Համարը 
N 59
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
15.11.2004
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության նախարարությունում

26.11.2004թ.

Պետական գրանցման թիվ 305

ԼՂՀ արդարադատության նախարար ____________ Ռ. Ք.Հայրապետյան

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» նոյեմբերի 2004թ.

N 59

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ.ապրիլի 26-ի թիվ 8 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենբի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1/ 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարներն են:».

2/ 14-րդ կետի՝

ա/ «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ/ «ե» ենթակետի «հրապարակումից առնվազն 15 օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման 15-րդ օրը (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի), ընդ որում փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից» բառերով.

3/ 15-րդ կետի՝

ա/ «զ» ենթակետի «վկայական» բառից հետո լրացնել «կամ համապատասխան տեղեկանք» բառերը.

բ/ «է» ենթակետի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.

գ/ երրորդ պարբերության «դրանք» բառից հետո լրացնել «, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում» բառերը.

դ/ չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:».

4/ 16-րդ կետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով.

5/ 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով, նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Խորհրդի կողմից կնքված մատյան:

Մատյանում առնվազն նշվում է մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:

Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմի կողմից ընդունելու օրը:

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառվելուն զուգահեռ գրառվում են նաև համակարգչում:».

6/ 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց:».

7/ 19-րդ կետի «փաստաթղթերի փաթեթը» բառերից հետո լրացնել «(համարակալված, կարված և կնքված)» բառերը.

8/ 20-րդ կետի «ներքևի» բառը փոխարինել «վերևի» բառով.

9/ 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:».

10/ 47-րդ կետի երկրորդ պարբերության «տոկոսը» բառից հետո լրացնել «, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով» բառերը.

11/ 52-րդ կետի «թեստավորման արդյունքները և ճիշտ պատասխանների նմուշով ամփոփաթերթի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը» բառերով.

12/ 56-րդ կետի երրորդ պարբերության «չի տվել,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) հարցազրույցի փուլին մասնակցելուց,» բառերը.

13/ 57-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

14/ 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն՝ Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:».

15/ 64-րդ կետի «հետո նույն օրը» բառերը փոխարինել «հետո նույն օրը՝ անմիջապես» բառերով.

16/ 68-րդ կետի «գ» ենթակետի «ամսաթիվը» բառից հետո լրացնել «անձնագրային տվյալները» բառերը.

17/ 71-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

18/ հավելվածի «XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերը հանել:

 

 

Խորհրդի նախագահ՝

Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ