Համարը 
ՀՕ-221
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.11.04/6(06)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.09.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» և «` այդ գործունեության մասով» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետ.

«ա1) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտի համար`

- արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն.»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`

«զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս`

«3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-221