ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 956-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի
N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման տեքստում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով, իսկ «ֆինանսների նախարար» բառերը՝ «ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովադակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հրապարակումները գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղադրում են ինքնուրույն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված կարգով:».
3) որոշման 6-րդ կետում՝
ա. «2012 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետ.
«3) մինչև 2014 թվականի հունիսի 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական և մասնավոր հատվածների գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը:».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետը.
5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված պետական գնումների տարեկան հաշվետվությունը լիազոր մարմինը հրապարակում է մինչև հաջորդող տարվա հուլիսի 1-ը.
2) գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման և բացահայտման նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 17-ի N 63-Ա որոշմամբ հաստատված ուղեցույցում նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման դեպքում, պատվիրատուները հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և N 1 հավելվածի 74-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 956-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգերը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:
2. Սույն կարգով հրավերին և պայմանագրին ներկայացվող պայմանները հանդիսանում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները: Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:
3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված կարգերի կիրարկման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝
1) գնումների պլանավորում.
2) գնումների նախապատրաստում.
3) պայմանագրի կնքում.
4) պայմանագրի կատարում:
5. Գնումների գործընթացին առնչվում են նաև հետևյալ գործընթացները (գործառույթները)`
1) հաշվետվողականություն.
2) հսկողություն:
6. Հաշվետվողականությունը պատվիրատուի կողմից ձեռնարկվող միջոցների ամբողջությունն է, որով ապահովվում են գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական, արժանահավատ և ժամանակին տեղեկությունների առկայությունը:
7. Հսկողությունը պատվիրատուի կողմից գնումների գործընթացի ինքնուրույն գնահատումն է: Հսկողության նպատակն է ապահովել, որ`
1) առկա ռեսուրսներն օգտագործվեն և գործառույթները կատարվեն նախանշված պայմաններին համապատասխան.
2) միջոցները պաշտպանված լինեն վատնումից, խարդախությունից.
3) որոշում կայացնելու համար առկա լինի վստահելի և ժամանակին ներկայացված տեղեկատվություն:
8. Հսկողության տեսակներն են`
1) նախնական հսկողություն, երբ մինչև գործարքի կատարումն է գնահատվում դրա համապատասխանությունը (օրինականությունը) այդ գործարքի կատարման համար սահմանված պայմաններին.
2) հետ հսկողություն, երբ գործարքի համապատասխանությունը (օրինականությունը) այդ գործարքի կատարման համար սահմանված պայմաններին գնահատվում է գործարքի կատարումից հետո:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն են իրականացնում այլ մարմիններ:
III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
10. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝
1) գնումների համակարգողը.
2) պատասխանատու ստորաբաժանումը.
3) գնահատող հանձնաժողովը:
11. Պատվիրատուի ղեկավարը`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններում` մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը.
2) պետական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
3) պետական ոչ առևտրային կազմակերպություններում` կազմակերպության ղեկավարն է (գործադիր մարմին) կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
4) պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
5) պետության կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներում (միություններում)` միավորման գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
6) պետությունից կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
7) հանրային կազմակերպություններում` կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:
12. Պատվիրատուի ղեկավարը`
1) սահմանում է՝
ա. գնումների համակարգող,
բ. պատասխանատու ստորաբաժանում,
գ. գնահատող հանձնաժողով.
2) հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը.
3) հաստատում (կնքում) է պայմանագիրը:
13. Գնումների համակարգողը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
14. Սույն կարգի իմաստով շինարարական աշխատանքները ներառում են կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքները:
15. Պատասխանատու`
1) ստորաբաժանումը՝
ա. կազմում և հաստատում է գնման հայտը,
բ. հսկողություն է իրականացնում պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն) պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ,
գ. ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը,
դ. ներկայացնում է այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով,
ե. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնման ընթացակարգի վերանայման մասին.
2) ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`
ա. համապատասխան ստորաբաժանումը,
բ. ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրված անձինք` խորհրդատու կամ խորհրդատուներ.
3) ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումների համակարգողին.
4) ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձինք (ներկայացուցիչները)`
ա. պետք է ունենան գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշվում է` ելնելով գնման առարկայի տեսակից: Եթե պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա պատասխանատու ստորաբաժանման աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրում է համապատասխան փորձագետ (մասնագետ),
բ. կամ հրավիրած փորձագետը (մասնագետը) չեն կարող մասնակցել գնման հայտի նախագծմանը, եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները կարող են հանդիսանալ տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ գնման հայտի նախագծմանը մասնակցող անձինք (ներկայացուցիչները) ստորագրում են համապատասխան հայտարարություն:
Նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրի նախագծի կազմմանը մասնակցում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցիչը, իսկ ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ճանապարհների ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման դեպքում` այն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնց վարչական սահմաններում է գտնվում տվյալ ճանապարհի հատվածը:
16. Գնահատող հանձնաժողովը`
1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում հրավերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):
17. Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջող մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում`
1) եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ).
2) պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է հիմնավորել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուի անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը.
3) հանձնաժողովի անդամը կամ հրավիրված փորձագետը (մասնագետը) չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները կարող են հանդիսանալ գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամը և հրավիրած փորձագետը (մասնագետը) ստորագրում են համապատասխան հայտարարություն:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
18. Գնումների պլանը, որի լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, հաստատվում է`
1) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը` հետևյալ օրինակելի ձևով՝
|
Պատվիրատուն` ----------------------------- |
|
(Ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման) |
|
Ծրագիրը` |
|
Անվանումը` ----------------------------------- |
|
բաժին` -- խումբ` -- դաս` -- ծրագիր` -- |
|
(Ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) |
|
Գնման առարկան |
Չափման
միավորը |
Քանակը |
Ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ) |
Գնման ձևը (ընթացակարգը) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ապրանքներ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Աշխատանքներ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Ծառայություններ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
2) այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը` հետևյալ օրինակելի ձևով՝
|
Պատվիրատուն` ----------------------------- |
|
Ծրագիրը` |
|
Անվանումը` ----------------------------------- |
|
ֆինանսավորման աղբյուրը` ------------- |
|
Գնման առարկան |
Չափման
միավորը |
Քանակը |
Ընդհանուր
գումարը
(ՀՀ դրամ) |
Գնման ձևը
(ընթացակարգը) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ապրանքներ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Աշխատանքներ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Ծառայություններ |
|
|
|
|
|
-- |
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
19. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը գնումների պլանի հաստատման (փոփոխման) օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում լրացուցիչ (գնումների սկզբնական պլանում չներառված) գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:
20. Գնման գործընթացների կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ կատարվում են`
1) պատվիրատուի կողմից, եթե փոփոխությունը չի ենթադրում բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե փոփոխությունը ենթադրում է բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն:
22. Պատվիրատուի այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ կատարվում են տվյալ գնումների պլանի հաստատման կարգով:
23. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով:
24. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, եթե տվյալ շինարարական աշխատանքի համար նախագծային փաստաթղթերի առկայությունը և (կամ) դրանց փորձաքննությունը պարտադիր է: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
25. Բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած կարգով այն հրապարակելու համար:
26. Գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում գնման ձևի փոփոխությունների հիմնավորումների հետ միասին (այն դեպքում, եթե գնման ձև է սահմանվում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գնման ընթացակարգը), տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
27. Գնումների նախապատրաստման համար գնումների պլանում ներառված գնման յուրաքանչյուր առարկայի համար գնումների պլանը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է`
1) պատասխանատու ստորաբաժանում, և
2) գնումների համակարգող:
28. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գնումների պլանը հաստատվելու օրվան հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`
1) հաստատում է գնման հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը,
բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`
- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները` ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,
- «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները, ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակ, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են` սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,
գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն,
դ. պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը,
ե. օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները` անվանումը և գտնվելու վայրը, որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը.
2) պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության:
29. Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի՝ գնման առարկայի բնութագրերը և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ սահմանված պահանջները պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ:
30. Գնման ընթացակարգը կազմակերպելիս՝ օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`
1) եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, անկախ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված՝ մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում տվյալ գնման առարկան ներառված լինելու հանգամանքի.
2) եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա գնումը`
ա. կարող է իրականացվել պարզեցված ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված չէ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում,
բ. իրականացվում է շրջանակային համաձայնագրերով, եթե գնման առարկան ներառված է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում.
3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
4) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով.
|
1. բնական գազի մատակարարում |
|
2. էլեկտրաէներգիայի մատակարարում |
|
3. հեռախոսակապ, ինտերնետային կապ, կապուղիների վարձակալություն |
|
4. ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում, ջրահեռացում և
կեղտաջրերի մաքրում |
|
5. կենտրոնացված ջեռուցում |
|
6. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի հիմքով որպես
գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող)
հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում |
|
7. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի,
սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար
անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական
կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում |
|
8. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
|
9. հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և
հեռարձակում |
|
10. տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության միջոցների
ծառայություններ |
|
11. բարձրագույն և հետբուհական ուսուցում |
|
12. լրացուցիչ կրթության ուսուցում |
|
13. հանրակրթական դպրոցների ուսուցում |
|
14. երաժշտական դպրոցների ուսուցում |
|
15. երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
|
16. հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
|
17. ներառական կրթության ուսուցում |
|
18. մասնագիտացված հանրակրթական ուսուցում |
|
19. արտադպրոցական ուսուցում |
|
20. արհեստագործական ուսուցում |
|
21. միջին մասնագիտական ուսուցում |
|
22. անշարժ գույքի վարձակալություն և ձեռքբերում |
|
23. հիվանդանոցային ծառայություններ |
|
24. արտահիվանդանոցային ծառայություններ |
|
25. հանրային առողջապահական ծառայություններ |
|
26. առողջապահական հարակից ծառայություններ |
|
27. տուն-ինտերնատների ծառայություն |
|
28. պրոթեզներ, պրոթեզա-օրթոպեդիկ նյութեր, պրոթեզավորման և պրոթեզների տեղադրման
ծառայություններ |
|
29. առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր |
|
30. պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների
կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝
բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
|
31. անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
|
32. ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ |
|
33. բանկային սպասարկման ծառայություններ |
|
34. փոստային կապի ծառայություն |
|
35. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման
առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների` ներառյալ սպասարկման համար
անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
|
36. պետության ստեղծած կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռքբերում,
եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական
գործունեության առարկան, գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը,
աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է |
|
37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
մեդալների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական մեդալների և
դրանց տուփերի պատրաստում |
|
38. աղբահանության ծառայությունների ձեռքբերում |
|
39. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից
սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան` ավտոտրանսպորտային
միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության
ծառայությունների ձեռքբերում |
|
40. մշակութային արժեքներ հանդիսացող թանգարանային, հնագիտական, ազգագրական,
պատմական, կրոնական, գեղարվեստական ու գիտական նշանակության առարկաներ և
ստեղծագործություններ, արվեստի եզակի ստեղծագործություններ, ինչպես նաև մշակույթի
բնագավառի կատարողների ներկայացումներ և կատարումներ |
|
41. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքների
նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
|
42. ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում
հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի` էլեկտրոնային եղանակով ձեռք բերում |
|
43. պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան 50 տոկոսի չափով տեղական ծագում ունեցող
աշխատանքային և արտադրական ռեսուրսներ օգտագործելու պարտավորություն ստանձնող
կատարողից գնումների իրականացում |
|
44. հակառեզուս իմունոգլոբուլինի ձեռքբերում |
5) գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա հետևյալ դեպքերում՝
ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների, կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների կամ բնական և (կամ) տեխնիկական աղետների և (կամ) վթարների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ընդունվի, տվյալ գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում և պարզեցված ընթացակարգով կամ շրջանակային համաձայնագրով տվյալ գնման կատարումը հնարավոր չէ:
Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով,
բ. պետական գնումների դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի և (կամ) հրատապ համարված այլ դեպքերում:
Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից գնումն անհետաձգելի համարելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել, եթե նման որոշման նախագծի հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն տվյալ գնման առարկայի գծով առնվազն երեք մասնակիցների կողմից ստացված հայտերը և դրանց ուսումնասիրության արդյունքում պատվիրատուի կողմից առաջարկվող հաղթող մասնակիցը,
գ. եթե տվյալ գնման առարկան ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման մրցակցային ընթացակարգն առնվազն երկու անգամ հայտարարվել է չկայացած` բացառությամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքի,
դ. ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում` եթե ծառայությունը պետք է մատուցվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
31. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատված գնման հայտը պատասխանատու ստորաբաժանումը գրությամբ փոխանցում է գնումների համակարգողին:
32. Գնումների համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը, որն ուղղում և գնումների համակարգողին է ներկայացնում ճշտված հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը հայտը հետ է վերադարձնում գնումների համակարգողին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրը ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`
1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը (իրավաբանին կամ հրավիրված մասնագետին) երեք աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա կարող է հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների.
3) իրավական եզրակացությունը ստանալուց հետո հանձնարարում է`
ա. գնումների համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել` հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:
VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
33. Գնահատող հանձնաժողովը կազմավորվում է, դրա վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանման առաջարկը ներկայացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող`
1) հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, ովքեր նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.
2) հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
3) հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`
ա. ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,
բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,
գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի կասեցման վերջին ժամկետին.
4) հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.
5) հանձնաժողովի նիստերը սղագրվում (կամ տեսաձայնագրվում կամ ձայնագրվում) և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.
6) հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.
7) հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն քսանչորս ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.
8) հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.
9) հանձնաժողովն է պատասխանատվություն կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար:
34. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, ով`
1) զեկուցագիրը ստանալու օրը`
ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև հինգ աշխատանքային օրով,
բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը (իրավաբանին կամ հրավիրված մասնագետին) մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա կարող է, հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.
3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`
ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:
35. Մինչև սույն կարգի համաձայն պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանված հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
36. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը, տվյալ ընթացակարգի մասով, հանձնաժողովը համարվում է լուծարված: Հանձնաժողովի լուծարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, քարտուղարը կազմում է տվյալ ընթացակարգի շրջանակում հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, որին կցվում են հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող` գնման տվյալ ընթացակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը` մասնակիցների հայտերը, նամակներ, որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ և այլ փաստաթղթեր։ Հաշվետվությունը գնման ընթացակարգի արձանագրության մաս է կազմում:
37. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումների համակարգողը:
VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
38. Գնահատող հանձնաժողովը կազմավորվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.
2) հրավերի տեքստը.
3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը և ժամը:
39. Գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`
1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած կարգով հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների.
2) հրավերը, էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով.
3) հրավերն ուղարկում է տվյալ գնման հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:
40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է գնումների վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը հեռուստատեսությամբ:
41. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ գնումների համակարգողը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները (գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը)՝
1) հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով.
2) տրամադրում (ուղարկում) է գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
42. Փաստաթղթային ձևով բաց ընթացակարգի հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Գումարի չափը նախատեսվում է գնման հայտարարությամբ: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
43. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում և ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը սահմանվում է հրավերով, որը չի կարող գերազանցել հրավերի թարգմանության, տպագրման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Այդ դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի կողմից ռուսերենով կամ անգլերենով տրամադրված հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերեն հրավերը: Ռուսերենով կամ անգլերենով հրավերի և հայերեն հրավերի տարբերության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:
44. Հրավերի պատճենահանման, թարգմանության և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր (պայմանագրեր), եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի միջոցների (ռեսուրսների) հաշվին:
45. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուին և (կամ) նրա պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած և (կամ) հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
46. Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա`
1) անկախ պայմանագրի կատարման արդյունքում ձևավորված փաստացի ինքնարժեքի կամ շահույթի չափից, ստացված արդյունքի դիմաց հատուցումը (վճարումը) կատարվում է պայմանագրով նախատեսված չափով.
2) պայմանագրով սահմանվում են պայմանագրի կատարման ակնկալվող արդյունքները, դրանց կատարման փուլերը` ըստ հերթականության, ինչպես նաև յուրաքանչյուր փուլի արդյունքի դիմաց հատուցման (ֆինանսավորման) չափը` մեկ թվով կամ ընդհանուր գնի տոկոսով, առանց հատուցման (գնի) բաղադրիչների մանրամասների հաշվարկի:
47. Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա մասնակցի ներկայացրած գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է տվյալ պայմանագրի=(չափաբաժնի) գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի չափը: Ընդ որում, մասնակցի (մասնակիցների) գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման:
48. Եթե պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարում չեն նախատեսվում միջոցներ, ապա այդ մասով պայմանագիրը լուծվում է:
49. Պայմանագրերը կարող են իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը: Եթե գործակալության կամ ենթակապալի միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա`
1) մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տվյալները).
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ հանդիսացող անձի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
3) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխությունն իրականացվում է պատվիրատուի համաձայնությամբ: Պատվիրատուն իր համաձայնությունը տալու համար իրավունք ունի մասնակցից պահանջելու նոր գործակալի կամ ենթակապալառուի վերաբերյալ փաստաթղթեր` վերջինիս համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեությանը ճշտելու նպատակով: Պատվիրատուի անհամաձայնության դեպքում վերջինս երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է մասնակցին և գործակալի կամ ենթակապալառուի փոփոխություն չի կատարվում, կամ պայմանագիրը լուծվում է:
Գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով պայմանագրերն իրականացնելու դեպքում մասնակիցն է պատասխանատվություն կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների համար:
50. Մասնակիցները կարող են գնման` ներառյալ նախաորակավորման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.
4) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:
51. Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում`
1) առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված` նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություններ ունեցող ներկայացուցիչները).
2) հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված` նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցներին գրավոր կամ էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին.
3) բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ աշխատանքային օրը` ծանուցմամբ նշված ժամկետում, անկախ նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցների ներկայության փաստից.
4) յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը.
5) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները:
52. Եթե ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն ընտրված մասնակցին առաջարկում է նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` գնումը հայտարարվում է չկայացած:
53. Սույն կարգի համաձայն էլեկտրոնային եղանակով ծանուցման (հրավերի տրամադրման) դեպքում պարտադիր է մասնակցի կողմից ծանուցման ստացման ավտոմատ եղանակով հետ հաստատումը, իսկ գրավոր տարբերակով ծանուցման (հրավերի տրամադրման) դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ մասնակցին հանձնվում է առձեռն` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները:
54. Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով:
55. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով` պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գումարով: Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում, ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:
56. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`
1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.
2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.
3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակից և (կամ) պատվիրատու) օգուտները (խնայողությունները) և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.
4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները, ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքված այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:
57. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, և այդ պայմանը պետք է նախատեսված լինի հրավերով ու պայմանագրով, եթե`
1) պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, աշխատանքները կատարվում և ծառայությունները մատուցվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
58. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`
1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.
2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:
59. Արտաքին գործոնները և դրանց փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը նախապես համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
60. Եթե «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ընտրված մասնակիցը զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա հանձնաժողովը մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
61. Եթե մասնակիցը հայտարարվել է ընտրված մասնակից գնման առարկայի մեկից ավելի չափաբաժինների համար, սակայն հրաժարվում է որևէ չափաբաժնի (չափաբաժինների) համար պայմանագիր կնքելուց, ապա տվյալ մասնակցի հետ մնացած չափաբաժինների մասով պայմանագիրը կնքվում է` հրաժարված չափաբաժինների մասով համամասնորեն հաշվարկված հայտի ապահովում վճարելու դեպքում:
62. Պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի հինգ տոկոսը: Ընդ որում, պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում այդ մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին:
63. Պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից, որի հաշվարկումն իրականացվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ:
64. Գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ:
65. Նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ`
1) նախագծողը`
ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,
գ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
2) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծած ու փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման և (կամ) դրա հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին։
66. Եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում, վերացնել թերությունները: Նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական աշխատանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում, վերացնել թերությունները։
67. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ կատարողին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, ապա, այդ հիմքերն ի հայտ գալուց հետո, պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ կատարողը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով։
68. Պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի.
2) պայմանագրով նախատեսված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության շուկայական գների ավելի քան քսան տոկոսով փոփոխման դեպքերի: Շուկայական գների որոշման և դրանց փոփոխության գնահատման կարգը սահմանվում է պայմանագրով` նախապես համաձայնեցվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
69. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը:
70. Շինարարական ծրագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում է, որ, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:
71. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը (պայմանագրի լուծումը) և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած կարգով հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:
72. Արգելվում է պայմանագրում, ինչպես նաև այդ պայմանագրին կից կնքված համաձայնագրերում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.
2) բացառությամբ կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի սկզբնական գնի քսան տոկոսը, ինչպես նաև օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների ծավալների ավելացումը: Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրի կատարման ժամկետում.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի սկզբնական գնի քսան տոկոսը: Պայմանագրի սկզբնական գնի քսան տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը: Փոխարինումը համարվում է արդյունավետ, եթե դրա հետևանքով պայմանագրով նախապես սահմանված ոչ ֆինանսական արդյունքներն ստացվում են համեմատաբար քիչ ֆինանսական միջոցների ծախսմամբ.
4) բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը`
ա. մինչև լրանալը ցանկացած ժամկետով մեկ անգամից ավելի անգամ երկարաձգումը,
բ. լրանալուց հետո ցանկացած ժամկետով երկարաձգումը.
5) օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.
6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:
73. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
74. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն իրավասու է պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված ռիսկերի գնահատման կարգի հիման վրա ընտրանքային կարգով իրականացնելու մոնիթորինգ, այդ թվում` պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկելու միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողություններն իրականացնելու համար, այդ թվում` կասեցնելու գնման գործընթացը:
75. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ ընթացակարգ:
76. Որակավորումը հիմնավորող փաստաթղթերի և (կամ) գնային առաջարկի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից անհամապատասխանություն արձանագրվելու (հայտնաբերվելու) դեպքում, գնումների համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացում այդ մասին տեղեկացնում է մասնակցին` առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում`
1) շտկվելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է բավարար.
2) չշտկվելու դեպքում, գնահատող հանձնաժողովի որոշմամբ, տվյալ մասնակցի հայտը մերժվում է: Եթե ներկայացված բոլոր հայտերը չեն համապատասխանում հրավերի պայմաններին, ապա գնման ընթացակարգն այդ հիմքով չկայացած է հայտարարվում:
77. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության, գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով` դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:
78. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերի բացման նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտերի և դրանց գնահատման թերթիկների երկուական օրինակները փոխանցում է գնահատող հանձնաժողովի անդամներին: Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ`
1) գնահատում է ներկայացված հայտերը.
2) գնահատման արդյունքները արտացոլում է գնահատման թերթիկում.
3) իր ստորագրությամբ հաստատում է գնահատման թերթիկը և`
4) եթե հայտերի գնահատման համար գնահատող հանձնաժողովի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, ապա հայտերը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հաստատված գնահատման թերթիկի մեկ օրինակը փոխանցում է քարտուղարին:
79. Գնումների համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է գնահատող հանձնաժողովի անդամների ներկայացրած գնահատման թերթիկները և կազմում է հայտերի գնահատման արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները:
ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
80. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.
2) բացի հայտարարությունից, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից, այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
81. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե հրավերով «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները՝
|
Նախկինում կատարված պայմանագրերի |
|
առարկան |
ծավալը՝ գումարային
արտահայտությամբ
(ՀՀ դրամ) |
պատվիրատուի և նրա
հետ կապ հաստատելու
տվյալները |
|
1 |
2 |
3 |
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
2) մասնակիցը համարվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջին բավարարող, եթե հայտով ներկայացնում է պահանջվող տեղեկությունները և հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ` նախկինում կատարված պայմանագրեր:
82. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե հրավերով «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվան և դրան նախորդող երեք տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ հրավերով սահմանված չափից, որը չի կարող գերազանցել տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում կատարվող գնումների ծավալը.
2) առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (կամ պայմանգրերի) պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի (կամ պայմանգրերի) կողմերի հաստատած` պայմանագրի (կամ պայմանգրերի) սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի (կամ պայմանգրերի) կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը:
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
83. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.
2) եթե հրավերով «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ: Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
84. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին.
2) եթե հրավերով «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր: Ֆինանսական փաստաթղթերի գնահատման կարգը և ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
Եթե գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
85. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.
2) եթե հրավերով «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա`
ա. հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝
|
Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների |
|
անունը, ազգանունը |
որակա-
վորումը |
աշխատանքային փորձը |
գործատուն և նրա հետ կապ հաստատելու տվյալները |
|
ժամանակա-հատվածը |
գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
.. |
|
|
|
|
բ. աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
86. Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են գնման կամ նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության: Շինարարական ծրագրերի դեպքում տնտեսական գործունեության նույն խմբերը սահմանվում են` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները` ըստ ոլորտների: Հրավերով սահմանված համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:
87. Մասնակիցը, իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:
88. Գնումների համակարգողը և (կամ) գնահատող հանձնաժողովը կարող են ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում, համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`
1) գնման գործընթացներին տվյալ մասնակցի մասնակցությունը դադարեցվում է.
2) մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։
89. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն մասնակցից պահանջվող փաստաթղթեր (տեղեկություններ) ներկայացնելու համար տրամադրվող ժամկետը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից:
90. Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
91. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`
1) մրցակցային երկխոսության ընթացակարգով.
2) սահմանափակ ընթացակարգով.
3) բանակցային ընթացակարգով` գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով.
4) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով կազմակերպվող բաց կամ սահմանափակ ընթացակարգերով.
5) շրջանակային համաձայնագրերով` եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
92. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝
1) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են մասնակցի մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող հետևյալ պահանջները`
ա. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնակցության իրավունքի պահանջները,
բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները,
գ. սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կամ այն դեպքում, երբ գնման գործընթացը կազմակերպվում է շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի կիրառմամբ և գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, մասնակիցը պետք է բավարարի նաև պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին: Ընդ որում, այդ պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը սահմանվում են նախաորակավորման հայտարարությամբ.
2) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով: Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,
բ. մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին՝ հայտարարությանը կցելով սույն կարգի համաձայն պահանջվող տեղեկությունները,
գ. սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կամ այն դեպքում, երբ գնման գործընթացը կազմակերպվում է շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի կիրառմամբ և գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող` նախաորակավորման հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները),
դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.
3) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
4) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.
5) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
93. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, ապա`
1) նախաորակավորման ընթացակարգ չի կազմակերպվում.
2) մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորումը գնահատվում է հետևյալ կարգով`
ա. եթե մասնակիցը, հայտով ներկայացրել է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակավորված,
բ. հայտարարությունից բացի, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով այլ փաստաթղթեր մասնակցից կարող են չպահանջվել.
3) գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում՝ մասնակիցը պետք է բավարարի պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները.
4) մասնակիցը`
ա. հայտի ապահովում չի ներկայացնում,
բ. պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա, ընդ որում, գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կատարվելու դեպքում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե գնումն իրականացվում է կարգի 30-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքում.
5) մասնակցի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,
բ. գրավոր հայտարարություն` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին,
գ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, հրավերով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները),
դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով,
ե. գնային առաջարկ.
6) հայտը, գնումների համակարգողին է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի կողմից հաստատված գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
7) գնումների համակարգողը, գնահատող հանձնաժողովի որոշմամբ, հրավերին համապատասխանող գնահատված հայտ ներկայացրած մասնակցին հրավիրում է բանակցությունների: Բանակցությունները կարող են հանգեցնել մասնակցի հայտի փոփոխմանը, սակայն ոչ հայտով ներկայացված գնի ավելացմանը կամ հրավերի պայմանների փոփոխությանը: Բանակցությունների արդյունքները հաստատվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ և այդ որոշման հիման վրա կնքվում է պայմանագիր:
94. Սույն կարգի 93-րդ կետով նախատեսված պայմանները պարտադիր չեն, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա:
95. Գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա կատարվելու դեպքում, եթե գնումը չի կատարվում շրջանակային համաձայնագրերի հիման վրա և գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա`
1) գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա.
2) գնումների համակարգողը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակով, ապահովում է պայմանագրի կնքումը:
96. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, ապա`
1) սույն կարգի համաձայն կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.
2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին միաժամանակ տրամադրում (ուղարկում է) նաև հրավեր:
97. Աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման նպատակով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`
1) հրավերով գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.
2) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
3) առաջին փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
4) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, կարող է ներառել մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ` ոչ գնային (տեխնիկական) առաջարկը: Մասնակիցը, իր տեխնիկական առաջարկի հիմնավորման նպատակով, առաջին փուլի հայտով, կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
5) մասնակիցը տեխնիկական առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ՝ մինչև առաջին փուլի հայտերի ներկայացման համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը տեխնիկական առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
6) տեխնիկական առաջարկի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
7) ոչ ուշ, քան տեխնիկական առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցություների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
8) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին.
բ. մասնակիցների որակավորման չափանիշները.
գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Լեռնային Ղարաբաղաի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, մասնակիցներին ներկայացվող` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը.
9) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. երկրորդ փուլի հրավերը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը` կից գրությամբ, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
10) երկրորդ փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է երկրորդ փուլի հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
11) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով.
12) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ.
բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ.
գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, երկրորդ փուլի հրավերը նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).
13) երկրորդ փուլի հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
14) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.
15) ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն` կնքվում է պայմանագիր:
98. Արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`
1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է հինգ օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.
2) հրավերը կազմվում է օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
ա. գնման առարկայի բնութագրերը պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին,
բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված` սույն կարգով ներկայացված պահանջներին.
3) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի հինգ օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
4) հայտերը ներկայացվում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով.
5) հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ,
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, գնման վերանայված հայտով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).
6) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
7) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.
8) հայտերի գնահատման արդյունքները հրապարակվում են գնահատող հանձնաժողովի նիստում, որի ընթացքում, ընտրված մասնակցին (մասնակիցներին) որոշելու համար բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` գնային առաջարկների նվազեցման նպատակով.
9) հայտերի գնահատման արդյունքների հրապարակման նիստ կազմակերպելու մասին ծանուցումը, գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով նիստի անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում.
10) միաժամանակյա բանակցություններում ներգրավվում են միայն բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները: Բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են.
11) բանակցություններում ներգրավված յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների վարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը համարվում է ընտրված մասնակից, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն` կնքվում է պայմանագիր:
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
99. Գնման առարկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու`
1) օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում տվյալ շրջանակային համաձայնագիրը կնքելու նպատակով մասնակիցներին ներկայացվող մասնակցության իրավունքի և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև մասնակցության իրավունքի և որակավորման գնահատման կարգը.
2) օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում օրենքով նախատեսված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը`
ա. հաստատում է գնումների հայտարարության և հրավերի տեքստերը,
բ. նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար,
գ. գնումների հայտարարության և հրավերի տեքստերը ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
100. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:
101. Գնումների հայտարարության և հրավերի տեքստերը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանք տեղադրում է` հրապարակում է ինտերնետային կայքում` միաժամանակ ապահովելով գնումների հայտարարության վերաբերյալ հեռուստատեսությամբ հիմնական տեղեկությունների հեռարձակումը:
102. Քարտուղարը`
1) ապահովում է գնումների հայտարարության հրապարակումը առնվազն հինգ հարյուր տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`
ա. ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,
բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.
2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները (գնումների հայտարարությունը)՝
ա. հրապարակել նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով,
բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրել (ուղարկել) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
103. Գնումների հայտարարության և հրավերի հրապարակումից հետո, գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, Գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`
1) գրավոր դիմում` հասցեագրված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարին.
2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.
3) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.
4) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը կկազմի հայտով (գնային առաջարկով) առաջարկվող գնի առնվազն երկու տոկոսը, սակայն ոչ պակաս, քան գնումների բազային միավորի մեկ քառորդը։
104. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:
105. Գրանցման հայտը Գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրավերով սահմանված չափանիշներին`
1) համապատասխանող մասնակցի հետ Գնումների աջակցման կենտրոնը կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում: Մասնակիցը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով պետք է ապահովվի շրջանակային համաձայնագրով նախատեսված տեղեկությունների շրջանառումը.
2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
106. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում, մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում Գնումների աջակցման կենտրոն` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է՝ դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`
1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.
2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:
107. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջներն`
1) համապատասխանող գնահատվելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.
2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
108. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:
109. Շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոնը, էլեկտրոնային եղանակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:
110. Շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի տվյալները ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը դրանք և կնքված շրջանակային համաձայնագիրը տեղադրում է ինտերնետային կայքում` մասնակցին գրանցելով շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում:
111. Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`
1) շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) մասնակիցը կարող է դադարեցնել շրջանակային համաձայնագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով Գնումների աջակցման կենտրոնին: Համաձայնագրի դադարեցումը, ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը Գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում`
ա. Գնումների աջակցման կենտրոնը գրավոր ծանուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մասնակցի վերաբերյալ տվյալները հեռացնում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակից.
4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո.
ա. օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների վատթարացման դեպքում, Գնումների աջակցման կենտրոն ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում,
բ. յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոն ներկայացնել հայտարարություն` հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների անփոփոխ մնալու մասին.
5) 4-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջները չկատարելու, ինչպես նաև` պայմանագիր կնքելու առաջարկ ստանալու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում`
ա. մասնակիցը պարտավոր է Գնումների աջակցման կենտրոնի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝
բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը երկու աշխատանքային օրվա ընթացքում լուծվում է,
6) 4-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները չկատարելու դեպքում մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:
112. Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում՝
1) հրավեր ստացած մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցում կատարած մասնակցին պարզաբանումն տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից.
2) հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու օրվա ընթացքում կատարված փոփոխությունները ուղարկվում է հրավեր ստացած մասնակիցներին: Հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացվելու վերջնաժամկետը հաշվում է այդ փոփոխությունները մասնակիցներին ուղարկելու օրվանից:
113. Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները, իսկ փաստաթղթային ձևով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`
1) հայտը ներառում է շրջանակային համաձայնագիր կնքած անձի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում,
բ. գնային առաջարկ.
2) հայտը ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
ա. «Գնային առաջարկ» բառերը,
բ. ընթացակարգի ծածկագիրը,
գ. «Չբացել մինչև գնային առաջարկների բացման նիստը» բառերը,
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը,
ե. պատվիրատուի անվանումը (անունը), գտնվելու վայրը.
3) հայտերի բացման նիստում, որը պետք է համընկնի հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետին, գնումների համակարգողը տեղեկատվություն է հաղորդում հայտերի գրանցամատյանում կատարված գրառումների մասին, որից հետո հանձնաժողովը`
ա. գնահատում է հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված ծրարները: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում գնահատող հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Քարտուղարը նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում մերժված հայտերը և նիստի արձանագրության պատճենը տրամադրում է մերժված հայտերը ներկայացրած մասնակիցներին,
բ. հրապարակում է բացված հայտերով ներկայացված գները` հիմք ընդունելով տառերով գրվածը: Պահանջի դեպքում հրապարակված գնային առաջարկների պատճենները անհապաղ տրամադրվում են նման պահանջ ներկայացրած մասնակցին.
4) հայտերի բացման նիստում հանձնաժողովի կողմից որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները: Ընտրված մասնակիցը (առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը) որոշվում է հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով.
5) հայտերի բացման նիստի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Արձանագրությունը պարունակում է`
ա. տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին,
բ. հայտեր ներկայացրած և չներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և գտնվելու վայրերի հասցեները,
գ. տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` սահմանված կարգի պահանջներին համապատասխանության մասին,
դ. տվյալներ` բացված յուրաքանչյուր հայտում պահանջվող փաստաթղթերի առկայության մասին,
ե. տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին,
զ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը,
է. տեղեկատվություն` բանակցությունների վարման մասին,
ը. նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.
6) սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն տասնհինգ աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագիր կնքելու օրվանից.
7) պայմանագրի կնքմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` ինտերնետային կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած կարգով կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը հրապարակելու համար: Եթե գնումը պետության համար առաջացնում է պարտավորություններ, ապա հայտարարությունը միաժամանակ հանդիսանում է օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունը: Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝
ա. գնման ֆինանսավորման աղբյուրը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման,
բ. հրավեր ուղարկելու ամսաթիվը,
գ. հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները),
դ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` առանց ավելացված արժեքի հարկի և ավելացված արժեքի հարկի գումարը,
ե. տվյալներ մերժված հայտերի մասին,
զ. գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, նախահաշվային գինը, պայմանագրային գինը, կատարման վերջնաժամկետը, կանխավճար նախատեսված լինելու դեպքում` կանխավճարի չափը,
է. գնման առարկայի անվանումը և քանակը,
ը. մատակարարի (կապալառուի, կատարողի) բանկային և հարկ վճարողի հաշվարկային հաշիվները:
Շրջանակային համաձայնագրերի միջոցով պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգը
114. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված գնման առարկաների դեպքում, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա պատվիրատուի ղեկավարը`
1) հաստատում է նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.
2) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար:
115. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:
116. Պատվիրատուն նախաորակավորման մասին հայտարարության տեքստը հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ինտերնետային կայքում՝ դրա հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
117. Սույն կարգով սահմանված կարգով կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ:
118. Քարտուղարը`
1) ապահովում է նախաորակավորման հայտարարության հրապարակումն առնվազն հինգ հարյուր տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`
ա. ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,
բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.
2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ հնարավոր մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով նախաորակավորման հայտարարությունը՝
ա. հրապարակելով նաև զանգվածային լրատվության, այդ թվում` այլ էլեկտրոնային միջոցներով,
բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրելով (ուղարկելով) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
119. Նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, պատվիրատուին է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`
1) գրավոր դիմում` հասցեագրված պատվիրատուի ղեկավարին.
2) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.
3) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը կկազմի հայտով (գնային առաջարկով) առաջարկվող գնի առնվազն երկու տոկոսը, սակայն ոչ պակաս, քան գնումների բազային միավորի մեկ քառորդը։
120. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:
121. Գրանցման հայտը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավերով սահմանված չափանիշներին`
1) համապատասխանող մասնակցի հետ պատվիրատուն կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.
2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին պատվիրատուն ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
122. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում պատվիրատուին` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`
1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.
2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:
123. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջները`
1) համապատասխանող գնահատվելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.
2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
124. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:
125. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:
126. Պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`
1) պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտը ներկայացնելը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) մասնակիցը կարող է դադարեցնել պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով պատվիրատուին: Համաձայնագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում պատվիրատուն գրավոր ծանուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների փոփոխության (վատթարացման) դեպքում պատվիրատուին ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում: Սույն ենթակետի պահանջները չկատարելու, ինչպես նաև պայմանագրի կնքման առաջարկ ստանալու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում`
ա. մասնակիցը պարտավոր է պատվիրատուի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝
բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:
127. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգով սահմանված պայմանները` հաշվի առնելով, որ էլեկտրոնային ծանուցումների փոխարեն պատվիրատուն ծանուցում է թղթային տարբերակով:
128. Սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն տասնհինգ աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրի կնքման օրվանից:
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
129. Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու դեպքում կիրառվում են օրենքի 9-րդ և 24-37-րդ հոդվածներով և սույն կարգով նախատեսված պայմանները, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`
1) նախաորակավորման ընթացակարգ չի կազմակերպվում.
2) հրավերը կազմվում է օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
ա. գնման առարկայի բնութագրերը պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին,
բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված` սույն կարգով ներկայացված պահանջները.
3) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության հրապարակման օրվանից.
4) հայտերը ներկայացվում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով.
5) հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում,
բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
գ. գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը՝ մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
դ. հայտի ապահովում` մեկ բնօրինակով.
6) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
7) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը.
8) ընթացակարգի հաղթողը` ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր:
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
130. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա մրցակցային երկխոսության ընթացակարգ կազմակերպվում է` հաշվի առնելով, որ`
1) կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.
2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը գրավոր կամ էլեկտրոնային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.
3) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը.
4) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
5) առաջին փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
6) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ առաջարկը (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը, նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով, առաջին փուլի հայտով, կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
7) մասնակիցը, նկարագրերի առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերի ներկայացման համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը նկարագրերի առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
8) նկարագրերի առաջարկի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
9) ոչ ուշ, քան նկարագրերի առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
10) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան,
բ. մասնակիցների որակավորման չափանիշների գնահատման` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սույն կարգով ներկայացված պահանջները,
գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.
11) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. գնման վերանայված հայտը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
12) երկրորդ փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
13) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
ա. «Գնային առաջարկ» բառերը,
բ. ընթացակարգի ծածկագիրը,
գ. «Չբացել մինչև գնային առաջարկների նիստը» բառերը,
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում,
բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
գ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը՝ մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված պատճեններ,
դ. տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ.
ե. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.
15) մասնակցի տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.
16) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, հաշվի առնելով, որ`
ա. հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է,
բ. տուփի վրա ստորագրում են գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում,
գ. արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները.
17) հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
|
Գնահատման չափանիշը |
Նվազագույն միավորը |
Առավելագույն միավորը |
|
1 |
2 |
3 |
|
Մասնագիտական փորձառություն |
Առկա է կամ Բացակայում է |
|
Տեխնիկական միջոցներ |
|
Ֆինանսական միջոցներ |
|
Աշխատանքային ռեսուրսներ |
15 |
25 |
|
Տեխնիկական առաջարկ |
55 |
75 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
70 |
100 |
ա. «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ» և «Ֆինանսական միջոցներ» չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը համապատասխանում է այդ չափանիշների մասով սույն կարգի համաձայն հրավերով նախատեսված նվազագույն պահանջներին,
բ. «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշի մասով հրավերի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնակցի որակավորումը գնահատվում է «25» միավոր` լավագույն առաջարկ: Լավագույն առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր մասնակիցների որակավորումները,
գ. լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «75» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները.
18) հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են տեխնիկապես անբավարար, և դրանք ներկայացրած մասնակիցները զրկվում են գնման գործընթացին հետագա մասնակցության հնարավորությունից.
19) հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամները ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը ծանուցմամբ` գրավոր կամ էլեկտրոնային ձևով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում է գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
20) գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները.
21) գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության,
բ. բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` ընդհանուր գումարով՝ հիմք ընդունելով տառերով գրվածը.
22) գնային առաջարկների բացման նիստը արձանագրվում է, որը ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը, նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը ծանուցմամբ` գրավոր կամ էլեկտրոնային ձևով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին.
23) մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`
ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԳՄ = ՆԳ X 100/ԳԳ,
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,
բ. տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄԳ = (ԳՄ X 0.7/100) + (ՏԱ X 0.3/100),
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
ՏԱ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և տեխնիկական առաջարկին տրված միավորն է.
24) ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.
25) օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
131. Պատվիրատուի ղեկավարն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
132. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ներկայացված հաշվետվության հիման վրա, յոթ աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման գործընթացի համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:
133. Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը գրավոր դիմում է պատվիրատուին` անհամապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գրությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
134. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և ընդունում այն, եթե`
1) պատվիրատուն գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.
2) անհամապատասխանությունը վերաբերում է արձանագրության վարման կարգին, և պատվիրատուն լիազոր մարմին ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.
3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանության հետ և հավաստում, որ անհամապատասխանությունը տեղ է գտել անկանխատեսելի ու անհաղթահարելի հանգամանքի ծագմամբ և պատվիրատուի գործողության հետևանք չէ.
4) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:
135. Ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանության մասին հարցը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար վերջնական է:
136. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հաշվետվությունը չներկայացնելը կամ վերջինիս կողմից անհամապատասխանություն արձանագրելը կամ ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև հաշվետվությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:
137. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիրն ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում իրեն սպասարկող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժին (այսուհետ` ՏԳԲ) է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ` քաղվածք), որի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
138. Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ` արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
139. Արձանագրությունը ստորագրվում է, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում` արձանագրություն չի ստորագրվում և պատվիրատուն`
1) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները.
2) կատարողի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
140. Շինարարական աշխատանքների գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`
1) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված կարգով ձևավորած հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.
2) կապալառուի կողմից շինարարության ավարտի վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.
3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշման համապատասխան ստեղծված հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումը ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`
ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,
բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.
5) մինչև սույն կարգով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքը ընդունելու մասին հանձման-ընդունման ավարտական արձանագրության ստորագրվելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների գումարը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարումը:
IX. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
141. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ` վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը ներկայացնում է ՏԳԲ, եթե պատվիրատուն սպասարկվում է ՏԳԲ-ի կողմից: Հակառակ դեպքում` գնման դիմաց վճարում կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով:
142. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:
143. Շինարարական աշխատանքների գնման դեպքում արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից ընդունված աշխատանքների արժեքի հինգ տոկոսի չափով կատարվում են նվազեցումներ (պահումներ): Նվազեցված (պահված) գումարը վճարվում է կապալառուին պայմանագրի ողջ ծավալով, բացառությամբ երաշխիքային ժամկետի, կատարման վերջնաժամկետից հաշված առնվազն 365 օրացուցային օր հետո:
144. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:
145. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում գործարքի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են տվյալ գործարքի հետ կապված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
146. ՏԳԲ-ն սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:
X. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
147. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումն իրավապարտադիր է և ենթակա է անվերապահ կատարման, եթե այն չի փոփոխվել կամ դատական կարգով անվավեր ճանաչվել:
148. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման մասին տեղեկատվությունն այդ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ներկայացնում է Գնումների աջակցման կենտրոն, որը Գնումների աջակցման կենտրոնում հաշվառվում է:
149. Գնումների աջակցման կենտրոնում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման վերաբերյալ հաշվառումն իրականացնում է տվյալ բողոքի պատասխանատուն (քարտուղարը)` այն գրանցելով էլեկտրոնային միասնական մատյանում:
150. Հաշվառվում են հետևյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
3) արձանագրված խախտման առարկան և պահանջը.
4) բողոք ներկայացրած անձի պահանջը.
5) բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման համառոտ նկարագիրը.
6) պատվիրատուի կողմից բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները կատարվելու կամ չկատարվելու մասին տեղեկատվությունը:
151. Բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում` Գնումների աջակցման կենտրոնը դրա մասին հայտնի դառնալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է`
1) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք է.
2) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք չէ:
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պատվիրատուի և (կամ) պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից նշված պարզաբանումը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրվում դրա մասին դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` մանրամասն նշելով դրա չկատարման հանգամանքների, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց մասին տեղեկատվությունը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով չի կատարվել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը:
Եթե տրամադրված պարզաբանման արդյունքում պարզվում է, որ գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չի կատարվել պատվիրատուի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա Գնումների աջակցման կենտրոնը նման տեղեկատվությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
152. Սույն կարգի 151-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված, սակայն չկատարված որոշումների մասին Գնումների աջակցման կենտրոնը տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
153. Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացրած անձի կողմից բողոքի քննության ընթացքում բողոքը հետ վերցվելու դեպքում Գնումների աջակցման կենտրոնը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություն` բողոքի քննման համար նախատեսված ժամկետներում:
154. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտմամբ որոշում ընդունվելու դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում Գնումների աջակցման կենտրոնը կարող է հրաժարվել բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես գալուց: Բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի, բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես է գալիս Գնումների աջակցման կենտրոնը:
XI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
155. Լիազորված մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու դեպքում լիազորված մարմինը դիմում է Գնումների աջակցման կենտրոնին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացված նյութերը և հիմքերի առկայության դեպքում կազմակերպել բողոքարկման գործընթաց:
Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա Գնումների աջակցման կենտրոնը` լիազորված մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ կազմում է եզրակացություն և ներկայացնում լիազորված մարմին:
Լիազորված մարմինը քննարկում է Գնումների աջակցման կենտրոնի կողմից ներկայացված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունը և`
1) դադարեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու նպատակով նախաձեռնած գործընթացը և տեղեկացնում դիմող պատվիրատուին, եթե համաձայնվում է ներկայացված եզրակացությանը.
2) գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում լիազորված մարմնի առարկությունները և պահանջում նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու ընթացակարգը, եթե չի համաձայնվում ներկայացված եզրակացությանը:
156. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշման հիման վրա մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է`
1) վեց ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
2) վեց ամսվանից մինչև մեկ տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է,
բ. եթե օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ ընդունվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,
գ. եթե որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց.
3) մեկ տարվանից մինչև մեկ տարի վեց ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի հնգապատիկը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
4) մեկ տարի վեց ամսվանից մինչև երեք տարի ժամկետով, եթե մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) երեք տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը չի վերականգնվել մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը,
բ. եթե գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 956-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
|
Բ. Ալավերդյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| |
|
|
Ռ. Ազարյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ |
| |
|
|
Գ. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ |
| |
|
|
Ի. Առստամյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր հաշվապահ |
| |
|
|
Ս. Մկրտչյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի վարիչ |
| |
|
|
Ա. Բաղդասարյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչության պետ |
|
|
|
Դ. Գալստյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ |
| |
|
|
Ս. Գաբրիելյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ |
| |
|
|
Է. Ամիրջանյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ |
| |
|
|
Է. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
| |
|
|
Լ. Հարությունյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ |
| |
|
|
Վ. Պետրոսյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ |
| |
|
|
Ս. Դադայան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ |
| |
|
|
Գ. Հայրապետյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժնի պետ |
| |
|
|
Վ. Մելքոնյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ |
| |
|
|
Ա. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ծրագրերի կառավարիչ |
| |
|
|
Տ. Առստամյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար |
| |
|
|
Ժ. Հարությունյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնի պետ |
| |
|
|
Ն. Թովմասյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, փոխգնդապետ |
| |
|
|
Ս. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի վարիչ |
| |
|
|
Դ. Հակոբյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության իրավաբանական բաժնի պետ, փրկարար ծառայության մայոր |
| |
|
|
Ա. Օհանյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ |
| |
|
|
Ն. Առաքելյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ |
| |
|
|
Ս. Գարաքյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մարդու խախտված իրավունքների վերականգնմանն աջակցության բաժնի վարիչ |
| |
|
|
Լ. Համբարձումյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր հաշվապահ |
| |
|
|
Ս. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական և անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ |
| |
|
|
Ա. Գրիգորյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական, իրավաբան |
| |
|
|
Ա. Կարապետյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման բաժնի պետ |
| |
|
|
Գ. Գաբրիելյան
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժնի պետ |
| |
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների (միավորումների) մեկական ներկայացուցիչներ` թեստավորման միջոցով գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատվելուց հետո»: |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |