Համարը 
N 257-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի
N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 922 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2014թ.

N 257-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի

N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 922 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 395 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դեպքում, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:»,

բ. 4-րդ և 23-րդ կետերում «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով, իսկ 23-րդ կետում «եկամտահարկի» բառը՝ «եկամտային հարկի» բառերով,

գ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «այլ գործատուի վճարած` եկամտի մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար` այլ գործատուի հաշվարկած (վճարած) եկամտի մասին տեղեկանքը, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար` հարկային մարմնի տված՝ ֆիզիկական անձի համար գործատուի կողմից հաշվարկած (վճարած) եկամտի վերաբերյալ տեղեկանքը» բառերով,

դ. 9-րդ կետում «սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերով, իսկ «սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում)» բառերը՝ «հանրային ծառայությունների համարանիշի» բառերով,

ե. 15-րդ, 16-րդ կետերում, 24-րդ կետի 2-րդ ենթակետում և 26-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով,

զ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը: Եթե գործատուն «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` իր հայեցողությամբ հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողին նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` ընդհանուր հիմունքներով:»,

է. 22-րդ կետում «տարածքային» բառը փոխարինել «գործակալության տարածքային» բառերով,

ը. 26-րդ կետի նախաբանում «ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին» բառերը փոխարինել «իր կողմից» բառերով,

թ. 26-րդ կետի 1-ին ենթակետը «անձի» բառից հետո լրացնել «և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի» բառերով, իսկ «սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

ժ. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «տարվա» բառից հետո լրացնել «(հաշվարկային ժամանակահատվածի)» բառերով.

3) N 3 հավելվածի`

ա. 1-ին կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` սոցիալական վճար)» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով, իսկ «սոցիալական վճարների» բառերը` «եկամտային հարկի» բառերով,

բ. 2-րդ կետում «սոցիալական վճարները» բառերը փոխարինել «եկամտային հարկի գումարները» բառերով, իսկ «սոցիալական ապահովության» բառերը՝ «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,

գ. 3-րդ կետից հանել «սոցիալական վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ» բառերը, իսկ «ժամանակահատվածում» բառը փոխարինել «ամսվա ընթացքում» բառերով,

դ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 5-րդ կետից հանել «Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը 2 օրինակից ներկայացնելու դեպքում` տեղեկանքի մեկ օրինակը մնում է հարկային մարմնում:» նախադասությունը,

զ. 9-րդ կետում «15 օրացուցային օրվա» բառերը փոխարինել «մեկ ամսվա» բառերով,

է. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) N 3 հավելվածի՝ գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձևում`

ա. «Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

 

Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի

գումարը (թվերով և տառերով)

                 

 

»,

 

բ. «Սոցիալական ապահովության վճարի հաշվին կատարված ծախսը» բառերը փոխարինել «ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը» բառերով,

գ. հանել «գ) վարձու աշխատողի թաղման նպաստը (թվերով և տառերով)» տողը և «Ընդհանուր տեղեկություններ» աղյուսակը,

դ. հանել «Տեղեկություններ տվյալ ամսում նպաստ ստացած վարձու աշխատողների մասին» և «Տեղեկություններ տվյալ ամսում ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնված անձանց փոխարինող վարձու աշխատողների մասին (լրացվում է նպաստ ստացած վարձու աշխատողների հերթականությանը համապատասխան)» աղյուսակները և դրանց լրացման կարգերը.

5) N 4 հավելվածի՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում`

ա. «սոց. քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,

բ. «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

6) N 5 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով,

բ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը».

7) N 8 հավելվածի`

ա. 3-րդ կետը «նպաստի գումարն է» բառերից հետո լրացնել «(հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը)» բառերով,

բ. 7-րդ կետի 1-ին ենթակետը «նպաստի» բառից հետո լրացնել «ու վճարման ենթակա եկամտային հարկի» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «տարբերությունը արձանագրվում է» բառերը փոխարինել «տարբերությունից հանվում է եկամտային հարկի` ավելի վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով» բառերով,

գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:».

8) N 9 հավելվածի`

ա. 2-րդ կետում «սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) միջոցով» բառերով,

բ. 5-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով,

գ. 6-րդ կետից հանել «և սոցիալական վճարների գծով առաջացած» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «լիազոր մարմնի» և «(այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը,

ե. 8-րդ կետը «տարբերությունը» բառից հետո լրացնել «, կատարելով նաև եկամտային հարկի վերահաշվարկը» բառերով:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են։

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձու աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստ սահմանելու և նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 922 որոշումը:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ