ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» ապրիլի 2014թ. |
N 258-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ ենթակետով.
«25 ) 2014 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնության չափերը՝ համաձայն թիվ 25 հավելվածի,».
2) որոշումը լրացնել նոր` թիվ 25 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը կասեցվում է։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 25-ի N 258-Ն որոշման |
| |
«Հավելված 25
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2009 թվականի «6» մարտի N 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
1. 2014 թվականի մայիսի 9-ի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.
|
1) հաշմանդամ զինծառայողներին՝ |
10 000 ՀՀ դրամ |
|
2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
16 000 ՀՀ դրամ |
|
3) ՀՄՊ (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին՝ |
50 000 ՀՀ դրամ |
|
4) ՀՄՊ հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ |
25 000 ՀՀ դրամ |
|
5) ՀՄՊ մասնակիցներին հավասարեցված անձանց՝ |
25 000 ՀՀ դրամ |
|
6) ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին՝ |
50 000 ՀՀ դրամ |
|
7) այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ |
11 000 ՀՀ դրամ |
|
8) ԽՍՀՄ մեդալակիրներին՝ |
11 000 ՀՀդրամ: |
2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված ընտանիքների այն անդամները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |