Համարը 
ՀՕ-43-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.10.23/19(286)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.09.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.10.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

սեպտեմբերի 30-ին

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-238 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետ.

«ե.1) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված արտաքին մրցույթի արդյունքներով կցորդի կամ այլ պաշտոնում նշանակված անձին համապատասխանաբար կցորդի կամ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցնելու դեպքում:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը, բացառությամբ բարձրագույն դիվանագիտական աստիճանի, շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետևյալ ժամկետներում.

ա) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

բ) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

գ) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված` դիվանագետի ատեստավորման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում:

4. Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների, անբասիր աշխատանքի համար, մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է հերթական դիվանագիտական աստիճան շնորհել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ կամ շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»։

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող այն դիվանագետներին, որոնց երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ստանալու պահից անցել է առնվազն երկու տարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, շնորհում է առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան, իսկ երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող մյուս դիվանագետներին` երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան` հաշվի առնելով մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը: Վերջիններիս ծառայության ժամկետը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկվում է հաջորդ դիվանագիտական աստիճանը ստանալու համար պահանջվող ծառայության ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ դասի խորհրդականի աստիճան ունեցող դիվանագետներին հաջորդ դիվանագիտական աստիճանը շնորհվում է, եթե նրանք այդ աստիճանով ծառայել են առնվազն երկու տարի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. հոկտեմբերի 9

Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն