Համարը 
N 15
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
26.08.2004
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.08.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.05.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում

06.09.2004թ.

Պետական գրանցման թիվ 292              

ԼՂՀ արդարադատության նախարար 

Ռ.Ք.Հայրապետյան

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈԻ Մ

 

«26» օգոստոսի 2004թ.

 N 15

ք. Ստեփանակերտ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը (հավելված)։

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 
 
 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

քաղաքացիական ծառայության խորհրդի

2004թ. օգոստոսի 26-ի N 15 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Յ Ի Ն  Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ր Ի  Կ Ն Ք Մ Ա Ն

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինողի նշանակման, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գտնվող քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման, քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ՝ կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գտնվող, ինչպես նաև մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագրի) կնքման հետ կապված հարաբերությունները։

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.

ա/ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

բ/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ/ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի մինչև երեք տարի ժամկետով գործուղման.

դ/ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու.

ե/ քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ/ օրենքով նախատեսված այլ դեպքերում։

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով նույն կետի «գ» ենթակետում նշված գործուղման դեպքերի) այդ պաշտոնը զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև երկու ամիս ժամկետով՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ։

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալուց հետո փոխարինումը ձևակերպվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (բացառությամբ բաղաքացիական ծառայության պաշտոն համարվող աշխատակազմի ղեկավարի, որի փոխարինումը ձևակերպվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձի) հրամանով (որոշմամբ)՝ մեկշաբաթյա ժամկետում։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի (այսուհետ՝ համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը (իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի փոխարինման դեպքում՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձը) սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)։

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված փոխարինողի բացակայության կամ սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև երկու ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված գործուղման դեպքերում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը (իսկ բաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի փոխարինման դեպքում՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան պաշտոնատար անձը) այդ մասին գրավոր հայտնում է Խորհրդին՝ եռօրյա ժամկետում։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Խորհուրդն ընդունում է որոշում կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողին պարտադիր գործուղելու վերաբերյալ։

7. Պարտադիր գործուղելու վերաբերյալ Խորհրդի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտադիր գործուղումը ձևակերպում է առավելագույնը մեկ տարի ժամկետով իր հրամանով (որոշմամբ)՝ երկօրյա ժամկետում Խորհուրդ ներկայացնելով այդ հրամանի (որոշման) պատճենը։

8. Եթե կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվում են պարտադիր գործուղման ենթակա մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա պարտադիր գործուղման է ուղարկվում այն քաղաբացիական ծառայողը, որի վերջին զբաղեցրած քաղաքացիական ծառայության պաշտոնին համապատասխանում է քաղաքացիական ծառայության պաշտոնների հետևյալ խմբում առավելագույն ենթախումբը.

ա/ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր կրտսեր պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբում.

բ/ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր առաջատար պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախմբում.

գ/ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր գլխավոր պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբում և քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում.

դ/ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու դեպքում՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբում։

Այս պայմանի հավասարության դեպքում պարտադիր գործուղման է ուղարկվում քաղաքացիական ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողր, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողը։

9. Պարտադիր գործուղման ձևակերպման մասին ոչ ուշ, քան մեկ օր առաջ տեղյակ է պահվում կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին։

10. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը չի կարող պարտադիր գործուղման ուղարկվել ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում։

11. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող հղի կամ մինչև ութ տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողն այլ վայր մեկնելու հետ կապված պարտադիր գործուղման է ուղարկվում միայն իր համաձայնությամբ։

12. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողների հետ, որոնց այլ վայր մեկնելու հետ կապված նախորդ պարտադիր գործուղման ժամկետի ավարտից անցել է մեկ տարուց պակաս ժամանակ, պարտադիր գործուղումը ձևակերպվում է միայն տվյալ անձանց համաձայնությամբ։

13. Պարտադիր գործուղումը ժամկետից շուտ ավարտվում է սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում։

14. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող գրանցված չլինելու դեպքում, սույն կարգի 5-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո Խորհուրդը հնգօրյա ժամկետում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժակետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող այն անձի մասին, ում հետ պետք է կնքվի Պայմանագիր։

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված Պայմանագիրը (հավելված) կնքվում է կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ՝ մեկշաբաթյա ժամկետում։

16. Եթե կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկից ավելի անձինք, ապա Պայմանագիրը կնքվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված բաղաքացիական ծառայողի հետ, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձանց հետ, այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձանց հետ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում Պայմանագիրը կնքվում է առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձի հետ։

17. Կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի հետ չի կարող կնքվել Պայմանագիր ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում։

18. Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը ժամանակավոր թափուր մնալու ժամկետով և կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի համաձայնությամբ։ Այդ ժամկետից շուտ Պայմանագիրը լուծվում է՝

ա/ Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «ժդ» կետերով) նախատեսված դեպքերում.

բ/ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում (այն պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի՝ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի համար նախատեսված ժամկետից ավելի շուտ վերադառնալու, պարտադիր զինվորական ծառայությունը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտվելու (դադարելու), մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը նախատեսված ժամկետից ավելի շուտ ավարտելու և նմանատիպ այլ դեպքերում, ինչպես նաև մրցույթի արդյունքում տվյալ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում, եթե այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողն ազատվել է պաշտոնից)։

19. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում և կադրերի երկարաժամկետ ռեզերվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայող (անձ) գրանցված չլինելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է կնքել Պայմանագիր մեկ այլ անձի հետ, հաշվի առնելով Օրենքի 11-րդ, 12-րդ, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները։

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված անձանց հետ Պայմանագիրը կնքվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը ժամանակավոր թափուր մնալու ժամկետով։ Այդ ժամկետից շուտ Պայմանագիրը լուծվում է սույն կարգի 18-րդ կետոմ նշված դեպքերում։

21. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ Խորհրդում, իսկ երրորդը՝ Պայմանագրի կողմ հանդիսացող անձի մոտ։

 

 

 

Հավելված                                      

Ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգի                           

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Յ Ւ Ն  Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N-----

 

ք.-------------------                                                                                                    «------»-------------------200–թ.

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության-----------------------------------------------------------------------------------, մի

                                                                                   (համապատասխան մարմնի անվանումը)

կողմից, ի դեմս------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                  (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ագգանունը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(այսուհետ՝ Համապատասխան մարմին) և---------------------------------------------------------------------------------------

_______________________________________________________________________________________

(կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի գրանցման ամսաթիվը, գրանցման թերթիկի համարը և անունը,

 ազգանունը, հայրանունը կամ այլ անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

(ծնված 19----- թ.-------------- «-------- »-ին, հասցեն՝-----------------------------------------------------------------------------

անձնագիր N------------------------ տրված----------------------- կողմից------- թ. -------------------------«-------» ին) մյուս

կողմից (այսուհետ՝ Փոխարինող) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Փոխարինողն ապահովում է------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ում

                                                   (համապատասխան մարմնի անվանումը)

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                    (քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը։

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՒՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և պարտականություններ։

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Փոխարինողին վճարում է ամենամսյա աշխատավարձ

----------------------------------------------------------------------------------------------------------------------- դրամի չավավ։

                                                     (տառերով և թվերով)

 

IV. ԿՈՂՄԵՐՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով։

6. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից սկսած մինչև 200 - թ. --------------------ը կամ քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը։

Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից։

 

              Համապատասխան մարմին                            Փոխարինող

             --------------------------------                      ----------------------

                   (ստորագրություն)                           (ստորագրության)

                      

                             Կ.Տ