Համարը 
թիվ 17/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2004
Ստորագրող մարմինը 
Հարկային պետական ծառայության պետ հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.05.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

 նախարարությունում «14» մայիսի 2004թ.

Պետական գրանցման թիվ 267

ԼՂՀ արդարադատության նախարար

 Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» ապրիլի 2004թ.

թիվ 17/Ղ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին և վեցերորդ մասերի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ

 

 Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ հրահանգը:

 

 

Հարկային պետական

ծառայության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

              Հաստատված է

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«19» ապրիլի 2004թ.

թիվ 17/Ղ հրամանով

Համաձայնեցված է          

ԼՂՀ առողջապահության նախարար

___________ Զ. ԼԱԶԱՐՅԱՆ

«20» ապրիլի 2004թ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

 «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ

 

 Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 19-րդ կետերի դրույթները:

 ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը և ԼՂՀ առողջապահության նախարարությունը հայտնում են.

 Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են`

 

1. Մայրական կաթի և դոնորային արյան իրացումը (վաճառքը)

 

Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և սույն կետում հաշվի չեն առնվում: Որպես դոնորային արյան իրացում դիտվում է նաև դրա բաղադրիչների իրացումը:

 

2. Բժշկական պարագաների իրացումը (վաճառքը)

 

Բժշկական պարագաները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող օժանդակ առարկաներ են: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող պարագաները բժշկական պարագաներ չեն համարվում:

Ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական պարագաներին դասվում են`

-«ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3005 00 000, 3006 00 000 , 3701 10 100, 3702 10 100, 3707 90 000, 4014 00 000, 5601 00 000-5601 22 990 ապրանքախմբերին դասված բժշկական պարագաները,

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 545500-545536, 939000-939797 ապրանքախմբին` բացառությամբ 939240-939262 և 9396000-939797 ծածկագրերի, 939810-939840, 946000-946720 ապրանքախմբերին` բացառությամբ` 946200-946334 ծածկագրերի, 814050, 814060, 814080, 814760, 819500-819520, 846100-846110, 846400, 846510 ապրանքախմբերին ու 546357, 846411, 846412, 846413, 846414, 846415, 846416, 846418, 846419 ծածկագրերին դասվող բժշկական պարագաները,

- սույն հրահանգի հավելված 1-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) բժշկական պարագաները:

Սույն կետում նշված այն պարագաների իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ պարագաները իրացվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:

 

3. Պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների իրացումը (վաճառքը)

 

Ավելացված արժեքի հարկից ազատվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներին դասվում են`

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9021 00 000 ապրանքախմբին դասվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 939600-939790 ապրանքախմբերին դասված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- սույն հրահանգի հավելված 2-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները:

 

4. Բժշկական տեխնիկայի իրացումը (վաճառքը)

 

Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը:

Ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական տեխնիկային դասվում են.

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9018 00 000, 9019 00 000, 9020 00 000, 9022 00 000, 9023 00 000, 9402 00 000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան,

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 940000-945000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան,

- հետևյալ բժշկական տեխնիկան`

1. Գանգոսկրերի հատման սարքավորումներ

2. Տրոֆիկ խոցերի բուժման վակումային սարքավորում

3. Աուտոհեմոտրասֆուզիայի սարքավորումներ

4. Բարձրհաճախական էլեկտրովիրաբուժական սարքավորումներ

5. Էլեկտրովիրաբուժական սարքավորումների, գործիքների հավաքածուներ

6. Կոագուլյացիայի գործիքների հավաքածուներ

7. Հերձադանակներ բժշկական բոլոր տեսակների (այդ թվում էլեկտրական)

8. Մաշկային տրանսպլանտանտների պերֆորացիայի սարքավորումներ

9. Արյան փոխներարկման և ռեինֆուզիայի սարքավորումներ բոլոր տեսակների

10. Դերմատոմներ բոլոր տեսակների

11. Արհեստական հազի սարքավորումներ

12. Արհեստական արյան շրջանառության սարքավորումներ բոլոր տեսակների

13. Օքսիգենատորներ տարբեր տեսակների

14. Կրիոուլտրաձայնային սարքավորումներ

15. Կրիովիրաբուժական սարքավորումներ

16. Տեղային գիպոթերմիայի սարքավորումներ

17. Բժշկական ջերմոէլեկտրական սարքավորումներ

18. Ուլտրաձայնային բժշկական սարքավորումներ բոլոր տեսակների

19. Մանրադիտակներ բժշկական բոլոր տեսակների

20. Գաստրոէնտերոխթանիչներ տարբեր տեսակների

21. Դեֆիբրիլյատորներ տարբեր տեսակների

22. Դոզատորներ բժշկական և դեղագործական տարբեր տեսակների

23. Հեղուկային ճնշման չափիչներ տարբեր տեսակների

24. Կարդիո խթանիչներ տարբեր տեսակների

25. Ուռուցքաբանական կրիոգենային կոմպլեքս

26. Կրիոապլիկատոր մաշկային

27. Կրիոդեստրուկտոր ունիվերսալ

28. Կրիոզոնդեր տարբեր տեսակների

29. Պոմպեր բժշկական տարբեր տեսակների

30. Նեկրոտոմներ բոլոր տեսակների

31. Պնևմոկարդիոդիլյատատորներ տարբեր տեսակների

32. Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման պնևմոկոմպլեքսներ

33. Ֆերոզոնդային բևեռափնտրիչ

34. Բժշկական էլեկտրոզոնդեր տարբեր տեսակների

35. Արյան ծախսի չափիչ էլեկտրո մագնիսային սարքեր և նրա մասերը

36. Էլեկտրական պոտենցիալների չափման համակարգեր

37. Աէրոթերապևիտիկ սարքավորում տարբեր տեսակների

38. Կրիոկենսաբանական կոմպրեսորներ

39. Վիրաբուժական լազերային սարքավորումներ տարբեր տեսակների

40. Ուղեղի և արյան բջիջների կոնսերվացման սարքավորում

41. Էնդոկոագուլյացիոն լազերային սարքավորումներ

42. Վերքերի դրենաժի սարքավորումներ տարբեր տեսակների

43. Կոլոստոմի համար մագնիսային փակող սարքավորում

44. Բժշկական ֆիլտրեր տարբեր տեսակների

45. Պարազիտար կիստաների էքստրակտորներ

46. Էլեկտրոխթանիչներ բժշկական տարբեր տեսակների

47. Լուսանկարման սարքավորումներ էնդոսկոպիայի համար տարբեր տեսակների

48. Էնդոսկոպիայի էլեկտրովիրաբուժական սարքավորումներ

49. Գաստրոդուոդենսկոպեր տարբեր տեսակների

50. Պոլիպէկտոմիայի գործիքներ տարբեր տեսակների

51. Բժշկական թերմոստատներ տարբեր տեսակների

52. Կոլոնոսկոպեր տարբեր տեսակների

53. Լապարոսկոպեր տարբեր տեսակների

54. Թելապակյա լուսավորող ծայրակալներ տարբեր տեսակների

55. Տարբեր ձևի բժշկական լուսավորիչներ

56. Ռեկտոսկոպեր տարբեր տեսակների

57. Բժշկական հեռուստատեսային համալիրներ

58. Տարբեր տեսակների բժշկական սեղաններ և սեղանիկներ

59. Տելեբատոսկոպ

60. Պոլիմերային ադապտորներ կատետորների համար

61. Բժշկագլանաձողեր տարբեր տեսակների

62. Երակային էկստրակտորներ տարբեր տեսակների

63. Հեպատոռեզեկտորներ տարբեր տեսակների

64. Դիսսեկտորներ տարբեր տեսակների

65. Նորածնային և մանկական վիրաբուժության գործիքների հավաքածու

66. Լազերային վիրաբուժության գործիքների հավաքածու տարբեր տեսակների

67. Կրծքային և որովային խորոչների վիրահատման համար գործիքների հավաքածու

68. Ծորակներ բժշկական տարբեր տեսակների

69. Անգիոգրաֆիայի գործիքների հավաքածու

70. Թոքային վիրաբուժության գործիքների հավաքածու

71. Մեդիաստինոսկոպիայի գործիքների հավաքածու

72. Անոթների միկրովիրաբուժական գործիքների հավաքածու

73. Շնչուղիների վիրահատման գործիքների հավաքածու

74. Էնդոկրին գեղձերի վիրահատման գործիքների հավաքածու

75. Կերակրափողի պրոթեզավորման համար գործիքների հավաքածու

76. Մանկական սիրտանոթային վիրաբուժության գործիքների հավաքածու

77. Տրանսլումբալ աորտոգրաֆիայի գործիքների հավաքածու

78. Վիրահատական հավաքածու

79. Սիրտանոթային վիրաբուժական հատուկ գործիքների հավաքածու

80. Պերֆորատորներ տարբեր տեսակների

81. Վերքալայնիչներ տարբեր տեսակների

82. Ռասպատորներ տարբեր տեսակների

83. Ռետրակտորներ տարբեր տեսակների

84. Բերանի խորոչի լայնիչներ տարբեր տեսակների

85. Մածկիչներ բժշկական տարբեր տեսակների (շպատել)

86. Ստեռնոտոմներ

87. Անաստամոզների համար սարքավորումներ տարբեր տեսակների

88. Լյարդի ռեզեկցիայի սարքավորում

89. Ոսկրերի կարման սարքավորումներ տարբեր տեսակների

90. Ստամոքսի կճատի կարման սարքավորում

91. Արյան անոթների կարման սարքավորումներ տարբեր տեսակների

92. Աղիների կարման սարքավորումներ տարբեր տեսակների

93. Մաշկի կարման սարքավորումներ տարբեր տեսակների

94. Վիրաբուժական կարող սարքեր տարբեր տեսակների

95. Կարանյութեր բժշկական տարբեր տեսակների

96. Տարբեր օրգանների և մարմնի մասերի պրոթեզներ

97. Արյան կենտրոնացված տեղափոխման ավտոմեքենաներ

98. Ինքնաշարժ դոնորային կայաններ

99. Պլազմոֆերեզի շարժական սարքավորումներ

100. Արյան մշակման և կոտորակման սարքավորումներ

101. Մագիստրալ սիստեմներ տարբեր տեսակների

102. Տրանսֆուզիոն ունիվերսալ սարքավորումներ

103. Դոնորային արյան պատրաստման սարքավորումների հավաքածու

104. Արյան տեղափոխման կոնտեյներներ տարբեր տեսակների

105. Պլազմոէքստրակտորներ

106. Սրվակների բացման սարքավորումներ

107. Բժշկական դանակներ սրելու սարքավորումներ

108. Հավաքածու բուժքրոջ համար

109. Հավաքածու տեղամասային բժշկի համար

110. Հավաքածու բուժ կետերի համար

111. Հակատուբերկուլոզային վակցինացիայի հավաքածու

112. Շտապ օգնության հավաքածու

113. Էնդոթերապետիկ և վիրաբուժական լազերային ունիվերսալ սարքավորում

114. Սրտաբանական կրիոուլտրաձայնային դեստրուկտոր

115. Էքստրավագալ կորեկտորներ

116. Պրեսսոարտերիոմետրեր

117. Կիսաավտոմատ գրանցող ադապտոմետր

118. Ակկոմոդոմետր աստոպտոմետրի հետ

119. Ակոմոկոնվերգենցտրեներներ

120. Ամբիոտրեներներ

121. Ռետինալ տեսողության անալիզատոր լազերային

122. Անգիոֆլուորիմետր հեռուստացուցային

123. Աստիգմոկորրեկտորներ

124. Բիվիզոտրեներներ

125. Գոնիոսկոպեր

126. Դիաթերմոկոագուլյատորներ

127. Տեսողության չափիչներ ավտոմատացված

128. Աչքի ոսպնյակի հեռացման իրիգատոր-ասպիրատորներ

129. Կեռատոմետրեր

130. Ակնաբուժային լազերային համալիրներ

131. Գունային տեստեր

132. Տարածա-հաճախական խթանիչներ

133. Աչքի միկրովիրաբուժական գործիքների հավաքածու

134. Մեխանիկական վիբրէոտոմներ

135. Օֆտալմոֆրագմենտատորներ

136. Տարբեր տեսակների լինզաներ

137. Օֆտալմոմետրեր և օ‎‎ֆտալմոսկոպեր տարբեր տեսակներ

138. Օֆտալմոտոնոգրաֆներ տարբեր տեսակների

139. Պերիգրաֆներ տարբեր տեսակների

140. Պերիմետրեր տարբեր տեսակների

141. Գիշերային տեսողության հետազոտման սարքավորումներ

142. Ֆուզիայի ամրությունը որոշելու սարքավորումներ

143. Տարբեր տեսակների սինոպտոֆորներ

144. Ստերեոսկոպեր տարբեր տեսակների

145. Տոնոգրաֆներ տարբեր տեսակների

146. Տոնոմետրեր տարբեր տեսակներ

147. Տեսողությունը որոշման աղյուսակներ

148. Ցենտրիսկոպներ

149. Ֆիլատով - Կալֆի Էլաստոտոնոմետրեր

150. Ակնաբուժական էլեկտրոմագնիսներ տարբեր տեսակի

151. Էխոօկուլոմետրեր

152. Էխոօֆտալմոմետրեր և էխոօֆտալմոսկոպեր

153. Ալլոտրանսպլանանտներ

154. Կոպը բարձրացնելու գործիքներ տարբեր տեսակների

155. Կանյուլաներ տարբեր տեսակների

156. Ակնաբուժական օղակներ տարբեր տեսակների

157. Դակրիոցիստոռինոստոմիայի հավաքածուներ

158. Պրեպանոֆրեզներ և նրանց մասերը

159. Գլաուկոմայի վիրահատման գործիքների հավաքածուներ

160. Օրբիտոտոմիայի գործիքների հավաքածու

161. Կատարակտայի վիրահատման գործիքների հավաքածու

162. Բժշկական խոշորացույցներ տարբեր տեսակների

163. Ակնավիրաբուժական հավաքածուներ տարբեր տեսակների

164. Պոլյակի նշանների հավաքածու

165. Ֆիլատով - Մարտինկովսկու հավաքածու

166. Աչքի կաթիլների սարքավորումներ տարբեր տեսակների

167. Տեսողության դաշտերի բաժանիչներ տարբեր տեսակների

168. Բինօկուլյար տեսողության ամրապնդման ցանցեր

169. Սինեխիոտոմներ տարբեր տեսակների

170. Տրեպաններ տարբեր տեսակների

171. Աչքի ֆիքսատորներ տարբեր տեսակների

172. Պռոյեկտորներ տարբեր տեսակների

173. Լինզաների մակերեսը մշակող սարքավորումներ

174. Կակազելը ուղղող սարքավորում

175. Թմբկաձև թաղանթի մասաժի սարքավորում

176. Աուդիոմետրեր

177. Ձայնառեակտոտեստեր

178. Լարինգոսկոպեր տարբեր տեսակների

179. Տրեպանոպունկցիայի սարքավորումներ

180. Սալպինգոմանիպուլյատորներ

181. Գալվանոկաուտերի տրանսֆորմատորներ

182. Էխոսինուսկոպներ

183. Բժշկական բազկաթոռներ տարբեր տեսակների և նշանակության

184. Ադենոտոմներ

185. Բրոնխոսկոպներ տարբեր տեսակների

186. Գալվանոկաուտերներ տարբեր տեսակների

187. Ականջի բառոֆունկցիայի ինդիկատորներ

188. Ինհալյատորներ տարբեր տեսակների

189. Կամերտոններ տարբեր տեսակների

190. Կոկորդի վիրահատման գործիքների հավաքածու

191. Կոնխոտոմներ տարբեր տեսակների

192. Բիոպսիայի համար գործիքներ տարբեր տեսակների

193. Պնևմոինտուբատորներ տարբեր տեսակների

194. Տոնզիէկտոմներ և նրանց մասերը

195. Օպտիկական խողովակներ տարբեր տեսակների

196. Տրախեոտոմիկ խողովակներ տարբեր տեսակների

197. Էլեվատորներ տարբեր տեսակների

198. Լսողության սարքավորումներ էլեկտրոնային տարբեր տեսակների

199. Ձայնագոյացնող սարքավորումներ

200. Անհաս և նորածին երեխաների տեղափոխման ավտոմեքենա

201. Անմիոսկոպեր տարբեր տեսակների

202. Ռենգենոկոնտրաստ և դեղորայքային նյութերի ներարկման սարքավորումներ

203. Հղիությունը ընդհատման սարքավորումներ և նրանց ծայրակալները

204. Հիպոթերմիայի սարքավորումներ

205. Վակում-Էքստակտորներ

206. Տեսակոլպասկոպ

207. Հիստերոսկոպ

208. Հիստերոտուբատոր ունիվերսալ

209. Դինամոուտերագրաֆներ

210. Ինտրասկոպներ շարժական

211. Կրիոապլիկատորներ գինեկոլոգիական

212. Կաթնածուծ տարբեր տեսակների

213. Մոր և մանկան մոնիտորներ

214. Սպեկտրի տեսանելի մասի ճառագայթիչներ

215. Մարդու սաղմի սրտի աշխատանքի հսկման սարքավորումներ

216. Ռեզիստոցեռվիկոմետրեր

217. Էլեկտրոկարդիոգրաֆներ տարբեր տեսակների

218. Էլեկտրոռելասսատորներ տարբեր տեսակների

219. Էխոսկոպներ տարբեր տեսակների

220. Բժշկական և դեղագործական կշեռքների տարբեր տեսակներ

221. Բժշկական մահճակալներ տարբեր տեսակների և նշանակության

222. Տարբեր տիպի կորցանգներ

223. Կրանիոկլաստեր

224. Կյուրետկաներ տարբեր տեսակների

225. Գինեկոլոգիական գործիքների հավաքածուներ տարբեր նշանակության

226. Ստետոսկոպեր տարբեր տեսակների

227. Ազդրաչափեր տարբեր տեսակների

228. Հեմասորբցիայի սարքավորումներ տարբեր տեսակների

229. Հեմոդիալիզի սարքեր տարբեր տեսակների

230. Միզապարկի քարերի կոտորակման սարքեր

231. Լիտոտրիպսիայի սարքեր և սարքավորումներ

232. Էնուրեզի բուժման սարքեր

233. «Արհեստական երիկամ» սարքեր

234. Դիալիզի մագիստրալներ տարբեր տեսակների

235. Ուռուլոգիական համալիրներ

236. Արտաերիկամային արյան մաքրման սարքավորումներ

237. Ջրի խորը աղազրկման սարքավորումներ

238. Ցիստոսկոպեր տարբեր տեսակների

239. Էլեկտրոխթանիչներ տարբեր տեսակների

240. Բժշկական ածխածնային ադսորբենտներ տարբեր տեսակների

241. Հեմոսորբենտներ տարբեր տեսակների

242. Մանդրեներ տարբեր տեսակների

243. Դիալիզատորներ տարբեր տեսակների

244. Հիդրատացեյուլոզային մեմբրաններ տարբեր տեսակների

245. Պերիտոնյալ դիալիզի ֆիստուլաներ տարբեր տեսակների

246. Էվակուատորներր տարբեր տեսակների

247. Էրեկտորներ տարբեր տեսակների

248. Անալգեզիայի համար սարքավորումներ տարբեր տեսակների

249. Սարքավորումներ ինհալյացիոն նարկոզի համար տարբեր տեսակների

250. Թոքերի արհեստական օդափոխման սարքեր տարբեր տեսակների

251. Շնչական վերակենդանացման սարքավորումներ տարբեր տեսակների

252. Ցերեբրալ հիպոջերմագեներատորներ տարբեր տեսակների

253. Ինֆորմացիոն հաշվիչ համակարգեր անեստեզիոլոգների համար

254. Մոնիտորներ տարբեր տեսակների

255. Թվային ինդիկատորներ տարբեր տեսակների

256. Կոմուտատորներ և ազդանշանիչներ տարբեր տեսակների

257. Տոնոմետրեր տարբեր տեսակների

258. Ռեզիստոջերմաչափեր տարբեր տեսակների

259. Ակուպունկտուրայի հսկման և թերապիայի սարքավորումներ

260. Ռիտմոկարդիոէնցեֆալոսկոպեր

261. Տրենաժորներ տարբեր տեսակների

262. Բժշկական գազային ռեդուկտորներ տարբեր տեսակների

263. Թթվածնային սարքեր, սարքավորումներ և համալիրներ տարբեր տեսակների

264. Բարոկամերաներ տարբեր տեսակների

265. Օդատարներ տարբեր տեսակների

266. Դիմակներ բժշկական տարբեր տեսակների

267. ՈՒԲՁ թերապիայի սարքավորումներ տարբեր տեսակների

268. Ֆրանկլինիզացիայի և աէրոիոնիզացիայի սարքավորումներ

269. Ցածրհաճախական իմպուլսային սարքավորումներ տարբեր տեսակների

270. Մագնիսոթերապիայի սարքավորումներ տարբեր տեսակների

271. Թերապևտիկ շարժական սարքավորումներ տարբեր տեսակների

272. Էլեկտրոցնցումային թերապիայի սարքավորումներ տարբեր տեսակների

273. Միկրոալիքային ռեֆլեքսոթերապիայի սարքավորումներ

274. Ուլտրաձայնային թերապիայի սարքավորումներ տարբեր տեսակների

275. Բիոդոզիմիտրեր տարբեր տեսակների

276. Խորը աղիքային ցողման սարքավորումներ տարբեր տեսակների

277. Մերսման սարքավորումներ տարբեր տեսակների

278. Ֆիզիոթերապևտիկ սարքեր և սարքավորումներ տարբեր տեսակների

279. Պարաֆին հալեցնելու սարքավորումներ տարբեր տեսակների

280. Տարբեր տեսակի սրտաբանական սարքեր և սարքավորումներ

281. Օսցիլոգրաֆներ տարբեր տեսակների

282. Ազոտաչափիչներ տարբեր տեսակների

283. Արյան թթվահիմնային հավասարակշռության չափման սարքեր

284. Տարբեր տեսակի գազաանալիզատորներ

285. Տարբեր տեսակի շնչածավալաչափիչներ (վոլյումոսպիդոմետրեր)

286. Տարբեր տեսակի պնևմատախոգրաֆներ և տախոմետրերր

287. Տարբեր տեսակի ացխագաստրոմետրեր

288. Վելոէրգոմետրեր

289. Վիբրաթանիչներ

290. Ուլտրաձայնի փոխհաղորդման (տրանսմիսիայի) հեղուկներ

291. Տարբեր տեսակի մազանոթադիտակներ (կապիլյարոսկոպներ)

292. Հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների սարքավորումներ

293. Հյուսվածքների հիստոլոգիական մշակման սարքավորումներ տարբեր տեսակի

294. Ագլյուտինոսկոպեր

295. Հեմոլկոագուլյացիայի անալիզատորներ

296. Իմունոֆերմենտային անալիզատորներ տարբեր տեսակների

297. Ջրում լուծված թթվածնի անալիզատորներ

298. Բիլիռուբինի քանակի անալիզատորներ

299. CO-ի քանակի անալիզատորներ

300. Ուռուցքաբջիջների մորֆոլոգիական հատկանիշների անալիզատորներ

301. Հեմիլյումինոգրամմաների անալիզատորներ

302. Թափահարող սարքավորումներ տարբեր տեսակների

303. Սեռուլոգիական հետազոտման սարքավորումներ տարբեր տեսակների

304. Շիճուկի մակարդման և ինակտիվացման սարքավորումներ տարբեր տեսակների

305. Նեստերովի սարքավորում

306. Կովարսկու սարքավորում

307. Բժշկական ֆիլտրող սարքավորումներ և ֆիլտրեր տարբեր տեսակների

308. Հեմոցիտո մետրներ

309. Դիլյուտորներ

310. Գորյաևի սարքավորում

311. Ֆուքս-Ռոզենտալի սարքավորումներ

312. Կաթուցիքներ բժշկական տարբեր տեսակների

313. Կոլորիմետրեր տարբեր տեսակների

314. Լաբորատոր համալիրներ տարբեր տեսակների և նշանակության

315. Մանրէների պահպանման սարքավորումների հավաքածու

316. Սանիտարաբակտերիոլոգիկ լաբորատորիաներ` շարժական

317. Լվացող մեքենաներ հիվանդանոցային և լաբորատոր, տարբեր տեսակների

318. Միկրոանաէրոստատներ

319. Մակրոտոմներ և միկրոտոմներ տարբեր տեսակների

320. Օսմոմետրեր տարբեր տեսակների

321. Էլեկտրոֆորեզի սարքավորումներ տարբեր տեսակների

322. Ռեֆրակտոմետրեր տարբեր տեսակների

323. Ցենտրիֆուգեր տարբեր տեսակների

324. Բժշկական չորացնող պահարաններ տարբեր տեսակների

325. Շտատիվներ տարբեր տեսակների և նշանակության

326. Գլյուկոզայի էքսպրես անալիզատորներ տարբեր տեսակների

327. Կիմոգրաֆներ տարբեր տեսակների

328. Դեղորայքային հետազոտման համալիրներ

329. Ակվադիստիլյատորներ տարբեր տեսակների

330. Դեղամիջոցների համատեղելիության որոշման սարքավորումներ

331. Ինֆունդիրային սարքավորումներ տարբեր տեսակների

332. Ջրանախապատրաստիչներ ստացիոնար տարբեր տեսակների

333. Քսուկների պատրաստման սարքավորումներ տարբեր տեսակների

334. Ներարկման հեղուկների հսկման սարքավորումներ

335. Հոդերի ֆունկցիայի վերականգնման սարքեր և սարքավորումներ տարբեր տեսակների

336. Ոսկրերի կոտրվածքների բուժման սարքեր և սարքավորումներ

337. Սուպինատորներ բժշկական տարբեր տեսակների

338. Անկյունաչափեր բժշկական տարբեր տեսակների

339. Շինաներ բժշկական տարբեր տեսակների

340. Դիստրակտորներ

341. Ռեդեսատորներ

342. Ռեպոնատորներ

343. Գիպսային վիրակապերի կտրտման սարքավորումներ

344. Օրթոպեդիկ շտիվտեր տարբեր տեսակների

345. Մեխանոթերապիայի սարքավորումներ տարբեր տեսակների

346. Բուժական մարմնամարզության համալիրներ

347. Բժշկական պատգարակներ տարբեր տեսակների

348. Վիրաբույժի ձեռքերի լվացման սարքավորումներ

349. Պարկելախոցերի նախապահպանական բժշկական արտադրանք տարբեր տեսակների

350. Բժշկական պահարաններ տարբեր տեսակներ

351. Ստերիլիզացիայի սարքեր և սարքավորումներ տարբեր տեսակների

352. Ստերիլիզատորներ տարբեր չափսերի և տեսակների

353. Ախտահանման խցիկներ տարբեր տեսակների

354. Հակաժանդախտային ախտահանող մեքենաներ տարբեր տեսակների

355. Ախտահանող ճառագայթիչներ տարբեր տեսակների

356. Ռենտգեն սարքավորումներ, սարքեր և համալիրներ տարբեր տեսակների

357. Նեգատոսկոպ տարբեր տեսակների

358. Տոմոգրաֆներ տարբեր տեսակների

359. Դիալիզի համակարգերը մշակող և լվացող քիմիկատներ

360.Ատամնաբուժական սարքեր, սարքավորումներ և գործիքներ

361. Սանիտարարական ավտոմեքենաներ շտապ բուժօգնության համար

362. Ավտոմեքենաների վրա մոնտաժված տարբեր լաբորատորիաներ, ամբուլատորներ

363. Այլ տեսակների սանիտարական տրանսպորտ

364. Զոնդեր բժշկական բոլոր տեսակների

365. Սեղաններ բժշկական բոլոր տեսակների

366. Բժշկական սայլակներ բոլոր տեսակների

367. Բոբրովի սարքավորում

368. Սարքավորումներ ասպիրացիայի

369. Բոլոր տեսակների անասեղային ինյեկտորներ

370. Սկարիֆիկատորներ

371. Տրոակարներ բժշկական բոլոր տեսակների

372. Ծայրակալների հավաքածուներ տարբեր տեսակների

 

- դասակարգիչներում չընդգրկված ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխ. անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:

Սույն կետում նշված բժշկական այն տեխնիկայի իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ տեխնիկան իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:

 

5. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրացումը

 

Բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` դա բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական և բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումն է:

Կանխարգելիչ են այն միջոցառումները, որոնք կանխարգելում են հիվանդության առաջացումը և զարգացումը (առաջնային բժշկական օգնությունը, պատվաստումները և այլն), ախտորոշիչ` բժշկական առանձնահատուկ մեթոդների, անալիզների, բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված մասնագիտական բժշկական օգնությունը:

ԼՂՀ տարածքում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են համարվում.

ա) առաջնային բժկական օգնությունը` այդ թվում

- նախաբժշկական օգնությունը` նախաբժշկական, բուժքույրական, ատամնաբուժական,

- բժշկական ընդհանուր պրակտիկան,

- մանկաբարձական ընդհանուր պրակտիկան,

- ստամատոլոգիական ընդհանուր պրակտիկան,

- մանկաբարձա-գինեկոլոգիկան ընդհանուր պրակտիկան,

- ընտանեկան բժշկությունը,

բ) մասնագիտական բժշկական օգնությունը` այդ թվում

հիմնական մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը.

- ներքին բժշկական, - մանկաբուժական,

- մանկաբարձական, - գինեկոլոգիական,

- ընդհանուր վիրաբուժական, - անեսթեզիոլոգիական,

- մանկական ընդհանուր վիրաբուժական - վերակենդանացման,

- նյարդաբանական, - հոգեբուժական,

- բժշկական շտապ օգնության, - մաշկաբանական,

- վեներական, - ախտաբանական,

- դատաբժշկական, - լաբորատոր-ախտորոշիչ,

- ճառագայթային ախտորոշիչ, - ֆիզիոթերապևտիկ,

- վերականգնողական - ֆունկցիոնալ ախտորոշիչ,

- ներզննական (էնդոսկոպիական),

 

գ) նեղ մասնագիտացված բժշկական օգնությունը (մանկաբուժական ասպարեզում նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակների անվանմանն ավելացվում է «մանկական» բառը) և սպասարկումը` այդ թվում.

- ուռուցքաբանական - ալերգոլոգիական

- անընկալունաբանական (իմունոլոգիական) - թոքաբանական

- աղեստամոքսաբանական - սրտաբանական

(գաստերոէնտերոլոգիական)

- ռևմատոլոգիական - երիկամաբանական (նեֆրոլոգիկան)

- ներզատաբանական (էնդոկրինոլոգիական) - արյունաբանական

- վարակիչ հիվանդների - տուբերկուլյոզական (ֆտիզիատրիկ)

- նեոնատոլոգիական - մասնագիտական հիվանդների (պրոֆ-

 պաթոլոգիական)

- պերինատոլոգիկան - ներզատագինեկոլոգիական

- նյարդավիրաբուժական - քիթ-կոկորդ-ականջաբանական

                                         (օտորինոլարինգոլոգիական)

- ակնաբանական - սրտային վիրաբուժական

- կրծքային վիրաբուժական - ուրոլոգիական

- անոթային վիրաբուժական - վնասվածքաբանական

- օրթոպեդիկական - պլաստիկ վիրաբուժական

- որովայնային վերակառուցողական - վիրաբուժական

 (աբդոն-տալռեկոնստրուկտիվ) - միկրովիրաբուժական

- դիմածնոտային վիրաբուժական

- դիմածնոտային վիրաբուժական - էնդոսկոպիկ վիրաբուժական

- նորածնային վիրաբուժական - ներզատավիրաբուժական

- այրվածքաբանական - սուրդոլոգիական

- փոխներարկումային (պերֆուզիոլոգիական) - տրանսֆուզիոլոգիական

- թունաբանական - թմրաբանական (նարկոլոգիական)

- հոգեթերապևտիկ (փսիխոթերապևտիկ) - սեռաախտաբանական (սեքսապաթոլո-

                                                                  գիական)

- դատահոգեբուժական փորձաքննություն - բժշկական գենետիկական

- կոսմետոլոգիական - սոնոգրաֆիական

- ռենտգենաբանական - սպորտային բժշկական

- հերիատրիական - մանուալ թերապևթիկ

- ռեֆլեքսաթերապևտիկ - բակտերիոլոգիական

- շարժաթերապևտիկ - սնկաբանական

- վիրուսաբանական - վիրաբուժական ստամատոլոգիական

- թերապևթիկ ստամատոլոգիական - դիետոլոգիական

- օրթոպեդիկ ստամատոլոգիական - հեմոդիալիզական

- օրթոդոնտիկ ստամատոլոգիական - բժշկական բջջաբանություն (ցիտոլոգիա)

- ռեպրոդուկտոլոգիական - պլաստիկ վիրաբուժություն

- կլինիկական դեղորայքային - հիգենիկ և հակահամաճարակային ծառայության

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների խմբում ներառվում են հետևյալ ծառայությունները`

1. բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման նպատակով`

1.1. հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում, կոնսուլտացիաների կատարում,

1.2. սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական հետազոտությունների, փորձաքննությունների, կոնսուլտացիաների կատարում,

2. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով բուժկանխարգելիչ հիմնարկներում և վարակիչ հիվանդությունների օջախներում եզրափակիչ ախտահանման աշխատանքների կատարում:

3. Հայտերով և պայմանագրերով կանխարգելիչ ախտահանման, կրծողների ոչնչացման, միջատասպան աշխատանքների կատարում:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններում (հիվանդանոցներում, առողջարաններում, պրոֆիլակտորիաներում) ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց գիշերելու և բուժումն անցկացնելու համար հիվանդանոցային մահճակալների, հիվանդասենյակների, դիետիկ սննդի կենցաղային հարմարությունների տրամադրումը համարվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում մատուցվող և ազատվում են ավելացված արժեքի հարկից: Առողջարաններում, պրոֆիլակտորիաներում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու դիմաց հատուցում է համարվում առողջարանային ուղեգրերի իրացումից ստացված հասույթը: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ անմիջականորեն չառնչվող (կամ այդ ծառայությունների համար պայմաններ չապահովող) այլ ծառայությունների (լրացուցիչ կոմունալ-կենցաղային հարմարությունների, առանձին հիվանդասենյակների, կահավորանքի, հեռուստացույցների տրամադրման և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց գանձվող լրացուցիչ գումարները չեն համարվում բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց հատուցում և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ մատուցող անձանց կողմից կենդանիների բուժման և հիվանդությունների կանխարգելման (այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների գծով) ծառայությունները չեն համարվում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և հարկվում են ավելացված արժեքի հարկով` ընդհանուր սահմանված կարգով:

6. Բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):

Հիվանդ է համարվում այն անձնավորությունը, որի օրգանիզմում առկա են մեկ կամ մի քանի օրգան-համակարգերի բնականոն գործունեության խանգարումներ:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բուժվող և բուժման ընթացքում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրականացնող անձինք «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքին համաձայն պարտավոր են հարկից ազատված և հարկվող գործարքների (գործառնությունների) գծով վարել առանձնացված հաշվառում (այդ թվում` առանձնացնելով հարկվող և հարկից ազատված ծառայությունների սակագները):

__________________________________________________________________________________

 Սույն հրահանգում որպես ապրանքախումբ` դիտվում են «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» և «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգիչների «0» նիշով վերջացող ծածկագրերը և այդ ապրանքախմբի ընդգրկումը նշանակում է նաև այլ նիշերով վերջացող ծածկագրերի տակ նշված ապրանքների ընդգրկում: «0»-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):

 

 

 

 Հավելված 1

«Ավելացված արժեքի հարկի մասին»

ԼՂՀ օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի

դրույթների վերաբերյալ հրահանգի

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիգիենայի, սանիտարիայի ռետինե արտադրանք և պոլիմեր նյութերից պատրաստված բժշկական արտադրանք

 

1. Տարբեր տեսակի և չափի ռետինե բալոններ

2. Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ)

3. Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ

4. Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ

5. «Կեռա» տիպի T-ձև դրենաժներ

6. Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և շղթայիկով

7. Նույնը պլաստմասե սևեռակով և ճարմանդով

8. Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ

9. Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր

10. Տրանսալային ինտուբատորներ

11. Տարբեր տեսակի և չափի կղկղանք ընդունիչներ

12. Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ լատեքսից

13. Տարբեր տեսակի և չափի կատետրներ

14. Մոմլաթ բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային)

15. Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց անձնական նախապահպանության (պրոֆիլակտիկայի) համար

16. Օղակ` արգանդի

17. Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար)

18. Օղակ մանկական ռետինե

19. Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ

20. Ծորակներ էբոնիտե` թթվածնային բարձերի համար

21. Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիրներ

22. Տարբեր տեսակի և չափի ռետինե «Էսմարխի» գավաթներ

23. Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից

24. Ռետինե պարկեր երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար

25. Պարկեր գազափոխանակության համար

26. Պլաստմասե պարկ և ամբար կղկղանք ընդունիչի համար

27. Կաթնածծիչ ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով)

28. Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ

29. Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ` ձեռնափայտի, հենակի և ոտքի պրոթեզների համար

30. Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ

31. Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ

32. Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ

33. Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր

34. Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր

35. Ռետինե հիգիենիկ գոտի

36. Ցնցուղ (поливик) բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից

37. Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ)

38. Ռետինե խցաններ կաթի շշի համար

39. Տարբեր չափի ռետինե պարկ` սառույցի համար

40. Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ` աչքի համար

41. Կաթի մանկական ծծակ

42. Փուչ ռետինե ծծակ (пустышка)

43. Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ

44. Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ

45. Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի` վակումային, դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ

46. Ներարկիչ` ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու համար

47. Օժանդակ իրեր` բժշկական, պոլիէթիլենային

48. Պոլիէթիլենային ծորակ` «Էսմարխի» գավաթի համար

49. Պոլիէթիլենային ծայրադիր «Էսմարխի» գավաթի համար

50. Պոլիէթիլենային ձագար թթվածնային բարձի համար

 

 

 

Հավելված 2

«Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի

19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ ՉԸՆԳՐԿՎԱԾ ՊՐՈԹԵԶԱ-ՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

 1. Հաշմանդամային սայլակներ

 2. Օրթոպեդիկ կոշիկներ

 3. Պրոթեզային կոշիկներ