
| ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ |
ГОСУДАРСТВЕННЫЙ
КОМИТЕТ КАДАСТРА
НЕДВИЖИМОСТИ НКР |
|
|
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից
2004թ. ,,25,, 06 գրանցման N 278
ԼՂՀ արդարադատության նախարար
_________ Ռ.Հայրապետյան |
Հ Ր Ա Մ Ա Ն
|
,,17,, հունիսի 2004թ. |
N 31-Կ |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002թ. հունիսի 13-ի թիվ 31-01/01 հրամանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2003թ. օգոստոսի 26-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 240 և 2004թ. փետրվարի 3-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» թիվ 27 որոշումների պահանջները
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» 2002թ. հունիսի 13-ի թիվ 31-01/01 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանով հաստատված հրահանգի 21-րդ կետի «հ» ենթակետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1998թ. օգոստոսի 4-ից մինչև 2003թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածի համար՝ շինարարության ավարտական ակտը, 2003թ. օգոստոսի 26-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար՝ շինարարության շահագործման փաստագրման ակտը։
2004թ. մարտի 1-ից հետո գույքային իրավունքները կարող են գրանցվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. փետրվարի 3-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» թիվ 27 որոշմամբ հաատատված «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանքի ձևի հիման վրա, միաժամանակ գրանցելով նաև շենքի, շինության շահագործման սահմանափակումը, որը կարող է վերացվել շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացնելուց հետո»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Բ.Հարությունյանի վրա:
|
Պետական կոմիտեի նախագահ |
Վ.Ալեքսանյան |