ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման 2-րդ հավելվածում 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ծրագրի իրականացման ընթացքում կարող է կնքվել նաև ենթակապալի պայմանագիր, եթե կապալի պայմանագրից չի բխում պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու՝ կապալառուի պարտականությունը: Հանձնաժողովի կողմից նշված գործարքը բարեգործական որակվելու դեպքում ենթակապալառուն օգտվում է հարկային արտոնություններից:
Հանձնաժողովը ծրագիրը կարող է նաև բարեգործական որակել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, եթե ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, որի կատարող կողմ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |