Համարը 
ՀՕ- 220
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.11.04/6(06)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.09.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (23 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-44, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դաստիարակչական, բուժական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը և պահպանումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «կյանքի որակի հիմնական ցուցանիշների պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերը փոխարինել «խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները» բառերով.

բ) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն պահանջելու պարբերաբար ուսումնասիրել խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին՝ երեխաներին տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:».

բ) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «,միջին մասնագիտական և» բառերով.

գ) 3-րդ մասից հանել «անհրաժեշտ առաջադիմություն ունենալու դեպքում» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

ա) առաջին պարբերության «խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով.

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «Խնամակալական կազմակերպություններում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կազմում են երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան՝ երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:

Երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ- 220