերի պաշտոնատար անձանց, օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև առանձին խմբերի քաղաքացիների համար պայմանագրի կնքման հերթականության, հեռախոսակապի ծառայություններից օգտվելու և այդ ծառայությունների դիմաց վճարելու համար կարող են սահմանվել արտոնություններ ու առավելություններ:
Արտոնությունների, առավելությունների իրավունք ունեցող քաղաքացիների ու պաշտոնատար անձանց խմբերը և արտոնությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով:
Ծառայողական անհրաժեշտության դեպքերում հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ արտահերթ պայմանագրի կնքման մասին որոշումն ընդունվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
28. Հեռախոսակապի ծառայություններ մատուցելիս, օգտվողների պահանջները լիարժեք բավարարելու և գծային կառույցների նպատակային օգտագործման համար, դիմողի համաձայնությամբ, հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը կարող է կնքվել բաժանորդային սարքավորումները զուգտակ սխեմայով միացնելու պայմանով:
Առանձին բաժանորդային գծով աշխատող բաժանորդային սարքավորման վերամիացումը զուգտակ սխեմայով աշխատելու համար թույլատրվում է միայն բաժանորդի համաձայնությամբ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելով:
Եթե բնակարանում բնակվում է հաշմանդամ, ապա չի թույլատրվում վերամիացնել անհատական բաժանորդային սարքավորումը զուգտակ սխեմայով աշխատելու համար:
Զուգտակ սխեմայով աշխատելու համար, բաժանորդային սարքավորումների վերամիացման ժամանակ, կարող են փոխվել բաժանորդային համարները:
29. Որպես զուգտակ սխեմայով աշխատող բաժանորդային սարքավորումներ կարող են օգտագործվել միայն հեռախոսային սարքավորումները, ընդ որում զուգահեռ հեռախոսային սարքավորումների միացում չի թույլատրվում:
Զուգտակ սխեմայով աշխատող հեռախոսային սարքավորումները տեղադրվում են մեկ մուտքում կամ բաժանորդային օդային գծին թույլատրելի հեռավորության սահմաններում:
Հեռախոսային սարքավորումների միացումը զուգտակ սխեմայով չի թույլատրվում, եթե դրանցից մեկը տեղադրվում կամ տեղադրված է իրավաբանական անձի մոտ:
30. Տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում կարող է նախատեսվել նույն հասցեով մի քանի բաժանորդային համարների հատկացում կամ զուգտակ սխեմայով միացված մի քանի հեռախոսային սարքավորումների տեղադրում, ըստ սույն Կանոնների 24-րդ կետի:
31. Բաժանորդի այլ բնակավայր տեղափոխվելիս, նույն հեռախոսակայանի գործողության գոտում, իր դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը վերաձևակերպվում է (վերատեղադրում) նախկինում հատկացված հեռախոսահամարով, անկախ այն հանգամանքից, թե տվյալ բնակավայրում (տանը, շենքում) կան չբավարարված դիմումներ, այդ թվում անձինք, ովքեր ունեն արտահերթ պայմանագիր կնքելու արտոնություններ:
32. Բաժանորդի այլ բնակավայր տեղափոխվելիս (հեռահաղորդակցության միևնույն օպերատորի գործողության գոտում, բայց հեռախոսակայանի գործողության գոտուց դուրս), իր դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը վերաձևակերպվում (տեղադրում) և հատկացվում է նոր հեռախոսահամար, անկախ այն հանգամանքից, թե տվյալ բնակավայրում (տանը, շենքում) կան չբավարարված դիմումներ, այդ թվում անձինք, ովքեր ունեն արտահերթ պայմանագիր կնքելու արտոնություններ:
33. Հեռախոսաֆիկացված բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի փոփոխության դեպքում կատարվում է նախկինում կնքված հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի վերաձևակերպում (անվանափոխում) նոր սեփականատիրոջ անվամբ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ բնակավայրում (տանը, շենքում) կան չբավարարված դիմումներ, այդ թվում անձինք, ովքեր ունեն արտահերթ պայմանագիր կնքելու արտոնություններ:
34. Օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է վերաձևակերպվել:
35. Բաժանորդը (հաճախորդը) իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրից` ամբողջությամբ կատարելով պայմանագրային պարտավորությունները:
36. Նոր ավտոմատ հեռախոսակայանների շահագործման կամ տեղական հեռախոսացանցերի վերանորոգման կապակցությամբ բաժանորդային համարների փոփոխումը կատարվում է անվճար, նախապես տեղեկացնելով օգտվողներին այդ աշխատանքները սկսելուց 15 օր առաջ, միաժամանակ նշելով դրանց ավարտման ժամկետները:
Բաժանորդային համարի փոփոխումը համապատասխանորեն վերաձևակերպվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրում:
37. Փոքր տիպի ԱՀԿ-ները, ինչպես նաև այլ մի քանի բաժանորդների կողմից օգտագործվող բաժանորդային սարքավորումները միացվում են տեղական հեռախոսացանցին բաժանորդի և հեռահաղորդակցության օպերատորի միջև համաձայնության հիման վրա, միանալով հիմնական ԱՀԿ-ի բաժանորդային կոմպլեկտներին, համաձայն գործող տեխնիկական պայմանների և համապատասխանության սերտիֆիկատի:
IV. ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռախոսավարի (օպերատորի) օգնությամբ տրամադրվող միջքաղաքային խոսակցությունները (միացումները) բաժանվում են հետևյալ կարգերի.
● աղետ - սույն Կանոնների 5 և 6 կետերով նախատեսված դեպքերում իրականացվող հեռախոսային խոսակցությունները.
● կառավարական - այն խոսակցությունները, որոնք վարում են ԼՂՀ նախագահը, ԼՂՀ վարչապետը և ԼՂՀ կառավարության անդամները, ԼՂՀ վարչակազմերի ղեկավարները, հյուպատոսական և դիվանագիտական ներկայացուցիչները.
● ծառայողական - հեռահաղորդակցության միջոցների շահագործման հետ կապված խոսակցությունները.
● մասնավոր - բացառությամբ «աղետ», «կառավարական», «ծառայողական» կարգերին վերաբերվող մնացած բոլոր խոսակցությունները:
39. Միջքաղաքային միացման պատվեր ընդունելիս, պատվերով տրվող ծառայությունների մատուցման ժամանակ, կանչող անձին պետք է տեղեկացվի պատվերի կատարման ժամկետի մասին:
Պատվերը կարող է չեղյալ համարվել պատվիրող անձի ցանկությամբ, նախօրոք, մինչև միացումը կամ պատվերի կատարման ժամկետը լրանալու դեպքում:
Չկատարված և չեղյալ համարված պատվերների գործողության ժամկետը ավարտվում է ժամը 2400-ին տեղական ժամանակով, պատվերի ընդունման օրը:
40. ժամանակը, որի ընթացքում պետք է կատարվի միջքաղաքային միացումը հեռախոսավարի օգնությամբ, որոշվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնուրույն, բայց պատվերը ընդունելու, կամ պատվիրող կողմի նշանակված ժամանակից ոչ ավելի, քան 1 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը սպառվելուց հետո, պատվիրող անձի համաձայնությամբ չկատարված պատվերը տեղափոխվում է այլ ժամանակ կամ չեղյալ է համարվում:
Պատվիրող անձի պահանջով միջքաղաքային միացումը կարող է տրամադրվել 30 րոպեի ընթացքում (շտապ պատվեր)` պատվերի ընդունման պահից: Այն ուղղությունների ցանկը, որոնցով ընդունվում են շտապ պատվերներ, որոշվում և բաժանորդներին տեղյակ է պահվում հեռահաղորդակցության օպերատորի կողմից:
41. Տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով հեռահաղորդակցության օպերատորը բաժանորդների համար միջքաղաքային հեռախոսակապի մատուցման սահմանափակումներ է մտցնում պատվերների քանակի և խոսակցությունների տևողության վրա, իսկ կապի բացարձակ բացակայության ժամանակ, հրաժարվում է պատվեր ընդունելուց:
Միջքաղաքային խոսակցությունների ծառայությունների սահմանափակումների մասին բաժանորդը տեղյակ է պահվում պատվիրելու կամ պատվերը միացնելու պահին, պատվերով սպասարկման համակարգից օգտվելու դեպքում:
Հեռախոսակապից օգտվելու երկարատև սահմանափակումների առաջացման դեպքում հեռահաղորդակցության օպերատորը զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական ծառայությունների, հեռահաղորդակցության ծառայությունների կոլեկտիվ օգտագործման կետերում հայտարարությունների միջոցով բաժանորդներին տեղյակ է պահում այդ մասին, նշելով սահմանափակումների երկարատևության ժամկետը, պատճառը և նույն ծառայությունից օգտվելու այլընտրանքային եղանակը:
42. Սիջքաղաքային խոսակցությունների միացումների մատուցման նախապատվությունը պատվերով սպասարկման համակարգում տրվում է`
● պետական իշխանության մարմինների ղեկավարներին.
● արտասահմանյան երկրների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներին.
● միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հավատարմագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
● առանձին քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Մարդու կյանքի անվտանգության, պաշտպանության հետ կապված անհետաձգելի միջոցառումների, երկրի իրավակարգի պահպանման և անվտանգության հետ կապված, ինչպես նաև խոշոր վթարների, աղետների, համաճարակների և բնական աղետների հետ կապված հաղորդագրությունները հեռահաղորդակցության ծառայություններով ապահովվում են արտահերթ կարգով:
V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
43. Միջազգային հեռախոսային խոսակցությունները (միացումները) բաժանվում են հետևյալ կարգերի.
● աղետ - հեռախոսային խոսակցություններ, նախատեսված սույն Կանոնների 6 կետով, նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության բացառիկ շտապ հաղորդագրությունները համաճարակի մասին
● կառավարական
● ծառայողական
● մասնավոր
Միջազգային հեռախոսային «աղետ», «կառավարական», «ծառայողական», կարգերի խոսակցությունները տրամադրվում են միջազգային նորմերին համապատասխան, (մասնավորապես Էլեկտրակապի Միջազգային Միության կողմից հանձնարարականներով սահմանված կարգի համաձայն):
44. Հեռախոսավարի միջոցով միջազգային հեռախոսային խոսակցության (միացման) պատվերի դեպքում, օգտվողներին մատուցվում են հետևյալ լրացուցիչ ծառայություններ`
1) կոնֆերենց-կապ - հեռախոսային միացում առնվազն 3 կամ ավելի բաժանորդային սարքերի միջոցով.
2) տվյալների փոխանցում - բաժանորդային սարքերի միջև ցանկացած տիպի տվյալների փոխանցում, որոնք սարքավորված են հեռախոսացանցի միջոցով տվյալների փոխանցման համար.
3) տեղեկանքի հարցում - օգտվողի ցանկության դեպքում տեղեկանալ` հանդիսանում է արդյոք անձը, որի ազգանունը և հասցեն (կամ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նրա նույնականացման համար) հայտնի են, հեռախոսային ցանցի բաժանորդ և նրա բաժանորդային համարը.
4) անհատական խոսակցություն - կանչող անձի և որոշակի կանչվող անձի միջև հեռախոսային խոսակցություն: Կանչվող անձը կարող է նշվել ազգանունով, պաշտոնով, հեռախոսի լրացուցիչ համարով, հասցեով (ծանուցումով պատվեր), այս կամ այն լեզվի իմացությամբ կամ այլ հատկանիշներով.
5) ֆաքսիմիլային հաղորդումների փոխանցում - փաստաթղթերի և այլ գրաֆիկական լրատվության հաղորդում հեռախոսացանցին միացված հեռաֆաքսերի միջոցով.
6) խոսակցություն կանչվող անձի հաշվին - հեռախոսային խոսակցություն, որի պատվիրման ժամանակ պատվիրող անձը նշում է, որ այդ խոսակցության վճարումը պետք է կատարվի կանչվող, կամ երրորդ անձի կողմից.
7) ուղիղ խոսակցություն երկրի հետ (այլ երկրի հեռախոսավարի ուղիղ կանչով) - ծառայություն, որը թույլատրում է արտասահմանում գտնվող օգտվողին, հատուկ համար հավաքելով, միանալ իր երկրի հեռախոսավարի հետ և նրա միջոցով միացում պատվիրել տվյալ երկրի բաժանորդի հետ, վճարելով կամ կանչվող բաժանորդի հաշվին կամ կրեդիտ քարտով:
45. ժամանակը, որի ընթացքում պետք է կատարվի միջազգային միացումը հեռախոսավարի օգնությամբ, որոշվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնուրույն, բայց պատվերը ընդունելու կամ պատվիրող կողմի նշանակված ժամանակից ոչ ավելի, քան 2 ժամվա ընթացքում: Նշված ժամկետը սպառվելուց հետո պատվիրող անձի համաձայնությամբ չկատարված պատվերը տեղափոխվում է այլ ժամանակ կամ չեղյալ է համարվում:
46. Միջազգային հեռախոսային խոսակցության պատվերի գործողության ժամկետը լրանում է պատվեր տալու հաջորդ օրվա առավոտյան ժամը 8-ին տեղական ժամանակով, իսկ անհատական խոսակցություններ և կոնֆերենց-կապ հաստատելու դեպքում, պատվեր տալու պահից 2 օր հետո, առավոտյան ժամը 8-ին:
47. Միջքաղաքային և միջազգային ծաառայության տրամադրման ժամանակի մասին տեղեկությունները տրվում են տեղական ժամանակով:
VI. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ (ՔԱՐՏՖՈՆՆԵՐԻՑ) ՕԳՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
48. Խոսակցական կետերում հեռախոսակապի ծառայության մատուցման պատվերը ձևակերպվում է հեռախոսավարի կողմից պատվերի բլանկի լրացմամբ, հաճախորդի ներկայությամբ: Այդ դեպքում հեռախոսավարը հաճախորդին տալիս է հեռախոսակապի ծառայություններից օգտվելու պայմանագրի կնքման մասին հաստատող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, որը պետք է պարունակի`
- հեռահադորդակցության օպերատորի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանուն, անուն, հայրանուն, պետական գրանցման մասին տեղեկություններ).
- հաճախորդի ազգանուն, անուն, հայրանունը.
- պատվերի ընդունման օրը (ամսաթիվը) և ժամը.
- հեռախոսակապի ծառայության մատուցման անվանումը.
- նշում պատվերի տեղափոխման մասին.
- ծառայության մատուցման գինը.
- ծառայության մատուցման ժամկետը.
- ծառայության մատուցման տևողությունը.
- նշում պատվերը հանելու մասին:
49. Տաքսաֆոնների (տեղական, միջքաղաքային, միջազգային, ունիվերսալ) օգտագործմամբ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը համարվում է կնքված հեռախոսակապի մատուցման համար հաճախորդի գործողությունների կատարման պահից (ժետոն կամ պլաստիկ քարտ ձեռք բերելը, հեռախոսահամարի հավաքելը):
Հեռահադորդակցության օպերատորը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել իր անվանման, գտնվելու վայրի, աշխատանքի օրակարգի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք հաճախորդը պետք է կատարի հեռախոսակապի ծառայություններ ստանալու համար: Տվյալ տեղեկատվությունը պետք է տեղադրված լինի տաքսաֆոնների (քարտֆոնների) վրա կամ ծանուցվի հաճախորդին այլ ձևով:
VII. ՀԵՌԱՀԱԴՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50. Հեռահադորդակցության օպերատորը պարտավոր է`
1) ապահովել հեռախոսակապի կայուն և որակյալ աշխատանքը.
2) ընդունել անձի դիմումը.
3) հեռախոսակապի ծառայություններից օգտվողներին տրամադրել մանրամասն տեղեկություններ` համաձայն սույն Կանոնների 51 կետի.
4) բաժանորդի (հաճախորդի) հետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրեր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) ապահովել հեռախոսակապի ծառայությունների մատուցումը պայմանագրով և սույն Կանոններով սահմանված ժամկետներում.
6) բաժանորդի դիմումի համաձայն` կատարել բաժանորդային սարքի և գծի ամրագրումը.
7) հեռախոսագծի (գծերի) տեղադրումը, վերատեղադրումը կատարել համաձայն գործող սակագների, անկախ կատարվող աշխատանքների ծավալից և օգտագործվող նյութերի քանակից, եթե նոր տեղադրվող բաժանորդային գիծը (գծերը) չեն գերազանցում`
- օդային ներանցման դեպքում - 200 մ հեռախոսային գիծ (երկլար)` վերջնային սարքավորումից (մալուխային արկղից) մինչև հեռախոսաֆիկացվող տարածք.
- մալուխային ներանցման դեպքում - 40 մ` բաշխիչ տուփից մինչև հեռախոսային վարդակ:
Եթե բաժանորդային գծի երկարությունը գերազանցում է նշված նորմերը` բաժանորդը բացի տեղադրման համար սահմանված սակագնից պետք է վճարի լրացուցիչ աշխատանքների և նյութերի արժեքը: Լրացուցիչ աշխատանքների կատարման կարգը և վճարման պայմանները սահմանվում են հեռահաղորդակցության օպերատորի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրով:
Առավելագույնը բաժանորդից գանձել սահմանված բաժանորդային վարձի 50%-ը, երբ բաժանորդին 1 ամսից ավել մատուցվում է տեխնիկապես և որակապես ոչ լիարժեք ծառայություն, որը չի ապահովվում բաժանորդի անխափան և անընդհատ մուտքը դեպի համակցված հեռախոսացանց:
Նման դեպքերում գանձվող կրճատված բաժանորդային վարձի չափը որոշում է լիազորված մարմինը.
8) ոչ բաժանորդի մեղքով հեռախոսակապի խափանումների դեպքերում ամրագրել խափանման օրը, ժամը և կատարել բաժանորդային վարձի վերահաշվարկ բաժանորդային սարքավորման չաշխատած ամբողջ ժամանակի համար:
9) օպերատորը պարտավոր է օգտվողներին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել հեռախոսացանցերում գոյություն ունեցող խոշոր վթարների և դրանց վերացման հավանական ժամկետների մասին.
10) մատուցած (բաժանորդային և բաժանորդային-ժամավճարային) ծառայությունների համար հաշվարկ կատարելիս բաժանորդին հաշիվ ներկայացնել սույն Կանոնների 81 կետի համաձայն, բայց ոչ ուշ, քան հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող 20 օրվա ընթացքում: Նշված ժամկետում մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները չստանալու դեպքում, բաժանորդը չի ազատվում վճարումները կատարելու պարտականությունից.
11) օպերատորի նախաձեռնությամբ բաժանորդահամարի փոփոխության կամ հեռախոսի անջատման անհրաժեշտության դեպքում տեղյակ պահել բաժանորդին` ըստ սույն Կանոնների 36 կետի.
12) տեղական հեռախոսակապի ծառայությունների համար բաժանորդային - ժամավճարային հաշվարկ թույլատրվում է կատարել միայն թվային կայանների բաժանորդների համար.
13) հեռախոսակապի ծառայություններից օգտվողներին տեղեկացնել սակագների փոփոխությունների մասին ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 30 օր առաջ.
14) հեռախոսավարի միջոցով միջքաղաքային և միջազգային ծառայություններ մատուցելիս բաժանորդներին տեղեկացնել վճարովի նվազագույն խոսակցության տևողության մասին, որը սահմանված է հեռահաղորդակցության օպերատորի կողմից, լիազորված մարմնի համաձայնությամբ.
15) հեռախոսակապի ծառայությունների դիմաց չվճարման պատճառով անջատված բաժանորդային սարքավորումները միացնել պարտքը մարելու պահից հաշված 24 ժամվա ընթացքում.
16) բաժանորդի դիմումի համաձայն կատարել հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագրի (դիմումի) վերաձևակերպում.
17) օգտվողներին տեղեկացնել սույն Կանոնների մասին.
18) իր կողմից բաժանորդին չհիմնավորված հաշիվ ներկայացնելիս ազատել նրան հաշվի վճարման պարտավորություններից` հաշվում նշված ժամանակահատվածի համար.
19) չներկայացնել հաշիվ իր մեղքով հաշվարկային ժամանակահատվածին նախորդած ժամանակահատվածների ընթացքում սխալ հաշվարկված հեռահաղորդակցության ծառայությունների համար: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված, ոչ իր մեղքով սխալ հաշվարկված նախորդ ժամանակահատվածների հեռահաղորդակցության ծառայությունների ճշտումներ կարող են կատարվել և ճշտված հաշիվներ կարող են ներկայացվել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
20) լիազորված մարմնին տեղեկություններ ներկայացնել անձանց (բաժանորդների) դիմում-բողոքների հետ տարվող աշխատանքների մասին, համաձայն լիազորված մարմնի կողմից մշակված և օպերատորի հետ համաձայնեցված հաշվետվությունների ձևերի և ժամկետների:
51. Օպերատորի կողմից բաժանորդներին և հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարունակի`
- հեռահաղորդակցության օպերատորի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), աշխատանքի ռեժիմը.
- լիազորված մարմնի կողմից հեռահաղորդակցության օպերատորին տրված լիցենզիայի համարը և գործողության ժամկետը.
- օգտվողներին մատուցվող հիմնական և լրացուցիչ (վճարովի և անվճար) հեռախոսակապի ծառայությունների ցանկը.
- հեռախոսակապի հիմնական և լրացուցիչ ծառայություններ տրամադրելու պայմանները և կարգը.
- հեռախոսակապի ծառայությունների տրամադրման սահմանափակումները.
- հեռախոսակապի ծառայությունների մատուցման որակը որոշող նորմատիվ փաստաթղթերը.
- հեռահաղորդակցության ծառայությունների սակագները և այդ ծառայությունների մատուցման և վճարման արտոնությունները.
- հեռախոսակապի ծառայությունների վճարման կարգը և ձևերը.
- նոր ավտոմատ հեռախոսակայանների շահագործման (ներդրման) և գործող հեոախոսակայանների բաժանորդային ունակության ավելացման ժամկետները.
- հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար դիմումների բավարարման կարգն ու ժամկետները և պայմանագրերի կնքման հերթի շարժը.
- հեռախոսացանցերում օգտագործման համար թույլատրված սերտիֆիկացված բաժանորդային սարքերի ցանկը.
- տեղեկատու և վերանորոգման ծառայությունների հեռախոսահամարները:
Ծառայությունների մատուցման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը օպերատորը (օպերատորին ներկայացնող իրավասու անձը) պետք է օգտվողներին տրամադրի անվճար, մատչելի և տեսանելի ձևով:
Հեռահաղորդակցության օպերատորը, օգտվողի պահանջով, պարտավոր է նրան տրամադրել լրացուցիչ տեղեկություններ հեռահաղորդակցության օպերատորի միջոցով մատուցվող հեռախոսակապի ծառայությունների վերաբերյալ:
52. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի բաժանորդին պարտադրելու հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագրի մեջ մտցնել առանձին տրամադրվող վճարովի լրացուցիչ ծառայություններ:
53. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք չունի հեռախոսակապի ծառայությունների մի տեսակի տրամադրումը պայմանավորել մեկ այլ տեսակի պարտադիր տրամադրմամբ:
54. Հեռահաղորդակցության օպերատորը իրավունք ունի`
1) անջատել բաժանորդի վերջնային բաժանորդային սարքավորումները (գծերը), հաշվետու ամսվան (հաշվարկային ժամանակահատվածին) հաջորդող ամսվա մինչև վերջին օրը ներառյալ բաժանորդի կողմից հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու դեպքում, բացի սույն կանոնների 6-րդ կետում նշված դեպքերում:
Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող երկրորդ ամսվա ընթացքում հեռախոսակապի ծառայությունների առկա պարտքերի մարման դեպքում, անջատված բաժանորդային սարքավորումները (գծերը) ենթակա են միացման.
2) հանել սույն կետի «1» ենթակետով սահմանված ժամկետում անջատված բաժանորդային հեռախոսահամարը (գծերը) հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող երկրորդ ամսվա մինչև վերջին օրը ներառյալ հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքերը չվճարելու դեպքում, հանման օրվանից երկու ամսվա ընթացքում պահպանելով տեխնիկական տվյալները և վերականգնման հնարավորությունը:
Հեռախոսահամարի հանման օրվանից երկու ամսվա ընթացքում բաժանորդի կողմից առկա պարտքերը չմարելու և վերականգնման միանվագ ծառայության վարձը չմուծելու դեպքում պայմանագիրը համարվում է խզված և հեռախոսակապի ծառայությունների մատուցումը (նոր տեղադրում) իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
3) հանել բաժանորդային հեռախոսահամարը (գծերը) և խզել բաժանորդային պայմանագիրը, եթե բաժանորդին տրամադրված հեռախոսագիծը (գծերը), առանց լիազորված մարմնի լիցենզիայի և օպերատորի հետ համաձայնեցման օգտագործվում է շահույթ ստանալու նպատակով:
55. Հեռահաղորդակցության օպերատորը օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նրան վերապահված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
VIII. ԲԱԺԱՆՈՐԴԻ (ՀԱՃԱԽՈՐԴԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
56. Բաժանորդը պարտավոր է`
- տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի, հեռախոսով տրված հեռագրերի ծառայությունների և հեռահաղորդակցության այլ ծառայությունների համար, որոնք կատարվում են բաժանորդին պատկանող բաժանորդային սարքավորումների օգնությամբ, վճարումներ կատարել լրիվ ծավալով և պայմանագրում նշված ժամկետներում.
- չօգտագործել համապատասխան սերտիֆիկատ չունեցող բաժանորդային սարքավորումներ.
- 1-ամսյա ժամկետում օպերատորին տեղեկացնել բնակարանից իր դուրս գալու, հեռախոսաֆիկացված բնակելի տարածքների վաճառքի, ազգանվան, բնակության հասցեի փոփոխման, հեռախոսակապի ծառայությունների մատուցման և վճարման արտոնությունների ձեռքբերման կամ կորցնելու մասին.
- բաժանորդային գիծը և իր տարածքներում ունեցած բաժանորդային սարքավորումները պահպանել սարքին վիճակում.
- հեռախոսակապի ծառայություններ ստանալու համար հեռահաղորդակցության օպերատորին տեղեկացնել բաժանորդային սարքավորման ձևի մասին.
- զուգտակ սխեմայով նույն բաժանորդային գիծը օգտագործող բաժանորդների համար չստեղծել բարդություններ հեռախոսակապից օգտվելիս.
- բացառել ինքնուրույն որևէ աշխատանքի կատարումը, կապված բաժանորդային սարքավորումների և հեռախոսային գծերի հետ.
- բացառել իրեն տրամադրված հեռախոսագծի (գծերի) միջոցով հեռախոսակապի ծառայությունների մատուցումը` համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում.
57. Հաճախորդը պարտավոր է`
- հեռախոսակապի օգտագործման ընթացքում այլ անձանց համար անհարմարություններ չստեղծել.
- պայմանագրով որոշված ժամկետներում և լրիվ ծավալով կատարել վճարումներ տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների համար, որոնք տրամադրվել են կոլեկտիվ օգտագործման վայրերում և տաքսաֆոնների (քարտֆոնների) օգտագործմամբ.
- պահպանել տաքսաֆոնների (քարտֆոնների) և խոսակցական կետերի սարքավորումներից օգտվելու կանոնները:
58. Բաժանորդն (հաճախորդն) իրավունք ունի`
- պահանջել օրենքով կամ այլ նորմատիվ ակտերով նախատեսված արտոնությունների և առավելությունների ապահովում.
- հեռախոսացանցի օգտագործման միջոցով վարել հեռախոսային խոսակցություն և տեղեկատվության փոխանակում, փոխանցում.
- պահանջել հեռախոսակապի ծառայությունների վճարման վերահաշվարկ կամ այդ ծառայություններից օգտվելու համար հեռախոսակապի բացակայության ժամանակահատվածում դրամական միջոցների վերադարձ.
- օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների չկատարման կամ ոչ պատշած կատարման դեպքում ներկայացնել բողոք.
- հրաժարվել պայմանագրով չնախատեսված ծառայությունների վճարումից:
Բաժանորդն (հաճախորդն) ունի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոններով նախատեսված այլ իրավունքներ:
IX. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
59. Հեռախոսակապի հիմնական և լրացուցիչ ծառայությունների սակագները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հեռախոսակապի անվճար ծառայությունների ցանկը սահմանում է լիազորված մարմինը:
60. Օգտվողներին մատուցվող հեռահաղորդակցության միանման ծառայությունների սակագները պետք է լինեն միատեսակ բոլոր օգտվողների համար:
61. Տեղական հեռախոսացանցի միացումները վճարվում են բաժանորդային կամ բաժանորդային-ժամավճարային վճարման կարգի կիրառմամբ:
Միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի միացումները` տրամադրված հեռախոսավարի օգնությամբ կամ ավտոմատ կերպով և հեռախոսային միացումները` ավտոմատ հեռախոսների (տակսոֆոնների) միջոցով, վճարվում են ըստ հեռախոսային միացման տևողության:
62. Ելնելով միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների մատուցման հրատապությունից, կիրառվում են սակագների հետևյալ տեսակները`
● սովորական
● շտապ
Շտապ սակագնի համար կիրառվում է բարձր գործակից սովորականի համեմատ, բայց ոչ ավել քան 3 միավոր:
Միջքաղաքային կամ միջազգային խոսակցության շտապ պատվերի ժամանակի խախտման դեպքում, վճարումը կատարվում է այն սակագնով, որը գործում է սովորական պատվերի համար, վերադարձնելով բաժանորդին (հաճախորդին) վճարի տարբերությունը:
63. Միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ավտոմատ կապի օգտագործման ժամանակ, միացման տևողությունը որոշվում կամ հաշվարկվում է յուրաքանչյուր անձի կամ բաժանորդային սարքավորման պատասխանի պահից մինչև կանչվող անձի կամ բաժանորդային սարքավորման անջատման պահը ընկած ժամանակահատվածի համար:
Բաժանորդայ ին սարքավորումների շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև հեռախոսակապի տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են`
● տվյալների փոխանցման սարքավորումները (մոդեմները և այլն).
● ֆաքսիմիլային սարքը.
● ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքավորումը.
● հեռախոսահամարի որոշիչով հեռախոսային սարքը.
● բաժանորդային այլ սարքավորումները, որոնք փոխարինում են բաժանորդին նրա բացակայության ընթացքում և ապահովում ինֆորմացիայի փոխանակումը:
64. Եթե միջքաղաքային հեռախոսակապի ծառայությունների մատուցման ընթացքում հեռախոսավարը պարզում է, որ կանչվող անձի գիծը միացված է բաժանորդային սարքին, որը փոխարինում է բաժանորդին վերջինիս բացակայության ժամանակ, ապա հեռախոսավարը պարտավոր է այդ մասին տեղեկացնել օգտվողին:
Հեռախոսակապի իրականացման համաձայնեցման դեպքում, ծառայության դիմաց վճարը որոշվում է ըստ հեռախոսակապի տևողության:
Եթե օգտվողը համաձայն չէ այդպիսի միացմանը, ապա հեռախոսավարի կատարած աշխատանքի դիմաց վճար չի գանձվում:
65. «Տվյալ անձի կանչը հեռախոսի մոտ» կամ «անհատական խոսակցություն» ծառայությունների տևողության սկիզբը որոշվում է սկսած այն պահից, երբ պատասխանում է կանչվող անձը կամ նրան փոխարինող անձը (իր համաձայնությամբ) կամ նրան պատկանող բաժանորդային սարքը:
66. Միջազգային և միջքաղաքային հեռախոսակապի չկայացման դեպքում, որի պատճառը կարող է լինել կանչվող անձի բացակայությունը, բաժանորդից (հաճախորդից) գանձվում է մեկ րոպեի վճար` համաձայն պատվիրված խոսակցության սակագնի:
67. Հեռախոսավարի միջոցով «կոնֆերենց կապի» ծառայության տևողությունը հաշվարկվում է կանչվող անձերի և կանչող անձի միջև կապի միացումից հետո և վերջանում է կանչվող անձերի անջատման ազդանշանով:
68. Հեռահաղորդակցության ցանցերի ծանրաբեռնվածության ռացիոնալ բաշխման նպատակով հեռահաղորդակցության օպերատորը կարող է տեղական, միջքաղաքային և միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների համար սահմանել սակագներ, որոնք կդիֆերենցվեն ըստ ժամերի, ինչպես նաև կարող է հաստատել արտոնյալ սակագներ` կոնկրետ շաբաթվա օրերի համար, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:
69. Համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ հեռահաղորդակցության օպերատորը, ելնելով օգտագործվող կոմուտացիոն սարքավորումների հնարավորություններից, սահմանում է նվազագույն սակագրման միավորը տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումների համար (Էլեկտրակապի Միջազգային Միության կողմից առաջարկվող ժամանակի միավորներով կամ պարբերաբար կրկնվող իմպուլսներով): Ընդ որում սակագրման միավորը չի կարող գերազանցել 1 րոպեն:
70. Հեռախոսային միացումների վճարը որոշելիս հաշվի է առնվում հեռախոսային խոսակցության տևողությունը, ըստ սակագրվող միավորների քանակի, սույն Կանոնների 69 կետին համաձայն:
71. Հեռախոսավարի միջոցով միջքաղաքային և միջազգային հեռախոսային միացումներ կատարելիս, հեռահաղորդակցության օպերատորը իրավասու է սահմանել վճարման ենթակա հեռախոսային միացման նվազագույն տևողությունը: Նվազագույնից քիչ տևողությամբ միացումների համար վճարվում է նվազագույնի չափով:
Նշված նվազագույն հեռախոսային միացման տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:
72. ժամավճարային տեղական, միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացումների վճարումները կատարվում են տվյալ միացման օրվա գործող սակագների հիման վրա:
73. Հեռախոսավարի միջոցով մատուցվող միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացման վարձ չի գանձվում, եթե այն չի կայացել հեռահաղորդակցության օպերատորի մեղքով:
Պատվերներում փոփոխությունները վճարման ենթակա չեն:
74. Նախօրոք պատվիրված միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացում տրամադրելու պահին բաժանորդի (հաճախորդի) հրաժարվելու դեպքում, նրանից գանձվում է մեկ րոպեի արժեքը, ըստ պատվիրված խոսակցության սակագնի:
75. Եթե միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացման բաժանորդը (հաճախորդը) կանչվող բաժանորդային սարքավորման բաժանորդային համարը սխալ է նշել, նա վճարում է հեռախոսային միացումն իրականացնելու տևողության համար, ըստ տվյալ պատվերի համար գործող սակագների:
76. «Միջքաղաքային հեռախոսային խոսակցության պատվերում նշված բաժանորդային համարներից (մինչև 5 համարներ) որևէ մեկով» լրացուցիչ ծառայությունից օգտվելիս, բաժանորդից` նշված երկու համարներից որևէ մեկով կանչի դեպքում լրացուցիչ վարձ չի գանձվում: Երրորդ, չորրորդ և հինգերորդ հեռախոսահամարով կանչի դեպքում գանձվում է լրացուցիչ վարձ:
77. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ելից բոլոր միջազգային հեռախոսային խոսակցությունների համար վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, բացի կանչվող անձի հաշվին վճարվող միջազգային հեռախոսակապի ծառայություններից:
78. Սպասարկման ավտոմատացված համակարգով մատուցվող, տեղական (ծառայության ժամավճարային ձևի դեպքում), միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային միացումների համար բաժանորդին (հաճախորդին) հաշիվ ներկայացնելու հիմք են հանդիսանում համակարգիչներում արժեքը հաշվարկող տվյալները, որոնք գրանցվում են մագնիսային կրիչի վրա (մագնիսային ժապավեն, սկավառակ): Հեռախոսավարի միջոցով միջքաղաքային կամ միջազգային միացումներ տրամադրելու ժամանակ` բլանկ-պատվերում հեռախոսավարի մուտքագրված տվյալների հիման վրա, որոնք նաև մուտքագրված են հեռախոսավարի կողմից էլեկտրոնային կոմուտատորների մագնիսային կրիչների վրա (ժապավեններ, սկավառակներ):
X. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՍԱՐ
79. Հեռախոսակապի ծառայությունների վճարման ձևը և կարգը սահմանվում են հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրով և սույն Կանոններով:
Տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների հաշվարկները վարում է ծառայություն մատուցող հեռահաղորդակցության օպերատորը կամ պայմանագրով նրա կողմից լիազորված անձը:
Հեռահաղորդակցության օպերատորը պարտավոր է բաժանորդին հնարավորություն տալ մուծելու ստացած հեռախոսակապի ծառայությունների վճարները պայմանագրով իր կողմից լիազորված անձանց (օրինակ` փոստ, բանկեր կամ այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք) ցանկացած բաժանմունքում:
80. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռախոսակապի բոլոր տեսակի ծառայությունների վճարումները կատարվում են դրամով:
Հեռահաղորդակցության ծառայությունների վճարման միջոց կարող են հանդիսանալ պլաստիկ քարտերը, այդ թվում նախօրոք վճարված հեռախոսային քարտերը, կրեդիտ քարտերը և այլն:
81. Հեռախոսակապի ծառայությունների հաշվարկային ժամանակամիջոցը սահմանում է հեռահաղորդակցության օպերատորը, ընդ որում հաշվարկի ժամկետը պետք է կազմի մեկ ամսից ոչ ավելի:
82. Հեռախոսակապի մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդին ներկայացվում է հաշիվ, որը պարունակում է`
● հեռահաղորդակցության օպերատորի ռեկվիզիտները, անվանումը, հեռախոսահամարը
● հաշվարկվող ժամանակահատվածը
● բաժանորդի անձնական հաշվի համարը
● հաշվետու ժամանակահատվածում բաժանորդին մատուցված հեռախոսակապի ծառայությունների տեսակները (միանվագ ծառայություններ, բաժանորդային վարձ, տեղական, միջքաղաքային, միջազգային խոսակցություններ և հեռախոսակապի այլ լրացուցիչ ծառայություններ)
● մատուցված ծառայությունների գումարները, որը ներկայացվում է բոլոր տեսակի ծառայությունների և յուրաքանչյուր բաժանորդային սարքավորման (հեռախոսահամարի) համար, ներառյալ բաժանորդային վարձը
● մատուցված ծառայությունների ընդհանուր գումարը
● ԱԱՀ-ի գումարը առանձին տողով
● նախորդ ժամանակաշրջանի առկա պարտքերի և կանխավճարների մնացորդային գումարները
● վճարման ենթակա ընդհանուր գումարը
● հաշվի ներկայացման և վճարման ժամկետներ:
Բաժանորդի պահանջի դեպքում օպերատորը ներկայացնում է միջքաղաքային և միջազգային խոսակցությունների հաշվետու ամսվա վերծանումը, որը յուրաքանչյուր խոսակցության վերաբերյալ պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.
● ամսաթիվը
● միացումն իրականանալու ժամը
● տևողությունը
● գումարը
● հեռախոսահամարը, որի հետ կայացել է միացումը և տարածքային հեռախոսային կոդը
● հաշվետու ժամանակահատվածում կայացած տեղական խոսակցությունների համար նշվում է դրանց ընդհանուր քանակը, տևողությունը և գումարը:
Բաժանորդի պահանջի դեպքում հեռահաղորդակցության օպերատորը հաջորդ փոխադարձ համաձայնեցված ժամանակահատվածի համար բաժանորդին է ներկայացնում նաև տվյալներ տեղական յուրաքանչյուր խոսակցության վերաբերյալ, որը պետք է բավարարի միջքաղաքային և միջազգային իտսակցությունների վերծանմանը ներկայացվող պահանջներին:
Միջքաղաքային և միջազգային խոսակցությունների վերծանումների տրամադրման պահանջը չի կարող գերազանցել նախորդ վեց ամսվա ժամանակահատվածը:
83. Տաքսաֆոնների (քարտֆոնների) օգտագործմամբ կատարված հեռախոսակապի ծառայության վճարումները կատարվում են հեռահաղորդակցության օպերատորից ձեռք բերվող ժետոններով, պլաստիկ քարտերով կամ այլ միջոցներով:
Արտակարգ և վթարային ծառայությունների կանչերը ավտոմատ հեռախոսներից (տակսոֆոններից) կատարվում են անվճար:
84. Տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների վճարը իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ (փոխանցում) ձևով:
Հեռախոսակապի ծառայության վճարը կատարվում է անմիջապես նրա կայանալուց հետո, նախապես վճարման ձևով կամ էլ վճարումը հետաձգվում է հաշվարկվող ժամկետին համապատասխան:
85. Հեռահաղորդակցության օպերատորը սահմանում է հեռախոսակապի ծառայության համար վճարման ժամկետը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, բայց հաշիվ ներկայացնելու պահից 10 օրից ոչ պակաս:
XI. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
86. Վնասվածք է համարվում անընդմեջ հեռախոսակապի խափանումը, ինչը հաստատվում է ստուգիչ-փորձարկող սարքավորումներով կամ բաժանորդի հայտով (բանավոր կամ գրավոր):
87. Կայանային վնասվածքներ են համարվում հեռախոսակայանների բոլոր այն վնասվածներները, որոնք խախտում են կայանի աշխատանքն ամբողջությամբ, առանձին հանգույցներում, սարքերում կամ մասերում:
88. Մալուխային վնասվածքներ են համարվում` մալուխի առանձին զույգերի (ջիղերի) շարքից դուրս գալը թռիչքում կամ կցորդիչում, ինչպես նաև վերջնային մալուխային սարքավորումում (բաշխիչ պահարաններ և տուփեր, մալուխային արկղեր):
89. Վնասվածքի տևողություն է համարվում հեռախոսակապի խափանման մասին բաժանորդի հայտի ներկայացման պահից մինչև վնասվածքի վերականգնման ժամանակահատվածը, ներառյալ գիշերային ժամամանակը, տոնական և հանգստյան օրերը:
90. Հեռախոսակապի խափանման մասին բաժանորդի հայտը պետք է ընդունվի հեռախոսակայանի վերանորոգման գրասենյակում աշխատանքային օրվա ընթացքում, այդ թվում տոնական և հանգստյան օրերին:
Հեռախոսակապի խափանման վերաբերյալ բաժանորդների հայտերի և վնասվածքների վերացման հաշվառումը կատարվում է ինչպես հեռահաղորդակցության օպերատորի կողմից մշակված առանձին մատյաններում և բաժանորդային քարտերում, այնպես էլ համակարգիչներով:
91. Կայանային վնասվածքի թույլատրելի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը:
92. Տեղական հեռախոսային ցանցերում մինչև 100 զույգ ունակության մալուխների վնասվածքների (վթարների) դեպքերում բաժանորդային սարքավորման վնասվածքի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամ:
100 զույգից ավել ունակությամբ մայրուղային մալուխների խոշոր վնասվածքների (վթարների) դեպքերում, բաժանորդային սարքավորման վնասվածքի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 օր:
93. Բաժանորդային սարքավորման աշխատանքի վերականգնման հսկիչ ժամկետը կազմում է 24 ժամ` հայտի ներկայացման պահից:
94. Միջքաղաքային հեռախոսակապի վնասվածքների վերականգնման առավելագույն ժամանակը կազմում է`
1) տոնալ հաճախության կապուղիների - 1 ժամ.
2) կայանային - 1 ժամ.
3) գծային`
- տրակտի փոխարինում (պահուստային տրակտի առկայության դեպքում) - 30 րոպե.
- պահուստային տրակտի բացակայության դեպքում - 12 ժամ:
95. Միջքաղաքային հեռախոսային ցանցի պատվերամիացնող և միացնող գծերի վնասվածքների վերացման առավելագույն ժամանակը կազմում է 12 ժամ:
96. Միջազգային հեռախոսակապի վնասվածքների վերականգնման ժամանակը կազմում է.
1) կայանային - մինչև 1 ժամ.
2) գծային`
- անցում ռեզերվի - մինչև 40 րոպե.
- վնասվածքների վերացում - մինչև 24 ժամ:
XII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
97. Հեռահաղորդակցության օպերատորը օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բաժանորդի (հաճախորդի) նկատմամբ պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ ձևով կատարելու, հեռախոսակապի ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու և որակը չապահովելու, խափանումները (թերությունները) վերացնելու ժամկետները խախտելու և ոչ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար:
98. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու դեպքում բաժանորդը (հաճախորդը) իրավասու է իր ընտրությամբ`
● հեռահաղորդակցության օպերատորին նշանակել նոր ժամկետ, որի ընթացքում պետք է մատուցվի հեռախոսակապի ծառայությունը և պահանջել այդ ծառայության գնի իջեցում.
● խզել հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը:
Հեռախոսակապի ծառայության մատուցման ընթացքում խախտումներ (թերություններ) հայտնաբերելիս բաժանորդը (հաճախորդը) իրավասու է իր ընտրությամբ պահանջել`
● հեռախոսակապի ծառայությունների խախտումների (թերությունների) անհատույց վերացում.
● հեռախոսակապի ծառայության գնի իջեցում.
● խզել հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրերը խափանումների (թերությունների) սահմանված ժամկետում չվերացման դեպքում:
Բաժանորդը իրավունք ունի պահանջել պատճառած վնասների լրիվ հատուցում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
99. Հեռախոսային ծառայությունների մատուցման վերաբերյալ բողոքները և պահանջները քննարկվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
100. Սույն Կանոնների դրույթները խախտող անձինք (օպերատոր, բաժանորդ, հաճախորդ) պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հավելված N 1
Հեռախոսակապի ծառայությունների
մատուցման կանոնների |
Հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման
____________________________________________________________________________
(հեռահաղորդակցության օպերատորի անվանումը, հասցեն)
____________________________________________________________________________
Դ ի մ ու մ
1. Ազգանուն, անուն, հայրանուն__________________________________________________
2. Հասցե_____________________________________________________________________
3. Հեռախոսաֆիկացման ենթակա տարածք________________________________________
4. Դիմողի անձը հաստատող և տվյալ տարածքի նկատմամբ դիմողի իրավունքը հաստատող փաստաթղթեր
____________________________________________________________________________
(դիմողի անձնագրի կամ սահմանված կարգով ձևակերպված անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ)
_____________________________________________________________________________________________________
(վարձակալության կամ սեփականության իրավունքի վկայական, պայմանագիր)
5. Արտոնություններից օգտվելու հիմքի առկայությունը
___________________________________________________________________________
(արտոնությունների կարգը, արտոնությունը հաստատող փաստաթղթի համարը, երր և ում կողմից է արվել փաստաթուղթը)
6. Դիմողի խնդրանքը` հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հնարավորությունն ուսումնասիրելու մասին
____________________________________________________________________________
(նշել բաժանորդային սարքավորման այն
____________________________________________________________________________
տեսակը, որը բաժանորդը նպատակ ունի օգտագործել հեռախոսակապի ծառայությունների ստացման համար)
________________________ __________________________________
(դիմողի ստորագրությունը) (դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Հեռահաղորդակցության օպերատորի ծառայողական նշումներ
Դիմումն ընդունված է ուսումնասիրման
_________________________________
(դիմումի ընդունման ամսաթիվը և հաշվառման համարը)
Հեռահաղորդակցության օպերատորի որոշումը դիմողի հետ հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու հնարավորության մասին
___________________________________________________________________________
(ընդունված որոշման էությունը)
Ընդունված որոշման մասին տեղեկացվել է դիմողին
_______________________________
(գրության ամսաթիվը և համարը)
_______________________________________________________________
(հեռահաղորդակցության օպերատորի լիազորված անձի ստորագրությունը)
Կ.Տ.
| |
Հավելված N 2
Հեռախոսակապի ծառայությունների
մատուցման կանոնների |
Հեռախոսակապի ծառայությունների մատուցման տիպային պայմանագիր
______________________ _______________________
շրջան (քաղաք) համայնք (ամսաթիվ)
Հեռահաղորդակցության օպերատորը _________________________________________,
(հեռահաղորդակցության օպերատորի անվանումը)
որը գործում է կանոնադրության և տրված N ______ լիցենզիայի հիման վրա, մի կողմից ի դեմս
____________________________________________________________________________
(հեռահաղորդակցության օպերատորի պաշտոնատար անձ, որն իրավասու է կնքելու հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիր)
մյուս կողմից բաժանորդի____________________________________________________,
(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի կամ սահմանված կարգով
_________________________________________________________________________
ձևակերպված անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ)
_______________________________________________ որոշման հիման վրա, կնքել են
(հեռահաղորդակցության օպերատորի անվանումը)
սույն պայմանագիրը հետևյալի մասին՝
1. Պայմանագրի առարկան
Հեռախոսային ցանցի մուտքի և հեռախոսակապից օգտվելու տրամադրում հեռախոսակապի հետևյալ ծառայությունների մատուցմամբ`
1.1. Տեղական ավտոմատ միացում.
1.2. Միջքաղաքային միացում (հեռախոսավարի կամ ավտոմատ միացման միջոցով).
1.3. Միջազգային միացում (հեռախոսավարի կամ ավտոմատ միացման միջոցով).
1.4._______________________________________________________________________
1.5._______________________________________________________________________
1.6._______________________________________________________________________
(նշել անհրաժեշտ ծառայությունները, բացակայող ծառայությունները նշել ըստ հեռահաղորդակցության օպերատորի համապատասխան անվանացուցակի)
2. Հեռահադորդակցության օպերատորի ծառայությունների մատուցման պայմանները
2.1. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելիս բաժանորդին տրամադրված բաժանորդային համարը ______________________________________
2.2. Բաժանորդային սարքավորման տեսակը ____________________________________
(հեռախոսային սարք, մոդեմ, ֆաքս և այլն)
2.3. Բաժանորդային սարքավորման միացման սխեման____________________________
_________________________________________________________________________
2.4. Բաժանորդային սարքավորման տեղադրման հասցեն__________________________
_________________________________________________________________________
2.5. Հեռախոսակապի ծառայությունների մատուցման և վճարման արտոնությունների
առկայությունը______________________________________________________________
3. Հեռահաղորդակցության օպերատորի միջոցների զարգացմանը բաժանորդի մասնակցությունը
__________________________________________________________________________
(չբավականացնող հեռահաղորդակցության գծերի անցկացման շինարարական
__________________________________________________________________________
աշխատանքների իրականացումը)
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4.1. Համաձայն հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների, հեռահաղորդակցության օպերատորը և բաժանորդը ունեն իրավունքներ և պարտականություններ.
4.2. Հեռահաղորդակցության օպերատորը պարտավորվում է բաժանորդին մատուցել հեռախոսակապից օգտվելու հնարավորություն, օգտագործելով հատկացված բաժանորդային համարը:
(հեռախոսակապից օգտվելու ժամանակի սկիզբը)
4.3. Բաժանորդը պարտավորվում է ժամանակին վճարել դեպի հեռախոսացանց մուտք հատկացնելու ծառայության համար:
5. Մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարումը
5.1. Հաշվի վճարման ձևը____________________________________________________
(կանխիկ, անկանխիկ (փոխանցում)
5.2. Մատուցված հեռախոսակապի ծառայությունների վճարման կարգը
_________________________________________________________________________
(նախնական վճար, ժամկետը երկարաձգած վճար)
5.3. Հեռահաղորդակցության օպերատորի կողմից մատուցված տեղական հեռախոսակապի ծառայությունների, օգտագործվող վճարման համակարգը
_________________________________________________________________________
(բաժանորդային, բաժանորդային-ժամանակավճարային)
5.4. Վճարման ժամկետը_____________________________________________________
Մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա մինչև վերջին օրը ներառյալ:
Պայմանագրի գործողության ժամկետը_________________________________________
(անժամկետ կամ նշել կոնկրետ ժամանակահատվածը)
7. Կողմերի պատասխանատվությունը
Հեռահաղորդակցության օպերատորը և բաժանորդը պատասխանատվություն են կրում համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, հեռախոսակապի ծառայությունների մատուցման Կանոնների և սույն պայմանագրի:
Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների հետ ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել:
Հեռահաղորդակցության օպերատոր Բաժանորդ
_________________________________ _______________________________
_________________________________ _______________________________
(հեռահաղորդակցության օպերատորի (բաժանորդի հասցեն)
հաշվարկային հաշիվը)
_________________________________ ________________________________
_________________________________ ________________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ.
Պայմանագրի դրույթների փոփոխումները
1. _______________________________________________________________________
_________________________________________________________________________
2. _______________________________________________________________________
_________________________________________________________________________
3. _______________________________________________________________________
_________________________________________________________________________
(նշել պայմանագրի որ կետն է փոփոխվում և փոփոխման հիմքերը)
___________________________ ___________________________
(լիազորված անձի ստորագրությունը) (բաժանորդի ստորագրությունը)
Կ.Տ.
| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության կողմից
Գրանցման համար 147
"26" փետրվարի 2002թ.
______________ Ռ. Հայրապետյան |