ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«1» ապրիլի 2014թ. |
N 204-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 565 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 565 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 15-րդ կետում՝
ա. «ա» ենթակետի «, ներկայացնում նրա շահերն ու կնքում է գործարքներ» բառերը փոխարինել «և ներկայացնում նրա շահերը» բառերով,
բ. «բ» ենթակետի «տնօրինում է ճանապարհային ոստիկանության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները» բառերը փոխարինել «օգտագործում է ճանապարհային ոստիկանությանը հանձնված գույքը» բառերով,
գ. «է» ենթակետի «տալիս է» բառերը փոխարինել «իր լիազորությունների սահմաններում ստորագրում է անհատական հրամաններ, տալիս» բառերով,
դ. «ը» ենթակետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղելու» բառերը փոխարինել «գործուղելու, արձակուրդ տրամադրելու» բառերով,
ե. «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը.1» ենթակետ.
«ը.1. ճանապարհային ոստիկանության ծառայողներին իր իրավասության սահմաններում խրախուսում կամ ենթարկում է կարգապահական տույժի.».
2) 17-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային ոստիկանության պետին՝ ենթակա ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.».
3) 18-րդ կետում «,ինչպես նաև սույն կանոնադրության 19-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «և» բառով.
4) 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող գումարներից:
20. Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա»-«ե» կետերով նախատեսված ուղղություններով: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կարող է ծախսվել նաև հետևյալ ուղղություններով.
ա) ոստիկանության համար գույքի (ապրանքների), աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում,
բ) ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավում և նյութական խրախուսում,
գ) ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավում:».
5) ուժը կորցրած ճանաչել 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |