ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 968-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 12-րդ կետի 9-րդ ենթակետում «ստորաբաժանման ղեկավարի» բառերը փոխարինել «ստորաբաժանումների ղեկավարների» բառերով,
բ. 14-րդ կետի 2-րդ ենթակետում «կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստարաբաժանման» բառերը փոխարինել «կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների» բառերով,
գ. 16-րդ կետը «գործակալությանն ու տեսչությանը» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումներին» բառերով,
դ. 30-րդ կետում «առանձնացված ստորաբաժանումը (տեսչություն)» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանումները (տեսչություն, գործակալություն)» բառերով,
ե. 32-րդ կետում «ստորաբաժանման կանոնադրությունը» բառերը փոխարինել «ստորաբաժանումների կանոնադրությունները» բառերով,
զ. 36-րդ կետի 1-ին պարբերությունը «հայերեն» բառից հետո լրացնել «և ռուսերեն» բառերով, իսկ 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 968-Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2004 թվականի մարտի 16-ի N 84 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչություն
2. Բաժիններ
Աշխատանքի և զբաղվածության բաժին
Սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ժողովրդագրական քաղաքականության բաժին
Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին
Իրավաբանական բաժին
Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Ընդհանուր բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Աշխատանքի պետական տեսչություն
Սոցիալական ապահովության պետական գործակալություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |