| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում
26.11.2004թ.
Պետական գրանցման թիվ 307
ԼՂՀ արդարադատության նախարար
____________ Ռ. Ք. Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» նոյեմբերի 2004թ. |
N 62 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը
ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1/ 5-րդ կետի «նշանակվելիս» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելիս» բառերը.
2/ 7-րդ կետի՝
ա/ «գ» ենթակետի երկրորդ պարբերության «համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ է պահում տվյալ մարմնի ղեկավարին» բառերը փոխարինել «տեղյակ է պահում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին)» բառերով.
բ/ «է» ենթակետի «համարվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող» բառերը.
գ/ «իզ» ենթակետի «պարտադիր գործուղման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից» բառերով.
3/ 17-րդ կետի, 27-րդ կետի և 29-րդ կետի «գ» ենթակետի «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառը.
4/ 23-րդ կետի «, «բ» և «ը» բառերը փոխարինել «և «բ» բառերով.
5/ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 231-րդ կետով.
«231. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն իրականացնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա», «բ», «թ», «ժ», «ի» և «իզ» (բացի ժամկետային աշխատանքային պայմանագրի դրույթի) ենթակետերի) համապատասխան:».
6/ 24-րդ կետի երկրորդ պարբերության և 31-րդ կետի «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ», իսկ «ռեզերվից» բառից առաջ՝ «կադրերի կարճաժամկետ» բառերը:
|
Խորհրդի նախագահ՝ |
Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |