| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում
26.11.2004թ.
Պետական գրանցման թիվ 306
ԼՂՀ արդարադատության նախարար
___________Ռ. Ք. Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» նոյեմբերի 2004թ. |
N 61 |
ք. Ստեփանակերտ
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Որոշմամբ հաստատված հավելվածի՝
1/ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլ տվյալներ:».
2/ 12-րդ կետի «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.
3/ 20-րդ «եզրակացություն տալուց» բառերից հետո լրացնել «, կնիքը, չօգտագործված ամփոփաթերթերը, մրցութային փաթեթը Խորհրդի աշխատակազմին հանձնելուց» բառերով:
|
Խորհրդի նախագահ |
Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |