Համարը 
N 181-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.02/05(250)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2014թ.

N 181-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004

ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժնի, իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժնի և իրավական տեղեկատվական համակարգի բաժնի՝ հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 97 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1)  որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածում՝

ա.  8-րդ կետի 10-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ.1» պարբերությամբ,

«բ. 1) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.»,

 բ.  12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «5.1» ենթակետով.

«5.1)  նախարարությունում հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող և արդարադատության համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց շնորհում է նախարարության հուշամեդալներ, կրծքանշաններ, ինչպես նաև հաստատում է դրանք շնորհելու կարգը և ձևերը:»,

գ.  26-րդ կետի երկրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «,բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2)  որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի ապրիլի 1-ի  N 181-Ն որոշման

 

 

 

  «Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ. թիվ 97 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ

 

1) Իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության

կատարելագործման բաժին

2) Իրավական ակտերի պաշտոնական հրատարակման բաժին

3) Իրավական տեղեկատվական համակարգի բաժին

4) Ֆինանսատնտեսական բաժին

5) Ընդհանուր բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1) Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի

գործակալություն

3) Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ