Համարը 
N 222-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
11.10.2003
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

,,Համաձայնեցված է,,       

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար              

_______________ Ս.Թևոսյան

,,Գրանցված է,,                   

 ԼՂՀ արդարադատության պետական                

վարչության կողմից 2003թ. հոկտեմբերի ''30''-ին

Գրանցման N 223

ԼՂՀ արդարադատության պետվարչության պետ

_________________ Ռ.Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

''11'' 10 2003թ.

N 222- Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԵԶ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 54-01/01 հրամանով հաստատված պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում ավելացնել 10-րդ կետ հետևյալ խմբագրությամբ.

,,Համայնքի վարչական սահմաններից դուրս շրջանի վարչական սահմաններում կամ շրջանի իրավասության տակ գտնվող ազատագրված տարածքներում պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և պահուստային ֆոնդի հողամասերի, անկախ մակերեսից, աոաջին անգամ վարձակալության /օգտագործման/ տրամադրելու դեպքում, հաշվի առնելով ականների հնարավոր առկայությունը, վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների՝ հիմք ընդունելով շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, պետական գրանցման համար - 2000 դրամ”

2. Սահմանված կարգով վճարների ցանկում կատարված լրացումը համաձայնեցնել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։

3. Սահմանված կարգով վճարների ցանկում կատարված լրացումը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Գ.Միրգոյանի վրա։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ, հաշվառման բաժնի պետ Ա. Ծատուրյանի վրա։

6. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2003 թվականի նոյեմբերի 1-ից։

 

 

 Պետական կոմիտեի նախագահ

Վ.Ալեքսանյան