Համարը 
ՀՕ-10
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ԼՂՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հիմնադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերազանցության բարձրագույն աստիճան «Արցախի հերոս» կոչումը:

 

Հոդված 2. «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակողի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:

 

Հոդված 3. «Արցախի հերոս» կոչումը շնորհվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին:

 

Հոդված 4. «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության կողմից:

 

Հոդված 5. «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե Արծիվ» շքանշանը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

3 հունիսի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10